Նախորդ հոդվածներից մեկում ներկայացրել եմ, թե ինչ կարևորություն ունի էկոլոգիական կրթությունը հանրակրթության մեջ, և ինչպես է այն իրականցվում կրթահամալիրում: Էկոլոգիական կրթության կարևորագույն հանգրվանը ու կարևորագույն բաղակացուցիչը համարվում է «Հանրակրթական Էկոտուր» էկոլոգիական նախագծերի ամենամյա միջազգային ստուգատեսը: Սույն հոդվածի նպատակն է պարզաբանել տարբեր տարիքի սովորողների մասնակցության հիմանական ուղղությունները, առաջադրվող խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները:
1-3-րդ դասարաններում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր», «Տիեզերք», «Բնագիտություն», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից: Կրտսեր դպրոցներում 1-3-րդ դասարանցիներն իրականացնում են դասարանական ու խմբային նախագծեր, որտեղ ամփոփում են «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի գործնական աշխատանքները:
Կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները.
- Իմ խնամած բույսերն ու իմ տնկած ծառերը: Սովորողները ներկայացնում են ողջ տարվա ընթացքում իրենց կողմից տկնված ծառերն ու խնամված բույսերը:
- Շրջակա միջավայրի բարելավում: Ծառատունկ (կարող է իրանակացվել նաև ավագ դպրոցի սովորողների հետ համատեղ), ծաղկատունկ և մաքրման աշխատանքներ:
- Կոմպոստի պատրաստում: Սովորողները կարող են մասնակցել «Դպրոցական կոմպոստ» նախագծի որևէ փուլին, այս տարիքի սովորողների համար նախընտրելի կլինի տերևների հավաքումն ու տեղափոխումը:
- Դասարանական ջերմոցների մշակում: Դասարանի և դպրոցի սենյակային բույսերի խնամք:
Խմբի, դասարանի կատարած վերջնական աշխատանքները՝ որպես ուսումնական նախագծերի ամփոփում ներկայացվում են դասվարի դասարանական բլոգում:
4-5 դասարանցիները ներկայացնում են դասարանական և խմբային գործնական նախագծեր, որոնք ամփոփում են բնագիտության դասընացի արդյունքները: Այս տարիքային խմբում ավելի մեծ դեր ունեն գործնական նախագծերը:
4-5-րդ դասարաններում ուսպլանի կարևոր դասընթացներից է «Բնագիտություն» դասընթացը, որը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով:
Աշխատանքների հիմնական ուղությունները.
- Մեր բակը՝ պարտեզ: Արդեն այս տարիքային խմբի համար ավելի ընդունելի են բակային աշխատանքները, այդ թվում՝ ծառատունկը, բույսերի խնամքը, ծառերի ոռոգումը:
- Շրջակա միջավայրի բարելավում: Շրջակա միջավայր բարելավում ասվածը տվյալ տարիքային խմբի համար կարող է ընդգրկել դպրոցական բակն ամբողջությամբ, իսկ որպես գործունեության ձև՝ կարող է կիրառվել նաև ուսումնական ճամփորդությունների ժամանակ:
- Կոմպոստ: Այս տարիքային խումբը կարող է մասնակցել կոմպոստի ստացման միանգամից մի քանի փուլի, այդ թվում՝ տերևների հավաքում, հատուկ հորերի փորում, ընթացքի հետևում:
- Ներքին հարդարման ու բարելավման աշխատանքեր: Սովորողները իրականացնում են ներքին հարդարման աշխատանքներ, աշխատանք ջերմոցներում, ծաղիկների և բույսերի խնամք, դասասենյակի, դահլիճի կանաչապատման աշխատանքներ:
Խմբի, դասարանի կատարած վերջնական աշխատանքները՝ որպես ուսումնական նախագծերի ամփոփում, ներկայացվում են «Բնագիտություն» առարկայի դասավանդողի բլոգում:
6-9-րդ դասարաններում բնագիտության բաժին արդեն աչքի է ընկնում բազմազանությամբ, որը դասավանդվում է տարբեր բնագիտական առարկաների միջոցով՝ «Բնագիտություն» «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»: Բնագիտական առարկաների ուսուցումը կրթահամալիրում կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով։ Քանի որ կրթահամալիրը իրականացնում է նախագծային ուսուցում, ուստի Էկոտուրը նաև տարբեր առարակայան նախագծերի ամփոփման և նոր նախագծերի ներկայացման հնարավորություն է:
6-9-րդ դասարանների համար նախընտրելի են մինչև 5 հոգիանոց խմբերը, որոնք կարող են իրականացնել ամենատարբեր նախագծեր: Իրականացվող նախագծերի շարքում առանձահատուկ նշանակություն ունեն գործական նախաձեռնությունները, որոնց շարքում պետք առանձնացնել.
- Մեր բակը՝ պարտեզ: Իրակացվող գործնական աշխատանքները նպատակ ունեն ամրապնդելու տեսական դասերից ստացած գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել այգու, պարտեզի ծառերի հետ աշխատանքի հմտություններ:
- Կոմպոստ: Այս տարիքային խումբը պատասխանատու ուսուցչի օգնությամբ կարող է իրականացնել կոմպոստի ստացման մի շարք փուլեր(հատուկ հորի փորել, տերևների ու բուսական մնացորդի հավաքում, կոմպոստի նախատրաստրաստում ձմռանը):
- Ջերմոցային աշխատանքերը: Տեսական գիտելիքների ամրապնդման ու գործնական հմտությունների ստացման համար կարող է օգտագործվել կրթահամալիրում գործող ջերմոցներն ու պարտեզները: Տվյալ տարիքի սովորողների համար որպես ուսոմնական նախագիծ կարող է ներկայանալ բույսերի շուրջտարյա խնամքը՝ որպես ուսումանկան արձակուրդի բաղկացուցիչ մաս:
- Շրջակա միջավայրի բարելավում: Շրջակա միջավայրի բարելավումը սկսվում է դպրոցի բակից, սակայն չի սահմանապակվում միայն դպրոցի բակով, այն կարող է ներառել հարակից տարածքները, կանգառները, տանից դպրոց տանող ճանապարհը և այլն: Շրջակա միջավայրի բարելավում իրակացվում է նաև տարբեր ակցիաների ու մրցույթների մասնակցելով (ծառի օր, հիշատակի ծաղկատունկ, շրջակա միջավայրի պահպանության օր):
6-9 դասարանցիների համար գործնական նախագծերի շարքում նախընտրելի է նաև կրտսեր դպրոցի սովորողների հետ միասին կատարված աշխատանքը: Արդեն 6-9-րդ դասարանցիները իրնեց նախագծերը ամփոփում են իրենց ուսումնական բլոգներում, որոնք, ժամանակացույցին համապատասխան, ներկայացվում են Էկոտուրին:
Էկոտուրին մասնակցության և գործունեության ավելի լայն դաշտ է բացվում ավագ դպրոցի սովորողների հարմար: Ավագ դպրոցներում բնագիտությունը ներկայացվում է ինչպես Էկոլոգիա առարկայի ուսուցմամբ, այնպես էլ սովորողների ընտրությամբ դասընթացներով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն):
Սովորողներն Էկոտուրի կազմակերպիչների կողմից առաջարկված կամ սեփական նախաձեռնությամբ առաջադրված նախագծեր: Ավագ դպրոցի սովորողների համար նախընտրելի են հետևալ գործնական նախագծերը.
- Մեր բակը՝ պարտեզ: Իրակացվող գործնական աշխատանքները նպատակ ունեն ամրապնդելու տեսական դասերից ստացած գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել այգու, պարտեզի ծառերի հետ աշխատանքի հմտություններ:
- Կոմպոստ: Այս տարիքային խումբը պատասխանատու ուսուցչի օգնությամբ կարող է իրականացնել կոմպոստի ստացման բոլոր փուլերը (հատուկ հորի փորում, տերևների ու բուսական մնացորդի հավաքում, կոմպոստի նախատրաստրաստում ձմռանը, կոմպոստի կիրառում): Հատկապես ավագ դպրոցի սովորողների համար շատ կարևոր է «Կոմպոստ» նախագծի վերջնական արդյունքը՝ կոմպոստի կիրառումը որպես օրգանական պարարտանյութ:
- Ջերմոցային աշխատանքերը: Տեսական գիտելիքների ամրապնդման ու գործնական հմտությունների ստացման համար կարող է օգտագործվել կրթահամալիրում գործող ջերմոցներն ու պարտեզները: Տվյալ տարիքի սովորողների համար որպես ուսումնական նախագիծ կարող է ներկայանալ բույսերի շուրջտարյա խնամքը՝ որպես ուսումանկան արձակուրդի բաղկացուցիչ մաս:
- Շրջակա միջավայրի բարելավում: Շրջակա միջավայրի բարելավումն սկսվում է դպրոցի բակից, սակայն չի սահմանապակվում միայն դպրոցի բակով, այն կարող է ներառել հարակից տարածքներ, կանգառներ, տանից դպրոց տանող ճանապարհը և այլն: Շրջակա միջավայրի բարելավում իրակացվում է նաև հասարակությանը միավորող տարբեր ակցիաների ու մրցույթների մասնակցելով (ծառի օր, հիշատակի ծաղկատունկ, շրջակա միջավայրի պահպանության օր): Ավագ դպրոցի սովորողների կողմից խրախուսվում են նաև քաղաքի այլ տարածքներում, այլ սովորողների հետ համատեղ իրականացվող ակցիաները, ինչպես նաև ուսումանական-էկոլոգիական ճամփորդությունների ժամանակ կոնկրետ աշխատանքները:
- Օգնություն կրտսեր ընկերներին: Ավագ դպրոցների սովորողների համար կարևոր նախագիծ է նաև իրենց փորձի ու հմտությունների փոխանցումը կրտսեր ընկերներին, որը կարող է իրականացվել համատեղ ուսումնական նախագծերի միջոցով:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան