2020 թվականը մի փոքր «ուրիշ» սկսվեց։ Դեռ հունվար ամիսը չէր վերջացել, երբ աղջիկներս ջրծաղիկով վարակվեցին ու սկսվեց նրանց մեկուսացումը։ Երեխաներս շատ ծանր էին տանում դպրոց չգնալը։ Գրեթե ամբողջ փետրվարը անցկացրին տանը։ Դպրոց վերադարձան մեծ սիրով ու կարոտած, բայց․․․․
-Չէ՛, ճիշտ չէ, երեխաներին գարնանից ու դպրոցից զրկելը, ճիշտ չէ․․․․
Սկսվեց հեռավար ուսուցումը։ Աշխատանքից բավականին ուշ եմ վերադառնում և սկզբում մեծ դժվարությամբ էինք կատարում հանձնարարությունները։ Բայց քիչ-քիչ հունի մեջ ընկանք։ Տեսադասերը օգնեցին, որ երեխան հասկանա՝ դասերը շարունակվում են, շարունակվում են տանից։ Ուրախացան՝ գոնե հեռվից տեսնելով ընկերներին, բայց․․․ Բայց չսիրեցին հեռավար ուսուցումը։ 6-7 տարեկան երեխայի համար հեշտ չէ ականջակալներով նստած մնալ համակարգչի առջև ու կարողանալ լսել, կենտրոնանալ, երբ էկրանին երևում են իր ընկերները ՝ ամեն մեկը մի այլ միջավայրում։ Նրանց համար դպրոցի շունչը, դասընկերների, ուսուցիչների հետ կենդանի շփումը մի այլ աշխարհ է։ Սեբաստացի ուսուցիչների համար խորթ չէր նման աշխատելաոճը, և նրանք շատ հմտորեն ներկայացրին իրենց աշխատանքային պլանները։
Ուսումնական գործընթացում առանձին հետաքրքրություն էին ներկայացնում ուսուցիչների առաջարկած տարբեր ու բազմաբովանդակ նախագծերը։ Երեխաներն ավելի ոգևորությամբ էին մասնակցում այն նախագծերին, որոնք ընտանեկան էին՝ միտված ավելի սերտացնելու ընտանիք-երեխա-դպրոց կապը։ Նախագծային գործունեությամբ մենք միասին ծառ տնկեցինք, Զատկի տոնը «գունավորեցինք»՝
Ներկայացրինք մեր փոքրիկ գրադարանը՝ Ընատանեկան նախագիծ՝ Իմ գրադարանը
Իրենց ընտանեկան գրադարանն են ներկայացնում Էմիլի, Էլանա Շահվերդյանները և մայրիկը՝ Հասմիկ Շահվերդյանը:
Մարզվում ենք միասին կամ մարզական ընտանիք՝
կազմակերպեցինք ընտանեկան խաղեր`Մաթեմատիկական լոտո:
Ընթերցեցինք Աղայան ամբողջ ընտանիքով ու ուրախացանք՝ Ընատնեկան ընթերցանություն՝
Մասնակցեցինք Ռոդարիկան հարց ու պատասխան նախագծին, շարունակեցինք հանդես գալ Ռոդարիի յուրօրինակ հեքիաթներով՝
«Անտակ պարկը» ընտանեկան թատրոն
Դժվարություններ, անխոս, շատ ունեցանք այս ընթացքում, բայց փորձեցինք դուրս գալ հաղթանակած ու հույսով , որ հեռավար ուսուցման այս աշխատակարգը կգործի, բայց ոչ նման արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Որպես ծնող ինձ համար կարևոր է, որ իմ երեխաները մեծանան ոչ միայն ընտանեկան դաստիարակությամբ, այլև զգան դպրոց-ուսուցիչ- դասընկեր սոցիալական օղակի միջավայրը։ Երեխան պետք է ձևավորի իր անհատականությունը, իր եսը՝ լինելով հասարակության մի մասնիկ, նորը կերտող ամուր հիմնասյուն․․․․․
Էմիլի և Էլանա Շահվերդյանների մայրիկ Հասմիկ Շահվերդյան
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան