Հեղինակային մանկավարժությունը հեղինակների, սովորողների, շահառուների ներկայացմամբ
«Դպիր» մանկավարժական ամսագիրը հայաստանյան իրականության մեջ բացառիկ երևույթ է՝ բացառիկ հենց նրանով, որ մանկավարժական է։ Ուզում եմ շեշտել ոչ միայն մանկավարժական բառը, այլև՝ գործունը, կենդանին։ Ամսագիրը չի ստեղծվում ինչ-որ հայտնի կամ անհայտ հիմնարկությունում, որտեղ փորձարկումները, մանկավարժությունը, կ տրված են ժամանակակից սովորողից, չեն գրում մարդիկ, ովքեր փակված են աշխատասենյակներում և չեն տեսնում իրական սովորողին, ժամանակակից կրթական համակարգում առկա դժվարությունները ու լուծումներ չեն փնտրում հենց այդ իրականություններից ելնելով։
Կենդանի, զարգացող, շարժվող օրգանիզմ է, որի զարգացումը երևում է ըստ տարիների։ Ըստ ամիսների կարող ենք տեսնել հստակ մանկավարժական շեշտադրումներ, զարգացումներ, խնդիրներ։ Ամսագրի նյութերը պարզ են, մատչելի, դրանք հնարավոր է քննարկել սովորողների հետ, մատչելի են ընթերցման համար։ Կան տեքստեր, որոնք իրենց տեսակով անավարտ-մշակելի են, որտեղ հնարավոր են փորձարկումներ, չկան վերջնական եզրահանգումներ․ այս տեքստերը ստեղծում են գործող մանկվարժական աշխատողները, ովքեր գրողներ և հոդվածագերեր չեն, ստեղծող մանկավարժներ են, խնդիրներ տեսնող ու լուծումներ փնտրող։
Ամսագիրը հարցեր է բարձրացնում, խնդիրներ, որոնց լուծման-ձևակերպման վրա աշխատում են տարբեր կրթական աստիճաններում, տարբեր առարկաներ դասավանդող, գործունեություններ ղեկավարող մարդիկ, կազմակերպում է քննարկումներ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ունենք տարեկան օրացույց, որը քննարկվում է, մշակվում դասավանդողի, սովորողի գործուն աջակցությամբ, հաստատվում կրթահամալիրի խորհրդի կողմից ու դառնում տարվա ուղղորդող աշխատացույցը։ Հենց այս օրացույցում էլ ունեք սեպտեմբերյան և մայիսյան մանկավարժական հավաքներ, որոնք ամենամյա են, ու ամեն տարի ունենում ենք կոնկրետ շեշտադրումներ, զարգացմանն ուղղված հստակ ուղղություններ։ Այս հավաքների հարցադրումներն էլ տեքստերի տեսքով դառնում են մանկավարժկան մշակումներ՝ բերվելով «Դպիր»։
Կրթահամալիրում «Դպիրը» գործուն է, աշխատանքային ու զարգացող։ Դասավանդողների նյութերն ընթերցում, գրախոսում են ծնողները, սովորողները։ Բերեմ օրինակ` արձագանքում են կրթահամալիրի շրջանավարտները։ Սովորողները գրախոսում են հոդվածները, պատմում իրենց իրականացրած նախագծերի մասին։
«Դպիրը» տարիների ընթացքում հնարավորինս պարզեցվել, նյութերը հեշտ որոնելի են դարձել․ ամեն հեղինակ իր էջն ունի՝ սկսած կրթահամալիրի՝ ամենագիր տնօրենից, որ ամենաշատն է գրում ու իր օրինակով բերում գրող-ստեղծողի մանկավարժությունը, ուսուցիչ-հեղինակից, թարգմանչից, պատանի սովորող-ուսումնասիրողից, մեթոդական մշակումներ իրականացնողից, քննադատից, նախագծեր մշակող փորձարկող դասավանդողից։
Դպիրյան զարգացումը, նյութերի, մանկավարժության տարածումն ու հարայնացումը տեսնում եմ տեսապատում, հաղորդումների տեսքով։ Մանկավարժության ներկայացումը տեսանելի, առանցքային շեշտադրումներով, կենդանի, ներկայացումը դասավանդողի, սովորողի կողմից կարող է գրավիչ ու դիտելի լինել, զարգացում ունենա։
Դա պատկերացնում եմ այսպես։ Խնդրեմ, ծանոթացեք։
Մանկավարժ TV
Նախագծի նպատակը։ Մանկավարժական քննարկումներ․ ժամանակակից մանկավարժության ներկայացում, տարածում, խնդիրների վերհանում, մանկավավարժական հոդվածների քննարկում, ուսումնական նախագծերի ներկայացում։
Խնդիրները։
- TV քննարկումների միջոցով մանկավարժական հարցերի վերհանում։
- Քննարկումների կազմակերպում։
- Մեթոդների, նախագծերի ներկայացում։
- «Դպիր» մանկավարժական ամսագրի հոդվածների, թարգմանությունների քննարկումների կազմակերպում։
- Հայաստանյան, արտերկրի մանկավարժների հետ քննարկումներ, փորձի փոխանակումներ։
- Սովորողների, դասավանդողների, փորձագետների
Իրականացումը
- Նախագիծը տեսանյութ-արդյունք կունենա երկու շաբաթը մեկ անգամ։
- Նախագծին կներգրավվեն սովորողներ։
Մեդիա աջակից՝ Սեբաստացի TV, մասնագետ՝ Անի Սարգսյան։
Գործընկերներ` հանրապետության դասավանդողներ, սովորողներ, ոլորտի պատասխանատուներ, ծնողներ, գործիչներ։
Այս նախագիծն, ինչպես մեր մանկավարժությունը, չի կարող վերջնական ձևակերպված լինել, այն զարգացող է՝ անընդհատ նոր շեշտադրումներ կավելանան, նոր տարրեր կներմուծվեն։ Նախագծի նպատակը գիտական հաղորդաշարի ստեղծումը չէ, այլ կենդանի պատումը, սովորողի, դասավանդողի կողմից իրենց գործունեության ներկայացումը, արտահայտվելու, ասել-պատմելու հնարավորության ընձեռումը։ Դասավանդող-սովորող-TV մասնագետ համատեղ աշխատանքը, նախապատրաստումը։ Նման ուսումնական նախագիծը ոչ միայն մանկավարժության ներկայացման, տարածման գործառույթ ունի, այլև՝ աշխատանքային-պրակտիկ ու հետաքրքիր է հենց աշխատանքային գործընթացը, հաղորդման նախապատրաստումը։ Չմոռանանք որ գործ ունենք սովորողների հետ ու անընդհատ ուսուցում է իրականացվում տարբեր շեշտադրումներով։
Ներկայացնում ենք հաղորդման ներկայացման գովազդային-անոնսային տարբերակը։
Նախագծային յուրաքանչյուր խումբ հաղորդման պատվիրատու ու նախագծող է դառնում․ մանկավարժական խնդիր է՝ ինչպես ավելի շահեկան, տեսանելի կողմից ներկայանալ, ինչը կարևորել-ներկայացնել, ինչպես խոսել, ինչ տարրերով մեջբերել՝ վիդեոնյութեր, ֆոտոպատումներ, անտիվիրուսյան կատարումներ…
Զարգացումները՝ մյուս հաղորդումներում…