Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի մասին օտարալեզու մեդիափաթեթի ստեղծում

Անցյալ տարի մի քանի նախագծերի հետ միասին 5-րդ դասարանի սովորողների հետ սկսեցինք իրականացնել «Բարձունքի հաղթահարում» նախագիծը՝ հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին: Արդյունքում ստեղծվեցին ուսումնական նյութեր: Այս տարի նույնպես շարունակելու եմ աշխատել այդ ուղղությամբ. նախագիծը կշարունակի արդեն այս տարվա 5-րդ դասարանի սովորողների մի նոր խումբ:

Կրթահամալիրի սովորողները, հայտնի է, ամբողջ տարվա ընթացքում լինում են Հայաստանի տարբեր վայրերում, հետո լուսաբանում են իրենց ճամփորդությունը, պատմում տպավորությունները: Օտար լեզվի ծրագրով ուսուցման նպատակներից մեկն այն է, որ սովորողը կարողանա պատմել այդ ամենը նաև ուսուցանվող օտար լեզվով: Այս ուսումնական նախագիծը սովորաբար համատեղ աշխատանք է ենթադրում, միավորում է մայրենի լեզվի, հայրենագիտության, օտար լեզվի դասավանդողներին:

Նախ՝ սովորողը հայրենագիտության դասավանդողի առաջադրանքով ուսումնասիրում է այդ վայրը: Դրանից հետո մայրենի լեզվի դասավանդողի առաջադրանքով պատմում է իր տեսածը, ներկայացնում իր պատումները: Օտար լեզու առարկայից նա ստանում է առաջադրանք՝ կարդալու տվյալ վայրի մասին նյութեր օտար լեզվով: Աշխատում է օտար լեզվով տեքստի վրա: Կարդում է, թարգմանում, ընդլայնում բառապաշարը: Հաճախ լրացուցիչ և հետաքրքիր տեղեկություն տվյալ վայրի մասին հանդիպում է օտարալեզու աղբյուրներում (կայքեր, գրքեր): Սովորողը թարգմանական աշխատանքներ է կատարում, օգտվում է բառարաններից: Եթե չկա օտարալեզու նյութ, նա օտար լեզվով է թարգմանում եղած հայերեն տեղեկությունը։ Հետո նաև իր տեսածի մասին է հայերեն շարադրելուց հետո պատմում նաև անգլերեն կամ ռուսերեն:

Այսինքն՝ այս նախագծի լեզվական նպատակներն են՝

  • ընդլայնել օտար լեզվի բառապաշարը, յուրացնել լեզվական կառույցներ.
  • ձևավորել և զարգացնել թարգմանական հմտություններ։

Արդյունքում սովորողը ստեղծում է ուսումնական նյութ, որը կարող է ծառայել.

  1. որպես ընթերցման կամ ունկնդրման նյութ՝ օտար լեզվի ուսուցման համար.
  2. ճանաչողական նյութ՝ Հայաստանի տեսարժան վայրերի մասին օտարալեզու ընթերցողների համար։

Օրինակներ 

Բացի այն, որ ներկայացնում է այս տարածքը, այն ուսումնական նյութ է բառապաշարի առումով: Սովորողները օգտագործել են իրենց տարիքի համապատասխան լեզվական պաշարը՝ went, saw, came, ate, made, passed, prօvince, country…

Այս տարվա աշխատանքները նվիրված կլինեն ԱրցախիՍյունիքի տեսարժան վայրերին, որտեղ եղել ենք մի խումբ դասավանդողներով և սովորողներով: Որպես աղբյուր կծառայի համացանցը և Բորիս Բարատովի անգլերեն գիրքը՝ Paradize Laid Waste. Նախագծի վրա նախատեսում եմ աշխատել մինչև ուսումնական տարվա վերջը:

Սովորողներն իրենց ստեղծած նյութերով կմասնակցեն կրթահամալիրի  բաց ամենամյա ստուգատեսներին՝ Հանրակրթական Դիջիթեք 2015-ին և  թարգմանական ստուգատեսին:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով