Համեցեք մայիսի 30-ից, երկու տարեկանից սկսած, առանց տարիքային, աշխարհագրական, դպրոցական սահմանափակման, առանց լեզվական-ազգային-պետական սահմանների, համեցեք կրթահամալիրի Բանգլադեշ՝ միասին ամառային ստեղծագործական, աշխատանքի, ռազմամարզական, նախասիրությունների ճամբարների, պլեներների, պարապմունքների… մեդիա թե ֆիզիկական միջավայրում մեր… անմահանա ուսուցման, «ջան ամառ»-ի շրջանը միասին ապրելու… լողալու և հեծանիվ քշելու, արշավելու, կյանքի ամենաբարդ-հետաքրքիր-բազմաբնույթ խնդիրներ լուծելու… Սա ոչ սեբաստացու համար նաև մուտք է կրթահամալիր, սեբաստացի կարգվելու հնարավորություն… երկու տարեկանից սկսած, 5-6 տարեկաններին, 9-րդ դասարանների և 12-րդ դասարանների շրջանավարտներին, մեծահասակներին՝ մենք աշխարհ ենք կրթական ստեղծված ու բանուկ շուրջ տարի, ցկյանս անընդհատ-անմահանա սովորողների համար: Մենք կյանքի դպրոցն ենք ու կյանքով-ճամփորդությամբ սովորողի…
Այո՛, ներառում՝ ամբողջական-ներառող ուսուցում… Քեզ՝ քո դպրոցին, քո դպրոցը՝ կրթահամալիրին, քո կրթահամալիրը՝ համայնքին, աշխարհին… Այո՛, միջավայրային՝ միջավայրում ուսուցում, կյանքով, անընդհատ-հավեսով… Ու հունիսն այս անընդհատության մեջ հանգույց է… Հունիսն ամենասեբաստացիական ամիսն է՝ ասել եմ… Հունիսը զիջել, սովորական քննական ամիս դարձնել չենք կարող, մեր այլընտրանքով մենք հունիսին վերադարձնում ենք տասնյակ տարիներով մեզանից, մեր կյանքից խլածը, չարչրկված հունիսը դարձնում ենք, ուռա՜, մեկնարկ՝ ամռան, ուսումնական նախագծերի… Երբ սովորում ես ապրումի-իմացումի հրճվանքով…
Բացօթյա-հիգիենիկ-մատչելի-ինքնասպասարկվող՝ երկուսից տասը տարեկանների լողափ-ավազանների գործարկումը գրավիչ-կանաչ-հետաքրքիր սեբաստացիական պարտեզներում՝ որպես պարտադիր ու ավանդական բաղկացուցիչ… որպես «ջա՜ն, ամառ»… մեզ՝ ավագին ու կրտսերին միավորող, ստեղծական, սեբաստացիներիս պատիվ բերող գործունեություն… Սրան ավելացրեք և մեր Սևանա ծովը «Ժայռ»-ում, մեր ծածկած լողավազանը, Արագածոտնի «Այրուձի»-ն ու Մադինա-Գետաշենի Արգիճի գետի հովտի արշավախմբային ճամբարը…
Ամառն իր իրավունքների մեջ է, ու ճամբարական երկրագործ սեբաստացին՝ բոլոր տարիքների սովորող թե ուսուցիչ, արևի ու ջրի կենարարությամբ պիտի կրթական պարտեզների-դրախտային այգու հրաշագործությունը ցուցադրի…
Երբ հանդիպում են բարեխիղճն ու ստեղծականը, երկրի գործն արվում է, երկիրը գործ է դառնում, ու մարդու ապրածը՝ պարտեզ-միջավայր… Դպրոցի բակը, հասկացանք, բայց մի՞թե այն սահման ունի, ավարտվո՞ւմ է… բնակելի շենքերի բակով, թաղամասի տարածքով, Հիմնական դպրոց-Դպրոց-պարտեզ-Մայր դպրոց ճամփեքով… Չի ավարտվում… Տեսնենք՝ ի՜նչ մաքուր-ծաղկուն գործ կարվի, ի՜նչ կանաչ պատ կստացվի… Չե՞ն նկատի հարևանները… Հունիսյան նախագծերը, ամառային ճամբարները հենց դրա համար են՝ այլոց հետ մեր մանկավարժությունը որպես կյանք ապրելու…
Բարձունքի նվաճումը՝ ուսումնական ամառվա գլխավոր ցուցանիշ… Այո՛, ես միայն ֆիզիկական բարձունքը նկատի չունեմ, բայց անպայման հենց ֆիզիկական՝ ամռանը նվաճելու համար… Ես գիտեմ, որ գրոհելու եմ Աժդահակը, Արեգունու-Գեղամա լեռնաշղթաներից մեկ-երկու գագաթ, Կապուտջուղը, Արագածի ոչ միայն հարավային գագաթը… Ամա՜ռ է, է՜, ձեր՝ բոլոր տարիքի սեբաստացիների մինչ այս անհայտ, չդրսևորված, արև նախագծով Բանգլադեշյան պլեներային հարթակ չեկած դրսևորումների, ինքնարտահայտումների ժամանակը: Փաստ դարձրեք ձեր տաղանդը… Ասում եմ՝ նաև նավով-լճի վրա, միայն Սևանը՝ իր «Ժայռ» գոտիով, նկատի չունեմ, այլ նաև Երևանյան լիճը…
Հունիսը-ամառը՝ արև բերած, ուսումնական-գերազանցիկ, ինքնաստուգումների ի՜նչ հարթակ է… մամա ջան… Երեկ ես վեր եմ կացել իմ մահճից Չայկովսկու 30-ի մեր բնակարանում, գիտեք, ժամը 4-ին առտու և մտել նույն հասցեի հայտնի լողարան-սառը ցնցուղի տակ երկոյան 8.30. փաստեք, որպես անձնական ցուցանիշ, ես առանց ընդմիջումի, մեքենայի, կաբինետի, ինտերնետի, 16 ժամ անընդհատ գործել եմ… Ո՞վ կհասնի… Ոչ մեկդ պրծում չունեք կրթահամալիրի Բանգլադեշում, եթե Բանգլադեշյան պլեների որևէ հարթակ չդարձրիք ձերը՝ ֆիզիկական ու մեդիա միջավայրում, հայաստանցուն, Հայաստանից դուրս հասանելի չներկայացաք…. Այո, հունիսի 13-ին մեկնարկող պլեներն այս հարթակ է՝ որպես 2015-2016 ուստարվա ձեր գործունեության փոխանցում, 2016-2017-ի սեբաստացիական կյանքի ձեր հայտի հանրային ներկայացում, որպես ինքնաստուգում՝ ճամփորդի, ամառային այս անծայրածիր թվացող ճամփորդությունից առաջ…
Սեբաստացիական կրթական բաց համայնքը՝ համերաշխ ու փոխօգնող, ձևավորվում է արագ, ինչպես հիմա կրթահամալիրյան զարգացումները՝ բոլոր ուղղություններով… Երկու հարթակ՝ «Բարձունքի նվաճում» նախագիծն ու Բանգլադեշյան ուսումնական ճամբարները, սրան շարունակող ստուգատեսային ճամբար-փառատոնը, սրան հաջորդող ուսումնական ամառային այլ նախագծերը գալիս են ջնջելու որևէ խտրություն-անհարմարություն՝ մեր սովորողների ծնողների ու մանկավարժական աշխատողների միջև… Մանկավարժական աշխատանքի կազմակերպման խնդիր է, որ օրակարգում է վաղուց, ու այսօր շոշափելի են ներկայանում լուծումները… Մենք ընտանիքներից՝ մեր պատվիրատուներից, մեր գործընկերներից՝ կրթական ծրագրի կազմակերպման, ասել եմ, տանը թե դպրոցում, դրսով-ներսով՝ չունենք որևէ բան՝ թաքցնելու, եթե դա սովորողի՝ մանկավարժին պահ տված անձնային գաղտնիք չէ, օտարելու, խնայելու, իմ ու քոնը անելու: Համեցե՛ք, լիուլի մասնակիցը դարձեք մեր համատեղ կյանքի… 2015-2016 ուստարին հարուստ էր. հունիսյան Բանգլադեշյան պլեները նաև տպավորիչ կլինի այսպիսի մասնագիտական աջակցությամբ-գործընկերությամբ…
Այնքա՜ն խաղաղ-պայծառ-սիրելի եղավ Սևանը` մեր 2016-ի իններորդցի շրջանավարտներով… Այսպիսին պիտի լիներ նրանց քննությունը՝ ինքնուրույնության-հասունության, հեղինակային հիմնական կրթական ծրագրով՝ ռազմամարզական, «Ժայռ»-ում` Սևանի ափին, երեք օր իրական արշավախմբային պայմաններում, գնդապետ Ալիկ Մինասյանի ու ավագ լեյտենանտ Բորիս Վարդանյանի այսքա՜ն կարևոր ղեկավարությամբ, ովքեր օրեր առաջ են վերադարձել շփման գծից… Տեսնեիք՝ որքա՜ն տպավորիչ էին մեր սովորողներն իջնում Արեգունուց… Ընդամենը հինգ բացակա մեր ութսունի չափ իններորդցիներից, ու յուրաքանչյուր բացական՝ անհատապես հիմնավորված… Շնորհակալ եմ այսպիսի քննական մեկնարկի համար։
Անվտանգ գործունեությունն ինքնուրույնության-հասունության-լրջության ցուցանիշ է: Իմ խոսքը նաև ընկերոջն օգնելու մասին է՝ առաջին օգնության հասնելու մասին… Ահա ինչու՝ ես անվտանգ գործունեություն եմ ենթադրում յուրաքանչյուր սեբաստացու կյանքում, ուսումնառության մեջ, առավոտից իրիկուն՝ շաբաթ-կիրակիով, առանց արձակուրդի. դադարեցնում եմ յուրաքանչյուր գործունեություն՝ առանց անվտանգության ապահովման: Լսվե՞ց: Եվ գնա՜ց, մայիս-հունիսյան մեր բոլոր ճամբար-հավաքներում առաջին բուժօգնության պարտադիր սերտիֆիկատի սերտիֆիկատի որևէ բաղկացուցիչ կուսուցանվի՝ հատուկ: Առանց մասնագիտական կառույցի դժվա՞ր կլինի արագ-արդյունավետ-տեսանելի անցնել այս «նեղ դռնով»: Իհա՛րկե:
Հունիսի վերջին կմեկնարկի այս նույն շրջանավարտ իններորդցիների տասնօրյա ճամբարը համահայկական. օգոստոս-սեպտեմբերին կրթահամալիրի Ավագ դպրոցի տասներորդ դասարան ոտք դնողները Գևորգ Հակոբյանի բացած ավանդույթով կգրոհեն Արագածը, իսկ ես նրանց ցույց կտամ ո՜ղջ Սևանը, այո՛, մենք պտույտ կանենք Սևանի շուրջ, հետո Սելիմով-Արգիճիի հովտի մեր ճամբարից կմտնենք Բանգլադեշ… Սրանք ֆիզիկական բարձունքներ են, որոնց ճանապարհին պատանին ինքնուրույն կդառնա ու կարող՝ Ավագ դպրոցի իր ընտրությունը կատարելու… Առանց հավեսի այս ճանապարհներով չես անցնի. ով մեկնարկին չունի, կունենա ընթացքում-վերջում… Հավեսը, ինչպես ախորժակը, ուտելիս է գալիս-համակում…
Մեզ ամառային դպրոցները ոչ թե փողի համար են պետք, այլ ամառային գրավիչ ու անփոխարինելի ուսուցման՝ առանց պայմանների, ճանաչողության սահմանների ընդարձակմամբ-խորությամբ, ուսումնասիրության խթանիչ նոր հորիզոնների բացահայտմամբ… Այսպիսի հարցադրմամբ սկզբունքային են ինքնուրույն մանկավարժական աշխատողների բաց ամառային դպրոցները, տասնչորս-տասնյոթ տարեկան պատանիների ճամբարները… Կրթահամալիրի ամառային դպրոցները մայրաքաղաքի իններորդ դասարանցի շրջանավարտներին հնարավորություն կտան գնահատելու նաև կրթահամալիրի մանկավարժությունը, նրա ավագ դպրոցի հնարավորությունները՝ իրենց ընտրությունն ինքնուրույն ու գիտակից կատարելու համար… Այսպիսի ճամբարները կրթահամալիրի Ավագ դպրոցը 2016-2017 ուստարում արդարացի ձևավորելու-որոշելու կյանքի գործիք է և՛ սովորողների, և՛ մանկավարժական աշխատողների, և՛ ուսուցման միջավայրի կազմակերպման մասով: Ով կօգտվի՝ հալա՜լ է. ես վճռական եմ տրամադրված՝ դնելու հայտնի դարձող-հեռանկարային-գրավիչ-միջազգային ամառային դպրոցի հիմքերը…
Ես ժպտում եմ սեբաստացի-ոչ սեբաստացի պատանիներին, ուսուցիչներին… Համեցե՛ք Բանգլադեշ, ես պատրաստ եմ աշխատանքի ճամբար ջոկատներ ընդունել, ապահովել ձեզ իրական երկրագործությամբ, աշխատավորի հացով-կենցաղով-աշխույժով…
Դրանք բաց են նաև ոչ սեբաստացիների համար. իսկ տարիքային սահմանափակումը թելադրված է Աշխատանքային օրենսգրքով… Մենք աշխատանք-աշխատանք չենք խաղալու, իբր մանկավարժական ինչ-ինչ խնդիրներ լուծելու… Երբեք: Կա՞ ավելի գործուն միջավայր, քան իրական ու ստեղծական աշխատանքը: Իսկ մինչև 14 տարեկանները կարող են հանդես գալ աշխատանքի նախագծերով՝ ձևավորելով դրա համար խմբեր: Կրթահամալիրի սոցիալական-պարգևատրման ֆոնդը նախատեսված է նաև այսպիսի աշխատանքներում աչքի ընկածներին պարգևատրելու համար… Ինչո՞վ ջոկատներ չեն: Աշխատանքային ջոկատներն ունեն լայն ինքնավարություն, երևակայություն՝ իրենց կենցաղը-կյանքը տպավորիչ կազմակերպելու համար… Ուժեղ ցանկություն՝ միասին լինելու, ինչպես ես իմ ընկերների հետ ուսանողական տարիներին, անծայրածիր Խորհրդային Միության մարզերում…Իսկական աշխատանքը՝ լինի պարտիզպանություն, շինարարություն, արվեստ-գիտություն՝ տունտունիկ չէ, կյանք է, ու այն չի կարող հավեսով չլինել… Բարի մեկնարկ: Ամբողջ ամառ աշխատելու ենք. այնքա՜ն խորդուբորդ եմ պահել ձեզ՝ ամռան համար: Տղաների-աղջիկների՝ պատանիների աշխատանքային մեծ ջոկատ կաշխատի «Արվեստ + արհեստ» ծրագրով՝ բարեկարգման-կանաչապատման-ձևավորման գործեր կիրականացնի… Մի ջոկատ կաշխատի Բնասերի դպրոց-գյուղացիական տնտեսությունում… 2016 -ի հուլիսի 1-ին հենց այդ խումբն էլ ոչ միայն կդիմավորի մեր ձիերին, այլև կլինի ձիերի վրա մեր ձիավարժարանում… Հիմա որպես որոշում հրապարակում եմ հուլիսի 1-ը ձիանոց-ձիավարժարանի մեկնարկ: Թափ ու էլի՜ թափ, միացե՛ք՝ ով իրեն խնայել է… Ուժը՝ ստեղծականության-կառուցումի, կենարար-աստվածատուր է, անհա՜գ-անվե՜րջ…