Արդեն մեկ տարի է` կրթահամալիրում իրականացվում է «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը: Նախագծի ու դրա իրականացման մասին պատմող հոդվածս հրապարակվել է «Դպիրում» անցյալ տարի.
Այս հոդվածից հետո նախագիծը զարգացել է՝ բաժանվել բաղադրիչ նախագծերի: Նախապես ծրագրել էինք նախագծի շրջանակում հրավիրել ժամանակակից գրողներին, արվեստագետներին, գիտնականներին. էդպես ենք սկսել: Կյանքի ընթացքում նախագիծն ընդարձակվեց. սովորողների ակտիվ ներգրավվածության արդյունքում առաջ եկան սովորողների առաջարկները՝ լսել, ծանոթանալ գործող լրագրող-հաղորդավարներին, քաղաքական, մշակութային գործիչներին և այլոց: Այսպես ծնվեցին անհատական նախագծերն, ու առաջ մղվեցին նախագիծը համակարգող սովորողները: Սովորողներ, որոնք իրենք են ընտրում ժամանակակցին, ներկայացնում ու հիմնավորում իրենց ընտրությունը, քննարկում ընկերների հետ:
- Խմբային գրական նախագծերն իրականացնում ենք «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հետ համատեղ. գրադարանն ապահովում է ընտրված գրողի ստեղծագործությունների հանրայնացումը՝ հասանելի դարձնում սեբաստացի ընթերցողին: Այս նախագծերը նույնպես համակարգում և կազմակերպում են ընթերցողները: Նպատակը՝ հնարավորինս ինքնուրույն դարձնել սովորողների գործունեությունը. Արդյունքում սովորողները ձեռք են բերում կազմակերպչական, նախագծի համակարգման, ներկայանալի ներկայանալ-ներկայացնելու, նախագծելու հմտություններ: Տեքստի հետ աշխատանքն ու ինքնուրույն միտք արտահայտելու հնարավորությունը գրական տեքստի հետ աշխատելու կարևոր հմտություններ: Ակումբային խմբային և անհատական քննարկումներն անվելի հետաքրքիր են դարձնում գրական աշխատանքը:
Որպես օրինակ՝ սովորողների մի քանի նյութեր.
Լիլիթ Բլեյան
Հովհաննես Թեքգյոզյան
Հենրիկ Էդոյան
Անտաշյանական մեդիափաթեթ
Պաչյանական մեդիափաթեթ
- Անհատական նախագծերի պատասխանատուն արդեն համակարգող սովորողն է և նրա ընտրած օգնականների խումբը: Համակարգող սովորողը նախապես պատրաստվում, ներկայացնում է իր ընտրած ժամանակակցին, հիմնավորում ընտրությունը, փորձում ժամանակակցին հետաքրքիր, ուսումնասիրելի դարձնել նաև ընկերների համար:Անհատական նախագծերի արդյունքում սովորողները ձեռք են բերում որոշում կայացնելու, այն հիմնավորելու, ընտրություն կատարելու և այլ (արդեն վերը նշված) հմտություններ: Կարևորվում է նաև գործչի հաջողության հասնելու բանաձևի բացահայտումը. կարևորվող հարցադրումներ՝ ինչպես կարելի է Հայաստանում հասնել հաջողության, և ինչ ենք հասկանում` հաջողություն ասելով:
Որպես օրինակ՝ սովորողների մի քանի նյութեր.
Հասմիկ Սիմոնյան՝ մեր ժամանակակիցը. հանդիպման ծրագիր
Armcomedy
Ուշադրություն: Հունվարի 21-ին հյուրընկալում ենք Հասմիկ Սիմոնյանին
Հեռուստահաղորդման մասնակցությունը՝ ուսումնական, շարունակական նախագիծ: Բանախոսի աչքերով
Ծանոթացե՛ք, Արմեն Դուլյան
Այս տարի նախատեսում ենք սկսել իրականացնել երեք նոր ենթանախագծեր, որոնք ենթադրում են առանձին համակարգող դասավանդող-սովորողներ:
- Սովորողների առաջարկով սկսում ենք իրականացնել«Սեբաստացիները ժամանակակիցների արվստանոց-արհեստանոցներում»: Նպատական է ծանոթանալ ոչ միայն մայրաքաղաքում ապրող գործիչներին, այլև՝ մարզերում, ժամանակակիղներին հյուրընկալել ոչ միայն կրթահամալիրում, այլև հյուրընկալվել նրանց արվեստանոց-արհեստանոցներում, տեսնել ստեղծագործողներին իրենց միջավայրում՝ գյուղում, ավանում, աշխատանքի պահին, հնարավորության դեպքում՝ միասին աշխատել: Մեր ժամանակակիցները` մեր երկրում, իրական գործիչներն իրական հայրենիքում:
- «Երբ ժամանակակիցները մեր հարազատներն են». այս ենթանախագծի նպատակն է ծանոթանալ ներկայիս սեբաստացիների ծնողների, տատիկ-պապիկների գործունեությանը, հաջողություններին, ստեղծագործություններին:
- Աշոտ Բլեյանի առաջարկով ճանաչենք մեր ժամանակակիցներին նախագիծն ունենում է այլ ենթանախագիծ՝ «Ճանաչենք մեզ ժամանակակից սեբաստացիներին»: Նպատակն ինքներս մեզ ճանաչելն է. ճանաչել, տեսնել բոլորովին այլ լույսի ներքո, հնարավորություն տալ ներկայանալու, արտահայտվելու, օգնելու բացահայտել մեր կողքին ապրող ընկերոջը: Սա միմյանց հանդեպ ուշադիր լինելու լավ հնարավորություն է:
Հեռուստանախագծեր
Արդեն Սեբաստացի TV-ի հետ իրականացնում ենք «Ճանաչենք մեր ժամանակակիցներն հեռուստանախագիծը», ունենք հաղորդումներ, նոր հաղորդումների նախագծեր:
Պատրաստվում ենք սկսել՝ «Գործչի հաջողության բանաձևը կամ ինչպես հաջողության հասնել Հայաստանում» հաղորդումների շարքը:
«Սեբաստացիները ժամանակակիցների արվեստանոց-արհեստանոցներում» նախագծին զուգահեռ սովորողները կսկսեն նաև իրականացնել (այս դեպքում արդեն անհրաժեշտության դեպքում խորհրդատվությունը կապահովի Սեբաստացի TV-ին) «Ժամանակակիցները ժամանակակցին ընդառաջ» հաղորդումների, ռադիոնյութերի շարքերը:
Համագործակցություն, կապեր
Այս մասում կառանձնացնեմ, կխոսեմ միայն ձեռքբերումների մասին: Կրթահամալիրում հյուրընկալված բոլոր ժամանակակիցները սոցիալական ցանցերում շփվում են մեր կազմակերպիչ սովորողների հետ («Ընթեցասերի» ակումբ), ծանոթանում նրանց ուսումնական գործունեությանը, «Լուսաստղի» հրապարակումներին: Պարբերաբար հրավիրում են մեր սովորողներին կազմակերպվող գրական միջոցառումներին, շնորհանդեսներին, իրենց մասնակցությամբ տեղի ունեցող ներկայացումներին, հեռուստահաղորդումներին:
Հանրակրթական Դիջիթեք 2014-ին որոշեցինք հանդես գալ նախաձեռնություն-նախագծով՝ «Մեր ժամանակակիցները Հանրակրթական Դիջիթեքի մասնակիցներ»: Արդյունքում անհատ սովորողների միջոցով ժամանակակիցները տեղեկացվեցին կրթական ամենամյա Դիջիթեքի մասին: Մեր ժամանակակիցները դարձան դիջիթեքյան անվանական մրցանակներ սահմանող գործընկերներ:
Այս նախագիծը նույնպես շարունակական է. այժմ ընթացքի մեջ է՝ աշխատում ենք…
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան