Ֆիրսի մահը

Մոնոներկայացում Պիեսը թարգմանվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թատրոնի ակումբի համար: Ստեղծագործական խումբը՝ Քնարիկ Ներսիսյան (ղեկավար), Հայկ Գրիգորյան (Դերասան), Սուրեն Պողոսյան (Ռեժիսորի ձայն), 2014թ. նոյեմբերին ՆՓԱԿ-ում մասնակցել է «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին, դարձել «Լավագույն գրական հիմք» անվանակարգում հաղթող: Գործող անձինք՝ Դերասան Ռեժիսորի ձայն Անտոն Չեխովի «Բալենու այգի» պիեսի չորրորդ արարի դեկորները. Ոտնաձայներ են լսվում: Աջ կողմի դռների մեջ երևում է Ֆիրսը: Նրա հագին նույն բաճկոնն է, սպիտակ ժիլետը և ոտնամանները, ինչպեսմիշտ: Նա հիվանդ է: ՖԻՐՍ.- (մոտենում է դռանը, ձեռք տալիս բռնակին) Փակ է: Գնացել են... (Նստում է բազմոցին) Ինձ մոռացել են... Ոչինչ... ես այստեղ կնստեմ... Իսկ Լեոնիդ Անդրեիչը, իհարկե, մուշտակ չի հագել, վերարկուով է գնացել... (Հուզված հոգոց է հանում) Ուշադիր…