Կրթահամալիրի տնօրենի դեկտեմբերյան օրագրից

Ավագ դպրոցը՝ իր ձեռքբերումներով, զարգացումներով-մտահոգություններով իմ մանկավարժական ուշադրության կենտրոնում է… Ամբողջը հետաքրքիր անկյուններ են, էլ սեփականն ունենալ պետք չէ… ես սիրում եմ այսպես՝ գնաս ու կողքին նստես խմբի, անհատի, զրույցի բռնվես մտերմիկ. իրար վստահում ենք, չէ՞, շիտակ լինելու համար։ Իմ ժամանակը, ջանքերը, հնարավորությունները ձերն են, սեբաստացի սովորող թե ուսուցիչ, ծնող, լավ շրջան է սկսվում, կրթահամալիրի ծնած-պահած Մայր դպրոցը լիուլի-օգուտով օգտագործենք։ Միասին հեշտ կլինի առաջացած դժվարությունները լուծելը, էլ չեմ ասում զարգացումների մասին, հատկապես որ ես չեմ շտապում, նախագծային է լինելու իմ միջամտությունը. ես ձեր խնդիրը՝ իմը, իմ առաջարկը՝ ձերը դարձնելու անշտապ ուղով եմ գնում։ Հիմա այսօրվա Մայր դպրոցը՝ իր ավագով-միջինով-լրացուցիչ կրթությամբ, ներսով, դրսով հասկանալու շրջան է…

Ինչո՞վ կզբաղվեն սեբաստացի սովորողները, 2017-ի շրջանավարտները, որ հանձնել են դեկտեմբերին պետական ավարտական քննությունները՝ միջնակարգ կրթության համար. ունե՞ն հրապարակված անհատական պլան, սկսե՞լ են աշխատել դրա վրա՝ հունվարի 9-ից, որ իրենց էլ, մեզ էլ տեսանելի լինի, որ կրթությունն իրենց կյանքն է, ու իրենք՝ յուրաքանչյուրը, ավելի ու ավելի ինքնուրույն է տնօրինում իր ամենաթանկ կապիտալը՝ ժամանական ու ջանքերը:

Իսկ իմ սեղանին, շարունակելով հոգու-մարմնի առողջության մանկավարարժության իմ օրագիրը, այս տարի 12-րդ դասարանցիների մաթեմատիկայիհայոց լեզու-գրականությանհայոց պատմության պետական ավարտական քննությունների թեսթ-գրքույկների մաքուր օրինակներ են, որոնց էջերի դատարկ մասերը կարող են օգտագործվել սևագրության համար։ Ահա դրանք. սկսե՞նք լրացնել ու ինքներս մեր առաջ ազնիվ լինենք, սեբաստացի-ոչ սեբաստացի… Սա՞ է միջնակարգ 12-ամյա կրթության ողջ բովանդակությունը՝ պետականորեն ստուգվող։ Սա՞ է, որ 2018-ից դառնում է պարտադիր բոլորի համար։

Լավ է, որ այս տարի սովորողները քննությունը դեկտեմբերին թե հունվարին հանձնելու ընտրության հնարավորություն ունեցան։ Սովորող-շրջանավարտի ուսուցումը իր անհատական պլանով կազմակերպելու, կեղծիք ու ձևականությունլ հաղթահարելու այս առաջացող հնարավորություններից մանկավարժությամբ զբաղվող յուրաքանչյուր ուսումնական հասատատություն և ուսուցիչ պիտի օգտվի առավելագույն չափով… Նախարար Լևոն Մկրտչյանը կխիզախի՞ առավել հատու-տեսանելի-ամբողջական լուծումների ճանապարհով ուղղորդել այս ընթացքը…

Ես կհետևեմ, որ մեր գրադարանում օր առաջ հայտնվի կրթահամալիրում 2016-ին իրականացված, սկսված-ավարտված-շարունակվող-մոռացվա՞ծ ուսումնական նախագծերի ժողովածուն, հեղինակային մանկավարժությամբ ենթադրվող խնդրագիրքը… 2017-ի հունվարի խնդիրներից է որպես արդյունք՝ նոր տարում սկսվող-շարունակվող, ավարտվող-չավարտվող ուսումնական նախագծերի ժողովածուի հրապարակումը… Լուսինե Ալեքսանյանը մեր խոստացա՞վ…

Կրթահամալիրը որպես մանկավարժության ուսուցման բազմապրոֆիլ կենտրոն, մանկավարժությունը, որպես հեղինակային կրթական ծրագրի ստեղծում՝ մշակում-կազմակերպում-տարածում, մեր արտադրությունն է. ինչպե՞ս ենք ուսուցման ծառայությունների, ապրանքների, աշխատանքների ձևով այն իրացնում՝ որպես մեր արտադրության արդյունքներ…

Երբեք պետք չէ մոռանալ, չի կարելի, լսո՞ւմ եք, մի՛ արեք… Դաս-դասարանային քանի՜ դար աշխարհով մեկ տիրապետող հանրակրթական համակարգն այնքա՜ն հեշտ է իրագործման մեջ, հեշտ է կազմակերպմամբ, էժան-անգլխացավ… Հայտնի դպրոցներն էլ՝  խորացված ուսուցմամբ՝ օտար լեզուների թե բնագիտամաթեմատիկական, ընտանիքում ստեղծված արդյունքի յուրացման նույն սկզբունքով են կառուցված, դա ներկայացնելով որպես դպրոցի վարկանիշ. դպրոցի հավելյալ արդյունքը ոչ թե ստեղծվում է որպես ուսուցիչների, սովորողների համատեղ աշխատանք, այլ… Մի տեղ, մի դպրոցում՝ Գյումրիում, Վանաձորում թե Երևանում, Ապարանում… Չինումաչինում, հավաքում են ուսման նկատմամբ ընտանեկան հետաքրքրությամբ սրսկված երեխաներ՝ ակադեմիական տարբեր պատրաստությամբ, ու այս արդյունքը՝ սովորողի հեռանկարով, պահպանվում-ներկայացվում է որպես դպրոցի հաջողություն…

Ակադեմիկոս Կապիցայի ասած մեթոդի (ինչպեսի, մանկավարժության) դպրոցը չէ, որ դառնում է պետության-հասարակության հատուկ հոգածության առարկա, ոչ էլ դրա ստեղծած մանկավարժության տարածումը՝ որպես հանրակրթական առաջընթացի փորձով ձեռք բերվող ուղի… Ահա ինչու ես մեր մանկավարժության այս փուլում այնքա՜ն ուշադիր եմ ոչ այնքան ֆրազների-կլիշեների, որքան մեր հեղինակած մանկավարժության բուն ու կոնկրետ կազմակերպման. սրա մեխը 2017-ի հունվարյան շրջանի նախագծային ուսուցման ստուգատեսային-ճամբարային կազմակերպումն է՝ իր գիտագործնական հավաքով…

Մինչ ես հիմնավորում էի, որ հեղինակային կրթական ծրագրով ուսումնական նախագիծը չի կարող ավարտվել, եթե այն ընթացքով-արդյունքով՝ որպես լուծված խնդիր, չի հրապարակվել (ձայնագրվել-տեսագրվել-պրեզենտացիա ու հոդված դարձել) գրադարանում, Գևորգը մեր Ջոն Դյուիի պնդումը բերեց, որ դպրոցում գրադարանը տեղադրված պիտի լինի բոլոր լաբորատորիա-արհեստանոցների կենտրոնում… Կարդանք Դյուի… Ահա Քնարիկ Ներսիսյանն ուսումնական իր նախագծի տեսագրումն իր անձնական արխիվից բերեց գրադարան՝ որքա՜ն հուզմունք պարգևելով (mskh.am-ի հաշվիչն է ասում, և ոչ միայն, քոմենթն է նաև վկայում Լուսինե Բուշի)… Կարինե Խառատյանն իր 2016-ի ամառային ճամբարի թաքնված տեսախցիկով մանկավարժության այս «փշրանքը» տեսավ-չթողեց, որ կորչի, ինչ է թե առօրյա է… Ինչպես Հռիփսիմե Առաքելյանի առաջին դասարանի Էմիլ Սողոմոնյանի՝ մի նռան հատիկի մասին ընտանեկան պատմությունը, հինգ տարեկան Մայա Միտոյանի սթենդ-ափը… Անակնկալ ուղիղ եթերը միանում է, ու հինգ տարեկան Մայան պատմում-նկարում է, երբ իր դաստիարակ Մարի Միքայելյանը, փաստագրված է, կանգնած է աթոռին այդ ողջ ընթացքում… Չհավատացի՝ ճշտեցի… նորից եմ նայում… Մանկավարժական ոսկու այս փշրանքները չեն կարող ոտի տակ գնալ… Դրանք պիտի գան գրադարան՝ հեղինակային կրթական ծրագրի…

Նեղանալ չկա, չեմ ների, դուք բոլորդ այնքան իմն եք-հարազատ, որ մանկավարժության այս փշրանքները, այս հանքանյութ-ոսկին՝ ձեր սովորական, առօրյա ստեղծվող, ես չեմ կարող թողնել, որ ոտի կոխան լինի… 

Գեղարվեստի կրտսերներին՝ երկուսից չորս տարեկաններին, դաստիարակներ Օլյան ու Սոնան դուրս էին բերել խաղալու… Երևի կար իմ մասնակցությունը… Վերադարձին նրանց հանդիպեցի դռների մոտ… Տարոնը, Մոնիկան վազեցին դեպի ինձ… Ու Տարոնը.
– Բլեյան, դու իմ իսկական ընկերն ես…
Այն Տարոնը՝ չորս տարեկան, ում հետ մենք հաճախ ենք հեծանիվ վարում… Աիդա Պետրոսյանը մեզ լսում է, չէ՞։ Մեր ամառային պարտեզը ավելի նախագծային է՝ իր լողափ-լողավազան-ծովափերով, խաղերով… Ձմեռը մտնում է իր տարերքի մեջ. ես ազդարարում եմ հունվարի  9-ից «Ձմեռային պարտեզ» ուսումնական նախագծի մեկնարկը։

Իրանցի պրոֆեսորը հրաժարվել է տրորել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները… Սրան հավասարազոր բան անցավ մտքովս՝ սեբաստացի ծնողները բռնեն ու նոր տարում հրաժարվեն հանդեսներին վերարկուներով-գլխարկներով-որպես դիտորդ թե սոսկ իրենց երեխայի լուսանկարիչ մասնակցելուց (ուղղակի ներկա լինելուց)… Հանեն վերարկուները, մի կողմ թողնեն պլանշետներն ու դառնան իրենց երեխայի, նրա խմբի, դասարանի, ուսուցչի, դպրոցի հետ ուրախության մասնակից: Գուցե պիտի պարտադրե՞լ այս մշակույթը… Արձագանքեք։

Այո՛, մենք պիտի կարողանանք որևէ առիթով մեր անհատական-ընտանեկան խմբային ուրախությունները-տոները՝ ծննդյան օր, մկրտություն, Ամանոր, հանրայնացնել՝ սրանով մեր ներդրումն ունենալով համերաշխ-բաց-ուրախ հասարակության կայացման գործում… Այդպես էր իմ ծննդյան օրը, այդպես է և Դավթինը… Ու եթե մեր յուրաքանչյուր երեխայի-սեբաստացի սանի՝ սկսած երկու տարեկանից, ծննդյան օրը դառնա միջոց-առիթ երեխայի միջավայրում՝ խմբում, դասարանում, դպրոցում, կրթահամալիրում որևէ կոնկրետ բան փոխելու-խնդիր լուծելու ընտանեկան-ծնողական ներդրմամբ… ուրիշ Հայաստան կունենանք՝ կրթահամալիրի Բանգլադեշի նման…

Ասել եմ՝ երեք բան 5-6-7-8 տարեկանների, սեբաստացիների մոտ ինքս եմ ստուգելու՝ մարդ առ մարդ, չեմ վստահելու։ Նախ՝ ի՛նչ ու ինչպե՛ս են ուտում. բա բրնձի շիլայից հետո աման-գդալն այնպես չպլպլա՞ն, որ սելֆի անելդ գա՜… Հեծանվի-լողի-քայլքի (սրանք բոլորն էլ ձմեռային  մարզաձևեր են) հմտությունները. ու 2017-ի հունվարը՝ սեբաստացիական ճամբարային կազմակերպմամբ ու լրիվ նախագծերով ուսուցմամբ, հարմար է իմ մտածած ստուգատես-ստուգումների համար… Դասվարը, մանկավարժական աշխատողը, իհարկե, հեծանվով, լողի պարագաներով, խուրջինով, մարզական քայլքի հարմար միջոցներո՞վ են… Նույնը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրով բոլոր սեբաստացի 1-3-րդ դասարանցիները՝ սկսած 5 տարեկաններից։

Դասարանը տեսանք՝ դպրոցի-ջոկատի-թե խմբի տեսքով, իսկ ո՞ւր է անհատը՝ անուն-ազգանունով, իր նախագծով,  հունվարի շրջանի անհատական պլանով ու իր ընտրած նախագծով պատարստվող սովորողը… Ե՞րբ եմ ստանալու այս նախագծի իրագործման համար անհրաժեշտ հայտերը… Ուսումնատենչ՝ ուսումնական կոնկրետ հետաքրքրությամբ սովորողն ու նրա օգնական-խորհրդատու-կազմակերպիչ մանկավարժական աշխատողն այս շաբաթ, հետո՝ դեկտեմբերի 26-ից երեսունը առցանց պիտի գան համաձայնության՝ նրա հունվարյան որոշակի աշխատանքի կազմակերպման հարցում… Որպես քյավառցի, ասեմ.
– Գյա,  զոռ է…
Իհարկե, բայց սա է մեր ճանապարհը…

«Սովրոեցնող-սովորող» նախագիծը, որ 2017-ի տարեմուտի-դեկտեմբերի ամենասեբաստացիական նախագիծն է, Ձմեռ պապ 2017-ի մրցանակակիր ծնեց մեր Միջին դպրոցում, ուրախացեք, հեղինակային մանկավարժության տպավորիչ էջեր գրեց սեպտեմբեր-դեկտեմբերին… Այսպես է ստեղծվում-կայանում-փոխանցվում ուսուցչական աշխատանքը… Ահա, «Հին իրեր» նախագիծը մեր Մարալ կազմակերպչի իր վեցերորդ դասարաններում… Սրանցից յուրաքանչյուրը մի-մի մանկավարժական գյուտ է, ոսկեփոշի է, որ մեր 2017-ի հունվարը՝ իր գիտագործնականով-ստուգատեսներով գրադարանով-ձայնադարանով-TV-ով, պիտի հավաքի-ներկայացնի… Գևորգ Հակոբյանը հիշեց, որ մեր շրջանավարտներ ՍարգիսըՇանթը, Արսենը 2008-2010-ին օգնում էին իրենց ուսուցիչներին մեդիան յուրացնելու…   հիմա՝ նաև սովորող սովորողին… Զարգացում է։

«Եթե մտքովդ ացնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ… Ձմեռ պապ»,- մեր ութերորդցի Արեն Պողոսյանն է գրում… անգլերեն… Այն Արենը հարգելի, ով «Սովորող-սովորեցնող» նախագծով իր չորրորդ-հինգերորդցի սեբաստացի սաների հետ այդքա՜ն տպավորիչ պար բռնեց… Արենի պարը չի ջնջվում… Բացե՞լ եք Արենի բլոգը, կարդացե՞լ եք նրա տեքստը՝ նախագծի, Աննայի, Սոֆիի հետ իր չարչարանքի նյութը… Այս ե՞րբ այսպիսի դրվածք ծնվեց… դրվածք՝ ծանրակշիռ տղամարդու պարի… Ոնց-ը գիտենք՝ հարգելի Ստեփանի, Ալեքսանդրի հետ պարելով-ապրելով, կյանքով պար-շարժում-վերաբերմունք փոխանցելով… Ձրի ստացել` ձրի էլ փոխանցում է…

Մեր մանկավարժություն համերաշխ աշխատանքի, սեբաստացի մեղվի փեթակի ջանքերի արդյունք-ներկայություն ամանորյա նախագծերը-հանդեսները․․․ ու ես ճաշակում էի դրանք, որպես մեղր․․․ Ինչպես «Սուրբ Ծննդյան Պատարագի» ուսումնական նախագիծը՝ իր Նարեկով, Շարակնոցով, Ավետիսով, Նունե Մովսիսյանի, Մարինե Մկրտչյանի, մաեստրո Թոփիկյանի, Լուիզ Քեշիշյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սվետայի… մեր երաժշտության կենտրոնի աղջիկների, նրանց միջոցով` հարյուրից ավելի սեբաստացիների շաբաթների չարչարանքը․․․ Ու արդյունքը՝ նորացված համերգային դահլիճը՝ իր բզզոցով-մեղրի պես ծորացող շարականով-աղոթքով․․․ Իսկական նվեր ինձ․ ես այսպես ընկալեցի, ի՞նչ շնորհակալություն, ո՞ւմ, ի՞նձ․․․ իմը անարատ-աչքովս տեսած մեղրի վայելքն էր․․․ Թե կա մեկը, որ շնորհակալ է էս վայելքի, այս անուշի համար՝ ես եմ։ 

Կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա օրացույցով «Կարդում ենք» նախագիծը կարող է սկիզբը դառնալ ամենշաբաթյա (նույն օրը, նույն ժամին) երգերգոցների ընթերցումների՝ սովորողների, ուսուցիչների, սովորողների և ուսուցիչների, ուղիղ եթերով, անմիջական տեսաձայնագրմամբ… Մեր գրական ուսուցչական ակումբը, սովորողների ակումբ-բլոգները, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի լաբորատորիաների, կարուձևի արհեստանոցի գործընկերությունը մեր ծնած ավանդույթի ուժով, նախագծի շրջանակում կարող է ապահովել նոր հակավիրուս-հակաբացիլների գործածումը, ինչպես հակաբացիլ Կոմիտասն է, մեր համերգներով ուսուցման նախագիծը… Առողջաբեր հաբեր բոլոր տարիքի մարդկանց՝ սեբաստացի-ոչ սեբաստացիներին մատչելի, օրհնությունների օրհնություն… թեկուզ ինձնից հեռու, ոչ ինձ համար… Դահլիճների պատշաճ վերազինումը երաշխավորում եմ՝ Մայր դպրոցի փոքր և համերգային դահլիճների, Գեղարվեստի դահլիճի, դպրոցների ակումբ-ընթերցարանների տեսքով։ Խոսքը կենդանի, անմիջական, սեբաստացու հույզը դիմացինին հասցնելու մասին է։ 

Անընդհատ առցանց հաղորդակցությամբ չենք թողնի, որ ընդհատվի 2016-2017 ուսումնական տարին՝ իր բնական անցումով, Սուրբ Ծննդյան-Ամանորի արձակումով… Երեկ Քոլեջում, Կենտրոնում, Գեղարվեստում մասնագիտական տարբեր խմբերով սպառեցինք դպրոցների ենթակայքերի, «Սեբաստացի TV»-mskh.am-ի ուղիղ եթերի հեռարձակման՝ որպես ամանորյա Ավետիսի աղբյուր, տեխնիկական-մանկավարժական խնդիրների քննարկումը. սկսելու որոշումը հրապարակեցի. լսեցի՞ք: Կապ, տեսակապ, ռադիոկապ, հարազատական-ինտիմ կապ անընդհատ… մի բան բացառենք՝ կապի ընդհատումը, միմյանցից օտարումը, անհաղորդությունը մի կազմակերպության մեջ։

Մենք գիտեք՝ 2016-2017 ուստարում աշխատում ենք 5 ուսումնական շրջանով՝ սեպտեմբեր-դեկտեմբերի, հունվարի, փետրվար-մայիսի, հունիսի, հուլիս-օգոստոսի։ Հիմա լրանում է առաջին շրջանում սահմանված կարգով աշխատանքի ընդունված մի խումբ աշխատողների պայմանագրային ժամկետը… Սեպտեմբեր-դեկտեմբեր քառամսյա ուսումնական շրջանում նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը հավաստի գնահատում պիտի ստանա հավաքանի գործատուի կողմից… Այո, ես չէ, հավաքանին է գնահատում գործընկերների քառամսյա աշխատանքը։ Դուք՝ որպես հավաքանի, ներկայացնում եք ձեր եզրակացությունը. ես պիտի համաձայնեմ՝ ձևակերպեմ շարունակությունն աշխատանքի, համաձայնեմ՝ լուծեմ (ընդհատեմ) պայմանագիրն աշխատանքային, ներկայացնեմ իմ առարկություն-անհամաձայնությունները… Կոնկրետ, նրբանկատ, իհարկե, մարդուն է վերաբերում, բայց և բաց-շիտակ-համոզիչ. չէ՞ որ բացառել ենք որևէ այլ միջամտություն-գործոն, բացի իրավական մանկավարժական կազմակերպումից, որպեսզի մեր հավաքանին դինամիկ զարգանա՝ ընդունել-ազատելով… Համեցե՛ք, ընթացքի մեջ է կրթահամալիր աշխատանքի համար նոյեմբերին դիմած մասնագետների համար քառօրյա բաց վերապատրաստումը… և այսպես՝ տարին տասներկու ամիս: Իսկ կրթահամալիրի դպրոցներում մանկավարժական փորձառություն են անցնում վերապատրաստմամբ անցած տասնյակի չափ մասնագետներ…

Իսկ 2017-ի գիտագործնական հավաքի հետազոտող ուսուցիչը պիտի գա իր տեխնոլոգիական զինանոցը՝ գործիքարանը, թարմացրած-նորացրած… Ես, պատահական չէր, որ այս օրերին իմ հեռախոսը փոխարինեցի ունիվերսալ պլանշետով… Գործիք է՝ մոբիլ ու ստեղծական հեղինակային կրթական ծրագրի ղեկավարի… Ոչ էլ պատահական է, որ Գերմանիայում ու դրանից հետո օրագիրն իմ ուղեկցվում է նաև ֆոտոպատումով… Թվային միջոցներն այնքա՜ն հեշտացրել են մեր կոնկրետ-տեղում-անընդհատ-դյուրին արտահայտվելու հնարավորությունը… Գուցե ժամանա՞կն է փոխելու մեր թվային միջոցը. մոբիլ պլանշետը, գուցե, պարտադի՞ր է հետազոտող ուսուցչի համար…