Համացանցը, որպես տեղեկատվական դաշտ, ինչ խոսք, անսահմանափակ է ու անեզր: Ու շատ հաճախ տեղեկատվություն հայթայթելու համար ստիպված ես լինում բացել ու փակել տասնյակ ինտերնետային էջեր: Որպեսզի կարելի լինի այս ամենը համակարգել, ստեղծվում են համապատասխան կայքեր և ինտերնետ TV-ներ:
Smart Videos տեսահոլովակները հայտնի են ողջ աշխարհում: Դրանք հետաքրքրաշարժ տեսանյութեր են, որոնք պատմում են գիտական նորագույն հայտագործությունների, բնագիտական փորձերի մասին:
Տարիներ առաջ ռուսները սկսեցին տարբեր լեզուներից թարգմանել և մեկտեղել նման տեսանյութերը` ստեղծելով ռուսական http://www.smartvideos.ru վեբ-կայքը: Այս կայքում թողարկված բոլոր տեսանյութերն ունեն մեկ ընդհանուր առաջին էջ` հետևյալ գրությամբ. SmartVideos.ru – Умное Видео. Самые интересные и познавательные видео со всех уголков света.Самые интересные и познавательные видео о науке, образовании и технологиях, переведенные на русский язык.
Ռուսական նմանատիպ կայքերը շատ են, առավել հաջողվածներից է համարվում մեկ այլ ինտերնետային կայք` obOFFsem.ru – Сайт обо всем, что интересно!
Երկար- բարակ առաջաբանից հետո, կարծում եմ` արդեն գլխի ընկաք, որ մենք նման մի գործ ենք ձեռնարկել. ուզում ենք ունենալ գիտահանրամատչելի ինտերնետ TV ալիք: Առայժմ պայմանական անունով այն կոչում ենք գիտահանրամատչելի TV ալիք` SmartTV.mskh
Սովորողները օտարալեզու տարբեր կայքերից փնտրում, գտնում են smart, ասել է թե` խելացի տեսանյութեր ու թարգմանում հայերեն: Դրանք հիմնականում հետաքրքիր հայտնագործությունների, գյուտերի մասին պատմող տեսանյութեր են` քայլող տնից ու թռչող հեծանիվից մինչև կենսաբանական աչք ու Nasa-ի նորագույն բացահայտումներ:
Նախ տեսանյութերը թարգմանվում են, ապա խմբագրվում ու ձայնագրվում:
Ստորև ներկայացնում եմ նախագծի ծրագիրը:
Նախագծի նպատակը` ստեղծել գիտահանրամատչելի իտերնետ TV ալիք։
Նախագծի խնդիրները
- օտարալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտությունների զարգացում
- այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, աշխարհում ստեղծված նորագույն հայտնագործություններին ծանոթանալու հնարավորություն
- տեղեկատվության թարգմանություն կամ հայերեն փոխադրություն` մատչելի դարձնելով հանրությանը
- գիտակցել ժամանակակից աշխարհում գիտելիքների, արդիական տեխնոլոգիաների, կրթության մեծագույն արժեքներ լինելու փաստը` հընթացս ձեռք բերելով աշխատանքային հմտություններ և մասնագիտական վարպետություն:
Ուսումնական միջավայր
- Ինտերակտիվ գրատախտակ, անլար ինտերնետ, նեթբուք-նոթբուք
- Համացանցում ուսուցման միջավայրը
- Օտարալեզու կայքեր` http://oboffsem.ru/
- Ինչպես նաև` mskh.am, բլոգներ, SkyDrive-, Live@Edu համակարգ, էլեկտրոնային օրացույց
Դասավանդողին և սովորողին անհրաժեշտեն գործիքներ ու նյութեր
- էլեկտրոնային գրատախտակ
- թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ(տեսախցիկ)
- անհատական նոթբուք-նեթբուք
- ուսումնական գրականություն. օգտագործվում են բացառապես էլեկտրոնային ռեսուրսներ`
- http://oboffsem.ru/, smart videos, smartvideos.ru
Աշխատանք դասարանում և տանը
Սովորողները դասարանում ծանոթանում են թարգմանության հիմնական կանոններին ու ստանում որոշակի փորձառություն: Այնուհետև որպես տնային աշխատանք` տրվում են ինքնուրույն անհատական թարգմանություններ: Թարգմանության համար ուսուցչի տված տեքստը կարող է փոխարինվել սովորողի ընտրած այլ նյութով:
Ստուգումը կատարվում է առցանց:
Թարգմանության լավագույն նմուշները տեղադրվում են կայքում, սովորողի և դասավանդողի բլոգներում:
Իրականացվում է նաև օտարալեզու տեսանյութերի և ֆիլմերի թարգմանություն:
Եվ տեքստային նյութերի, և թե տեսանյութերի թարգմանության դեպքում պարտադիր պայման է նյութի սկզբնաղբյուրը նշելը:
Դասարանում, ինչպես նաև տանը աշխատում են և´ անհատապես, և խմբով:
Դասարանում խմբային աշխատանքի ժամանակ սովորողները նյութը կարդում են գրատախտակից, հատվածաբար թարգմանում, այնուհետև` խմբագրում:
Անհատական աշխատանքի ժամանակ սովորողը նյութը թարգմանում է առանձին, խմբագրում է ու ներկայացնում:
Տնային աշխատանքի դեպքում աշխատանքը կատարվում է առցանց: Սովորողը տեքստի իրեն հասանելիք հատվածը թարգմանում է, փոխանցում է ընկերոջը, հետո միասին խմբագրում են ու ամբողջական թարգմանված տեքստը ուղարկում են դասավանդողին:
Տնային առաջադրանքը սովորողներին ուղարկվում է Live@Edu համակարգի միջոցով: Դասավանդողը նշում է առաջադրանքի կատարման ժամկետները:
Բովանդակությունը
- Տեղեկատվական տեքստ.նպատակը, ծավալը, կառուցվածքը
- Տեղեկատվական տեքստի տեսակները
- Կապակցված խոսք
- Աշխատանք թարգմանված տեքստի հետ
- Ինտերնետային էջերից արված թարգմանություն
- YouTube. com կայքից արված թարգմանություն
- Աշխատանք թարգմանված տեքստի հետ
- Աշխատանք տրված տեքստի հետ
- Գրավոր աշխատանքների վերլուծություն
- Գիտահանրատչելի ինտերնետ ալիքի ստեղծմանն ուղղված այլ թարգմանական աշխատանքներ:
Հեղինակ՝ Նունե Մովսիսյան