Նախակրթարանի բակ-պարտեզը բնագիտական աշխատանք   

Շատ կարևոր է, թե մարդն ինչպես է վերաբերվում իրեն շրջապատող միջավայրին: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում:  Խմբի լուսամուտի տակ քարքարոտ տարածք էր:  
  Ծնողների, սաների հետ  այդ տարածքը մաքրեցինք  աղբից, քարերից: Այստեղից էլ սկսվեց  մեր համագործակցությունը ընտանիքի հետ: Անգամ տատիկ-պապիկներն էին մասնակցում այդ աշխատանքներին: Մյուս աշխատանքներում էլ սկսեցին ակտիվ մասնակցել, մեծացավ նրանց պատասխանատվությունը:
Գարնանային աշխատանքները շարունակվում են

Ծնողների տրամադրած տնկիները միասին ենք տնկել: Աշնանային աշխատանքների ընթացքում պարբերաբար այգին խնամել, ջրել և մաքրել ենք ավելորդ խոտերից:
Աշխատանքն իրականացնելու ընթացքում զարգանում է սաների խոսքը, աշխատասիրությունը, սերը բնության նկատմամբ, հոգատարությունն և ուշադրությունը, գյուղատնտեսական գործիքներով  (փոցխեր, փոքր բահեր, թաղարներ, ցնցուղներ) աշխատելու հմտությունները, տարածության մեջ ճիշտ կողմնորոշվելու կարողությունը: Աշխատանքային գործունեության ընթացքում սաները դառնում են ավելի ինքնուրույն:
    Մենք ոչ միայն ծառեր էինք տնկում, այլև խոշորացույցով ուսումնասիրում էինք բույսերի տերևները, հողը, միջատներին, չորացած տերևները, մեր հավաքած սերմերը,  , ծաղիկները:  Բնության հետ շփումը, դրա ուսումնասիրումըսաներին ավելի հետաքրքրասեր, ուշադիր է դարձնում:     Բակում ծառ են տնկում, ջրում, խնամում, մրգեր հավաքում, զրուցում, հաշվում, հեքիաթ հորինում, ուրախանում, ապրում բնականոն առօրյա գործունեությամբ՝ որի արդյունքում ձևավորվում են բնագիտական հմտություններ:

Դիտարկում

 

Սերմնացանից առաջ մրգերի և բանջարեղենի սերմերը, կորիզները հավաքում ենք, խաղում ենք, հաշվում՝ հետո ցանում կամ տնկում ենք թաղարի մեջ: Ծիլեր տալուց հետո տեղափոխում ենք բակ՝ հողի մեջ:

Սերմեր

Յուրաքանչյուր երեխա խմբում ունի իր թաղարը, բակում՝ իր ծառը:

Ես իմ ծառն ունեմ մեր պարտեզում

Արդեն ցանկապատի մոտ տնկել ենք մագլցող բույսեր՝ «Բույսե պատեր մեր պարտեզում »
նախագիծ:  Գարնանը աճած թարման հետագայում կծառայի որպես տաղավար: 

Աշնանային բակային նախագծի մեկնարկ

Այս ամենը տեղափոխվում է ընտանիք: Երեխաներն այդ ամենը տանում են տուն  և իրենց մոտ  պահանջ է առաջանում  տանը նույնպես ունենալ թաղարներ, ծաղիկներ, բակում տնկել ծառեր:  Ծնողներն են ոգևորվում, տնային թաղարներ են ստեղծում, նախակրթարանի համար սածիլներ, ծաղկային կտրոններ, ծաղկամաններ են ուղարկում կամ բերում:   Ծնողներին առաջարկվում է տանն իրականացված աշխատանքը նկարահանել, տեսաֆիլմ պատրաստել, բերել խումբ, որպեսզի խմբում դիտենք, լսենք սաների կարծիքները…

Պատրաստի աշխատանքները կտեղադրվեն տարբեր սոցիալական ցանցերում, որոնք կդիտեն նրանց հասակակից ընկերները և ոչ միայն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով