Ինչո՞ւ պետք է օտար լեզվի ուսուցման ժամանակ երգեր սովորել ու երգել․ սովորողները պետք է երգեն՝ իրենց լեզվական հմտությունները բարելավելու համար։

Երեխաներին գրավում են մանկական ոտանավորները, ռիթմիկ վարժությունները և երգերը՝ որպես հիմնական տեքստեր: Նախագծին ծանոթացե՛ք  այստեղ։

Երգերում նաև խրախուսվում են ձեռքի խաղը, տիկնիկները և ռիթմիկ շարժումները։ Երգեր սովորելիս, ներկայացումներ խաղալիս սովորողը հաճույք է ստանում և չի լարվում, երբ բառերը բերանից դուրս են ժայթքում այնպես, ինչպես ստացվում է՝ բնական ձևով։  Այն օգնում է սովորողներին ձեռք բերել բառապաշար, քերականական տարրեր։ Երգի միջոցով ուսուցումը, օգնում է բարելավել լսողական հմտությունները, ներառյալ՝ տառերի, հնչյունների, վանկերի և բառերի արտասանությունը: 

Կարևոր է ընտրել ճիշտ երգեր: Ես ընտրում եմ երգեր, որոնք համապատասխանում են ուսուցանվող տվյալ  թեմային, օրինակ՝ եթե շաբաթվա թեման եղանակն է, ապա սովորում ենք եղանակի մասին ուսոցողական երգ, որտեղ կան բոլոր այն բառերը, որոնք պետք է իմանան 2-րդ, 3-րդ կամ 4-րդ դասարանի սովորողները։ Սովորեցնում եմ  մանկական երգեր, որոնք ուղեկցվում են նկարազարդումներով և կամ երաժշտական ​​մուլտֆիլմերով;  Երգը ընտրելուց հետո մի քանի անգամ սովորողների հետ լսում ենք այն, հետո՝ ես ասում եմ, իրենք կրկնում, այնուհետ երգում ենք ամբողջ երգը։ Արդյունավետ է հանգավոր երգերի ընտրությունը և ուսուցումը: 1-ից 3-րդ դասարաններում  աշխատելիս կարևոր է թեմայի ընտրությունը համապատասխանեցնել դասվարի հետ․ հիմնականում, կամ գրեթե միշտ,  և՛ դասվարը, և՛ օտար լեզվի դասավանդողը զուգահեռ անցնում են նույն թեմաները։

Դասարանական խմբային համերգները, երգերի կատարումները  կարող են օգնել նվազեցնել երեխայի անհանգստությունը և բարձրացնել նրա վստահությունը: Երաժշտությունը և լեզուն պետք է օգտագործվեն միասին EFL (Անգլերենը՝ որպես օտար լեզու) դասարանում: Կրկնությունը ուղեղի նյութը հիշելու հիմնական միջոցներից մեկն է: 

Իհարկե, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Հիմնական խնդիրը, որին բախվում եմ  երգեր սովորեցնելիս, շատ երգերի ոչ ստանդարտ քերականությունն է, այսինքն՝ ոչ բոլոր երգերն են հարմար և ուսոցողական։ 

Սովորողների համար երգերի միջոցով սովորած նյութը շատ ավելի հիշվող և մնայուն է: Էլ չեմ ասում, որ այն ավելի հաճելի է, քանի որ մեծացնում է սովորելու մոտիվացիան:

Երգերն օգնում են լեզվի ուսուցման բոլոր չորս հիմնական ոլորտներում՝ լսելու, խոսելու, կարդալու և գրելու: Երբ ես  նոր երգ եմ սովորեցնում, սկզբում ես եմ երգում, մինչ սովորողները  լուռ լսում են և նայում բառերին, այնուհետև իրենք են կրկնում բառերը՝ առանց երգելու: Այնուհետև բացատրում եմ յուրաքանչյուր նոր բառը,  քերականական տարրերը և, shadowing- ի սկզբունքով անընդհատ կրկնելով՝ յուրացնում են նոր բառապաշարը և սովորում երգը։

Արդյունքները զարմանալի են. բոլոր սովորողները նշում են, որ հաճույք են ստանում դասերից և սովորելու մեծ մոտիվացիա ունեն. երաժշտությունը կարճ ժամանակահատվածում օգնում է զգալիորեն ընդլայնել բառապաշարը և սովորել կայուն արտահայտություններ, որոնք անհրաժեշտ են իմաստալից հաղորդակցության համար։ Երգեր լսելը և երգելն իրականում բարելավում են արտասանության շեշտադրումները, իսկ քերականական տարրերն ավելի հեշտ են հիշվում և օգտագործվում։

Տեսանյութը՝ այստեղ։

Օտար լեզվի դասավանդման մեկ այլ մեթոդ է ներկայացումներ խաղալը։

Ներկայացումներ խաղալիս նույնպես բարելավվում է լեզվի արտասանությունը և զարգանում, շատանում է բառապաշարը։

Սովորողների հետ նախապես ընտրում ենք հեքիաթ կամ որևէ թեմայով դերախաղ, կարդում և  թարգմանում ենք։ Սովորում ենք բոլոր անծանոթ բառերը և կատարում դերաբաշխումը։ 

Դերախաղն այն մեթոդն է, որը կարող է արդյունավետ օգտագործվել բանավոր խոսքի զարգացման մեջ։ 

Սովորողներն որքան շատ խոսեն, այնքան լավ կսովորեն։

Դերային խաղը համարվում է ուսուցման մեթոդ, որը դրդում է սովորողներին ներգրավվել բանավոր պարապմունքներին՝ դպրոցի ներսում, թե դպրոցի բակում։

Դերախաղի ընթացքում սովորողները մոտիվացվում են և ակտիվ գործում, խաղում և խոսում անգլերեն: Դերեր խաղալով, սովորելով նոր բառեր, բառակապակցություններ՝ կարող են հեշտորեն դրանք կիրառել առօրյա կյանքում, պարզ զրույցներում:

Դերախաղն ակտիվ գործունեություն է, որի ընթացքում երեխաները կարող են կերպարանափոխվել, զարգացնել իրենց գիտելիքները տվյալ թեմայի վերաբերյալ:

Դերախաղն ուսուցման արդյունավետ մեթոդ է, քանի որ այն խրախուսում է երեխաներին դառնալ իրենց ուսուցման ակտիվ մասնակիցը: Հետևաբար, դերախաղի միջոցով սովորելն ավելի հաճելի և արդյունավետ է:

Դերախաղերը՝ այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով