2016ը մարտի 21-25-ի միայն նախագծերով ուսուցման ստուգատեսային շաբաթը Միջին դպրոցում մեկնարկեց նախապատրաստական մեկշաբաթյա փուլով։ Նախապատրաստական փուլն ինձ հետաքրքրեց արդեն իբրև նախագծի ղեկավարի․ դպրոցի ղեկավարումը դարձավ նախագծային բազմատարր գործունեություն, որի բոլոր բաղադրիչները փորձեցինք կառուցել այնպես, որ իրար չխանգարեն-չհակասեն, լինեն ներառող ու գործուն, հնարավորինս ամբողջական ու հետաքրքիր, նախագծերն իրականացվեն՝ ներառելով բոլոր սովորողներին ու հաշվի առնվեն սովորողների հետաքրքրությունները, նախաձեռնությունները։

Նախապատրաստական փուլում աշխատել եմ բոլոր դասավանդողների հետ՝ հնարավորինս աջակցել, անհրաժեշտության դեպքում օգնել ծրագրելու գործունեությունը։ Արդեն դասավանդողների հրապարակումներից հետո բոլոր նախագծերը նորից քննարկվել են, ինչ-ինչ բաղադրիչներ փոխվել, վերախմբավորվել, լրամշակվել։ Դասավանդողներից շատերը հանդես են եկել համատեղ՝ միջառարկայական նախագծերով։

Նախապատրաստական շաբաթվա վերջում Միջին դպրոցի ենթակայքում հրապարակեցի շաբաթվա ուսումնական նախագիծը, սակայն մեկ օր անց պարզ դարձավ, որ մեկշաբաթյա նախագիծը չի կարող ամբողջական արտացոլել շաբաթվա գործունեությունը, միաժամանակ լինել կոնկրետ, տեսանելի։ Հագեցածությունը, ծանրաբեռնվածությունը մեկ օրվա համար էր բավարար էր։ Ըստ օրերի ենթակայքում հրապարակվեցին ուսումնական նախագծերը՝ իրենց ճամփորդական, բակային, հանդիպումային, համերգային, մարզական, փոխանակումների բաղադրիչներով.

Նախագծային ուսուցման ուժեղ կողմերը

Հնարավորություն է տալիս և´ դասավանդողին, և´ սովորողին.

  • առավելագույնս ու տեսանելի դրսևորելու իր հնարավորությունները.
  • նախատեսելու, նախագծելու կարևոր հմտություններ ձեռք բերելու.
  • իրար ճանաչելու գործունեության մեջ, բացահայտելու, համատեղ աշխատելու։

Դասավանդողի համար մասնագիտական հտությունները կատարելագործելու, իր վրա աշխատելու խթան է։
Ինչ-որ առումով հայտանագործելու, նորարար զգալու հնարավորություն է, որովհետև ոչ թե սերտածդ ես վերարտադրում, փոխանցում, այլ փորձում կյանքի կոչել, գործունեության վերածել գաղափարը։
Միասին քայլելու, աշխատելու, ընկերանալու առիթ է։
Ցուցադրելու-ցուցադրվելու հնարավորություն։
Կարդալու, զարգանալու խթան։
Մարդկանց հետ շփվելու, ներառելու, ներառվելու միջոց։
Հասարակայնության հետ կապեր ստեղծելու, համատեղ հանդես գալու հնարավորություն։

Միջին դպրոցի սովորողի համար ինքնուրույնություն, նախաձեռնողականություն դրսևորելու լավ դաշտ է։

Նախագծային ուսուցման խոցելի կողմերը կողմերը

Խոցելի է, երբ նախագիծը մինչև վերջ մշակված, կոնկրետացված, ծրագրված չէ
Երբ նախատեսված է միանման հնարավորություններով սովորողների համար, ու սովորողի առանձնահատկությունը չի կարևորվում, առանձնացվում։
Երբ միտված չէ կոնկրետ աշխատանքի։
Երբ ձևական է, արդյունքի նկատմամբ անտարբեր են ոչ միայն մասնակիցները, այլ նաև նախագիծն առաջարկողը։
Երբ ջանք չի արվում արդյունքները ի մի բերելու։

Նախագծային ուսուցումը բարդ է, աշխատատար։

Նախագծային շաբաթվա կոնկրետ հաջողությունները

Հաջողություն եմ համարում կոնկրետ ուսումնական մի շարք նախագծեր, որոնց իրականացման ընթացքն արդեն հետաքրքիր է, որոնց մասին սովորողների արձագանքները, նրանց մասնակցությունը կոնկրետ է, հնարավորինս` ամբողջական։

Նախագծային շաբաթվա բացթողումները

Կազմակերպումը դինամիկ, մինչև վերջ անհատին ուղղված դարձնելու խնդիրներ ունենք։

Զարգացումը

Զարգացումը Միջին դպրոցի ամառային նախագծային ճամբարն է, 2016-2017 ուսումնական տարվա օրացույցում միայն նախագծերով ուսուցման կոնկրետ շաբաթներ նախատեսելը:

Ներկայացնում եմ դասավանդողների հաշվետվություններից մի քանիսը․

Սովորողների հրապարակումներից առանձնացնում եմ մի քանի նյութ (հրապարակումները շատ են՝ բոլորին անդրադառնալ չեմ կարող), կարծում եմ՝ սրանք հենց նախագծային ուսուցման արդյունավետությունը փաստող հատվածներ են․

Ամփոփում եմ

Հետաքրքիր մարդկանց միավորող գործունեությունը միշտ էլ հետաքրքիր է, եթե հետաքրքիր չէ՝ պատճառը կամ անբարեխղճությունն է, կամ՝ հետաքրքիր լինելու՝ որպես այդպիսին դրսևորվելու ձևը չգտնելը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով