Եռակի  տոն.  հունիսի մեկ, ամառային ուսումնական ճամբարի մեկնարկ և «Մաթեմատիկա»   ամսագրի  ծնունդը՝   առաջին մաթեմատիկական ամսագիրը կրթահամալիրում …

Ինձ համար հիշարժան այդ օրը թողարկվեց ամսագրի առաջին համարը: Ես և իմ ընկեր- սովորողներն երկար էինք  պատրաստվել այդ օրվան, այդ համարի թողարկմանը, մեր աշխատանքային խումբը  հստակ որոշել  էր, առաջին համարը հրապարակել հիշարժան օրով, որ հերթական համարներն էլ  դառնան հիշարժան:

 Աշխատանքի սկիզբը հանդիսացավ մաթեմատիկական անոնսը, որը պատրատեց Մարկ Հովհաննիսյանը, այն  հրավեր էր ամսագրի նորամուտին՝  Թողարկում #1. Էջի պատասխանատու՝ Մարիա Աբրահամյան: 

Ամսագրի  աշխատանքի հիմքում ընկած էր՝ ստեղծել մաթեմատիկական, հետազոտական, ստեղծագործական, գործնական, վերլուծական  նոր հարթակ, որի մուտքը ազատ է ինչպես կրթահամալիրի դասավանդողների, դասվարների, սովորողների և իրենց ընտանիքների համար, այնպես էլ այլ դպրոցների սովորողների և դասավանդողների համար: Աշխատանքի կայացման հարցում կարևորել ենք նաև մաթեմատիկայի պատմական դերը և նշանակությունը: Ամսագրի նուրամուտն՝ առաջին թողարկումն  ընդունվեց և կիրառվեց սովորողների կողմից, տե՛ս առաջին տեսանյութը.

Սովորողների մի խմբի համար այն զուտ  ընթերցանության  նյութ է, պարզապես  տեղեկատվություն, ծանոթություն համարի բովանդակությանը: Խումբ էլ  կա, որ  ինքնակամ  գրում  և պահանջում  է, որպեսզի ինքն էլ  մասնակցի  նյութերի  թարգմանությանը, իր աշխատանքը և անունն  երևա ամսագրի էջում: Օրինակ՝ «Քվանտ» ամսագրից բոլոր թարգմանությունները կատարել են Միջին և Ավագ դպրոցի սովորողները: Երկորդ ուսումնական  շրջանում արդեն պատրաստվում ենք լուծել այդ խնդիրները: Միջին դպրոցից ունեմ սովորողներ, որ շատ սիրուն տեսանյութեր են պատրաստում,  իմ խորհրդով պատրաստում են այդ համարի համար պահանջվող տեսանյութը, որն ամսագրին շունչ է տալիս, համարը դարձնում է կենդանի: Դեռևս սովորողների հետ կապված խոչընդոտի, դժվարության չեմ հանդիպել: Այստեղ կարևոր խնդիրն միայն այն է,  որ ամսագրի աշխատանքը հասցնել բոլոր սովորողներին, անկախ նրանց արձագանքներից, դրա համար  յուրաքանչյուր թողարկումից հետո ամսագրի հղումն ուղարկում եմ կրթահամալիրի  սովորողներին և խմբում ընդգրկված բոլոր դասավանդողներին այդ հարցում   ինձ օգնելու, սովորողին տեղեկացնելու համար:

Իմ գործընկերներ  մաթեմատիկ դասավանդողներն արագ արձագանքեցին ամսագրին և ներառվեցին մեր աշխատանքային խմբում, նախ  դարձան ամսագրի ընթերցողները, այնուհետև՝  խմբագիրները, իրենք էլ առաջարկեցին իրենց պատրաստած աշխատանքները, թարգմանությունները, խնդիրները և բոլորս միասին   դարձանք հետազոտողների համերաշխ, միասնական մի խումբ, որի անդամ դարձավ դասվար, դասավանդող, սովորող, ընտանիք, կամավոր մասնակից: Մեր խումբն վերանվանվեց և կոչվեց՝ «Մաթեմատիկա» ամսագրի լաբորատորիա: 

Թողարկման ընթացքը: Լաբորատորիայի անդամների հետ խորհրդակցելուց հետո պայմանավորվեցինք, որ ուրաքանչյուր մասնակից -անդամ համակարգի ամսագրի որևէ բաժին իր նախընտրությամբ:  Բաժիններն են.

  • Գիտե՞ս որ.- Կարինե Խառատյան, Զարինե Փանյան
  • Մաթեմատիկական խաղեր, 4-5-րդ դասարանցիների համար -Կրտսեր դպրոցի դասավանդողներ
  • Աշխարհի մաթեմատիկոսները-Սյուզի Հակոբյան
  • Խնդիրների թարգմանություն «Քվանտ» ամսագրից — սովորողների խումբ, ընտանիքներ, հեռավար դպրոցի սովորողներ
  • Ամսագրում հրապարակված  խնդիրների լուծումներ-կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներ
  •  Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումների տեսագրում- Լուսինե Ներսեսյան
  • Սեղանի խաղեր- Լիանա Հակոբյան և սովորողներ
  • Վիկտորինաներ, խաչբառեր- Արշակ  Մարտիրոսյան, Գրետա Բակունց
  • Փազլներ-Անի Միրզոյան
  • Առանց բանաձևի մաթեմատիկա, հնարքներ- Հասմիկ Իսրայելյան
  • Խնդիրներ, հետաքրքիր նյութեր, թարգմանություններ Միջին դպրոցի սովորողների համար-Լիանա Հակոբյան
  •  Խնդիրներ, հետաքրքիր նյութեր, թարգմանություններ Ավագ դպրոցի սովորողների համար- Հերմինե Անտոնյան,  Թաթուլ Շահնազարյան

Այս շրջանում, իհարկե, եղան նաև փոփոխություններ: Այսինքն, մի բաժնի պատասխանատուն կարող  էր նյութեր առաջարկել իր գործընկերոջ  բաժնի համար և այլն: Ամսագիրն ուներ մի կետ, որ բոլոր անդամներիս համար ընդհանուր էր. ամսագիրը տարածել՝ ներկայացնել հեռավար և առկա սովորողներին, ծանոթներին, բարեկամներին: Եվ ահա, արձագանքը շատ չուշացավ:

Ամսագիրը տարածում գտավ նաև կրթահամալիրից դուրս:

Այս ընթացքում համագործակցել ենք   «Ոսպնյակ»  պատանեկան  ամսագրի հետ: Այդ ամսագրի խմբագիրը՝ տիկին Ծիվինարը, հետևելով կրթահամալիրի գլխավոր էջում թողարկված  համարներին, այնտեղ ներառված դասավանդողների բլոգներին, ընտրել է  երկու նյութ, որոնք տեղ են գտել «Ոսպնյակ» ամսագրի պատանի մաթեմատիկոս էջում. Սյուզի Հակոբյանի  «Քյոնիգսբերգի յոթ կամուրջները» և Թաթուլ Շահնազարյանի «Անսահմանության ու մեր մասին» նյութերը: 

Մեր  թիմը այս ուսումնական շրջանում ստեղծել է բազմաթվ խաղեր. վիկտորինաներ, խաչբառեր, փազլներ, բակային խաղեր, սեղանի խաղեր, ռեբուսներ և այլն: Առանձնացնեմ դրանք ըստ բաժինների.

Խաղեր ամենափոքրերի համար, բակային խաղեր

·        Կյուիզեների փայտիկներով խաղեր-Թողարկում #19
   Լաբիրինթոս լողափին-Թողարկում # 9.

Խաղեր կրտսեր սովորողների համար

·         Բանավոր մաթեմատիկա Արևելյան դպրոցի լանջին-Թողարկում #16

·         Բանավոր հաշվարկ «Սուպեր Մարիո» —Թողարկում #23

Խաչբառեր, վիկտորինաներ,  փազլներ

·         Ստեղծագործ մաթեմատիկներ

·         Պարզ թվեր և քառակուսիներ

·         Մխիթար Սեբաստացի

·         Ուղղանկյունանիստ և խորանարդ

·         Խառնաշփոթ

·         Տարածական մարմիններ

·         Մարզիր ուղեղդ

·         Կրթահամալիրին նվիրված հարցեր

·         Խառը հարցեր

·         Խաղ-վիկտորինա

·         Տեսողական խաբկանք

·         Օնլայն փազլներ

·         Գտիր անհայտը

·         Հարցեր երկրաչափությունից

·         Հարցեր եռանկյան վերբերյալ

·         Խառը հարցեր երկրաչափությունից

Ուսումնական նյութեր  Միջին և Ավագ դպրոցի սովորողների համար

·         Հավասարակողմ եռանկյան տրոհումը հինգ հավասար մասերի —Թողարկում #19

·         Քյոնիգսբերգի յոթ կամուրջները — Թողարկում #14.

·         Երկրաչափության տեսակները — Թողարկում #23

·         Դիրիխլեի սկզբունքը,  առաջին մաս —Թողարկում #11.

·         Դիրիխլեի սկզբունքը, երկրորդ  մաս — Թողարկում #12

·         Դիտարկումներ մաթեմատիկայում — Թողարկում # 10.

·         Լասկերի շաշկի- Թողարկում #8Թողարկում # 9.

·         Բաժանելիության հայտանիշը — Թողարկում #8

·         Պարզ թվեր —Թողարկում #14.

·         Պարզ թվերի տեսակները- Թողարկում #13.

·         Թվային բուրգ —Թողարկում #12

·         Մոգական քառակուսիներ — Թողարկում # 9.

·         Խնդիր աղյուսակով գրված թվերի մասին —Թողարկում #7.

·         Երկաչափական անհավասարություններ —Թողարկում #7.

·         Կանոնավոր բազմանկյուններից կազմված մանրահատակ — Թողարկում  #6.

·         Զվարճալի խնդիրներ-Թողարկում # 5.

·         Շրջանագծի գծումը վանդակավոր թղթի վրա առանց կարկինի օգնության-Թողարկում # 4.

·         Լուկա Պաչիոլինի առաջարկած բազմանիշ թվերի բազմապատկման եղանակը-Թողարկում # 2.

Աշխարհի մաթեմատիկոսները, պատմական ակնարկ

·         Ալհազեն –Թողարկում #19

·         Արյաբհաթիան-Թողարկում #16

·         Վիկտոր Համբարձումյան —Թողարկում #14.

·         Լեոնարդ Էյլեր — Թողարկում #14.

·         Դիոֆանտ- Թողարկում #13.

·         Սրինիվասա Ռամանուջանի — Թողարկում #13.

·         Ավգուստ Ֆերդինանտ Մեբիուս, Մեբիուսի ժապավենը — Թողարկում #1

·         Ինչպես են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները-Թողարկում # 4.

            Երկրաչափական մարմինների անվանումները — Թողարկում #3

Սեղանի խաղեր, գլուխկոտրուկներ

·         Ֆրեդերիկ բուշեի սեղանի խաղը — Թողարկում #14.

·         Դեթեր Մաթհեսի «Chek point» խաղը —  Թողարկում #13.

·         Միխայիլ Տուլուզասի սեղանի խաղը — Թողարկում #11.

·         Խիրշայի գլուխկոտրուկ — Թողարկում # 10.

Խնդիրների թարգմանություն «Քվանտ» ամսագրից.

Թողարկում # 2.

Թողարկում #3

Թողարկում # 4.

Թողարկում # 5.

Թողարկում  #6.

Թողարկում #7.

Թողարկում #8

Թողարկում # 9.

Թողարկում # 10.

Թողարկում #11.

 Թողարկում #13.

Թողարկում #14.
Թողարկում #19

Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Հակոբյան Գևորգի առաջարկով ամսագրում տեղ գտան  նաև Ֆլեշմոբյան  խնդիրները և դրանց լուծումները.

·         Սեպտեմբեր-խնդիրներլուծումներ

·         Հոկտեմբեր-խնդիրներ, լուծումներ

·         Նոյեմբեր-խնդիրներլուծումներ

·         Դեկտեմբեր-խնդիրներ, լուծումներ:

Յուրաքանչյուր ֆլեշմոբյան համարից հետո, սովորողներն ամփոփել են  մասնակիցների աշխատանքները՝ վերլուծելով համարը.

·         Սեպտեմբեր

·         Հոկտեմբեր

·         Նոյեմբեր

·         Դեկտեմբեր

Ամսագիրն այս շրջանում ունեցել է քսանվեց համար: Յուրաքանչյուր թողարկված  համարի  հետ մեծ հրճվանք եմ ապրել, փոխանցել եմ այն ընկերներիս, սովորողներիս,  ծանոթներիս: Իմ ուրախությունն ու ոգևորությունն հասավ նաև Ձմեռ պապին և  ամսագրի աշխատանքն արժանացավ մրցանակի: Այն իմ և գործընկերներիս միասնության, համերաշխության մրցանակն է: Շնորհակալ եմ…

Ստորև նշված են բոլոր 26 համարները: Առջևում Նոր տարին է, նոր եռանդ, նոր սպասումներ, նոր  շրջան ամսագրի թողարկումների համար, իսկ ամանորյա համարը շատ չի ուշանա…

Թողարկում #1

Թողարկում # 2.

Թողարկում #3

Թողարկում # 4.

Թողարկում # 5.

Թողարկում  #6.

Թողարկում #7.

Թողարկում #8

Թողարկում # 9.

Թողարկում # 10.

Թողարկում #11.

Թողարկում #12

 Թողարկում #13.

Թողարկում #14.

Թողարկում #15

Թողարկում #16

Թողարկում #17

Թողարկում #18. 

Թողարկում #19

Թողարկում #20

Թողարկում #21.

Թողարկում # 22

Թողարկում #23

Թողարկում #24

Թողարկում # 25

Թողարկում #26

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով