Արևմտյան դպրոցի մեղրամոմ տոնի ծառը
Մեկ շաբաթից ավելի դպրոցում տեխնոլոգիայի ուսումնական բոլոր պարապմունքները տոնածառի ստեղծման աշխատանք էր։ Ունենալով ամենամյա այլընտրանքային և հետաքրքիր տոնածառի ստեղծման փորձ՝ այս տարի ևս մեր դպրոցի տոնածառին շատ լուրջ մոտեցանք, ուզեցինք, որ տարբերվի իր յուրովի լուծումներով:
Այս տարվա մեր տոնի մեղրամոմ ծառը պատրաստեցինք շինարարական ցանցից և թերթերից: Աշխատանքը բաժանեցինք մի քանի փուլերի: Առաջին փուլում շինարարական ցանցից պատրաստեցինք տոնածառի հիմքը: Երկրորդ փուլը սովորողների համար ամենասպասված փուլն էր: Միջավայրի ձևավորման համար թղթերից պատրաստեցինք կլոր շրջանակներ, որոնք դարձան առաստաղի և վիտրաժի ձևավորման դեկորներ: Տոնածառի ձևավորման ամենահետաքրքիր փուլը սկսեցինք խաղի տեսքով: Սովորողները շարվեցին տոնածառի շուրջը, բաժանվեցին խմբերի, և ազդարարվեց տոնածառի թղթերով զարդարման մեկնարկը: Աշխատանքի ընթացքում բոլոր սովորողները ամենայն լրջությամբ և ջանասիրաբար փորձեցին իրենց աշխատանքը ներկայացնել: Իմ «մեղու սովորողներն» ամեն օր լցնում էին մեղրամոմ տոնածառի փեթակները: Աշխատանքը շատ ծավալուն էր ու աշխատատար: Մեզնից պահանջվեց իսկական մեղվի ջանասիրություն: Սիրով ներկայացնում եմ աշխատանքային բոլոր փուլերը՝ ֆոտոշարքի տեսքով:
Տոնածառի այլընտրանքային խաղալիք
Տոնածառի այլընտրանքային խաղալիքները պատրաստեցին 4-5-րդ դասարանի` ընտրությամբ գործունեության խմբի սովորողները: Այս խաղալիքը պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ ՝ ալյումինաթուղթ, սիլիկոնե սոսինձ, սիլիկոնե ատրճանակ, արծաթագույն ներկ, գունավոր ժապավեն։