Մասնագիտական զարգացման դասընթացի ներկայացում, 5-6րդ մոդուլներ
Աղբյուրը` Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման մեջ» ծրագիր

OneNote-ը, որպես ուսումնական նախագծի իրականացմանը նպաստող համակարգչային ծրագիր

ՕneNote-ը առաջարկում է դասավանդողներին և ուսումնական նախագիծ իրականացնող սովորողներին ունենալ իրենց նախագծի էջը` դասավանդող-սովորող փոխադարձ կապով և հասանելիությամբ: Դա փաստորեն իր էությամբ դասավանդող-սովորող նախագծային աշխատանքային վիրտուալ տիրույթ է, որն անհամեմատ հեշտացնում է դասավանդող-սովորող կապը: Վերանում է սովորական էլեկտրոնային նամակագրության անհրաժեշտությունը: Նախագծի հետ կապված ամեն ինչ մի տեղ է հավաքվում: Այստեղ ամեն ինչ հաշվի է առնված նախագիծն իրականացնելու համար: Օրինակ` էջի վերևի մասում կան հետևյալ բաժինները.

  • Project overview-նախագծի նկարագրությունը. այստեղ սովորողները, ծնողները և դպրոցի տնօրենը կարող են կարդալ նախագծի նկարագրությունը, որը դասավանդողն է տեղադրել։
  • Research-հետազոտություն. այստեղ դասավանդողը տեղադրում է նախնական գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին, թե ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը. տրվում են համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Աշխատանքի ընթացքում սովորողներն իրենք էլ կարող են հարստացնել այս բաժինը:
  • Investigation — հետազոտում— հետաքննություն. այս բաժնում տեղադրվում են սովորողների անհատապես կատարած դիտարկումների արդյունքները, հարցազրույցներից հավաքած տվյալները, արխիվային և այլ վավերագիր փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները։
  • Collaboration — համագործակցություն. այստեղ դասավանդողը կատարում է աշխատանքի բաժանում. գրվում են աշխատանքային խմբերում ընգրկված սովորողների անունները, նրանց հանձնարարված աշխատանքը և կատարման ժամկետները:
  • Drafts — սևագրություն կամ մասնակի ավարտված աշխատանքներ
  • Final Product — վերջնական արտադրանք. տեսաֆիլմ, էլեկտրոնային գիրք, ուսումնական դասընթաց, գեղանկար, քանդակ, խոհարարական արտադրանք և այլն։

Այս ծրագրով աշխատելիս կհեշտանա նաև պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելը: Բավական կլինի բացել էջը:

Էջը այլ հնարավորություններ էլ է տալիս, որոնց հետ կծանոթանանք ծրագիրը ներբեռնելուց հետո:

Էլեկտրոնային կրթական աղբյուրներ

Մայքրոսոֆթն առաջարկում է նորարարական ուսուցողական տեխնոլոգիաների կիրառման ուսուցիչների որակավորման բարձրացման մոդուլներով: Նպատակն է ցույց տալ, թե ինչպես օգտագործել Windows 8-ը դասավանդելիս և սովորելիս:   

Հիմնական գործնական առաջադրանք 
Կիրառեք Պյութագորեսի թեորեմը իրական կյանքում գտնելու համար ուղղանկյուն եռանկյունների անհայտ կողմերի երկարությունները և երկու  ու երեք մեծություններով  մաթեմատիկական խնդիրներում։                                                                              Առաջադրանք. Մտեք «Khan Academy-Քան ակադեմիա» էլեկտրոնային գրադարանը և փնտրեք Պյութագորեսի թեորեմը: Դիտեք տեսադասերը և կատարեք նշված հասկացությանը վերաբերող գործնական առաջադրանքները: 
 
 
 
 
 
Հիմնական գործնական առաջադրանք 
CCSS SL.5.3 Ամփոփեք դասախոսի մտքերը և բացատրեք, թե ինչպես կարելի է պաշտպանել յուրաքանչյուր պնդում հիմնավորումներով և փաստերով։                                                                          Առաջադրանք. Օգտագործելով TED կայքը` դիտեք «12 տարեկան երեխան սովորում է վախեցնել առյուծին» տեսաֆիլմը: Word Office ծրագրով ամփոփեք դասախոսի մտքերը նրա խոսքի մեջ գործածված փաստերով և ապացույցներով: 
 
 
 
 
 

Մայքրոսոֆթի շտեմարանը (MS Store) շարունակաբար թարմացվում է կրթական նոր ծրագրերով: Նախքան այս մոդուլն օգտագործելը ստուգեք շտեմարանը և հավանաբար այնտեղ մի նոր կրթական ծրագիր կա, որի մասին այս մոդուլում չի խոսվում:

Մաս 1

Սահիկներ  և համակարգչային էկրանի պատկերներՏեքստեր ցուցադրման համար 
Մենք դիտարկելու ենք մի քանի համակարգչային կրթական աղբյուրներ, որոնք կարելի է գտնել շտեմարանում, որոնք համապատասխանում են տարբեր տարիքային խմբերին (դասարաններին) և տարբեր ուսումնական առարկաներին:
Khan Academy. «Քան ակադեմիա»-ն  թույլ է տալիս սովորողներին իրենց համակարգիչների մեջ ֆայլավորել իրենց անհրաժեշտ տարբեր թեմաները շատ հեշտ ձևով:Աղբյուրի ամենամեծ հատկանիշներից մեկն այն է, որ սովորողը կարող է ներբեռնել այդ էլեկտրոնային գրադարանի տեսաֆիլմերը կատալոգից և դիտել դրանք ոչ առցանց: Այսպիսով, ուսանողները ստիպված չեն միշտ ինտերնետային հասանելիություն ունենալ: Նրանք կարող են դիտել այդ ֆիլմերը ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ:
Դասավանդողները և սովորողները հասանելիություն ունեն Սթենֆորդ համալսարանի դասախոսների և գործնական պարապմունքների ղեկավարների հետ: Սթենֆորդ համալսարանի աղբյուրով (With the Stanford University Windows app) հնարավոր է  մասնակցել առցանց սեմինարների, որոնք կոչվում են «webinar»:  
Windows 8-ի համար TED-ը նույնպես տեղեկատվական շտեմարան է: TED-ը ըստ թեմաների է բաժանում մեկ ամսվա ընթացքում հրապարակված նյութերը, և այդտեղից հնարավոր է ընտրել կրթությանը վերաբերող նյութերը: TED-ի շտեմարանում արդեն հավաքվել է 900 նյութ:
Windows 8-ը ունի «My Homework` Իմ տնային աշխատանքը» թղթապանակը, որը հեշտացնում է տնային աշխատանքներ հանձնարարելու և դրանք կատարելու դասավանդողի և սովորողի գործը:Սովորողին անհրաժեշտ է միայն գրանցվել myHomeworkApp.com-ում:
Երկու հարյուր տարուց ավելի է, ինչ Encyclopaedia Britannica-ն` Բրիտանական հանրագիտարանը համագործակցում է  Նոբելյան մրցանակակիրների, գիտնականների, Միացյալ նահանգների և այլ երկրների նախկին նախագահների ու այլ պատմական դեմքերի հետ, որպեսզի հանրագիտարանը ստանա այն հավաստի տեղեկատվությունը, որը փնտրում են հանրագիտարանի ընթերցողները:Windows 8-ի  « Encyclopaedia Britannica»-ով Ձեր համակարգիչը համալրված է այդ հանրագիտարանի ամբողջ տեղեկատվությամբ: Այստեղ տրված են 80000 նյութերի առաջին 100 բառերը, որոնք կարդալով ընթերցողը կողմնորոշվում է` բացի ամբողջ նյութը, թե ոչ:
«Graph Touch»-ը գիտական էլեկտրոնային հաշվիչ է, որն ունի հզոր թվային հաշվիչ և գրաֆիկական պատկերներ ցուցադրելու հնարավորություն:   Թվային հաշվիչը կարելի օգտագործել նաև  հավասարումների լուծման համար: Գրաֆիկները կարելի է մատներով մեծացնել և փոքրացնել: Հաշվիչը հիշում է վերջին անգամ գործածված հավասարումները և դրանց պատասխանները:
«Kno Textbooks»- ը ուսանողների կողմից ամենօրյա գործածվող թվային դասագրքերի գրադարան է, որն ավելի լավ է, քան թղթայինը: 200000 դասագրքերի (կրտսեր դպրոցից մինչև բարձրագույն) կատալոգը սովորողների ձեռքի տակ է: Սովորողները և դասավանդողները կարող են Էլեկտրոնային գրադարանի գրքերի հղումները, գրքերի էջերի վրա արված գրառումները, նշումները  փոխանցել միմյանց: 
«All About Physics-Ամեն ինչ ֆիզիկայի մասին»-ը կօգնի Ձեզ լուծելու ֆիզիկայի բարդ խնդիրները ընդամենը միքանի սեղմումներով:   Այն կարող է լուծել խնդիրներ հետևյալ թեմաներից`արագացում, ուժ, շփման ուժ, ջերմություն, իմպուլս, կինետիկ էներգիա, հայելի, էլեկտրականություն, ճնշում, լույսի արագություն, արագություն, աշխատանք և այլն: Այն նայև տարբեր չափման միավորներ փոխարկում է այլ չափման միավորների: Օրինակ` կիլոմետր-մղոն, կմ/ժ-մ/վրկ, կիլոգրամ- ֆունտ և այլն:
«Flashcards Pro» -ն հնարավորություն է տալիս տեղեկատվությունը  արագ սովորելու և մտապահելու, մրցութային քննություններին նախապատրաստվվելու:  Սովորողը կարող է կառուցել իր ուսանելու թվային սեփական գրադարանը` անհրաժեշտ տեղեկատվություն ունեցող ֆլեշքարտերով, որոնք ի տարբերություն դասագրքերի տեքստերի կարող են լինել և և ամենակարևորը` հակիրճ:Մի որևէ օտար լեզու սովորելիս հնարավոր է նույն բառի արտասանությունը լսել 42 տարբեր խոսողների ձայնագրություններով և 19 այլ լեզուներով:
Հնարավոր է հետազոտել մեր արեգակնային համակարգությունը համակարգիչի էկրանում և տեսնել մեր համակարգության հրաշքները:Աստղադիտակներից ստացված պատկերները բարձր որակի են և դրանց կարելի է մկնիկով տեղաշարժել, ունենալ այն զգացողությունը, որ մոլորակները քո ձեռքում են:
«Education-կրթություն» կատեգորիան ընտրելով` կարող եք բացել թեմաների ընտրության հնարավորությունը, օրինակ, հանրահաշիվքիմիագրականությունհեղափոխություն
Կարող եք տեղեկատվական մանրուքներ փնտրել` նեղացնելով կատեգորիան, օրինակ, ինչոր բանի գինըամենաուժեղ կենդանի օրգանիզմըամենաերկար ապրող թռչունը և այլն:
Վերապատրաստման մասնակիցներին ժամանակ է տրվում ներբեռնելու այն աղբյուրները, որոնք հետաքրքրում են իրենց, որից հետո սկսում են դրանց փորձնական կիրառումները:

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով