«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մշակում և իրականացում է հեղինակային կրթական ծրագրեր: Ի թիվս այլ մշակումների, լրամշակումների, նախագծերի` մշակվում, իրագործվում և ամփոփվում են մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները:
«Իմացումի հրճվանք» մասնախմբում ընդգրկված դասվարները, որոնք դասավանդում են կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում, մասնակցում են դասվարների մասնագիտական զարգացման շուրջտարյա սեմինարների: Այդ սեմինարները նպատակ ունեն զարգացնելու դասվարների մասնագիտական հմտությունները ուսումնական տարբեր բնագավառներում: Դրանք կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Կենդանի գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, հմտություններն ու կարողությունները դասվարները կարողանում են տեղափոխել դասարան ու փոխանցել իրենց սովորողներին:  Այդ սեմինար-պարապմունքները վարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները:
2023-2024 ուստարվա ընթացքում դասվարները մասնակցել են մայրենի խոսքի մշակույթի, մաթեմատիկայի, մարմնամարզության, քանդակի երկամսյա սեմինար-պարապմունքների: Սեմինար-պարապմունքների ծրագրերը հրապարակվել են դրանք վարող մասնագետ-ուսուցիչների բլոգներում: Բացի երկամսյա սեմինար-պարապմունքներից` դասվարները մասնակցել են կարճաժամկետ սեմինար-պարապմունքների: Առաջին բուժօգնության, մոնտաժային ծրագրերի ուսուցման սեմինար-պարապմունքների ընթացքում դասվարները ստանում են մասնագիտական խորհրդատվություն, տեղի է ունենում փորձի փոխանակում:

2023-2024 ուստարում դասվարների համար իրականացվել են երկամսյա մասնագիտական զարգացման հետևյալ սեմինարները՝

Մաթեմատիկայի սեմինար-պարապմունքի ընթացքում դասվարները ոչ միայն լուծում են մաթեմատիկական խնդիրներ, այլև փորձում են խնդիրներ կազմել կրտսեր դպրոցականների համար: Դասվարների հետ հիմնականում լուծում են մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներից առաջին և երկրորդ մակարդակների համար նախատեսվածները: Ե՛վ խնդիրները լուծելիս, և՛ խնդիրները կազմելիս դասվարները քննարկում են, ուշադրություն են դարձնում տեքստին, ձևակերպումներին, հարցադրումներին: Այստեղ կարևոր են պարզ ձևակերպումները, հստակ հարցադրումները: Խնդիրները կազմելիս կամ ընտրելիս նախընտրելի են սովորողի առօրյայի հետ կապ ունեցողները, որտեղ ներկայացված են կյանքի հետ կապ ունեցող իրավիճակներ:

Մայրենի խոսքի մշակույթի սեմինար-պարապմունքի ընթացքում դասվարները մշակում, լրամշակում են օրացուցային նախագծերը: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարների հիմնական դժվարությունը նախագծի նպատակներն ու խնդիրները ձևակերպելն է, դրանցից բխող քայլաշարի ներկայացումը, իրականացվող գործունեության մանրամասն նկարագրությունները: Սեմինար-պարապմունքների ընթացքում դասվարները կազմում, մշակում, լրամշակում են օրացուցային նախագծերը, ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ:

Քանդակի ուսումնական լաբորատորիայում դասվարները գործնական պարապմունքների ընթացքում ձեռք են բերում տեխնոլոգիական հմտություններ, ծանոթանում են կավով աշխատանքի նրբություններին ու առանձնահատկություններին: Ստեղծված աշխատանքները ներկայացվում են ցուցահանդեսներում:

Մարմնամարզական պարապմունքներն անցկացվում են կրթահամալիրի մարմնամարզության սրահներում: Դասվարները ոչ միայն մարզվում են, այլև մասնագետ-մարզիչի կողմից ստանում են անհրաժեշտ ցուցումներ, խորհուրդներ:

2023-2024 ուստարում դասվարների համար կազմակերպվել են հետևյալ կարճաժամկետ սեմինար-պարապմունքները՝

Կարճաժամկետ սեմինար-պարապմունքները կազմակերպվում են ուսումնական արձակուրդների ընթացքում:

Կազմակերպումը

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարները կազմակերպվում են փուլերով: Յուրաքանչյուր փուլը տևում է երկու ամիս: Երկու ամսվա ընթացքում դասվարները մասնակցում են թվով 6 սեմինար-պարապմունքի: Տվյալ փուլի ավարտից հետո խմբերը փոխվում են: Ե՛վ դասվարները, և՛ մասնագետները ամփոփում են տվյալ փուլի արդյունքները, գնահատում են դրանց արդյունավետությունը՝

Բացի սեմինար-պարապմունքներից՝ կազմակերպվում են նաև ստուգատեսներ, արդյունքների հրապարակում, ցուցադրություններ: Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում կազմակերպվել են դասվարների մարզական ստուգատեսներ:

Բացի մասնագիտական զարգացման սեմինարներից՝ դասվարները մասնակցում են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումներին, ծրագրի բաղկացուցիչների, նախագծերի մշակման ու լրամշակման աշխատանքներին: Աշնանայինձմեռայինգարնանային ուսումնական արձակուրդների շրջանում դասվարների համար կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվության սեմինարներ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ:

Ողջ ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվել են սեմինար-հանդիպումներ, մշակվել են հետևյալ փաթեթները, ուղեցույցները՝

«Իմացումի հրճվանք» մասնախումբը այս ուստարվա ընթացքում մշակել ու հրապարակել է կրթական ծրագրի այս բաղադրիչները՝

Մասնագիտական զարգացման սեմինարները շարունակական են: Իրականացվող գնահատումը, վերլուծությունները, խնդիրների արձանագրումը հնարավորություն են տալիս բարելավելու դրանց արդյունավետությունը:

Տեսաֆիլմը պատմում է այս ուսումնական տարվա ընթացքում իրականացրած մասնագիտական զարգացման սեմինարների մասին․

Տեսաֆիլմը՝ Ֆբ հարթակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով