Մասնագիտական զարգացման դասընթացի ներկայացում, 4-րդ մոդուլ
Աղբյուրը` Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման մեջ» ծրագիր
1-3-րդ մոդուլներ
4-րդ պարապմունք` 21-րդ դարի հմտություններ. գիտելիքի կառուցում
Հարկավոր է հակիրճ ցուցադրել գիտելիքի կառուցման մի քանի անվճար գործիքներ Կրթական գործընկերների ցանցից, իսկ հետո մասնակիցները հետազոտում են այն գործիքը, որով հետաքրքրվել են ավելի շատ։
Սահիկների և համակարգչային էկրանի պատկերներ | Տեքստային նյութը |
Շատ դպրոցական ուսումնական գործունեություններ պահանջում են, որ սովորողները սովորեն և վերարտադրեն իրենց տրված տեղեկատվությունը: Անշուշտ էական նշանակություն ունի սովորողների համար հիմնական գիտելիքների որոշ պաշար յուրացնելը, բայց սոսկ մտապահումը սովորողներին չի տալիս քննադատական մտածողության և պատճառահետևանքային վերլուծություն անելու հմտություններ, որոնք այնքան անհրաժեշտ կլինեն ավելի բարձր ակադեմիական հաստատություններում և մտավոր ունակություններ պահանջող կազմակերպություններում: Համացանցում և այլ աղբյուրներում շատ պատրաստի տեղեկատվություն կա, բայց աշխատողներից իրենց աշխատանքի համար պահանջվում է զարգացնել և համակցել այդ տեղեկատվությունը, որպեսզի աշխատանքի արդյունքն ավելի արդյունավետ լինի: Այժմյան բարձր վարձատրվող աշխատատեղերը պահանջում են ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ովքեր կկարողանան նոր իրավիճակներում, նոր ծագած խնդիրների լուծումը գտնել` նոր գիտելիք կառուցելով:Գիտելիքի կառուցման գործունեությունը պահանջում է, որ սովորողները սկսեն սովորել, թե ինչպես զարգացնեն իրենց համար նոր գաղափարները դրանց մեկնաբանությամբ, վերլուծությամբ, առաջնային իմացած գաղափարների հետ կապի բացահայտմամբ ու արժևորմամբ:Գիտելիքների կառուցման գործունեության երկրորդ էտապում սովորողներից պահանջվում է, որ նրանք հստակ կարողանան նոր գաղափարը մեկնաբանել, վերլուծել, հինի հետ կապը տեսնել և արժևորել:Գիտելիքների կառուցման գործունեության ամենաբարձր ձևը պահանջում է, որ սովորողները կիրառեն իրենց կառուցած գիտելիքը նոր համատեքստում և կապեն տարբեր ուսումնական առարկաների գաղափարները իրար հետ` օրինակ, բնագիտության գաղափարները գրականության գաղափարների հետ: | |
Windows 8-ը և «Կրթական գործընկերներ» ցանցը միավորվել են, որպեսզի առաջարկեն մի քանի զարմանահրաշ գործիքներ, որոնք ուսումնական գործունեության մեջ օգտագործվում են գիտելիքների կառուցման համար: Կարող եք հակիրճ ցուցադրել այս Power Point սահիկը, որն առկա է Կրթական գործընկերների ցանցում: Ցուցադրումից հետո մասնակիցները կընտրեն այն գործիքը, որը կցանկանան հետազոտել: | |
KoduՍկսեք` ցուցադրելով այս տեսանյութը։ Kodu-ն տեսողական ծրագրավորման գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին կառուցել ծրագրեր` տառերով տեքստերի փոխարեն օգտագործելով տեսողական տարրեր: Այն այնքան է տեսողական, որ նույնիսկ երկրորդ դասարանցիները կարող են գործածել:Kodu-ն օգնում է սովորողներին ծրագրավորումը սովորել զվարճանքի ձևով.Օգնում է հետազոտել համակարգչային խաղի զարգացման ետնաբեմը։Ցույց է տալիս, թե ինչպես կարելի է սովորել` համակարգչային խաղ ստեղծելով։ Օգնում է վերհիշել նախկինում սովորած տարբեր հասկացություններ ուսումնական տարբեր բնագավառներից։ Օգնում է լավացնել քննադատական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները։ Նպաստում է սովորողների համագործակցությանը։ Ծրագրավորման հմտությունների ձեռքբերման ինքնավստահություն է ներշնչում։ Բացի դրանից, այս ծրագիրը լի է մասնագետի բացատրություններով ու պարզաբանումներով, որպեսզի սովորողներն ինքնուրույն կարողանան սովորել: Հարկ չկա, որ դասավանդողի լինի ՏՀՏ-ի փորձառու մասնագետ: | |
Mathematics 4.0Mathematics 4.0 համակարգչային ծրագիրը կարող է օգնել սովորողներին հասկանալու մաթեմատիկան, բնագիտությունը և տեխնիկայի հետ կապ ունեցող հասկացությունները` հզոր և հեշտ օգտագործվող գործիքներով, որոնք ներառում են գրաֆիկական հաշվիչ, ձեռագիր գրված սիմվոլներով տեքստը տպատառի փոխակերպող գործիք, եռանկյունաչափական և հանրահաշվական հավասարումներ լուծող գործիք: Յուրաքանչյուր խնդրի համար առաջարկվում են քայլ առ քայլ լուծումներ: Այսպիսով, սովորողները կարող են խնդրի լուծման հմտությունները արագ և հեշտ ձեռք բերել: Բարելավված համակարգչային հանրահաշվական համակարգը` Computer Algebra System (CAS), օգնում է դասավանդողներին լուծելու ավելի բարդ հավասարումներ և ֆունկցիաներ: Ծրագիրն օգտագործելի է շատ ուսումնական առարկաների համար. նախահանրահաշիվ, հանրահաշիվ, եռանկյունաչափություն, ֆիզիկա, քիմիա:Ծրագրի հնարավորությունները.Ծրագրի ձեռագրի ճանաչման համակարգն օգտագործելով սովորողները կարող են խնդիրները և հավասարումները ձեռագիր գրել և հետո փոխակերպել դրանք տպատառի:Ներկայացնում է հասկացությունները` զրոյացնելով պատասխանը։ Տեսանելի է դարձնում շատ բարդ հասկացությունները հզոր գրաֆիկական հաշվիչով։ Օգտագործում է “Triangle Solver”-ը եռանկյունաչափական խնդիրների դեպքում և օգնում է սովորողներին հասկանալու կողմերի, անկյունների, արժեքների և բանաձևերի հարաբերակցությունը: Օգտագործում է Conversion Tool-ը փոխարկման գործիքը, որպեսզի ավելի շատ ժամանակ ծախսվի հետազոտելու և փորձարկելու վրա և ավելի քիչ` հաշվարկների վրա:Օգտագործում է Equation Solver-ը հավասարումներ լուծող գործիքը, որպեսզի անցնի շատ մաթեմատիկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերով:Պլանշետներով և գերմոբիլ անձնական համակարգիչներով աշխատելիս պահպանում է ձեռագրի թանաքի հետքը։ | |
PhotosynthԱյս ծրագիրը թույլ է տալիս դասարանում ուսումնական գործընթացի ժամանակ օգտագործել ինտերակտիվ 3D տեխնոլոգիան` պատմություններ պատմելու, տեղանքներ, իրադարձություններ և այլ գործունեություններ ուսումնասիրելու համար: Microsoft Photosynth-ը թույլ է տալիս օգտագործողին հարթ լուսանկարները եռաչափ 3D-ի փոխակերպելու` առաջարկելով պատկերների մանրակրկիտ մոտիկից և համայնապատկերային ուսումնասիրման հնարավորություն: Synth-ով կարող եք բազմաթիվ լուսանկարներ անել տարբեր անկյուններից, որպեսզի հետո վերածեք դրանք 3D-ի: Կարող եք ինչ-որ վայրի ամբողջական համայնապատկերը նկարել եռաչափով:Դասընթացի մասնակիցներին ցույց տվեք Photosynth-ի երկու հղումները.http://photosynth.net/view.aspx?cid=b27960f3-cc62-4711-9c02-a84f1a8bb9a5http://photosynth.net/view.aspx?cid=af22429b-77a6-422a-8b83-041f62d420a4 Տվեք այս հղումը յուրաքանչյուրին, ով կուզենա ինքնուրույն սովորել։ Եթե դուք ուզում եք ստեղծել համայնապատկերային լուսանկարներ` օգտագործելով ձեր Windows 8-ի սարքը, ձեզ անհրաժեշտ կլինի ներբեռնել Microsoft Image Composite Editor ICE, որը կատարելագործված է այդ գործում։ | |
Math Worksheet Generator. մաթեմատիկական բազմաթիվ նմանատիպ առաջադրանքներ կազմող գործիքԵթե Ձեր սովորողների վարժանքի համար անհրաժեշտ է արագ ստեղծել մաթեմատիկական առաջադրանքների փաթեթ, ապա Ձեզ կօգնի Microsoft’s Math Worksheet Generator-ը: Այս գործիքը վայրկյանների ընթացքում ստեղծում է մաթեմատիկական վարժանքների համար բազմաթիվ խնդիրներ: Դուք միայն մի օրինակ եք տալիս, և Math Worksheet Generator գործիքը անում է մնացածը: Այն նույնիսկ պատասխանների ցանկն է տալիս: Եթե սովորողները տեղադրեն այս ծրագիրն իրենց համակարգիչում, նրանք կարող են իրենց համար խնդիրներ ստեղծել և լուծել որպես լրացուցիչ աշխատանք վարժանքի համար: | |
Քննադատական մտածողությունը ավելին է, քան դասարանական հմտություն ձեռք բերելը. այն մտածողության գործընթաց է, որն օգնում է մարդկանց իրենց ամբողջ կյանքում: Համացանցային հետազոտությամբ քննադատական մտածողություն սովորելու Մայքրոսոֆթի ուղեցույցը կարող է օգնել Ձեզ ավելի լավ սովորեցնել քննադատական մտածողությունը, որը պետք է լինի Ձեր կրթական ծրագրի բաղկացուցիչը: Այս ուսումնական նյութերը կօգնեն Ձեզ սովորեցնելու Ձեր ուսանողներին` ինչպես ճիշտ պատասխանել հարցերին, մտածել ինքնուրույն, ավելի արդյունավետ հետազոտել առարկաներն ու երևույթները և որոշել տեղեկատվության վստահելիությունն ու վավերականությունը: Դրանք 21-րդ դարի թվայնացված աշխարհում հաջողություն բերող հմտություններն են:Քննադատական մտածողության ուսուցման ուղեցույցՔննադատական մտածողության ուսուցման ուղեցույցը եռամակարդակ դասընթաց է առաջարկում միջին և ավագ դպրոցների սովորողների համար:Սկսնակներից մինչև խորացված ուսուցման սովորողներին են ներկայացվում քննադատական մտածողության հասկացությունները դասավանդողի դասապլաններով, աշխատանքային թերթիկներով և դասավանդողի պատրաստած ցուցադրություններով, որոնք պետք է լինեն քննադատական մտածողության 5 կատեգորիաներում`տեղեկատվության վավերականություն և վստահելիություն, գրագողության բացահայտում, քաղաքացիական անհնազանդություն, համացանցային աղբյուրների փնտրտուք և հետազոտում: Դրանք կօգնեն Ձեզ ուղղորդելու Ձեր դասարանին ոչ միայն քննադատական, այլ նաև`ստեղծարար մտածողության:Համացանցային հետազոտություն կատարելու համար քննադատական մտածողության զարգացումը սովորողներին կօգնի.զարգացնել առցանց հետազոտական հմտությունները.ավելի արդյունավետ գնահատել տեղեկատվությունը.ամենօրյա դպրոցական աշխատանքում և նախագծեր իրականացնելիս օգտագործել համապատասխան տեղեկատվությունը.սովորել ամենօրյա կյանքում կիրառել քննադատական մտածողությունը։ | |
Flashcards: ՖլեշքարտերՄտապահելու և իրերը ճանաչելու հմտություններ ձևավորող դասական գործիք ֆլեշքարտերը ժամանակակից ձևափոխման են ենթարկվել: Մայքրոսոֆթի ֆլեշքարտերը գործածելով` դասավանդողները և սովորողները կարող են առցանց սովորել, ստեղծել և օգնել իրար: Ֆլեշքարտերը հնարավորություն են տալիս սովորողներին աշխատելու ըստ իրենց ունակությունների: Կարող եք ստեղծել ֆլեշքարտերի սեփական հավաքածու կամ էլ օգտագործել համացանցից վերցվածը: Սովորողների դասավանդողները և ծնողները ֆլեշքարտերի միջոցով կարող են տեղեկություն ստանալ սովորողների առաջընթացի վերաբերյալ: Սովորողները կարող են նաև ինքնաստուգում անցկացնել: | |
Դասընթացի մասնակիցները կարող են բաժանվել խմբերի` ըստ տարբեր գործիքների նկատմամբ իրենց հետաքրքրության: Նրանք պետք է ներբեռնեն համապատասխան գործիքը և կամ PDF-ը և ժամանակի մնացած մասն անցկացնեն հետազոտելով այն: |
Աղբյուրը` Նորարար ուսուցիչների ցանց