Կրթահամալիրի տնօրենի օրագրից
Դուք եք հեղինակը ձեր գործի․ հունիս ենք նախագծում, հեղինակային դպրոցների բաց ցանցով, կրթահամալիրի՝ ցանցում գործող հանրակրակրթական դպրոցների, նախակրթարանների, քոլեջի, ուսումնական կենտրոնների սովորողներ-սաներ-մանկավարժական աշխատողներ, ցանցի նկատմամբ իրենց կարգավիճակը որոշող այլ ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական, սովորողներն ու տարբեր կարգի մանկավարժական աշխատողներ, այդ թվում՝ ո՛չ հայաստանյան․․․
Եվ մայիսյան հավաքը ընթացող հարթակ-կամուրջ է հունիսի, այսպիսի փոփոխությունների յուրացման, գործընկերության հաստատման ամսի համար, եթե մահանեն նախարձակուրդային հովերը չեն կամ քննությունները ամեն ինչ դարձնելու և դրանով մեր գյոզալ հունիսից փակվելու միջոց: Գերմանիայից ժամանելը մեր կացարանում Արևմուտքի հարմարավետ տեղավորվել է պարտիզապուրակային-այգեգործության մասնագետ… Ինչպես անցյալ տարի գերմանցի մեր ճանաչված գործընկերը, ում ընտրել է կազմակերպության, երեք շաբաթ գիշեր ու զօր մասնագիտական աջակցություն կցուցաբերի կրթահամալիրին, գիտեք, կրթահամալիրի քոլեջում մենք պարտիզպաններ ենք պատրաստում, իսկ 2018-ից նաև այգեգործներ, խաղողագործներ, գինու և հյութերի արտադրության մասնագետներ…Ընդունելությունը, ինչպես կրթահամալիրով մեկ՝ կրտսեր, միջին և ավագ դասարաններում ճամբարային-հավաքային նախագծային է, որպես կյանքով ճանաչում և ընտրություն բնական, մենք՝ ձեզ, դուք՝ մեզ, հավաստի լինելու համար, ափսոս չեն ձեր կյանքը-միջոցները առանց ընտրություն ուրիշին տարիներ հանձնվելու համար… Եվ գերմանացի մասնագետի մասնակցությամբ հիմա ես հայտարարում եմ մայիսյան հարթակից այդպիսի հավաքի պատրաստությունը սկսելու մասին… Գերմանացի գործընկերը այնքան է կապվել մեզ հետ, ոգևորվել ծաղկող-կանչող Բանգլադեշով կրթահամալիրի գերմանախոս Վանուհի Բաղմանյան թարգմանիչով, Էդմոնդ Փաշինյան գլխավոր այգեգործով մեր վաթսուն … բեռ է բերել՝ կուտակեց, տեսնելու բան է նոր պիտույքներ, միջոցներ, գործիքներ այգեգործ-պարտիզպանի… Իսկ ինչու՞, այս տարվանից սկսած մեր մասնագետ-այգեգործներն էլ գնան Գերմանիա… Դաստիարակները մեր նախակրթարանների մի քանի խմբով սկսել են շվի, դափ, ծննդյան … այլ ծիսական-խաղային գործիքային ուսուցումը… Կրթահամալիրի Սեբաստիա ազգային գործիքների համույթը, մեր երաժշտության ուսումնական կենտրոնը, հայտնի երաժիշտ սրնգահար Աննա Հովհաննիսյանի սկսած գործին, որը հունիսին նոր թափ ստանան այլ կազմակերպում ու բաց կլինի նաև մեր մանկավարժական ցանցում ընդգրկվողների համար… Երեկ դաստիարակների լաբորատորիայում, մինչ նոր ձևավորված համույթը նվագում-փորձում էր, մինչ Նելի Արղությանը փոխանցում էր ինձ Արփի Փաշինյանի առաջին օրերի տպավորությունները կառավարական տանից, ես դեպի արևելք-հարավ-արևմուտք հայացքով, ես Աիդա Պետրոսյան փորձասրահից դիտում էի շուրջ ծաղկող-ծավալվող կրթական կասկադը մեր, մեր կրթական Արևելքը, որպես Ամառային պարտեզ, Ամառային դպրոց հունիսի 1-ին սկսվող նախագծերի հունիսի 1-ից սկսվող, գրավիչ-հարմար միջավայր…լողափով բաց, պուրակով ուսումնական, խաղահրապարակներով, ներսով-դրսով… Այսպիսին մենք ունենք և Հարավում, Արևմուտքում, Ագարակում, Հյուսիսում, Գեղարվեստի՝ … երեխաների հարթակներ-կախող ուսուման-զարգացման մանկավարժության կենտրոններ…Արևելքում եմ ես կենտրոնացված հիմա ծավալը բարեկարգման-պատրաստական աշխատանքների ծավալով պայմանավորված… Տեսեք, ջնջվեցին սահմանները՝ չափահասների, հաստատությունների միջև, հանրայինի և հաստատության միջև ու մարդուն-երեխային, այն ինչ իր համար էր նախատեսված… Այ քեզ, հեղափոխություն, փոփոխությունների մոդել օրինակ, որ կարող է ու պիտի տարածում ունենա Երևանով-Հայաստանով մեկ: Եվ լավ է, որ մենք Կենտրոնում են հրապարակ-հարթակը մեր մանդատով, մեր առաքելությամբ գործելու վճռականությամբ: Իսկ Շուշիի մայրիկ Նելին, արագ-արագ պատմում էր քոլեջի նախակրթարանում ծնողների ներգրավածության նոր նախաձեռնությունների մասին… Հետո, Տաթևի հետ քայլ արեցին դեպի պարտեզում հասնող լողափը երկու մայրիկներ-գործընկերներ, վստահ եմ կստեղծեն առավել անվտանգ, հիգենիկ, գրավիչ-զարգացնող-կոփող միջավայր Վահանների ու Շուշիների համար, սկսած 2 տարեկանից…
Ապրիլին պայմանավորված հանդիպումը բազմաստեղծ Սվետլանա Հակոբյանի հետ, գրող-նկարիչ-բանագետ-ազգագրագետի, բազում իրագործված, ճանաչում ստացած մշակութային-կրթական-հայագիտական նախաձեռնությունների հեղինակի taraz.am կենտրոնում։ Սարյան փողոցի հարմարավետ խանութ-սրահում եղա վերջապես․ հիացմունքս հայտնեցի, փոխանցեցի, վստահ եմ, որ կենտրոնը ուսումնական է, հատկապես հունիսյան ազգագրական փառատոնին ընդառաջ, արդիականացված-գործածելի տարազները-հագուստները մարդու՝ սովորական թե ծիսական, ճանաչում կունենան․․․ նախապատրաստելով նաև Գեղարվեստի «Հարթակ»-ում հանդիպումը եռանդուն-անսպառ-հետաքրքիր արվեստագետ կնոջ հետ։
Եվ հունիսի 5-ի օրացույցային հավաքին՝ շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրով, հեղինակային կրթական ծրագրի դպրոցների բաց ցանցը այդ ցանցի հեղինակ կրթահամալիրի Բանգլադեշում հունիսյան ուսումնական ճամբարների բացօթյա պարապմունք-ներկայացումներով պաշտոնապես հասարակությանը ներկայացնելու որոշումն էլ ինքնաբուխ, առցանց ծնվեց․․․ Ավելացնելու բան ունե՞ս, ընթերցող սեբաստացի, կրթական բաց ցանցի պատվիրատու-մասնակից, համեցի՛ր․․․
Բնապահպանությունը՝ որպես երկրագործի վարք-կարգապահություն, ուսումնական աշխատանքով ձևավորվող շրջակա միջավայրը՝ որպես կրթական համայնք, մեր հեղինակած մանկավարժությամբ անանջատ են, ու տեսե՛ք, ի՜նչ օրհնություն են պարգևում ինձ, որ կիրակիի իմ գիրը, իմ օրը ես սկսում եմ այդ մասին պատմելով․․․
Եվ այսպես, ողջ ամառ, առցանց, «Հարթակում» գեղարվեստի, թե Սևանի «Ժայռում», որտեղ ամեն ինչ պատրաստ է, ավելի պատրաստ կլինի, քան անցյալ տարի, ընթերցողական-ճամփորդական հավաքներ անցկացնելու համար և՛ հունիսյան օրացույցով սեբաստացիական, և՛ «Ուսումնական ամառ» ծրագրերով հուլիս-օգոստոսին… Մենք բաց ենք եղել, կանք ու ավելի բաց կլինենք սեբաստացի-ոչ սեբաստացի բոլոր սովորողների համար տարատարիք ու բոլոր ուսուցիչների համար՝ անկախ նրանց հաստատության պատկանելությունից… Մնում է, որ հունիսի պատրաստությունը այս օրերին կոնկրետ-հասցեական լինի… Ու բոլոր հավաքների-ճամբարների մեջ ես առաձնացնում եմ «Մուտք կրթահամալիրը»՝ նոր սեբաստացիների ուղիները՝ 6-12-րդ դասարանցի պատանիների ստեղծագոծական հավաքների տեսքով, թե 1-5-րդ դասարանցիների լողափնյա ճամբարների…
Կարևոր է, իհարկե, մայիսի 29-ին կրթահամալիրի Բանգլադեշով մեկ վերսկսվող բնականոն-անընդհատ ուսումնական աշխատանքը՝ ուսումնական տարատարիք-տարաբնույթ ճամբարային կազմակերպմամբ։ Ու այս ամենը՝ մատչելի ցանցով հետաքրքրված յուրաքանչյուրի համար, առանց խտրության, սահմանափակումների։ Մեր հեղինակած հունիսյան ուսումնական ճամբարները քննություն բռնել են, ինչպես և հունիսի 1-ից առաքվող հակաբացիլները, կազդուրիչ-առողջարար կրթության հարկավոր իմունիտետի համար, կոմիտասյան միասնական երգերի, պարերգերի, խաղերգերի, ծիսակատարությունների ձևով, բաց լողափերը, կրթական պուրակները սեբաստացիական, ճամփորդությունները հայրենագիտական, մեկ է։
Այս ամենը կա, ու այս ամենով հանդերձ, հենց այս ամենով, հունիսի 5-ի հարթակին ցանցը կարևոր նշանակություն է հաղորդում․․․
Մայիսի 28-ի գիրն իմ բաց հրավեր է Տոնի, որպես տոնական նվեր յուրաքանչյուրին, ով կընդունի հրավերն այս․ հունիսի 5-ին համեցե՛ք կրթահամալիրի Բանգլադեշ՝ Բլեյանի դպրոց, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մեր հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, փոխանցման ցանցային կազմակերպման բաց-բացօթյա ստեղծագործական հավաքին, ներկայացմանը․․․ Եկեք առավոտյան ժամը 09։00-ից մինչև 17։00, երբ ճամբարական-ուսումնական կյանքով ապրող սեբաստացիները տարատարիք կտեղավորվեն միասնական երթուղով-կարգով 30-ի չափ ավտոբուսներում․․․ Օրը չի վերջանա, կշարունակվի մեր կացարաններում, որտեղ մեզ կհյուրընկալվեն Հավաքի՝ գիշերակացով մասնակիցները․․․ Օրվա ծրագիրը այդպիսով կանհատականացվի անհատի-խմբի համար՝ ճաշակով-ժամանակով-խնդիրներով այցելուի, հավաքի պատվիրատու-կազմակերպչի։ Հավաքի մասին ամենաթարմ տեղեկությունները՝ էջում այս, մեր առօրյան արտացոլող mskh.am-ում, սեբաստացիների հետքերում սոցիալական ցանցերի․․․ Ստեղծագործական հավաքը հունիսի 5-ի համատեղ նախագիծն է հավաքի մասնակիցների, Բլեյան կրթական ցանցով հետաքրքրվածների։ Սկսեցինք պատրաստությունը ստեղծական հավաքի։
Այսպիսով, մեր օրացույցով հունիսի 5-ը՝ շրջակա աշխարհի պաշտպանության միջազգային օրը, բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա, թվով 8-րդ ստուգատեսի ամփոփման օրը, բնապահպանական ստուգատես 2019-ի միավորիչ թեմայի հրապարկման օրը, հեղինակային կրթական ծրագրով տարատարիք-տարաբնույթ ուսումնական ամենամյա ճամբարների 6-րդ օրը, կդառնա հեղինակային կրթական ծրագրով ուսումնական հաստատությունների բաց ցանցի հանրային բացօթյա շնորհանդեսի օր․․․ Կրթական ծրագրի բաց ցանցը, մեր Բանգլադեշի օրինակով կտեսնեք, բնապահպանական է, բնակավայրը կրթական պարտեզ դարձնող, համայնքաստեղծ՝ իր բովանդակությամբ, կազմակերպմամբ, շրջակա միջավայրի վրա շարունակական ազդեցությամբ ու ծավալմամբ, որպես ուսումնական նախագծային աշխատանք սովորողի, ուսուցչի, բնակչի՝ ուսուցչին, մանկավարժական հավաքանին, դպրոցը, համայնքը իր կրթության հեղինակը դարձնող…
Արատեսում կրթահամալիրի լողուսուցման կենտրոնի ղեկավար, լեռնագնաց-սիրահար Տաթև Համբարյանն ու մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյան սուսերամարտիկն առաջին անգամ էին, զարմացած բնության այս անկյունով։ Արատեսի «Դպրոց բնության գրկում» պատանեկան-մանկավարժական արշավախմբային ճամբարի գործունեությունը հունիսին սկսելու որոշումը մեր աշխատանքային այցին առավել գործնականություն-հաստատակամություն է հաղորդում…
Իսկ 2018-ի ուսումնական ամառային ճամբարների առաջին օրը ես դիմավորել-սկսել եմ առավոտվա հեծանվային անցումով Հարավում դպրոց-պարտեզում, Շամիրամի ճամբարում, հետո՝ անցում երկաթգծերի ուղղությամբ, Արևմուտքի դպրոց-պարտեզի բարձունքով Տաթև Աբրահամյանի ճամբար: Իմ գլխավոր հոգսը բացօրթյա լողափերն են ճամբարների, նոր կենցաղային մշակույթով դրանց շահագործումը… Մենք ունենք այսօր-վաղը, գործի մեջ են կրթահամալիրի մասնագետները-բանվորները, բայց առանց ճամբարական ինքնավարության-նախաձեռնողականության, մեր հունիսի 1-ի «Պաշտպանված երեխա» կազդուրիչ ուսուցման ստուգատեսը սպասված գունեղությունը չի ունենա… Քա՛յլ արեք յուրաքանչյուրդ. լիարժեք, ամառային, անընդհատ-մատչելի յուրաքանչյուր երեխայի՝ երկու տարեկանից 11 տարեկան, բաց լողափով, մաքուր-անվտանգ ամենօրյա ջրի պարգև ուրախության համար արժե չարչարվել…
Երեկ՝ ճամբարի երկրորդ օրը: Իսկական ճամբարական, հագեցած-ինքնամոռացումի-ուրացման բերող առօրյայով… հեծանիվ, լող բացօթյա, ֆուտբոլ… մրցումներ, երաժշտություն-պարեր… Հա՛մ ծնողներին կմոռանա, ինչպես ինձ երեկ (հեծանվով, պիժոնի գլխարկով, սրընթաց երկու անգամ համարյա անցավ վրայովս… տեսեք՝ ո՛նց էլ լողում, ի՛նչ աղջիկների շրջանում, ինչ զուլալ ջրերում-պաշտպանված լողափում, այսքանից հետո էլ՝ աչքը Միջերկրական ծովի վրա, Մոնակոյի ափերին), հա՛մ էլ պարտիզպան ավագ ընկերոջ Էդմոնդին…
Հունիսի օրացույցից այսօրվա իմ գրում-երեկվա իմ խիտ օրվա հոգսերում ես առանձնացնում եմ կրթահամալիր մուտքի ճամբար-հավաքները միջին-ավագ դպրոցների սովորողների համար… ութերորդցիների համար, որ հիմա մեր միջին դպրոցում են, կրտսեր դպրոցներում գտնվող հինգերորդցիների համար, որ 2018-2019 ուստարում ուսումը շարունակելու են կրթահամալիրի միջին դպրոցում, որպես վեցերորդցիներ:
Հիմա ինձ զբաղեցնում են հունիսի 25-29-ի ստեղծագործական հավաքները՝ ըստ ուսումնական բնագավառների, 6-12-րդ դասարանցիների ուսումնական նախասիրությունների, հետաքրքրությունների… Այս հավաքները մեր միջին-ավագ դպրոցի սովորողների համար, որ որոշում ունեն մեր կրթահամալիրում ուսումը շարունակելու, 2018-2019-ի պատրաստության հարթակ է, ստուգատես… սովորողի համար՝ պարտադիր, անհատական ուսումնական պլանի-ուսումնառության պայմանագրի պահանջների կոնկրետությամբ, իսկ ուսուցիչ-մանկավարժական աշխատողների համար՝ 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքի իրավունք-որոշում… Աշխատանքը՝ հեղինակային կրթական ծրագրով, ցանցային իրականացմամբ, նրա մշակման, կազմակերպման, փոխանցման փուլերով, պահանջում է այսպիսի հավաստի հավաքի հեղինակ դառնալ, ցույց տալ, որ քո շուրջ կա սեբաստացի սովորողների-գործընկերների խումբ։ Հավաքը խմբային, ամենօրյա, ճամբարային-հունիսյան մյուս շրջաններով որոշված հասցեական աշխատանք է, 2018-2019 ուստարում աշխատանքի պարտադիր պայման: Իմ սուրհանդակը սրա մասին՝ առաջիկայում:
Հունիսը ամենասեբաստացիականն է իրավամբ, բովանդակությամբ-կազմակերպմամբ՝ ոչ միայն բաց, բացենք շուրջ տարի՝ ֆիզիկական ու մեդիա միաջավայրում ՝ մենք բաց համակարգենք, ոչ միայն նախագծային ամբողջական, ողջ ամիս, այլև ճամբարային, բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, մանկավարժությամբ զբացվող յուրաքանչյուրի համար, ստուգատեսային… Հունիսին մեր մանկավարժությանը, իր բոլոր դրսևորումներով, տարերքի մեջ է, մեր բոլոր կրթական ծրագրերով, մեր մանկավարժության փոխանակման բոլոր միջոցները գործի են դրվում, սրանով մատչելի դառնում հետաքրքրվող յուրաքանչյուրի համար՝ սովորող, ծնող, մանկավարժ թե հեղինակային մանկավարժությամբ, մանկավարժական նորարությամբ յուրաքանչյուր հետաքրքրվածի համար. Երևանից, Հայաստանից, Վրաստանից, Արցախից… Ոչ մի խտրություն…Համեցեք Մխիթար Սեբաստավի կրթահամալիր միասին սովորենք, միասին գործենք, միասին քայլ անենք մանկավարժական նորարարության մեր ցանցով, նրա մի հանգույցը դարձեք. Հունիսը այդպիսի հնարավորություն տալիս է…
– Ի՞նչ կարող ենք անել մենք կրթական ցանցի հաջողության (առաջացման-ծավալման համար),- շարունակում է ընկերուհուն Նանե Այնթաբյանը…
Շարունակեք կրթական փոխանակումներով սովորող-ուսուցիչ նախագծային խմբերով տարածել հանրապետությունով մեկ ու դուրս… ինչը ձերն է՝ հեղինակային-արժեքավոր փոխանցելու համար, անհոգնել, ողջ ամառ… Կրթահամալիրի բոլոր հարթակները, ձեր ճամփորդությունները դարձրեք մեր մանկավարժությամբ ձեռք բերված փորձի փոխանցման, միասին ապրելու-սովորելու, հայրենագիտության միջոցներ…
– Քանի՞ անգամ կարող եք օրվա մեջ անցնել կրթահամալիրի Բանգլադեշի ուղիներով դյութական…
Ո՞ւմ հարցն էր սա։ Երեկ, օրինակ, ես հեծանվով առավոտյան դեպի արևմուտք գնացի, հետո ոտքով հյուսիս-արևելքով հասա Մայր դպրոց, մինչև ասուլիսը, հետո՝ մեծ խմբով Մայր դպրոցից դեպի կրթական կասկադ, ասուլիսից հետո, հետո՝ Բնապահպանական ստուգատեսի ամփոփիչ հավաքից հետո, արևելքով մինչև ծայր հյուսիս-Կենտրոն… Օրվա վերջը գիտեք՝ տարափի տակ անձրևի, հեծանվով…
– Տեսեք, ո՜նց ենք ցնցվում,- գտա՜ն ինձ մեծ բաց լողավազանի միջից…
Արևելքի դպրոց-պարտեզի ճամբարական սեբաստացիները, երբ տպավորիչ լողափում մոտեցանք ցայվելու…
– Ցնցումով ձեր այսպիսի սկսվում է ամառը ձեր, որ այն լինի շարունակական-ցանցայի՞ն…
Ո՛նց չպայթես ծիծաղից… Այսքա՜ն ուրախություն մեր հեղինակած մանկավարժության բերած, այսքա՜ն խինդ-զվարթություն-ճաշակ-երգեցիկ գույներ Բանգլադեշի մեր անկյուններում, որ իսկական լողափեր են դարձել՝ ծովերով նորացած, զուլալ ջրով, փայտե միջնորմերին փռած լողային հանդերձանքով, արևային բաժիններ ընդունող գունեղ սրբիչներին խմբված տկլոր ընկերների մեջ, Անահիտ Հարությունյան ուսուցչի օբյեկտիվում…
Առջևում, հունիսի 8-ին, ուսումնական պլանով պարտադիր ուսումնական ճամբարների ամփոփիչ օրն է…Դա էր երեկվա մեր վարչական հավաքի առանցքում… Սյուզին, Սվետան, դպրոցների ղեկավարները, երաժիշտները մեր, առտու իննից երեկոյան ինը, Բանգլադեշը մեր, թե քաղաքի ֆիզիկական կենտրոնը, այս անգամ Սուրբ Աննայի Եկեղեցին ու հրապարակը, կրթական-ուրախության ցնցումայինով ցանցայինի կենտրոնի կվերածեն…
Սոցցանցերում ամենահուզիչը ազգագրական երաժշտական փառատոնի հրավերն է, «Բարեկամություն» մանկավարժական նորարարության օրացույցի շարունակությամբ… Ցանցը կրթական հենց այսպիսին է մտածված՝ անդրադրում գործող…
Հունիսյան ուսումնական ճամբար-պարտեզներով հունիսի բանգլադեշյան մեր կյանքը սկսում է թափ հավաքել, բազմազան-նախաձեռնողական դառնալ… Ինչպիսի՞ զարգացում կունենա այն իր դպրոցական մասով, ուսումնական պլանով որոշված այս շաբաթվանից հետո… Ի՞նչ կյանքով կսկսի ապրել հունիսի 11-ից մեր ստեղծած Շկիդ հանրապետությունը…
Մեր հունիսյան մեդիան էլ, իր ֆիզիկական արտացոլանքի նման, ավելի հետաքրքիր էր-բազմազան… Արմինե Թոփչյանին խնդրեցի այսպիսի մի ուսումնասիրության՝ հունիսի 1-ով սկսած օրերին ուսումնական ֆեյսբուք ցանցում, սեբաստացիականը հանած, ինչ են գրում, պատմում, ներկայացնում բոլոր տարիքի ու կարգի երեխաների մասին՝ երկու տարեկան մսուրայիներից սկսած, մինչև 18 տարեկան՝ 12-ամյա պարտադիր դպրոցի շրջանավարտը…
«Բարեկամություն» մանկավարժության նորարարության ճամբարի հունիսի 18-20-ի օրացույցով կետ կա՞ այսպիսի, իմ օրագրի համահեղինակ ընկեր, որ ազգագրական հունիսյան ողջ շրջանի փառատոնի շրջանակում ամեն եկողը, հատուկ թխած, նկարագրած-տեսագրած, իր գյուղի հացը, գաթան բերի ու… մածունը, իր երգով-պարով-խաղով հանձնի, ինչպես Նորատուս հարս գնացած իմ մորաքույրը… Նշեն «Բուլեյլի»* երգով, որ ամեն հարսանիքի-նշանդրեքի սպասում էինք, ամենաուրախն էր լինում, ամենապարզը, երեկվա՝ հունիսի 8-ի մեր ուրախությունների նման՝ «Սեբաստիա» համերգասրահում Հռիփսիմե Առաքելյանի դասարանական համերգի, Հարավային դպրոցի Տաթևի-Բաբուջի-Արևիկի-Մարիամի ցուցադրություն–համերգի, Սուրբ Աննայի բակում մեր «Հակաբացիլ Կոմիտաս» տոնախմբության նման…
Խմբագիր՝ Մարգարիտ Սարգսյան