Ի՞նչ չափանիշներով են կառուցված աշխարհի լավագույն դպրոցները

Հեղինակ՝ Թիմոթի Ուոքեր

Նախաբան

Դեռ 2000 թվականին նման բովանդակությամբ գրքի մասին խոսք լինել չէր կարող, քանի որ տվյալ ժամանակահատվածում համաշխարհային մանկավարժության կաղապարներն ու մոտեցումները բոլորովին այլ էին։ Օրինակ՝ Անգլիայում արդեն տասը տարի է, ինչ կրթության ոլորտում մեծ թափով  հիմնարար բարեփոխումներ են ընթանում, որոնք վերափոխեցին և՜ սովորողների, և՜ ուսուցիչների կյանքը։ Շվեդիայում փորձեցին հարցին ռադիկալ լուծում տալ․ ներմուծեցին արժեթղթեր ( վաուչերներ), որոնց շնորհիվ այն ծնողները, որոնք կցանկանային իրենց երեխաների համար ապահովել այլընտրանքային կրթություն, կարող էին ընտրել անվճար, նոր տիպի դպրոցներ։ Ա. Արևելյան և Հարավարևելյան Ասիայում (Ճապոնիա, Հոնկոնգ, Հարավային Կորեա և Սինգապուր) նույնպես յուրովի կողմնորոշվեցին  կրթական համակարգում․ շեշտը դրեցին հատկապես գրականության, մաթեմատիկայի և բնագիտության վրա՝ հասնելով արդյունավետության ավելի բարձր մակարդակների։ Միացյալ Նահանգներում միջնակարգ կրթությունը բարելավելու համար փորձեցին խստացնել դպրոցի կանոնակարգը՝ բարձրացնելով  դպրոցների և ուսուցիչների պատասխանատվության աստիճանը, արդյունքում կրթության որակը կտրուկ բարձրացավ, և շատ ձեռքբերումներ գրանցվեցին։

Եթե այս գիրքը գրվեր 2000-ականների սկզբին, ինչպես այն ժամանակվա շատ նմանատիպ աշխատանքներում, կխոսվեր ուսուցման արդյունավետության բարձրացման նոր մոդելների, թույլ դպրոցների վերափոխման ռազմավարության և կրթական համակարգն ամբողջությամբ փոխելու կարևորագույն նպատակների մասին։

Ամեն ինչ փոխվեց մեկ օրում՝ 2001 թվականի դեկտեմբերին, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակեց առաջին միջազգային կազմակերպության արդյունքները։ Հետազոտությունն առանձնահատուկ էր նրանով, որ մասնակցում էին 15 տարեկան դպրոցականներ՝ ընտրված ամբողջ աշխարհից։
Այս փորձը հայտնի է՝ «Ուսանողների գնահատման միջազգային ծրագիր» (Anglish Program for International Student Assessment; PISA), որը ցույց տվեց, թե որքան լավ են նրանք տիրապետում  իրենց մայրենի լեզվին, մաթեմատիկային և բնական գիտություններին։ Ընդ որում, գնահատվեցին երեխաների ոչ միայն տեսական հմտությունները, այլև գործնականում կիրառելու կարողությունները։
Փորձի արդյունքը հրապարակումից հետո հյուսիսային այդ փոքրիկ նահանգը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։ Փաստացի, անսպասպասելիորեն, Ֆինլանդիան, որի բնակչությունը հազիվ է հասնում 5,5 միլիոն մարդու, հաղթեց 31 երկրների։ Ավելին՝ պարզվեց, որ Ֆինլանդիայի տարբեր դպրոցներում և մարզերում սովորողների ձեռքբերումներն ու արդյունքները հիմնականում նույն հարթակում են ՝ բարձր, և գործնականում նույնն են ։ Հատկանշական է նաև, որ նրանց ընտանիքների կարգավիճակը  ազդեցություն չունեցավ այդ արդյունքների վրա այնպես, ինչպես այլ երկրներում։ Ավելին՝ ֆիններին հաջողվեց այս արդյունքին հասնել շատ քիչ միջոցներով, որը շատ զարմացրեց այն մարդկանց, ովքեր անմիջականորեն կապված են կրթական ոլորտի հետ։ Սակայն ֆիննական դպրոցական այդ համակարգը հետագայում հանդիպեց ամենածանր քննադատությունների։
Այսպես, ավագ դպրոցի ուսուցիչներն ու դասախոսները պնդեցին, որ նոր ուսումնական հաստատություններն ու դպրոցները  իջեցնում են ուսանողներից ակնկալվող գիտելիքների և հմտությունների մակարդակը, երբ նրանց տեղափոխում են կրթական այլ մակարդակ։
Որոշ մասնագետներ էլ վրդովված հայտարարեցին, որ երիտասարդ սերունդն աշխատանքային էթիկայի հետ կապված խնդիրներ ունի, քանի որ այժմ դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ նրանք պետք է ձգտեն հարմարավետությանն և խուսափեն սթրեսային աշխատանքից։

Դրա հետ մեկտեղ որոշ ծնողներ համոզված էին, որ միջնակարգ դպրոցում տաղանդավոր երեխաներն ամբողջությամբ չեն կարողանում օգտագործել իրենց ներուժը, զրկված են զարգացման տարածքից և հնարավորություններից։ Ելնելով վերոնշյալ դիտարկումներից՝ սկսեցին ընդունվել բարեփոխումներ կատարելու առաջարկներ։ Դրանք էին՝  

1. ստեղծել ավելի բարձր չափանիշներ (չափորոշիչներ )

2. հավաքել մանրամասն տեղեկություններ աշակերտների ձեռքբերումների մասին

3. ծնողներին ավելի շատ տարբերակներ առաջարկել դպրոցների ընտրության ժամանակ

4. ստեղծել մասնագիտացված դպրոցներ շնորհալի երեխաների համար:

 Սակայն 2001 թվականի դեկտեմբերից հետո Ֆինլանդիայի միջնակարգ կրթական համակարգի դեմ ընդդիմությունը գործնականում անհետացավ։

Եվ դրա համար շնորհակալություն PISA թեստին, քանի որ առանց դրա այս գիրքը չէր ծնվի։

Բնականաբար, օտարերկրացիները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր կրթական համակարգի նկատմամբ, և նրանց մոտ բազմաթիվ հարցեր առաջացան դրա հաջողության հետ կապված։

Ինչպե՞ս իրենք՝ ֆինները, արձագանքեցին նման հաջողությանը և ինչպե՞ս այն բացատրեցին։ Այդպես էլ ոչ մեկ չկարողացավ համոզիչ կերպով բացատրել, թե ինչպես ֆինն երեխաները կարողացան միջազգային չափանիշներով ամենաբարձր արդյունքները ցուցաբերել: 1970 -ականներին ֆինլանդիայի 9-ամյա դպրոցները ենթարկվում էին դաժան բռնությունների, հետապնդումների։ Շատերը կարծում են, որ առկա են  հինգ կարևոր գործոններ, որոնց շնորհիվ էլ ֆինն երեխաները ավելի լավ են սովորում՝  այլ երկրների իրենց հասակակիցների համեմատ։ Առաջին չորս կետերը ուղղակիորեն կապված են կոնկրետ դպրոցների աշխատակազմի բարձր պատասխանատվության  հետ, իսկ հիգերորդը՝ դպրոցի պատերից դուրս կյանքի հետ։

Իհարկե, այդ դեպքի հետ կապված ենթադրություններն ու կարծիքները մեղմ ասած քիչ չեն, և  հարյուր տոկոսով վստահ էլ չենք կարող  լինել այդ ենթադրություններում։ Ինչևէ։
 Առաջին հերթին՝ մեր համախոհները  կարծում են, որ միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են երեխաները յոթ տարեկանից, կենտրոնացած է երեխայի հետաքրքրությունների շրջանակում, ամեն կերպ նպաստում է նրանց զարգացմանը և ապահովվում է հավասարակշռված կրթություն՝ հիմք դնելով բոլորի համար որակյալ և մատչելի գիտելիքների ձեռքբերմանը։
Ֆիննական դպրոցական ծրագիրը հավասարապես ուշադրություն է դարձնում ակադեմիական բոլոր  առարկաների ուսումնասիրությանը, ինչը երեխաներին հնարավորություն է տալիս համակողմանի զարգացնել տարբեր շնորհներ ու կարողություններ:
Անցած 40 տարիների ընթացքում այդ ներառական մթնոլորտը էականորեն ազդել է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների վրա։ Այսօր նրանք բոլորը հավատում են, որ ադեկվատ և բավարար աջակցության առկայության դեպքում բացարձակապես ցանկացածը կարող է յուրացնել դպրոցական ծրագրի մեծ մասը։ Արդյունքում, ամբողջ երկրում դպրոցական կրթության առանցքային նպատակներից մեկն է դարձել կողմնորոշումն ու կենտրոնացումը երեխաների բարեկեցության, առողջության և երջանկության վրա։
Երկրորդ՝ մենք վաղ հասկացանք, որ տարբեր դասարանների հետ հաջողությամբ աշխատելու համար մեզ պետք են ավելի որակյալ և հմուտ ուսուցիչներ, քան ունեինք մինչև 1970-ականները: Արդյունքում համալսարանները սկսեցին ավելի հմուտ ուսուցիչներ պատրաստել դպրոցների համար։1980-ական թվականներին սկսեցին իրականացվել բարձրագույն կրթության լայնածավալ բարեփոխումներ։

Ապագա ուսուցիչների hամար պարտադիր դարձավ մագիստրոսի կոչումը՝ սեփական գիտական ​​հետազոտությունների հիման վրա։

 Արդյունքում, յուրաքանչյուր շրջանավարտ  խորը և բազմակողմանի գիտելիքներ ուներ մանկական հոգեբանության, մանկավարժության, դեֆեկտոլոգիայի, դասավանդման մեթոդների և ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտներում։ Նաև դրանով ընդլայնեցին երիտասարդ ուսուցիչների լիազորությունները դպրոցներում։ Այսպիսով,  T. Walker. «Ֆիննական կրթական համակարգ. ինչպես են կառուցված աշխարհի լավագույն դպրոցները» ստեղծված է սեփական փորձերի ու հմտությունների հիման վրա։ Դրանով Ֆինլանդիայում ուսուցչի մասնագիտության հեղինակությունը ավելի բարձրացավ ու ամրապնդվեց։ Եվ որ, ամենակարևորն է, երիտասարդների մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ ուսուցչի մասնագիտության հանդեպ։

Երրորդը՝ մենք որոշեցինք գործարկել մեխանիզմ, որը թույլ կտա բոլոր դպրոցներում անդադար հոգ տանել երեխաների առողջության և բարեկեցության համար։ Որի նպատակն է երաշխավորել, որ տանը հիմնական ( տարրական ) խնամքի և առողջության պահպանման բացակայությունը աշակերտներին չզրկի դպրոցում բարձր առաջադիմության հնարավորությունից: Այս աջակցության համակարգը ներդնելու համար, մենք ներկայացրել ենք հատուկ ձևաչափ, որի միջոցով հնարավոր կլինի բացահայտել և հնարավորինս շուտ լուծել նման խնդիրները: Սրա համար Ֆիննական դպրոցներին տրամադրվում են զգալի ռեսուրսներ և հատուկ հաստիքային միավորներ: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում երեխաների ֆիզիկական և մտավոր առողջության մշտական խնամքի նպատակով կազմակերպվում է աշակերտներին աջակցող խումբ։

Նման խմբերում ընդգրկված են տարբեր մասնագետներ (ուսուցիչներ, հոգեբաններ և պաշտոնյաներ), ովքեր քննարկում են ի հայտ եկած խնդիրները և փնտրում դրանց լուծման օպտիմալ ուղիները:

Եվ չորրորդ՝ մենք կարծում ենք, որ կրթական համակարգում աշխատող միջին օղակի ղեկավարները, այսինքն՝ դպրոցների և ուսումնական շրջանների տնօրենները պետք է  լինեն փորձառու և բարձրակարգ մանկավարժներ։ Որն էլ ենթադրում է, որ տնօրենը կարող է դասեր վարել այն դպրոցում, որը նա ղեկավարում է։ Այո՜, պաշտոնատար անձինք պետք է կարողանան աշխատել սովորական աշխատանք իրականացնող մարդկանց հետ, որպեսզի ավելի հստակ պատկերացնեն առկա խնդիրներն ու առավելությունները։
Ֆիննական դպրոցների տնօրենների մեծ մասը միաժամանակ դասավանդում ու կառավարում է։ Դրա շնորհիվ կրթական ղեկավարներն ունեն սովորողի հետ աշխատելու փորձ։ Մի առավելություն ևս կա այս դեպքում․ այն է ՝ ուսուցիչներն ավելի լավ են ընդունում քննադատությունները, օպտիմալ աշխատելու տարբերակները և ավելի պատրաստակամ են լինում քննարկելու խնդիրները, քանի որ դրանք ընդհանուր են ղեկավարների և իրենց համար։
 «Ֆիննական դասեր. Բարեփոխումների հաջողության պատմություն, դպրոցական կրթություն Ֆինլանդիայում» գրքում արդեն գրել եմ, որ ֆիննական դպրոցների առանձնահատկությունն այն է, որ դրանք ղեկավարվում են ոչ թե մենեջերների, այլ ընդգծված առաջնորդական որակներով պրոֆեսիոնալ ուսուցիչների կողմից, ովքեր վարչական գործունեությանը զուգընթաց նաև զբաղվում են դասավանդմամբ։
Եվ վերջապես հինգերորդը՝ չպետք է մոռանալ, որ ուսուցման գործընթացի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ արտադասարանական կյանքը։ Չնայած Ֆինլանդիայում ընտանեկան վիճակը քիչ ազդեցություն ունի երեխայի ուսումնական հաջողության հարցում, քան այլ երկրներում, դպրոցի պատերից դուրս նրանց կյանքն է խիստ ազդում առաջադիմության վրա։ Ուստի շատ կարևոր է պետական մակարդակով երեխաների և դեռահասների նկատմամբ համապատասխան քաղաքականություն վարելը, հիշել, որ դա սոցիալական կապիտալի տեսակ է։
Ֆինլանդիայում կան մոտավորապես 100․000 ոչ կառավարական ասոցիացիաներ՝ մոտավորապես 15 միլիոն անդամներով։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ֆինները, սովորելուց կամ աշխատելուց զատ, պատրաստ են ակտիվորեն մասնակցելու տարբեր միջոցառումների։
Իմ երիտասարդ հայրենակիցներից հինգից երեքը պարբերաբար իրենց ազատ ժամանակի մի մասը հատկացնում է սպորտին, արվեստին կամ մշակութային այս կամ այն միության անդամ են: Սա շատ կարևոր է այն առումով, որ նման հանդիպումներում նրանք ձեռք են բերում այնպիսի լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, որոնք լրացնում են դպրոցական նյութը: Այսօր 90% երիտասարդ ֆիններն ունեն առնվազն մեկ հոբբի, և դա, անկասկած, դրական ազդեցություն ունի դպրոցում իրենց ձեռքբերումների գործում։

Պատմեմ նոր ծանոթիս՝ Թիմի մասին, ով Բոստոնից էր տեղափոխվել ընտանիքի հետ։ Փաստորեն մենք հանդիպեցինք նրա տեղափոխվելուց անմիջապես հետո։ Նա Հելսինկիի միջնակարգ դպրոցի ուսուցիչ էր։
 Մենք սկսեցիքն քննարկել, թե ինչով են տարբերվում ֆիննական դպրոցները ամերիկյան դպրոցների համակարգից։ Նա պատմեց իրենց դպրոցական համակարգի մասին, որը ենթադրում է նաև միջազգային նախահամալսարանական մոդելի ծրագրերով կրթություն. Ես նախկինում հաճախ եմ եղել այս ուսումնական հաստատությունում և կարելի է ասել՝ լավ ծանոթ եմ, բայց ինձ համար շատ հետաքրքրիր էր լսել ամերիկացի գործընկերոջ պատմությունները՝ կապված իր հինգերորդ դասարանցիների հետ: Միշտ շատ օգտակար է լսել դրսի կոլեգաների պատմություններն ու փորձը։ Պատրաստվելով հրապարակել «Ֆիննական դասերի» երկրորդ հրատարակչությունը՝ ես հարցրի խմբագրին,թե արդյո՞ք կարելի է գրքի ետևի կազմին փակցնել․ «Ուշադի՜ր, մի՜ փորձեք կրկնել ինքնուրույն » զգուշացումը։ Ես ուզում էի դա անել նախ և առաջ այն բանի համար, որովհետև ստացա բազմաթիվ արձագանքներ. ուսուցիչները, պաշտոնյաները և նույնիսկ քաղաքական գործիչները հետաքրքրվում էին՝ ո՞նց ներդնել ֆիննական կրթական համակարգը իրենց երկրներում։Հրատարակչությունում հասկացան իմ անհանգստությունը, սակայն, փակցնելու իմ մտքին չաջակցեցին։ Այնուամենայնիվ, ես մտածում եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի տեղափոխել կրթական համակարգերը մի տեղից մյուս տեղը։ Քանի որ դրանք դժվար և բնական մշակութային գոյացություններ են, որոնք ինչպես խոտերը և ծառերը, լավ աճում են միայն հարազատ հողի վրա և սովորական մթնոլորտում։ Թիմ Ուոքերը «Ֆինական կրթական համակարգ. Ինչպես են կառուցված լավագույն դպրոցները աշխարհում» գրքում, բավականին համոզիչ դա բացատրում և առաջարկում է գործնական քայլեր, որոնք կօգնեն ուսուցումը դպրոցում ավելի գրավիչ և հաճելի զբաղմունք դարձնել։ Եթե դուք կկարողանաք օգտագործել իր մտքերը, այդ դեպքում մասամբ կուսուցանեք այնպես, ինչպես դա անում են Ֆինլանդիայում։
Հաջողություն ։

Պասի Սալբերգ

Թարգմանիչ՝ Արևիկ Մուրադյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով