Ուսուցումը ուսումնական նախագծերով, ուսումնական ստուգատեսների և ճամբարների կազմակերպումը, ակումբային գործությունը չեն կարող իրականացվել մեկուսացված, մենակ: Իսկ մենք` էկո-հայրենագիտներս, ուզում ենք մեր ընտրած ոլորտում տեղեկացված լինել, կարևորում ենք, որ մեր մասին իմանան և մեր կարծիքը լսեն, ուզում ենք, որ մեզ աջակցեն մեր նախագծերն իրականացնելիս: Դա է պատճառը, որ հանրակրթության մեջ գործընկերության հաստատումը դարձավ մեր էկո-ակումբի ուսումնական աշխատանքի ուղղություններից մեկը:
Ուսումնական այդ նախագծի ընթացքում ընթացքում սովորողները ձեռք են բերում տարբեր հմտություններ, գիտելիքներ, անձնային նոր որակներ:
Ընթացքը հետևյալն է:
Աշխատանք համացանցում: Սովորողները համացանցից գտնում են բնապահպանական տեղական և տարածաշրջանային կազմակերպություններ, ուսումնասիրում նրանց աշխատանքի ոլորտը, մասնավորապես հանրակրթության բնագավառում: Առանձնացնում են կազմակերպություններ, որոնք համագործակցում են կրթական կառույցների հետ, կազմակերպում են ճամբարներ, արշավներ, տարածաշրջանային և միջազգային մրցույթներ և այլն:
Հաջորդ քայլը համագործակցության առաջարկով նամակն է: Սովորողները կազմում են նամակը, որտեղ նախ ներկայանում են, ապա ներկայացնում կրթահամալիրն ու կրթական ծրագրերը: Գործընկերության առաջարկները տարբեր բնույթի են.
- աջակցություն կրթական ծրագրերի մշակմանը.
- մրցանակակիրների ճամբարի կազմակերպում, ֆինանսավորում.
- ծառեր, թփեր աշնանային և գարնանային ծառատունկին:
Կազմակերպություններն արագ արձագանքում են, երբ տեսնում կրթական կապը արցախյան և վրաստանյան դպրոցների հետ, այլ միջազգային և տեղական կառուցների հետ, որ տեսնում են, որ դիմող կողմին աջակցում են նաև ՀՀ ԿԳՆ, Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ՊՆ-ն: Շատ ուրախանում ենք, երբ առաջին արձագանքը լինում է հանդիպման, ծրագրերը ավելի մանրամասն ուսումնասիրելու առաջարկություն:
Ի՞նչն է գրավում բնապահպանական կազմակերպություններին հեղինակային կրթական ծրագրում:
- Սովորող-անհատի նախաձեռնությունը
- Էկոլոգիա դասընթացի առկայությունը ուսումնական պլանում, ԿԳՆ կողմից հաստատված կրթական ծրագիրը
- Հանրակրթական էկոտուր ամենամյա միջազգային ստուգատեսի գաղափարը
- Ստուգատեսի աշխարհագրությունը
- Կրթական փոխանակման ծրագրերը Արցախում, Վրաստանում
- Վրաստանյան գործընկերների պարագայում՝ կրթահամալիրում վրաց լեզվի ուսուցումը
- Այլ գործընկերների և աջակիցների առկայությունը
Կազմակերպությունները կարևորում են համատեղ նախագծերի մշակումը, իրականացումը: Բերեմ կոնկրետ օրինակներ: ՀՀ Բնապահպանության նախարարությունը մեր Էկոկրթական հեղինակային ծրագիրն օգտագործում է որպես ցուցադրական մոդել Երևանի դպրոցներում էկոկրթական ծրագրեր ներդնելու համար: CEEN (Կովկասյան բնապահպանական կրթական ցանց) վրաստանյան գրասենյակին, որ կազմակերպում է ամառային էկոճամբարներ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի դպրոցականների համար, միանգամից գրավեցին վրացերենի ուսուցումը կրթահամալիրում և այն, որ ներկայացված նախագիծն արդիական էր նաև ներկայացման առումով, մեդիամիջոցների կիրառմամբ:
Կրթահամալիրն ու Էկոլոգների ակումբը WWF-Հայաստանի համար լավ գործընկերներ են: Դրա վառ ապացույցն է՝ համատեղ աշնանային միջազգային էկոհավաքի կազմակերպումը, հրավերը անտառների տրանսֆորմացիայի պիլոտային տարածք, ինչպես նաև WWF-Հայաստանի ներկայացմամբ և պնդմամբ Բնապահպանական կրթական ցանցում կրթահամալիրի արտահերթ ընդգրկումը: Համագործակցությունը ամրապնդվում է, և WWF-ը շատ է կարևորում, որ իր մի գործընկերը մյուսների հետ համատեղ նախագծերում է ընդգրկվում:
Աշխատանքի ի՞նչն է ուսումնական, ի՞նչ է տալիս նախագիծը սովորողին: Պատասխանն ակնհայտ է: Սովորողն աշխատում է համացանցում, իսկ դա սոցիալական կայքերում անիմաստ ժամանակ վատնելը չէ: Հայալեզու էջերը համացանցում շատ աղքատիկ են, ուստի այստեղ սովորողն օգտագործում է իր անգլերենի, ռուսերենի, վրացերենի իմացությունը: Լեզուների իմացությունը նրան պետք է գալիս նաև հաջորդ փուլում` ներկայանալու համար:
Զարգանում է սովորողի խոսքը` ներկայանալու, ներկայացնելու, առաջարկությունը գրավիչ շարադրելու կարողությունը: Գործընկերության առաջակը ճիշտ և գրագետ ձևակերպելը ոչ միայն զարգացնում է սովորողի գրավոր խոսքը, այլև գրավում է դիմացինին:
Այս աշխատանքի արդյունքում գիտելիքներն և կարողությունները զարգանում են միմյանց զուգընթաց: Նախագծի շնորհիվ սովորողը դառնում է ավելի ինքնավստահ, անկաշկանդ, գործնական: Հատկապես այդ հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ գործընկերությունը ստացվում է, և մշակվում է համատեղ առաջին նախագիծը:
Շուրջ մեկ տարվա ընթացքում Էկո-հայրենագիտական ակումբի սովորողների հետ կապ ենք հաստատել շուրջ 10 բնապահպանական կազմակերպությունների հետ, որոնց հետ իրականացրել ենք տարբեր ծրագրեր:
Ստորև ներկայացնում եմ բնապահպանական կառույցներն ու նրանց հետ համագործակցության առարկան՝ որպես նախագծի ակնառու արդյունք:
Կառույց | Համագործակցության առարկան |
ՀՀ Բնապահպանության նախարարություն | Էկոտուր 2014-ի ծրագրերի քննարկում համատեղ կլոր սեղանի ժամանակՃամբարային տարածքի տրամադրում «Զիկատար» բնապահպանական կենտրոնումԷկոկրթության բաժնի ներկայացուցիչը ընդգրկվել է հանձնաժողովում և առցանց ուսումնասիրել աշխատանքներըԿենսաբազմազանություն թեմայով համատեղ դաս նախագիծԾառերի տրամադրում ապրիլքսանչորսյան միասնական ակցիայի համար |
SPARE –Հայստան( ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծ), «Տապան» էկո ակումբ | Էներգախնայողությանը նվիրվածնախագծերի իրականացում«Էներգիան և քո բնակավայրը» միջազգային կրթական մրցույթի մասնակցություն, մրցանականեր |
SPARE — Վրաստան (ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծ) | Հանդիպում, էկոկրթական նախագծերի ներկայացումՄասնակցություն Թբիլիսյան Էկոդասին, նվերներ դպրոցին |
CEEN (Կովկասյան բնապահպանական կրթական ցանց) — Վրաստան | Հանդիպում, էկոկրթական նախագծերի ներկայացումՀամատեղ Էկոճամբար Բուլաչաուրիյում |
ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոն | Մասնակցություն Էկոտուր 2014-ի նախագծերի քննարկման կլոր սեղաններինԸնդգրկում հանձնաժողովի աշխատանքներին |
ATP- ԷՅ ԹԻ Փի («Հայաստանյան ծառատունկ» հիմնադրամ) | Ծառերի տրամադրում աշնանային ծառատունկին |
WWF(Բնության համաշխարհային հիմնադրամ)- Հայաստան | Դաս-քննարկում ամառային էկոճամբարի ժամանակՀամատեղ կլոր սեղան, միասնական նախագծերի մշակումԱշնանային էկոհավաք Զիկատարում, (ճամաբարային տարածքի տրամադրում, սննդի կազմակերպում)«Մեկ օր WWF»-ի հետ նախագիծ |
Երիտասարդ կենսաբանների ասոցացիա | Մասնակցություն հանձնաժողովի աշխատանքներինԳործնական դասեր «Հայաստանի թռչունները» թեմայով զիկատարյան էկոճամբարի ժամանակ |
«Կանաչներ» ՀԿ | Յասամանի թփերի տրամադրում ապրիլքսանչորսյան ծառատունկին |