Այսօր համացանցը, կրթահամալիրում իրականացվող մեդիակրթությունը հնարավորություն են տալիս լրացուցիչ կրթության նորանոր ձևեր մշակելու և դրանք իրականություն դարձնելու: Փորձեմ ներկայանցնել այն աշխատանքները, որ իրականացնում եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում: Ասեմ՝ որ նախընտրում եմ ակտիվ ուսուցումը:Ակտիվ ուսուցումը ենթադրում է այնպիսի ուսումնական գործունեություն, որը նախատեսում է դասավանդողի կողմից ոչ թե պատրաստի գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն, այլև ուսուցման ճանաչողական գործունեություն, ընթացքում՝ գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում։ Այն օգնում է գիտելիքի ձեռքբերմանը, մտածողության զարգացմանը, հետաքրքրությունների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը: Սովորողին չեմ մատուցում պատրաստի գիտելիքներ, սովորողները գործունեության ընթացքում ինքնուրույն ձեռք են բերում տեղեկություններ, համակարգում են, ներկայացնում իրենց կատարած աշխատանքները։
Կրթական ծրագրերի փոխանակման նախագծերը, որոնք իրականացվում ենք կրթահամալիրում, ուղղված են սովորողների ինքնուրույնությանը, հետազոտական, տարբեր տարիքի սովորողների հետ համատեղ խմբային և անհատական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ ապրելու, միջմշակութային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին տարատեսակ խնդիրներ լուծելու հմտությունների ու կարողությունների ձևավորմանը։
Սովորողն ստանում է հետազոտական աշխատանք, որը նրան ինքնակրթվելու, ինքնուրույն աշխատելու հնարավորություն է տալիս, սովորել է սովորեցնում։ Համացանցի, հանրագիտարանների, գրքերի օգնությամբ սովորողը տեղեկատվություն է ձեռքբերում, կարդում է, համակարգում, քննարկում ընկերների հետ, ներկայացնում կատարած աշխատանքը, մուտքագրում է, ձայնագրում է, աշխատում մոնտաժային ծրագրով, դարձնում ուսումնական ռադիոնյութ կամ տեսահոլովակ, տեղադրում իր բլոգում: Ուսումնական աշխատանքը, որը տարբեր նախագծերի ժամանակ սովորողները կատարում են խմբերով, դասարանում կամ տանը, ինքնուրույն կամ ծնողի օգնությամբ, փոխարինում են ամենօրյա վարժանք հիշեցնող ավանդական տնային աշխատանքին։Կրթական փոխանակման ծրագրերի նպատակը մեր այլընտրանքային կրթական ծրագրերը, մեր փորձը տարածելն է։ Փոխանակման ծրագրերի շնորհիվ տարբեր տարիքի սովորողներ, ծնողներ ավելի մոտիկից են ճանաչում իրար, շփվում են, ընկերանում։ Միջազգային, ընտանեկան, մարդկային ջերմ հարաբերություններ են կառուցվում, որոնք շատ կարևոր են։ Նախագծի մասնակիցները՝ ծնող, սովորող, դասավանդող, անդադար սովորում են, ճամփորդելով ճանաչում և իրենց յուրացրածը փոխանցում են ուրիշներին, սովորեցնելով սովորում են: Կրթական փոխանակումները երկկողմանի են ու արդյունավետ բոլոր սովորողների համար: Տեսնել է պետք այն ոգևորությունը, երբ սպասում ենք մեր հյուրերին: Հյուրընկալության ծրագիրը, կարգի համաձայն, նախապես ենք կազմում՝ համաձայնեցնելով նախ ծրագրի ղեկավարի հետ՝ ընդունելություն, կազմակերպչական աշխատանք, աշխատանքի բաժանում, միասին երգել, պարել, կարդալ, քաղաքային թափառումներ: Այն, ինչի մասին պատմել ենք, ցուցադրել, հյուրերը պետք է տեսնեն իրենց աչքերով:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կրթական ծրագրերի փոխանակման նախագծերով փորձեցինք ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես բաց կրթական համակարգ: Բոլոր նախագծերն իրականացնելիս ներկայացրել ենք մեր հեղինակային ծրագրերը, տարբեր դպրոցների տարատարիք սովորողներին փորձել ենք մասնակից դարձնել մեր կրթական գործընթացին, իրականացնել համագործակցային տարբեր կրթական ծրագրեր: Ոչինչ ինքնանպատակ չի արվել. աշխատանքային խմբերում ամեն անգամ ներառել ենք սովորողների, ովքեր իրենց կրթությունն ու կրթական ծրագիրը կկարողանային ներկայացնել հենց հյուրերին հետաքրքրող ձևաչափով, որ փոխանակման նախագիծը դառնար ներառում ու մասնակցություն: Կրթական ծրագրում ներառումն էլ հենց կրթական փոխանակում է: Միշտ էլ աշխատանքները տարվել են մի քանի փուլով՝ նախապատրաստական աշխատանքներ, հիմնական փուլ, արդյունքներ:
Շատ ենք կարևորել նախապատրաստական աշխատանքները՝ սովորողների խմբի ձևավորում, փոխանակման նախագծի ձևակերպում, քննարկումներ, տեղեկությունների ձեռքբերում, երթուղու քարտեզագրում, ճանապարհ, կանգառներ, պատմամշակութային արժեքներ, ուսումնական նյութերի, նախապատրաստական և վերջնական աշխատանքների լուսաբանում…
Կրթական փոխանակման նախագծերը համակարգված են եղել մեկ ընդհանուր երկարաժամկետ նախագծում՝ «Ճանաչենք Հայաստանը» խորագրով: Նախագծի մասնակիցները իրենց գործունեության ընթացքում հնարավորություն ունեցան շատ բացահայտումներ անելու Հայաստանում և ոչ միայն: «Ուսումնական Գյումրի»նախագիծը իր շուրջը համախմբեց շատ սովորողների, ովքեր սիրում են ճամփորդել, ուզում են ճանաչել Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, այդտեղ սովորող իրենց հասակակիցներին. նրանք հնարավորություն ունեցան տեսնելու, ներկայացնելու, համեմատելու, միասին բարձունքներ հաղթահարելու, իրենց երկիրը ճանաչելու: Տեսնելու, համեմատելու, իրենց ունեցածը գնահատելու հնարավորություն ունեցան: Նախապատրաստական փուլի ընթացքում բավականին հետաքրքիր աշխատանքներ կատարվեցին: Ընդունելությունը Գյումրու հենակետային վարժարանում, հետո՝ փոխայցելությունը նոր բարեկամության կամուրջ դարձավ մեզ համար:
Ընդունված կարգի համաձայն՝ աշխատանքները ամփոփվեցին որպես հաշվետվություն Ուսումնական Գյումրի (հաշվետվություն):
Ուզում եմ առանձնացնել դեպի Կալավան կատարած նախագիծը:
«Ճամփորդությունից առաջ փորձում էի համացանցից տեղեկություններ ձեռք բերել՝ ուր ենք գնալու, որ ճանապարհով, ինչպես․․․Դեպի դրախտ. կալավանցիները իրենց գյուղը դրախտ են համարում, իսկ դրախտ տանող ճանապարհը․․․
Հետաքրքրությունը մեծ էր, սպասելիքներ ունեի, բայց տեսածս, զգացածս աննկարագրելի էր»,- գրում են սովորողները: Գեղարքունիքի մարզ, գյուղ Կալավան Կալավան-1 Դեպի հրաշք…. Կալավան. «շոկոլադ» գյուղ, որտեղ օլիգարխների մուտքն արգելված է
Տպավորիչ էր հանդիպումը դպրոցի սովորողների հետ, համատեղ պարերն ու մարզական խաղերը, գյուղ տանող ճանապարհի աննկարագրելի դժվարությունները (ըստ տեղացիների՝ դրախտ տանող ճանապարհը դժվարին է) երկար ժամանակ հիշում էինք, կարծում եմ՝ չենք էլ մոռանա:
«Ուսումնական Արագածոտն» նախագծով եղանք Ագարակի
Ոսկեվազ համայնքների միջնակարգ դպրոցներում: Սկիզբ դրվեց Բարեկամության կամուրջների, փոխայցելությունների, ծանոթության ու ընկերության: Ու պատմեցին սովորողները, տեսածը պատում դարձավ ու տեսանյութ:
Գրում են Էրիկ Սահակյանը Ոսկեվազի դպրոցից «Այցելությունից հետո» և
Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցից Հայկուհի Մելքոնյանը «Այց Մխ. Սեբաստացի կրթահամալիր» : Արդյունքները՝
հաշվետվության մեջ:
Այս տարի որոշեցինք Արագածոտնի մարզ գնալ ձյուն-ձմեռով: Արագած գյուղ, միջնակարգ դպրոց, ծանոթություն, ընկերություն, միասին խաղալու, մարդկային փոխհարաբերությունները մի ուրիշ միջավայրում տեսնելու, հետո՝ քննարկելու, պատմելու- գրելու դաս: Դաս, որ երբեք չի մոռացվի:Օր, որը տոն դարձավ Դեպի Ապարան:
Կրթական ճամփորդությունների ժամանակ ձևավորվում ու զարգանում են երեխաների որոնողական, հետազոտական ունակությունները: Կրթական ճամփորդությունները ընդարձակում են սովորողի՝ աշխարհի հետ շփման սահմանները, հնարավորություն են տալիս նրան՝ տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու, ինքն իրեն ստուգելու, կյանքի փորձ և գործունեության տարբեր ձևեր յուրացնելու: