«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում (Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային ու Հարավային դպրոց-պարտեզներ, Միջին, Ավագ դպրոցներ, Քոլեջ) ընդունելությունն անընդհատ է՝ ողջ տարվա ընթացքում: Սովորողը, ընտանիքն է ընտրում հեղինակային ծրագիրը և սահմանված կարգով դառնում է սեբաստացի՝ անցնելով իր ընտրությունը հաստատող մուտքի ճամբարով… Հանրակրթության տարբեր աստիճաններում՝ կրտսեր, միջին, ավագ, լրացուցիչ կրթության կենտրոններում՝ երաժշտության, գեղարվեստի, քանդակի, շախմատի, մարզական, քոլեջում՝ նախամասնագիտական, միջին մասնագիտական, ընդունելությունը կազմակերպվում է և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ հեռավար, և՛ ընտանեկան: Սա է ամբողջական ներառականության մոդելը…
Ֆիզիկական միջավայր
Կրթահամալիրի ընդունելության աշխարհագրությունը այս տարիներին դուրս է եկել թաղի տարածքայինից ու դարձել կրթական ցանց Երևան քաղաքի, մերձակա համայնքների համար՝ 50 երթուղիներով (Ավագ դպրոցի սովորողների մշակած քարտեզի օրինակ՝ երթուղի 16, 2), քաղաքի տարբեր մասերից կրթահամալիր են հաճախում 600-ից ավելի սովորողներ, որոնք հեղինակային կրթական ծրագրի ցանց են իրենց տանը, բակում, համայնքում…Տարատարիք սովորողների, կրթահամալիրի տարբեր դպրոցներում ու ուսումնական կենտրոններում սովորողների ամենօրյա տնից դպրոց, դպրոցից տուն ճանապարհը հե՛նց ուսուցում է ճամփորդությամբ, ավագների ու կրտսերների մի համայնք, որն իր ազդեցությունն է ունենում սովորողների վրա: 30 տարիների գործունեությունը, երբ ընդամենը մեկ միկրոավտոբուսից դարձավ հիսուն, սա կրթական ցանց է, որն այսօր իրողություն է: Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի պատվիրատուների աշխարհագրությունն ու հասանելիությունն այնքան ակնհայտ է, որ ապրիլին արդեն կրթահամալիրի որոշ դպրոցներում ավարտվում է 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը, երբ թվում էր՝ քաղաքային ենթակայության մանկապարտեզների անվճար առկայության դեպքում պիտի հեղինակային կրթական ծրագրի մանկապարտեզներում ընդունելության խնդիր լիներ, բայց այսօր կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզներն արդեն ունեն շենքային խնդիրներ: Սա ցուցանիշ է, որ հեղինակային կրթական ծրագիրը ունի պատվիրատու, ունի իրական շահառու Երևանում, մարզերում…
Կրթահամալիրի զարգացման ծրագրով՝ հեղինակային կրթական բաց ցանցը բնակչին, պատվիրատունի մոտեցնելն է Երևան քաղաքում, մարզերում.«Հայաստանում, մասնավորապես Երևանում, կապահովվի կրթության բովանդակության ու ձևի ընտրության իրավունքը՝ ծնողի-ընտանիքի ընտրությամբ ծրագրի կազմակերպումը մոտեցնելով բնակավայրին, մատչելի-հավասար դարձնելով այնՀայաստանով մեկ, ուսումնական գործունեությունը կկապվի համայնքի կյանքին, խնդիրներին»։
Հեռավար միջավայր
Կրթահամալիրը բաց կրթական ցանցի մոդել են նաև «Առարկայական ընտանեկան ֆլեշմոբերը», որին մասնակցում են ոչ միայն սեբաստացիներ:Այս ուսումնական տարում մեծացել է նաև ֆլեշմոբերի աշխարհագրությունը… Ընտանեկան ֆլեշմոբերի առաջադրանքները կրթահամալիրի կայքում հրապարակվում են երեկոյան՝ ժամը 19:00-ին, երբ ընտանիքի տարատարիք անդամները կենտրոնանում են խնդրի լուծման իրենց տարբերակների վրա, երբ յուրաքանչյուն ունի իր լուծումը: Սա էլ ազդեցություն է, որն անուղղակի ազդեցություն է սովորողի վրա. երբ միասին են սովորում, հնարավոր է, որ սովորողի անմիջական մասնակցությունը առաջադրանքի կատարման ընթացքում փոքր է, բայց բնական է ու առանց ճնշումի…
Կրթահամալիրի հանրակրթական տարբեր աստիճաններում 2018-2019 ուսումնական տարում 22 սովորող հեռավար կրթություն է ստանում, որը ՀՀ կրթության մասին օրենքի հոդված 12. Կրթության ձևեր, ՀՀ հանրակրթության մասին օրենքի հոդված 20-ն է,որի կազմակերպման մշակումներն ու կարգը հեղինակային կրթական ծրագիր բաղկացուցիչն են: Բաց հասարակության դպրոցում կրթության այսպիսի պատվերը արդիական է. Ընտանիքներ, որոնք մի քանի տարով գործուղվում են այլ երկրներում աշխատանքի, սովորողի կրթության ընտրության իրավունքն է՝ կրթությունը շարունակել հեռավար, երբ այսօր մեդիակրթությունը իրողություն է, հեռավորությունը խոչընդոտ չի կարող լինել կրթության անընդհատության համար: Կրթահամամալիրի հեղինակային կրթական ծրագրի հեռավար կրթության մշակումներն ու կարգը Հայաստանից դուրս ապրող սովորողների կրթության կազմակերպումը դարձնում են դյուրին ու իրականանալի՝ ապահովելով նրա վերադարձը հայրենիք ու կրթության անխափան շարունակությունը:
Վերջում՝ կրթահամալիրի ընդունելության դինամիկան 2015 թվականից…
- 2015-2016 — 1346 սովորող
- 2016-2017 — 1447 սովորող
- 2017-2018 — 1520 սովորող
- 2018-2019 — 1846 սովորող
- 2019-2020 — 2092 սովորող /նախնական ցուցանիշ/