Մայիսյան հավաքը՝ նորը սկսելու, արածն ամփոփելու, ներկայանալ-ներկայացնելու, համագործակցելու խիզախում։
Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 16-րդ հավաք։ Հավաք, որը նախագծվել ու կյանք է ստացել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ձևակերպվել է, տարեցտարի զարգացում գրանցել ու ամրագրվել կրթահամալիրի տարեկան օրացույցում՝ դառնալով մանկավարժական աշխատողների, սովորողների համար հեղինակայինն ամփոփելու ու նորը սկսել-ներկայացնելու բաց հարթակ։
Մայիսյան հավաքը սեբաստացի հեղինակ-ուսուցիչներ, սովորողների, սեբաստացի համայնքի ու գործընկերների ձեռքբերումն է. այն բաց է ու ներառող:
Առաջարկում ենք կարդալ, ներկայանալ, խիզախել:
Ինչու ենք կարևորել մայիսյան հավաքը, փորձենք հիմնական կետերով ներկայացնել՝
- Մանկավարժության մեջ սեփական հեղինակածը ներկայացնելու, այն զարգացնելու համար կարևոր հարթակ է։
- Արածդ աշխատանքին այլ հայացքով նայելու՝ ամփոփելու, արձանագրելու, ի մի բերելու, դժվարությունների մասին խոսելու հնարավորություն է։
- Հեղինակայինն այլոց ներկայացնելու, տարածելու, հրավերներ անելու, գործընկերային հարաբերություններ հաստատելու, դրանք վերահաստատել-շարունակելու հարթակ։
- Նոր նախագծեր ներկայացնելու, իրար օգևորելու, նախագծային գործընկերներ գտնելու, համագործակցային նախագծերով հանդես գալու շրջան է։
- Մայիսյան հավաքը նաև մանկավարժական խնդիրների մասին խոսելու, լուծումներ գտնելու, մանկավարժական նոր հնարքներ փնտրելու հանգրվան է։
- Արածը հոդվածով, նյութով, հաշվետու պատումով ամփոփելու, այլոց պատմել-ներկայացնելու փուլ։
Ինչպես գտնել մայիսյան հավաքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչ է անհրաժեշտ իմանալ՝
- Հավաքի ուղղությունները
- Մայիսյան հավաք. ծրագիր
- Հայտարարություն, հրավեր
- Մայիսյան հավաքը լուսաբանվում է կրթահամալիրի պաշտոնական կայքում՝ mskh.am
- Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել:
- Մայիսյան հավաքն ունի իր բլոգը, որտեղ ներկայացվում են հավաքի նյութերի ընտրանիները, ծրագրերը։
- Մայիսյան հավաքն ունենում է նաև իր մայիսյան Դպիրը, որտեղ մանկավարժական աշխատողների պատումներն են, հոդվածները։
Ինչպես կապվել մեզ հետ՝
Ինչու միանալ հավաքին, ինչ կտա հավաքին մասնակցելը՝
- Հավքին մասնակցելը նորարար, հեղինակային մանկավարժությանը ծանոթանալու հնարավորություն է:
- Համատեղ նախագծեր իրականացնում, միասին աշխատելու հնարավորություն է:
- Գործընկերային հարաբերություններ ձևավորելու, կրթական բաց համակարգ ստեղծելու հարթակ է:
- Բլեյան բաց ցանցի մի մասը դառնալու, հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման նորարար փորձը յուրացնելու բաց աշխատադարան:
- Ձեր ձեռքբերումները, մշակումներն ու նախագծելու ներկայացնելու սեբաստացի բաց համայնքին, տարածելու դրանք։
Մայիսյան հավաք 2021-ի ուղղությունները՝
- Օրացուցային, շուրջտարյա նախագծերը կրթահամալիրի դպրոցներում․ դպրոցը բաց ցուցասրահ, համերգասրահ:
- Դպրոցների մայիսյան հավաքի նախագծերը՝ համերգներ, նորամուտներ, քաղաքային նախագծեր:
- Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումներ:
- Բաց, համագործակցային ծնողական համայնք․ ծնողը կրթական գործի կազմակերպիչ:
- Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, հասարակական նախագծեր:
- Հեղինակային մանկավարժության գնահատման համակարգը մայիսյան հավաքին։
- Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:
- Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:
- Հունիսյան ճամբարը զարգացող մանկավարժության ցուցիչ՝ «Ուսումնական ամառ» նախագծեր:
- «Ցտեսություն» ուսումնական նախագծի ցուցադրություններ, համերգներ :
- 2021-2022 ուսումնական տարում կրթահամալիր ընդունված, ընդունվել ցանկացողների համար Մուտքի կլոր սեղաններ, շրջայցեր, միասնական գործունեության օրեր։
- Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում:
Ինչով է առանձնանում մայիսյան այս տարվա հավաքը՝
- Սա հավաք է անիվների վրա․ ճամփորդական խմբերի, հեծանվաերթերի, կրթական փոխանակման նախագծերի, շրջիկ նախագծերի ներկայացում։
- Հավաքը կազմակերպվում է այգիներում, պուրակներում, թանգարաններում, այլուր․ մեր կարգախոսներն են՝
Հայաստանը ուսումնական պարապմունքների կազմակերպման տարածք, Երևանը՝ թանգարան բաց երկնքի տակ
Քաղաքային պուրակներն ու այգիները՝ դասարանններ։
- Ծնողական համայնքը մեր գործընկերներն է․ դասի կազմակերպման նոր մոդելների ներկայացումներ, զարգացումներ։
- Ուսումնական օրացույցը միմյանց աշխատանքին ծանոթանալու, միմյանց աջակցելու հնարավորություն է։
- Մայիսյան հավաքը մեր սովորողներին իմացումի հրճվանք պատճառելու հնարավորություն է։
- Ուսուցումն ուրախություն է․ սովորում և սովորեցնում ենք բաց, անվտանգ, ուրախ միջավայրում։
- Այս տարվա հավաքը մեր միասնականության, համատեղ արած աշխատանքի, մեր հեղինակային մանկավարժության զարգացման ցուցադրությունն է։
- Գագարին նախագիծը՝ որպես համագործակցային, շարունակական նոր մոդել: