2014-2015 ուսումնական տարվա ընթացքում անգլախոսների ակումբի աշխատանքը ընթանալու է երկու ուղղությամբ` բանավոր քննարկումներ (2 ժամ) և թարգմանչական աշխատանք (2 ժամ):
Բանավոր քննարկումների համար առաջարկվում են հետևյալ թեմաները`
- Ես եմ կերտում իմ ապագան
- Զանգվածային լրատվական միջոցները Հայաստանում
- Սոցցանցերի առավելությունները և թերությունները
- Սերունդները տարբեր են
- Հեռուստասերիալների վնասակար ազդեցությունը
- Ինչ եմ ընթերցում
- Գրագողություն
- Հայկական կարծրատիպեր
- Անընդհատ կրթություն
Ուսումնական տարվա ընթացքում սովորողները կարող են առաջարկել քննարկումներ իրենց հուզող թեմաներով: Քննարկման թեմաները նախապես են հայտարարվում, որպեսզի սովորողները կարողանան պատրաստվել ավելի բովանդակալից փաստարկներ և մտքեր արտահայտելու համար: Բանավոր քննարկումներից հետո սովորողներին առաջարկվում է գրավոր շարադրել տեսակետները: Գրավոր շարադրանքները սովորողները տեղադրում են իրենց բլոգներում: Լավագույնները հրապարակվում ենmskh.am-ի անգլերեն էջում:
Կրթահամալիրի, կրթահամալիրի տնօրենի կամ առանձին դպրոցի անգլիախոս հյուրերի ընդունումը, կամավոր թարգմանչական աշխատանքը բանավոր քննարկում և զրույց կազմակերպելու շատ հարմար առիթներ են։
Ակումբի թարգմանչական նախագծային աշխատանքը այս տարի նույնպես նպաստելու է mskh.am-ի անգլերեն էջը հարստացնելուն, որը էապես օգնելու է «Բազմալեզու mskh.am» նախագծի իրականացմանը:
Նախագծի ուսումնական նպատակը։ Սովորողները ձեռք են բերում հայերենից անգլերեն տարատեսակ տեքստեր թարգմանելու ունակություններ։
Նախագծի գործնական նպատակը։ Կրթահամալիրի mskh.am-ն ունենում է իր ամենօրյա թարմացվող անգլերեն էջը։
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ
Սովորողներին են ներկայացվում հետևյալ էլեկտրոնային բառարաններից ճիշտ օգտվելու ձևերը.
- «Google» թարգմանիչ
- ISMA առցանց թարգմանիչ
- ABBYY Lingvo-ի առցանց բառարաններ
- nayiri բառարաններ
Ընթացիկ աշխատանքի կազմակերպումը
- Նախքան նյութերի ընտրություն կատարելը տեղի է ունենալու վերջին երեք օրերի ընթացքում կրթահամալիրի առաջին էջում հրապարակված ամենահետաքրքիր ու կարևոր նյութերի անգլերեն բանավոր քննարկումներ: Այսպիսով, լինելու են սովորող-սովորող, սովորող-դասավանդող երկխոսություններ, կարծիքների փոխանակումներ: Քննարկումներից հետո սովորողներին 5-10 րոպե ժամանակ է տրվելու, որպեսզի նրանք գրեն իրենց կարծիքները հայերեն նյութերի «կարծիքներ» բաժնում: Այդպիսով կակտիվանա հոդվածագիր-ընթերցող հետադարձ կապը:
- Նյութերի ընտրության հարցում հաշվի է առնվելու սովորողի կարծիքը: Յուրաքանչյուր սովորող կամ սովորողների աշխատանքային խումբ ինքն է ընտրելու թարգմանության համար նյութը` հիմնավորելով ընտրությունը: Հիմնավորումը լինելու է անգլերեն:
- Նախքան բուն թարգմանչական աշխատանքին անցնելը սովորողներին` աշխատանքային խմբերին, տրվելու է այն առաջնային գիտելիքը, որն անհրաժեշտ կլինի տվյալ հոդվածի թարգմանության համար: Առաջնային գիտելիքը կարող է լինել քերականական երևույթ, լեզվական կառուցվածք, բառակապակցություն, դարձվածք, որոնք դժվար է գտնել բառարաններում: Հիմնվելով առաջնային գիտելիքների վրա և բառարանների օգտագործմամբ՝ սովորողները իմաստի որոնում են կատարելու: Իմաստի որոնումը տվյալ դեպքում հանգեցնելու է անգլերենի այն լեզվական կառուցվածքի հայտնաբերմանը, որը կհամապատասխանի հայերեն նախադասության իմաստին ու ոգուն:
- Յուրաքանչյուր հոդվածի հրապարակումից հետո սովորողներին տրվելու է 5-10 րոպե ժամանակ, որպեսզի անգլերեն էջում գրեն իրենց կարծիքը անգլերենով: Դրանով կվերանա անգլերեն էջի ամենամեծ բացթողումը` կարծիքների բացակայությունը:
- Սովորողներն իրենց թարգմանությունները տեղադրելու են իրենց ուսումնական բլոգերում, որով էլ կարժևորեն իրենց կատարած աշխատանքը:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան