Ուսանողներին աշխատանքային շուկաների համար պատրաստելու համար եկեք ուշադրություն դարձնենք հմտությունների, ոչ թե գնահատականների վրա:

Այսօր շատ ենք լսում համընդհանուր կարողությունների մասին կոչեր, այսինքն՝ տեսնում ենք այնպիսի հմտությունների պահանջարկ, ինչպիսիք են քննադատական մտածողությունը և ստեղծականությունը: Նշանակում է՝ կրթությունը խոշոր բարեփոխումների շեմին է: Շոտլանդիայի, Խորվաթիայի, Ֆիլիպինների նման երկրները պնդում են, որ կրթությունը պետք է պատրաստի ուսանողներին հաղթահարելու կյանքի ոչ սովորական իրադրությունները:

Փաստորեն, ուսումնասիրված երկրներում ավելի քան 86 տոկոսը սովորեցնում է այս կետին համապատասխան՝ որպես 21-րդ դարի հմտություններ շեշտելով այնպիսիք, ինչպիսիք են խնդրների լուծումը, հաղորդակցությունը, համագործակցությունը և թվային գրագիտությունը: Լավ է, որ այդ ուղղությունն է վերցրել կրթությունը, սակայն մեծապես անորոշ է՝ ինչպես պետք է հասնել այնտեղ և, ամենակարևորը, ինչպես չափել ճանապարհի ընթացքում առաջընթացը:

Ահա թե ինչու այս տեսակի բարեփոխումը վերաբերում է ոչ թե նոր առարկաների ներմուծմանը, այլ տեղեկության նկատմամբ մոտեցումները փոփոխելուն, ընդունելուն, որ բովանդակային իմացությունը բավարար չէ, և որ պետք է հասկանանք, թե ինչպես է դա հասանելի դառնում, պահվում, կառավարվում, բարեփոխվում և կիրառվում։ Ավելի քիչ կանխատեսելի մի բան էլ կա. միջին մասնագիտական հմտություն պահանջող աշխատանքների մատչելիության հետևանքով ավելի բարձր կարգի կարողությունները չեն կարող պահեստային լինել նվաճումներ ունեցած ուսանողների համար։ Ուսուցիչները կարիք կունենան դինամիկ մանկաժության և 21-րդ դարի հմտությունների նմուշի, իսկ գնահատականները պիտի արտացոլեն այդ հմտությունների բնույթը, նաև ընթացքում անդրադարձնեն այդ հմտությունները։

Գնահատումը՝ որպես ուսանելը խթանող միջոց

formal_education_assessment_Brookings-new

Տեսեք. ընթացիկ գնահատումը սովորաբար հիմնվում է նորմատիվ հարացույցի վրա, ըստ որի սովորողներից քչերն են հասնում ամենաբարձր նշաձողին, մի մեծ խումբ մնում է միջին մակարդակում, և կանխավ հայտնի է, որ մի մասն էլ ձախողում է: Այս մոդելը լավ արտացոլել է մարդկային որոշ հատկանիշներ ու վարքագծի ձևեր և եղել է ընտրության արդյունավետ գործիք այն իրավիճակներում, երբ միջավայրը թույլ է տալիս միայն սահմանափակ թվով անհատների առաջընթացը:

Այս մոդելը սակայն չի համապատասխանում Կայուն զարգացման նպատակներին և սպասումներին, որոնք պահանջում են, որ բոլոր երեխաներին մատչելի լինեն կրթության հնարավորությունները, և նրանք կարողանան օգտվել դրանցից (օգտագործել և սովորել): Որոշ դեպքերում գնահատման հանձնել-ձախողելու մոտեցումը կարող է խելամիտ լինել: Այնուամենայնիվ, երբ գնահատման նպատակն է ուսումնառության արդյունքները բարելավելը, հանձնել-ձախողելու մոտեցումը երեխաների և երիտասարդների հետագա մարգինալացմանը կարող է խոչընդոտել:

Մեզ պետք են գնահատման այնպիսի մոտեցումներ, որոնք կուղղորդեն սովորողների ուսուցման առաջընթացը և կհամաատասխանեն հմտություններին ու բովանդակությանը։ Գնահատման հնարավորություններն արդյունավետ դարձնելու համար դրանց կիրառման մասին սովորական ընկալումները պետք է փոխվեն, և գնահատման գործիքներն էլ, ինքնըստինքյան, պետք է նախատեսվեն այնպես, որ կարողանան բոլոր սովորողների համար օգտագործելի տվյալներ ապահովել։ Սա պահանջում է գնահատման այնպիսի նախագիծ անել, որ ընդգրկի սովորողների բոլոր կարողությունները ուսուցանվող նյութի շրջանակում, ինչը պահանջում է մի կողմ թողնել «ճիշտ, թե սխալ» պատասխանն ընտրելը:

Մենք ավելի շատ հետաքրքրված ենք սովորողների հմտությունների զարգացմամբ, ինչը նշանակում է, որ դրան ուղղված ամեն մի քայլ ուսուցողական է։ Մեզ անհրաժեշտ են նաև գնահատման տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ կկարողանանք գրանցել յուրաքանչյուր քայլ: Հարմարվող թեստավորումը նշում է առաջին քայլը նման տեխնոլոգիաների կիրառման, որի ընթացքում, հենվելով թեստից սովորողի՝ մեկ հարցի պատասխանի վրա, նրան տրվում է մի ուրիշ հարց՝ այնպես ձևակերպված, որ պատասխանն ավելի շատ տեղեկություն տա սովորողի ըմբռնման ծավալի մասին։ Ի վերջո, բոլոր սովորղները նույն հարցերին չեն պատասխանում, և բոլոր ուսանողների կարողությունները, արդյունքում, ավելի ճշգրիտ են գնահատվում։

Հմտություններ միավորների փոխարեն

Գնահատման գործիքները, որ մեզ պետք են ապագայի համար, պետք է նախագծված լինեն այնպես, որ ցույց տան ուսուցանվող առարկայի կատարողականությունը։ Գնահատականները ո՛չ ծնողին, ո՛չ սովորողին ցույց չեն տալիս, թե ինչ է երեխան սովորել կամ էլ սովորելու:

21-րդ դարի կրթությունը վերաբերում է հմտությունների փաթեթին: Մեր սովորողները պետք է կարողանան հարմարվել իրավիճակին, ընդունել մարտահրավերներ, լուծել խնդիրներ: Նրանց հաջողությանն օգնելու մեր ամենալավ հնարավորությունը կլինի այն, որ կիրառենք գնահատումը որպես աջակցություն սովորելում գործողությունների փաթեթը, որի առաջ նրանք կանգնելու են տարբեր իրավիճակներում:

Եկեք կենտրոնանանք հմտությունների, ոչ թե  միավորների վրա:

Փոխադրության աղբյուրը

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով