• Կրթության հիմնարար իրավունքի ապահովում, իրացում
  • Միջավայրի և պայմանների ապահովում
  • Ուսուցման մատչելիության, հասանելիության ապահովում
  • Ուսումնական միջավայր, որը ընդունում  և հաշվի է առնում սովորողների բազմազանությունը: Ճկուն,  ընդգրկուն, անարգել, անվտանգ միջավայր յուրաքանչյուր սովորողի լիակատար ներառման,  ուսուցման գործընթացի  մասնակցության ապահովման համար
  • Հայացքի, վերաբերմունքային, գործընթացային, ﬕջավայրային և ռեսուրսային արգելքների բացահայտմանն ու հաղթահարման ուղղված շարունակական աշխատանքներ:
  • Գործընթաց, որին մասնակցում են շահագրգիռ բոլոր կողﬔրը` դասավանդողներ, սովորողներ,  ծնողական համայնքի ներկայացուցիչներ, ընտանիքի անդամներ:

 Սահմանների ջնջում

  • Ներսի և դրսի. շենքի և պարտեզի միջև
  • Սովորողների միջև
  • Ուսուցիչների միջև
  • Դպրոց-ընտանիք. սովորող-ուսուցիչ-ծնող-ուղեկցող գործընկերություն

Ներառման ցուցանիշներ

  • Նախագծային ուսուցում
  • Երկարացված օրվա տարարտարիք ճամբար
  • Ընտրած մարզաձևը
  • Լրացուցիչ կրթություն կրթահամալիրում, կամ դրանից դուրս
  • Մասնակցություն ճամփորդություններին Երևան քաղաքում, քաղաքամերձ, մարզերում
  • Ունի գործող բլոգ
  • Ով է վարում բլոգը, կամ ում օգնությամբ է աշխատում սովորողը բլոգում։

Ներառական համակարգը, որի հոմանիշն է հանրակրթությունը, իրենից ենթադրում է` համերաշխություն, հոգատարություն, ուսումնատենչություն: Ներառական կրթությունը ենթադրում է համակարգի, այլ ոչ թե երեխայի հարմարեցում: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև շրջակա միջավայրի ազդեցությունը:

Գոյություն ունի մի տեսություն. երբ անձը դիպչում է կենդանուն, տեղի է ունենում էներգիայի փոխանակում. կենդանին դեպի իրեն է քաշում մարդու բացասական էներգիան` փոխարենը տալով   դրական էներգիա:

Ահա այսպիսի արդյունք մենք ունեցանք, երբ մեր սովորողը անհամբերությամբ  հանեց իր ձեռնոցները և սկսեց շոյել Ատիին: Իր հանգիստ և խաղաղ էներգիան փոխանցվեց նաև մյուսներին:

Կենդանաթերապիան  հոգեթերապիայի  մի  ճյուղ  է,  որը բավականին էֆեկտիվ մեթոդ է: Կենդանաթերապիաներից` կանիսթերապիայով սկսել են զբաղվել դեռևս 20-րդ դարի 50-ական թվականներից` եվրոպական երկրներում: Կենդանաթերապիաների ժամանակ ներգրավվում են նաև այլ կենդանիներ` շներ, դելֆիններ, ձիեր: Նրանք նույնպես ունենում են լավ վերականգնողական արդյունք օգնելով վերականգնել հենաշարժողական համակարգը:

Փորձելով  կիրառել  կանիսթերապիայի (շփումը շների հետ) տարրեր՝ սկսեցի իրականացնել  «Շփումը  կենդանիների  հետ»  նախագիծը: Կային սովորողներ, ովքեր  Ատիի հետ առաջին հանդիպման  ժամանակ  ունեցան վախեր և կային ոմանք, ովքեր խիզախորեն մոտեցան և միանգամից մտերմացան, սկսեցին սիրել, խաղալ Ատիի հետ:

422EE3FF-118C-44B2-8590-36277EBC8FFE
D1CD3DF1-BF86-4B8B-91F5-AD9801D99256
EEE2F26E-5CF9-4F3A-A834-D14EA817FD6F
3684AAAC-1B48-4C2D-B346-D82D6474E9BE
7640CEBA-B9D2-44A6-B2A3-EF304DBE090D
C918D29A-93DE-4271-8BFD-E818D00BAA98
F0EAFD94-EB46-403C-93F1-D4A97813EA90
E1F74307-4B98-40DD-A9CD-07D8D624FCEE

Կենդանիները` մասնավորապես շները, համարվում են մարդկանց լավագույն ընկերները: Հայտնի է, որ համագործակցումը և շփումը շների հետ դրական ազդեցություն է ունենում մարդու վրա: Կանիսթերապիան օգտագործվում է հիմնական բուժման հետ զուգահեռ: Իսկ կոպլեքս մոտեցում ցուցաբերելով` դրական արդյունքի ավելի շուտ կհասնենք: Կանիսթերապիայում մեծ նշանակություն ունի շան պատրաստվածությունը, նա պետք է հատուկ պատրաստված լինի և մարզված: Այս դեպքում «բժիշկները» չպետք է լինեն ագրեսիվ, անհանգիստ:

Կանիսթերապիան և շփումը շների հետ կարող է օգնել սթրեսային իրավիճակների հաղթահարմանը, այն կարող է բարձրացնել երեխաների տրամադրությունը, թուլացնել և հանգստացնել նյարդային համակարգը,  ինչպես նաև  կարող է առաջացնել ընկերասիրության, էմպաթիայի զգացում (ապրումակցում, կարեկցանք): Շփվելով կենդանիների հետ` երեխաները չեն էլ նկատում, որ դա վերականգնողական գործընթացի մի մասն է կազմում: Այս թերապիան երեխաներին տալիս է դրական էներգիա, որը գալիս է հենց կենդանիներից, այն էլ ապահովում է երեխաների մոտ դրական հուզական ֆոնը: Երեխաները, գալով կենդանիների մոտ,  ոչ միայն շփվում են նրանց հետ, այլ նաև խաղում, ցուցաբերում հետաքրքրություն, սկսում են կենտրոնացնել ուշադրությունը:

Կանիսթերապիան հակացուցված է այն դեպքում, երբ երեխան կամ մեծահասակը ունենում են ալերգիկ ռեակցիա շան մազածածկույթից, ունենում են վերին շնչուղիների սուր շնչառական հիվանդություններ և այլն:

Շարունակելով  «Շփումը կենդանիների հետ»  նախագիծը` սկսեցինք ծանոթանալ և շփվել  ձիերի հետ:   Հիպպոթերապիան կամ բուժում ձիերի հետ ներկայացնում է բուժական ֆիզկուլտուրա, որը ունի ապացուցված դրական արդյունք:

Անցյալ դարի կեսերից բժիշկները կիրառում էին այն նևրոլոգիական և հոգեբանական խնդիրների բուժման դեպքում:  Հիպպոթերապիան հոգեբանական ազդեցություն է ունենում ձիավորի վրա, նրան դարձնելով ինքնավստահ: Սա շատ կարևոր է հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի ընթացքում: Աուտիզմ ունեցող երեխաների աշխատելիս` ձիերը միջնորդ են, որոնք չեն խոսում, նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Ձին հասկացնում է, թե ինչպես ճիշտ շարժվել: ՄՈՒԿ ունեցող երեխաները, գտնվելով ձիու վրա, զարգացնում են հավասարակշռություն պահելու կարողությունը:

Այսօր այս թերապիաները` որպես վերականգնողական գործընթացի մի մաս, կիրառվում են ՄՈՒԿ-ի (մանկական ուղեղային կաթվածի), աուտիզմի, զարգացման հապաղման, Դաունի սինդրոմի, հոգեբանական տրավմաների, վարքային խանգարումների դեպքում:

Ապացուցված է, որ շփումը կենդանիների հետ ձևավորում է դրական հուզական ֆոն, ինչը   բուժիչ ազդեցություն է ունենում:

Թերապևտիկ միջոցներից կրթահամալիրում կիրառվում է նաև  ջրաթերապիան` որպես ուսումնական գործիք, որը հնարավորություն է տալիս հանգստացնել նյարդային համակարգը, ինչպես նաև հաղթահարել սթրեսային իրավիճակները:

Վերականգնողական գործընթացում մեծ նշանակություն ունի  ջրային թերապիան, որը զարգացնում է երեխաներին, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Այս թերապիան կարելի է կիրառել տարբեր տարիքային խմբերի պատկանող   անձանց հետ: Ջրային թերապիան թողնում են ընդհանուր ամրապնդող, սեդատիվ (հանգստացնող), հակահիպերտենզիվ (զարկերակային ճնշման իջեցում) ազդեցություն: Ջրային թերապիան ակտիվորեն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Այս թերապիան ունի և՛ բուժիչ, և՛ կանխարգելիչ նշանակություն:

Այսպիսով, դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքերը.

  • անհատական մոտեցման սկզբունք,
  • համագործակցության սկբունք,
  • համալիր մոտեցման սկզբունք,
  • պահպանված կարողությունների վրա հենվելու  սկզբունք:

Երկարացված օրվա ճամբարը որպես ներառման ցուցանիշ

Հատուկ կարիքով սովորողները, ոչ միայն հաջողությամբ ընդգրկվում են բուն ուսումնական գործընթացի մեջ , այլ նաև դառնում երկարացված օրվա ճամբարականներ: Մասնակցում են ամենատարբեր թերապևտիկ գործունեություններին, ծեսերին, ճամփորդություններին:

Ընտանիքի ներառումը ( ծնողների, տան անդամների ընդգրկվածությունը ուսումնական գործընթացին) ևս կարևոր նախապայմաններից է ներառական կրթության մեջ ՝ ծնողը լավ է պատկերացնում և ճանաչում ուսումնական գործընթացը, իր երեխայի դերը դրանում և ավելի պատասխանատու է լինում կրթության շարունակականության և լիարժեք կազմակերպման մեջ:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով