Արդեն մի քանի տարի է, ինչ նախագծային ուսուցումը կիրառվում է իմ կողմից ուսումնական գործընթացում: Այս հոդվածում կխոսենք նախագծային ուսուցման առանձնահատկությունների մասին օտար լեզվի ուսուցման գործում, ավելի կոնկրետ, ռուսաց լեզվի դեպքում:
Ինչո՞ւ եմ կարծում, որ նախագծային մեթոդն առանձնապես արդյունավետ է ռուսերենի դեպքում: Սա պայմանավորված է ժամանակակից հայ սովորողի ռուսերենի իմացության մակարդակով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ երեխաներ արդեն խոսում և հասկանում են ռուսերեն մինչև դպրոց հաճախելը: Արդեն մի քանի տարի է, ինչ ես դասավանդում եմ անգլերեն և ռուսերեն լեզուները կրթահամալիրում: Համեմատելով այս առարկաները` ես եկա այն եզրակացության, որ երկու լեզուների մեթոդիկան ունի ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերությոններ: Անգլերենը օտար լեզու է սովորողների մեծամասնության համար (եթե չհաշվենք եզակի բացառությունները): Բառապաշարի հարստացումը, բանավոր խոսքի և հաղորդակցման հմտությունների զարգացումը տեղի է ունենում փուլ առ փուլ, ամեն ինչ սկսում է դպրոցում, զրոյից: Ամեն ինչ այլ է ռուսերենի դեպքում: Միևնույն դասարանում սովորողների մեծ մասի համար սա այն լեզուն չէ, որն իրենք առաջին անգամ լսում են դպրոցում, ինչպես անգլերենի կամ, օրինակ գերմաներենի դեպքում: Ռուսերենն այն լեզուն է, որը նրանք անընդհատ լսում են ոչ միայն դասի ժամին, այլ նաև տանը, իրենց հանգստի ժամանակ, հեռուստացույցի էկրաններից: Սա իրենց սիրելի ֆիլմերի, հերոսների, հաղորդումների, մուլտֆիլմերի լեզուն է: Հաճախ ես լսում եմ, թե ինչպես են երեխաները ռուսերեն շփվում միմյանց հետ ընդմիջումների ժամանակ, ճաշարանում, ճամփորդությունների և խաղերի ընթացքում:
Ռուսաց լեզու առարկայի դեպքում մենք գործ ունենք լեզվի տարբեր մակարդակներ ունեցող սովորողների հետ, երբ դասարանում կան բոլորովին տարբեր մակարդակներ: Սովորողների մեծ մասը հանգիստ հասկանում է նոր տեքստը, հենց առաջին ընթերցումից հետո կարող է պատմել այն և պատասխանել հարցերին: Իսկ մյուս մասը, դասարանի կեսից պակաս, կարիք ունի բառ առ բառ թարգմանության, դժվարությամբ է հասկանում տեքստի վերաբերյալ հարցը, լրացուցիչ աջակցության կարիք ունի, իսկ որևէ տեղեկության վերարտադրումը նրանց շատ դժվար է տրվում կամ էլ չի ստացվում: Հիմնական մասը լրացուցիչ օգնության կարիք չունի. ներկայացնեմ թվերով. 5-2 դասարանում 28 սովորողից 23-ը ունեն լեզվի բավարար իմացություն, 5-1 դասարանում՝ 28 սովորողից 18-ը, 4-1 դասարանում` 26-ից 15, 4-2 դասարանում 25-ից 18, 3-1 դասարանում՝ 24 սովորողից 19: Նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս հաշվի առնել սովորողների հնարավորությունները և առաջադրանքները հանձնարարել ըստ նրանց լեզվական մակարդակի: Այսպիսով, եթե մի խումբը լիարժեք կատարում է նախագծի բոլոր կետերը, ապա ցածր լեզվական մակարդակ ունեղող սովորողները կարող են մասնակցել նախագծին ըստ իրենց կարողությունների և կատարել այնպիսի պարզ առաջադրանքներ, ինչպես օրինակ, անծանոթ բառերի էլեկտրոնային բառարան կազմելը, ավելի պարզ տեքստերի հետ աշխատանքը և այլն:
Իհարկե, մեր առջև կանգնած է լեզվական հմտությունները զարգացնելու խնդիրը, բառապաշարի հարստացման, բանավոր և գրավոր խոսքի մեջ սխալների վերացման, ճիշտ գրական բառապաշարի օգտագործման խնդիրները: Այս նույն խնդիրները կան նաև մայրենի լեզվի դեպքում: Բայց միևնույն ժամանակ լեզուն այնքան հասանելի է սովորողներին, որ այն կարող է ծառայել որպես լրացուցիչ գործիք` նոր ընդհանուր գիտելիքներ ձեռք բելերու համար, որոնք նա կարող է գտնել տարբեր աղբյուրներից:
Բոլոր վերը նշված նպատակները դրված են եղել մեր առջև «Ինչուիկ» և «Աշխարհի յոթ հրաշալիքներ», «Ինտերյերի ոճերը», « Տիեզերք» նախագծերի իրականացման ժամանակ: Նախագծային աշխատանքը հնարավորություն ընձեռեց կտրվելու սովորական դարձած տեքստերից, պատմվածքներից և ձեռք բերելու նոր գիտելիքներ տարբեր բնագավառերից:
«Ինչուիկ» նախագծի վրա աշխատելիս հատուկ ընտրվել էին սովորողների հետաքրքրություններին համապատասխան հոդվածներ այնպիսի բնագավառերից, ինչպիսիք են աշխարհագրությունը, բնագիտությունը, պատմությունը, բուսաբանությունը և այլն: Բացի այն փաստից, որ սովորողներն աշխատում են հետաքրքիր տեղեկության հետ, նրանք նաև կատարում են թարգմանչական աշխատանք, զարգացնում են թարգմանական հտությունները, բառարանով աշխատելու հմտությունը, հարստացնում են իրենց բառապաշարը: Սովորողներին իրականում հետաքրքիր է՝ արդյոք լսո՞ւմ են բույսերը, տեղեկությունները աշխարհագրական մեծ բացահայտումների դարաշրջանի մասին, աշխարհի ամենաբարձր ջրվեժի մասին, ծովերի անվանումների մասին, շների և կատուների ցեղատեսակների մասին և այլն: Նաև թարգմանել են փորձերի հավաքածուն, իսկ փորձերից մի քանիսը դպրոցում ձմեռային ճամբարի ընթացքում նաև արեցին: «Աշխարհի հրաշալիքները», «Պուշկինի հեքիաթները» և «Արտասահմանյան գրողների հեքիաթները» նախագծերով աշխատանքը հնարավորություն տվեց առնչվելու օտար երկրների մշակույթին:
Նախագծային աշխատանքը կարող է ուղղված լինել տարբեր նպատակների, ինչպիսիք են, օրինակ, թարգմանական հմտությունների զարգացումը, որոնողական ունակության զարգացումը, սովորողի ստեղծագործական հմտության զարգացումը:
Նախագծային աշխատանքը լայն հնարավորություն է տալիս ինտեգրելու առարկայական գիտելիքները, և միջառարկայան կապեր ստեղծել, ինչպես օրինակ՝ «Ինտերյերի ոճերը» նախագծի դեպքում, որը հնարավորություն տվեց ընդլայնելու տեխնոլոգիա առարկայից ունեցած գիտելիքները, իմանալ ինտերյերի այնպիսի ոճերի մասին, ինչպիսիք են պոպ-արտը, վերածնունդը, ար-դեկոն, ճապոնական ոճը, մոդերնիզմը, մինիմալիզմը, հայ-թեքը և այլն:
Որպես նախագծային աշխատանքի ամփոփում՝ անցկացվեց վիկտորինա բոլոր անցած թեմաների վերաբերյալ: Վիկտորինայի հարցերը կազմել էին իրենք` սովորողները: Ահա դրանցից մի քանիսը։
Այսպիսի նախագծերից էր նաև «Տիեզերք»-ը, որն իր մեջ ներառեց բավականին տարբեր գործունեության ձևեր, ուղղված էր նոր բառապաշարի ներմուծմանը և ամրապնդմանը, լսելով հասկանալու կարողությանը, ուսումնական գործընթացում համակարգչային հմտությունների զարգացմանը (օրինակ, Paint ծրագրով նկարելու կարողությունը, ձայնագրիչով աշխատելու հմտությունը, սեփական աշխատանքը բլոգում հրապարակելու հմտությունը), հնարավորություն տվեց համատեղելու ռուսերեն և անգլերեն առարկաները: Այստեղ մեր առջև դրված էր ոչ թե անգլերենից մայրենի, այլ մեկ այլ օտար լեզվով՝ ռուսերեն թարգմանելու խնդիր: Արդյունքում ստացվեց ուսումնական նյութ, որը կարող է օգտագործվել ռուսերենի դասրին:
«Ձմեռային դպրոց» և «Հեքիաթներ մոլորակների մասին» նախագծերը կազմելիս սովորողների առջև դրված էր իրենց ստեղծագործական կարողությունների զարգացման խնդիրը: Արդյունքում ստացվեցին շատ հետաքրքիր և յուրօրինակ հեքիաթներ, որոնք հորինել էին սովորողները.
Նախագծային աշխատանքի այս կամ այն ձևի ընտրությունը, դրա բովանդակությունը, ընթացքը և նպատակները կախված են սովորողների հետաքրքրություններից, տարիքից, ինչպես նաև լեզվին տիրապետելու մակարդակից:
Վերոհիշյալ նախագծերի մասին կարելի է կարդալ , անցնելով հետևյալ հղումներով`
Նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս ուսումնական աշխատանքի այնպիսի կազմակերպան համար, որը կարող է ներառել լեզվին տիրապետելու տարբեր մակարդակներ ունեցող սովորողների: Սովորողն աշխատում է տարբեր ճանաչողական տեղեկությունների աղբյուրների հետ, ստանում է նոր գիտելիքներ: Հնարավոր է մտցնել խաղային տարրը, ինչն իրոք հետաքրքիր է սովորողի համար: Թարգմանական նախագծերը հնարավորություն են տալիս զուգահեռ զարգացնել մայրենի հայերենի խոսքային հմտությունները, հարստացնել համացանցի հայերեն պաշարները: Ընձեռում է ինտեգրված պարապմունքների լայն հնարավորություն:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան