Շտեմարանային անգիր՝ ուսուցման ձև և մեթոդաբանություն․ հարց, որը շրջանցել չենք կարող, քանի որ ավագ դպրոցում հենց այս թեման է մտահոգում սովորողներին, թույլ չի տալիս զարգացնել ավագ դպրոցը, սովորողին կապել դպրոցի հետ։ Թեման կարևոր է, անհանգստացնող։ Կարևոր է նաև այս հարցերի քննարկումը սովորողների հետ․ սովորողների հայացքը ոչ միայն հետաքրքիր է, այլև՝ դիպուկ։ Հենց սովորողներն են անցնում քննական անգիրի երկարատև, հոգնեցուցիչ փուլը, բախվում նման աշխատանքի անիմաստության, նաև՝ ծախսատարության խնդրին։ Որպես ուսուցիչ՝ շտեմարանային անգիրին ուղղված առաջադրանքները սերտելու մեջ որևէ դրական, գիտելիքահեն մոտեցում չեմ տեսնում։ Կարևոր եմ համարում կրթության գործընթացում տրամաբանությունը, հմտությունների, մտածողության ձևավորումը, զարգացումը։ Սովորողների տարբեր խմբեր անդրադառնում են այս թեմային, ուսումնասիրում, բանավիճում։ Անցկացրել ենք մի շարք կլոր սեղաններ, քննարկումներ, բարձրաձայնել թեման։ Կարծում ենք, որ այս հարցին անդրադառնալը կարևոր է, առանցքային։
Հանրակրթական պետական չափորոշչի հիմքում արժեքահեն կրթությունն է, հմտությունները, նախագծային ուսուցումը․․․Բայց իրական կյանքում շտեմարանն է՝ իր պարտադրանքով։ Ստացվում է՝ Հանրակրթության պետական չափորոշիչը մեր երազանքն է, շտեմարանը՝ իրականությունը։ Երազանքն ու իրականությունը ընդհանուր եզրեր չունեն։
Մենք ապրում ենք տեղեկատվական դարաշրջանում, երբ ցանկացած տեղեկություն կարելի է գտնել մի քանի վայրկյանում։ Արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները կարող են պահել և մշակել ահռելի քանակությամբ տվյալներ, որոնք մարդու հիշողության համար անհասանելի են։ Եվ ինչու մտապահել, եթե ցանկացած տեղեկույթ կարելի է գտնել, կարդալ։ Ինչու մտապահել, երբ պետք է վերլուծել, տրամաբանել, փաստարկել․․․
Այսօրվա աշխարհում ամենաթանկը ոչ թե տեղեկատվության պահպանումն ու մտապահումն է, այլ դրա կիրառումն իրական կյանքում։ Կրթությունը չպետք է կտրվի կյանքից։ 21-րդ դարը պահանջում է քննադատական մտածողություն, ստեղծագործական լուծումներ գտնելու ունակություն, տրամաբանություն և թիմային աշխատանք։ Երբ սովորողը ժամանակի մեծ մասը ծախսում է շտեմարաններ լրացնելու վրա, զրկում է 11-12-րդ դասարանցուն հմտությունների ձևավորման հնարավորությունից, որոնք անհրաժեշտ են ժամանակակից շուկայում մրցունակ լինելու համար։ Մենք պատրաստում ենք սովորողներին չգիտես ինչի համար՝ անտեսելով իրական կյանքն ու իրական կյանքի պահանջները։
Ավագ դպրոցի ամենատարածված և միաժամանակ ամենահակասական երևույթներից է «շտեմարանային մշակույթը»։ Սա ասես փակ շրջան լինի՝ անգիրի, կրկնուսույցների, քննությունների ու ոչինչ չտվող լարումների։ Շտեմարանային անգիրը դարձել է կրթական համակարգի անբաժան մասը, սակայն այն վնասակար և անիմաստ է ապագա սերնդի մտավոր զարգացման համար։ Մեխանիկական անգիրը մտածողության մահն է։ Սովորողը ստիպված է լինում հիշել տեքստը նախադասությունների ճիշտ հաջորդականությամբ՝ առանց կենտրոնանալու էության կամ տրամաբանական կապերի վրա։ Սա ստեղծում է գիտելիքի պատրանք։ Սովորողը կարող է արտաբերել սահմանումը, լրացնել հարցը, բայց չհասկանալ, թե ինչ է դա նշանակում իրական կյանքում։ Իրական կյանքում չկարողանալ տեքստ կետադրել, գրագետ միտք ձևակերպել, բառը ճիշտ գործածել, գրական գործը չկարդալ, բայց հարցն անգիր հիշել։ Չվայելել ընթերցանության հաճույքը, չքննարկել, չբերել իր կյանք․․․Ուղղակի մտապահել։ Երբ գիտելիքը չի անցնում վերլուծության և սեփական մտքի միջով, այն դառնում է անօգուտ բեռ, որը քննությունից հետո անմիջապես մոռացվում է։
Այս թեմային է անդրադառնում 12-րդ դասարանի սովորող Ալիսա Հակոբյանը․
12-րդ դասարանում սկսեցինք պատրաստվել ավարտական քննություններին։ Բոլոր առարկաների դասաժամերին սկսեցինք աշխատել շտեմարաններով, ու հետևաբար ստացվեց, որ դպրոցի վերջին տարին ծախսում ենք միայն ավարտական քննություններին պատրաստվելու համար, որևէ նոր թեմա չենք անցնում։ Բայց կենտրոնանալով «հայոցլ եզու» առարկայի վրա՝ ասեմ, որ քննությանը պատրաստվելու միակ տարբերակը նստել և շտեմարանների բոլոր մասերն անգիր անելն է։ Ընդհանուր մի քանի կետեր եմ առանձնացրել, թե ինչու շտեմարանով սովորելը մեծ մասամբ օգտակար չէ հայոց լեզու սովորելու համար։
Շտեմարանում առաջադրանքները հաճախ հակասում են իրենք իրենց, մի առաջադրանքում բառերը կարող են հոմանիշներ համարվել, իսկ մյուսում՝ ոչ։ Ստացվում է, որ մենք սովորում ենք ոչ թե հոմանիշներ, այլ ինչպես բացառելով գտնել ճիշտ պատասխանը, նույնիսկ, եթե ընդհանրապես ծանոթ չենք ճիշտ պատասխանին։
Շտեմարանում վիճելի հարցեր են գրված լինում, որոնք տարբեր տարիներին տարբեր պատասխաններ են ունենում, կամ օրինակ՝ համացանցում վստահելի աղբյուրում, միօրենք է գրված, իսկ գրքով նայելիս պարզվում է, որ ուրիշ օրենք է գործում։ Անիմաստ եմ համարում այն, որ այդ վիճելի հարցերով փորձում են դպրոցն ավարտողների գիտելիքները ստուգել, այն դեպքում որ նույնիսկ մասնագետները չեն եկել ընդհանուր հայտարարի։
Որոշ վարժություններում կարող են հանդիպել բառեր, որոնք այլևս չեն օգտագործվում, կամ ընդհանրապես հորինված—ձևափոխված են եղել որոշ հեղինակների կողմից (որոնքմիայն ստեղծագործությանմեջ են գործածվել)։
Լիքը բացառություններ են օգտագործվում վարժությունները կազմելիս, ու հայոց լեզվի հիմնական կանոնների իմացությունը ստուգելու փոխարեն ավելի շատ ստուգվում է, թե քանի տրամաբանությանը չհետևող բառեր կամ երևույթներ ես հիշում։
Այստեղ խոսել անգիր անելու մասին ստացվում է՝ հիմնականում պետք է հիշելու հմտությունդ զարգանա, ոչ թե տրամաբանական կամ վերլուծողական մտածելակերպդ, ինչից շատերիս մոտ սթրեսային վիճակներ են ստեղծվում, որովհետև առհասարակ պարզչ ի, թե ինչու մենք պետք է անգիր անենք այն բացառություններն ու բառերը, որոնց մենք17 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել ենք հենց շտեմարանում։
Ամբողջ տեղեկությունն ու անգիր արված նյութը մնում են մեր կարճաժամկետ հիշողության մեջ ու քննությունից մի ամիս, երկու ամիս հետո արդեն մոռացվում են, քանի որ առօրյա կյանքում մեծամասամբ չեն օգտոգործվում։
Մեր շտեմարանների գրականության բաժինը չի սովորացնում վերլուծել, կամ մտածել։ Հարցեր կան, որոնց համար պետք է հիշես, թե երրորդական հերոսը ստեղծագործության որ մի գլխում է հայտնվում, ով կարող է ընդհանրապես դեր չի խաղացել գլխավոր գաղափարի համար։
Հարցեր կան, որոնք ավելի շատ ստուգում ենք ոչ շփոթվելու ունակությունը, ոչ թե տեքստը ճիշտ ընկալելու։
Նաև հարցեր կան, որոնք նորից շատ վիճելի են, քանի որ հարցնում են, թե տվյալ հեղինակն ինչ էր ուզում ասեր այս ստեղծագործության մեջ, իսկ ամեն մարդ յուրովի է մտածում, և նույնիկ նույն նախադասությունը կարդալիս, շատ հնարավոր է, որտարբերձևերովընկալվիայն, ուստացվումէ, որայդհարցերումճիշտպատասխանայդքանէլչկա։
Անշուշտ ունենք ուղղագրություն, կետադրություն, բառագիտությունևայլն, որոնք ուզած—չուզած պետք է անգիր անելով հիշենք, բայց այդ ամենը նաև պետք է տպավորվի գրքեր կարդալիս, ֆիլմեր դիտելի սև, ինչու ոչ, երգեր լսելիս։ Պետք է մեր կինոմատոգրաֆիան զարգացնել, որովհետև, ինձ ինչքան հիշում եմ, մեծացել եմ կամ սովետի ժամանակ նկարահանված հայկական ֆիլմերը կամ ընդհանրապես այլ լեզուներով նկարահանված ֆիլմեր դիտելով։Մեր կինոմատոգրաֆիան մի կողմ դնելով՝ նույնսիկ արտասահմանյան ֆիլմերը թարգմանելուց հետո դրանք հնարավոր չի նայել։Թվում է, որ մանրուքներ են, քանի որ«դե լեզուներ կսովորենք, մեկ է ռուսերենին տիրապետում ենք», բայց չէ՞ որ այդ ամենը գնալով ավելի ու ավելի է մեզ հեռվացնում մեր մայրենի լեզվից, ականջին արդեն ավելի բարդ է լինում ընկալել հայերեն երգերը, հայերեն գրքեր կարդալ, հայերեն ֆիլմերդիտել։
Նաև մեծ խնդիր է այն, որ համացանցում հայերեն տեղեկությունը շատ ու շատ քիչ է։Լիքը բաներ որոնելիս ստիպված պետք է օգտագործես ուրիշ լեզու, որ գտնես այն,ինչ քեզ պետք է, բայց չէ՞որ հենց այդ նոր տեղեկություններըկ արդալիս ենք ամրապնդում և պահպանում մեր մայրենի լեզուն։
Թեմային է անդրադառում նաև 12-րդ դասարանի սովորող Սեդա Ստեփանյանը․ մեջբերում եմ՝
Չնայած շտեմարանը լայնածավալ է և ընդգրկում է գրականության տարբեր ասպեկտներ, կարծում եմ՝ որոշ հարցեր կարելի է հանել կամ փոխել։ Օրինակ՝ այն հարցերը, որոնք վերաբերում են չափազանց մանրամասն տարեթվերին կամ երկրորդական փաստերին (ինչպես՝ «որ թերթին է աշխատակցել հեղինակը» կամ «որ թվականին է գրվել տվյալ բանաստեղծությունը»), միշտ չէ, որ արտահայտում են սովորողի գրական ընկալումն ու վերլուծական կարողությունը, իսկ ես ամենից շատ դրանք եմ կարևորում։ Ավելի կարևոր է, որ աշակերտը կարողանա հասկանալ ստեղծագործության գաղափարը, կերպարների հոգեբանական նկարագիրը, լեզվական արտահայտչամիջոցները և հեղինակի ասելիքը։
Բացի այդ, կարծում եմ՝ կարելի է փոխել նաև անգիրի պահանջները։ Երբեմն սովորողները ստիպված են անգիր անել մեծածավալ տեքստեր կամ հատվածներ՝առանց դրանց իմաստը խորությամբ հասկանալու։ Ավելի ճիշտ կլինի, եթե շեշտը դրվի ոչ թե անգիրի, այլ ստեղծագործության բովանդակության վերլուծության, կերպարների բնութագրման և գաղափարների մեկնաբանության վրա։ Կարելի է ոչ թե նույն հեղինակից տարբեր ստեղծագործություններ անգիր հարցնել, այլ գոնե ամեն հեղինակից մեկ անգիր, որը կօգնի ճանաչել հեղինակին ստեղծագործությանմ իջոցով։
Այսպիսով, ըստ իս, անհրաժեշտ է, որ շտեմարանի կառուցվածքը ավելի շատ նպաստի ընթերցանության ընկալմանը, գրողների ճանաչմանը, գրական մտածողության զարգացմանը և սովորողի սեփական կարծիքի ձևավորմանը՝ փոխարենը նվազեցնելով անգիր և մեխանիկական հիշողություն պահանջող առաջադրանքները։
Ամփոփելով ասեմ՝ մեր խոսքն ու գործը, գիրն ու ցանկությունը, հանրակրթական մոտեցումներն ու քննությունը պետք է նույն մոտեցումների շուրջլ ինեն՝ համապատասխանեն ու ծառայեն մարդուն՝ 21-րդ դարի սովորողին։
