Շատ է անորոշությունը կապված 2020-2021 ուստարվա հետ, բայց հեռավար և առկա ուսուցման-ուսումնառության խառը կրթական ծրագրի կազմումը մեզ կօգնի պատրաստվել դրան:
Covid–19-ը անմոռանալի դարձրեց 2019-2020 ուստարին: Առանց որևէ զգուշացման և նախապատրաստության՝ ուսուցիչները ստիպված եղան անցում կատարել հեռավար ուսուցման: Նրանք հերոսական ջանքեր գործադրեցին: Սա միայն իմ գնահատականը չէ: Այս գնահատականը համաձայնեցված է տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով իրենց ուսումնառությունն իրականացրած բազմաթիվ սովորողների փորձառությամբ:
Այս սովորողները և նրանց ուսուցիչները, որոնցից ես նույնպես հարցազրույց եմ վերցրել վերջին վեց շաբաթների ընթացքում, շատ ավելի քիչ լավատեսորեն են վերաբերվում առցանց ուսուցմանը, բայցևայնպես, իրական որակի և արդյունավետության մասին իրական մտահոգություններով: Այնուամենայնիվ, քանի որ դպրոցական շրջանները սկսում են պլանավորել 2020–21 ուսումնական տարին, առցանց ուսումնառությունը, ամենայն հավանականությամբ, կարևոր դեր կխաղա կրթական համակարգի վերականգնման ջանքերում, քանի որ շատ կրթական համայնքներ կտեղափոխվեն մի համակարգ, որը համատեղում է հեռավար-առցանց և առկա ուսուցումը:
Քանի որ մենք հիմա կրթության ճգնաժամային կառավարումից դուրս գալու և համակարգի նպատակային պլանավորման փուլում ենք, կարող ենք դիտարկել արտակարգ իրավիճակներում առցանց դասավանդման հաջողություններն ու խնդիրները: Հետևյալ չորս առաջարկությունները, որոնք հիմնված են ուսուցիչների և ուսանողների փորձի վրա, հետագա գործունեության վերաբերյալ քննարկումներ պահանջող ռազմավարություններ են:
Միջին չափով առցանցի պլանավորում
Հարցազրույցներ անցած շատ սովորողների համար առցանց ուսումնառության մեջ հանկարծակի ընկղմվելը մի շարք հարցեր առաջացրեց՝ դասընթացի տեմպը, կառուցվածքը, ուսուցչի հետ հաղորդակցման և խստապահանջության պակասը, ուսումնական ալիքների շատախոսությունը և բազմազանությունը (Google Classroom, Zoom, YouTube, էլ. Փոստ և այլն): Շատերը գտան միայնակ ուսումնառության փորձ ձեռք բերելու ասինխրոն բնույթը:
Տեղեկատվական տեխնոլոգիան ինքնին չի կարող ուսումնառությունը գրավիչ դարձնել: Կրթական առցանց համակարգեր մշակելիս դպրոցները կարիք կունենան ավելի մանրամասն ներկայացնելու իրենց ուսումնական առարկայական ծրագրերը, ապահովելու հեռավար-առցանց և առկա ուսուցման-ումնառության միջև փոխկապակցվածությունը և փոխլրացումը՝ նախատեսելով այնպիսի ուսումնական միջավայր այս երկուսի համար, որ գտնվի դրանց միջև եղած հավասարակշռությունը.
- ուսումնառության այնպիսի գործունեություններ, որոնք առավելագույնս կուտակում են հեռավար-առցանցի և դասարանայինի լավագույն կողմերը,
- համաժամանակյա և ոչ համաժամանակյա ուսումնառություն,
- համակարգային կառուցվածքայնություն և մարտավարական ճկունություն,
- գործունեություններ, որոնք կարելի է միայնակ անել և այնպիսիները, որոնց ամենալավ դրսևորումը թիմային աշխատանքով է լինում:
Ինչպես միշտ՝ ուսուցիչները կցանկանան պարզել, թե ինչն են սովորողները սովորելու ուսուցիչներից, բովանդակային տեքստից, գործունեություններից և միմյանցից: Ուսուցիչ-սովորող բոլոր հաղորդակցությունները և ուսուցումը հետևողական և համահունչ լինելու համար, գուցե դպրոցները պետք է անցնեն կրթական կառավարման մի համակարգի, որտեղ կարող են տեղակայվել ամբողջ բովանդակությունը, բոլոր քննարկումները, գնահատականները և վեբ-կոնֆերանսները:
Սովորողների համար, ում հետ ես հարցազրույց եմ անցկացրել առցանց ուսումնառության իրենց փորձի մասին, լավ մշակված առցանց դասերը ներառելու են մի քանի տարրեր.
- Հաղորդակցության մեծացում. ավելի համագործակցային գործողություններ և համաժամանակյա փոխգործակցություն ուսուցիչների և դասընկերների հետ,
- Ավելի մեծ ինտերակտիվություն. ավելի շատ խաղեր, ինտերակտիվ տեսաֆիլմեր և ավելի քիչ հանձնարարություններ,
- Անհատականացված ուսումնառություն. գործունեությունների շարք, որոնք վերաբերում են սովորողների ունակություններին, կարողություններին, հետաքրքրություններին, ինչպես նաև՝ տնային իրավիճակներին: Այս ամենը ուղիներ են հարթում դեպի անհատական նախագծերը:
- Ավելի դժվար գործունեություններ. Նախագծեր և գործունեություններ, որոնք ուղղված են իրական աշխարհի մարտահրավերներին և սովորողներին ներառում են ստեղծականության մեջ և այլ ոչ թե սպառողի կարգավիճակով սոսկ տեղեկատվություն են ստանում:
Ուսուցիչների նախապատրաստումը հեռավար-առցանց ուսուցմանը
Արտակարգ իրավիճակներում հեռավար-առցանց դասավանդման մի շահեկան կողմն այն է, որ շատ ուսուցիչներ սովորեցին, թե ինչպես իրականում և արդյունավետ ձևերով օգտագործեն տեխնոլոգիան ուսուցման գործընթացում՝ փորձեր կատարելով համեմատաբար ցածր ռիսկային միջավայրում: Այնուամենայնիվ, հարցազրույց անցած դասավանդողներն իրենք են կարծում, որ դեռ շատ բան ունեն սովորելու առցանց դասավանդելու համար: «Տեխնոլոգիան օգտագործել կարողանալը մի բան է, տեխնոլոգիայի միջոցով արդյունավետ դասավանդելը՝ բոլորովին այլ կարողություն»:
Ուսուցիչներին անհրաժեշտ է ավելի մեծ աջակցություն, որպեսզի նրանք մի նոր աստիճանի զարգացնեն սովորողներին հեռավար և առցանց դասավանդելու կարողությունները: Նրանք նաև կարիք ունեն վերապատրաստման, որն ուղղված է հեռավար-առցանց ուսուցման գնահատման տեխնիկային տիրապետելուն, սովորողների հետ առցանց հաղորդակցման դյուրացման եղանակները յուրացնելուն՝ հատկապես այն սովորողների, որոնք ամենախոցելին են:Top of Form
Bottom of Form
Առցանց լավ դասավանդելու համար ուսուցիչները պետք է զարգացնեն առցանց մանկավարժական հմտություններ, որոնք ներառում են հետևյալ բաղադրիչների խառը գործածում.
- Ուղղակի ուսուցում. հասկացությունների, հմտությունների, ուսումնական առարկայի մի որևէ երևույթի ընթացակարգի մասին տեղեկատվության փոխանցում՝ ցուցադրությունների, դասախոսությունների, տեսանյութերի կամ առցանց ներկայացումների միջոցով:
- Ուսումնառության ճանաչողական մոդելներ. Գործունեություններ, որոնցով սովորողները ինքնուրույն են գիտելիք ձեռք բերում՝ մասնավոր դատողությունների հիման վրա ընդհանուրի մասին եզրահանգում, պատրաստի պատասխան չունեցող հարցադրումներ, մետաճանաչողական ռազմավարություններ և խնդրի լուծում:
- Ուսումնառության սոցիալական մոդելներ. Ուսումնառության համագործակցային մեթոդներ՝ «Խճանկար կամ Ջիգսո» մոտեցում (համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ սովորողները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի դրույթների և որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց դասընկերներին), փոխադարձ ուսուցանում (ուսուցիչ-սովորող երկխոսություն է, որի ընթացքում արվում է հարցադրում, պարզապանում, եզրահանգում կամ ամփոփում և կանխատեսում), քննարկումներ, բանավեճեր և սովորող-սովորեցնող գործունեություն:
Ամենից առավել ուսուցիչները կարիք կունենան ուղղորդման, որը կօգնի նրանց սովորողների մոտ հաստատել այն զգացողությունը, որ իրենք ներկա են և առցանց սովորողների համայնքի մի մասն են կազմում:
Սովորողների նախապատրաստումը հեռավար-առցանց ուսումնառությանը
Հարցազրույց անցած սովորողների համար սա եղել էր նրանց առցանց ուսումնառության առաջին փորձը: Շատերը դժվարություն են ունեցել և տեխնոլոգիան յուրացնելու, և հեռավար-առցանց սովորողի կարգավիճակին ընտելանալու համար, հատկապես՝ ոչ համաժամանակյա (հեռավար) միջավայրում:
Այսպիսով, թվայնացված ուսումնառության համակարգ տեղափոխվելիս, ամենակարևոր բանը, որը կարող ենք անել սովորողների համար՝ առցանց-հեռավար ուսումնառությանը նրանց նախապատրաստումն է: Առաջարկվում են հետևյալ գործողությունները.
- Տեխնոլոգիայի դասընթացի կազմակերպում. ստեղնաշարով մուտքագրումը, առցանց բանաժաղովին մուտք գործելը, էլեկտրոնային նամակագրության երի մտապահում, ֆայլերի կառավարում, ուսուցման կառավարման համակարգի կայքից օգտվելը, և այլն:
- Հաջող առցանց-հեռավար ուսումնառության համար անհրաժեշտ անձնական գծերի ձևավորում. մոտիվացիա, ժամանակի կառավարում, թվային քաղաքացիություն (ներկայություն սոցցանցերում), հետևողականություն, ինքնաուղղորդման հմտություններ, և թվային աշխարհում օգնություն փնտրելու և ստանալու հմտություններ:
- Առցանց-հեռավար ուսումնառությանը անհրաժեշտ արդյունավետ հմտություններ. առցանց հարթակում արդյունավետ ընթերցելու և գրելու ռազմավարություններ, ժամանակացույցի կազմում և հետևում դրան, տեղեկատվության կառավարման հմտությունների ձևավորում: (Մարգարիտ Սարգսյանի հոդվածը)
Աջակցություն ապահովել բոլոր սովորողներին և նրանց ընտանիքներին
Քանի որ դպրոցները համավարակի պատճառով անցնում են առցանց ուսուցման, կրթական համայքները պետք է ապահովեն բոլոր սովորողների կրթական հավասար պայմանները և′ դպրոցում, և′ տանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սովորող ապահովվում է համակարգչով և ինտերնետ կապով, ստեղծվում են ժամանակացույցեր և սովորողի անհատական աշխատանքային պլաններ, օրվա ռեժիմը, հաստատվում են հեռավար-առցանց և առկա դասերին մասնակցության, գնահատման գրանցման նոր քաղաքականություն:
Դպրոցները կարիք են ունենալու պարզել, թե ինչ աջակցություն են տրամադրելու ընտանիքներին: Այն ծնողները և խնամակալները, ովքեր չունեն համապատասխան տեխնոլոգիական հմտություններ և ում տնային պայմանները նպաստավոր չեն հեռավար-առցանց ուսուցուցման համար, կարիք կունենան լրացուցիչ աջակցության: Դպրոցները կարող են աշխատանքային սեմինարներ առաջարկել ծնողներին: Սեմինարների ընթացքում ծնողները ձեռք են բերում թվային գրագիտության հմտություններ, նրանց են փոխանցվում տեխնոլոգիական այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են կրտսեր տարիքի երեխաների առաջընթացը ապահովելու համար: Սեմինարները կարող են առաջարկել նաև այլ սոցիալական, ակադեմիական և տեխնիկական աջակցություններ:
Թարգմանություն անգլերենից. աղբյուրը՝ Getting Ready to Teach Next Year
Հեղինակ՝ Mary Burns
Թարգմանիչ՝ Յուրա Գանջալյան