Ֆիզիկայի գծով 2000 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը «Կյանքի գիծը» հեռուստահաղորդման ժամանակ պատմել է, որ Խորհրդային Միության տարիներին բավականաչափ անգլերեն էր սովորել, որպեսզի կարողանար իր գիտական զեկուցումը անգլերեն կարդալ Ամերիկայում: Նա շատ հպարտ է եղել իր լեզվական կարողություններով մինչև ճաշկերույթի հրավիրվելը: Ճաշկերույթի ընթացքում իրեն լիովին անօգնական է զգացել: Սեղանի շուրջը բոլորն էլ անգլերեն էին խոսում, բայց այդ հզոր ինտելեկտի տեր գիտնականը մոտավորապես «Это мы не проходили, это нам не задавали…» իրավիճակում էր հայտնվել։ Իհարկե ներելի և հասկանալի էր այն իրավիճակը, որում հայտնվել էր Ժորես Ալֆյորովը: Նա կրթվել էր «երկաթյա վարագույրով» պատված փակ համակարգում, որտեղ օտար լեզուն հաղորդակցման միջոց չէր: Ո՞ւմ հետ և որտե՞ղ հաղորդակցվեին:
Հիմա արդեն 21-րդ դարն է, Խորհրդային Միությունը փլուզվել է, և Հայաստանն էլ տոնել է իր անկախության 25-րդ տարին: Այլևս չկան երկաթյա վարագույրները: Իրականություն են դարձել միջազգային կրթական, մշակութային, տնտեսական փոխանակումները, բայց օտար լեզու ուսուցանող այսօրվա դասագրքերը և հատկապես հանրակրթության հիմնական դպրոցի ավարտական բանավոր քննությունների պահանջները մնացել են նույնը: Կյանքի պահանջներն ավելի առաջադիմական են, քան առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, էլ ավելի հետ են մնում գիտելիքների ստուգման քննությունների պահանջները: Ինչո՞ւ է պետք ստիպողաբար պատմել սովորել Լոնդոնի կամ Վաշինգտոնի տեսարժան վայրերի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների քաղաքական համակարգերի մասին դեռահասի համար միանգամայն անհետաքրքիր տեղեկատվական դասերը, իսկ մյուս կողմից էլ՝ կարկամել ու չիմանալ՝ ինչ ասել, երբ մի զբոսաշրջիկ Հյուսիսային պողոտայում հարցնում է, թե ինչպես կարող է գնալ Փարաջանովի տուն-թանգարանը: Ինչո՞ւ է պետք, որ դեռահասը պատմել սովորի «Means of Communication – Հաղորդակցության միջոցները» տեղեկատվական դասը, եթե չգիտի, թե ինչ պատասխան տա հյուրին, երբ նա դիմում է իրեն նման իրավիճակում՝ «I am sorry, I broke the cup to pieces»:
Հիմա, երբ անգլերեն դասավանդողի լիարժեք ծանրաբեռնվածությամբ այլևս չեմ աշխատում, ուրախ եմ, որ ստանձնել եմ անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների կազմակերպման պատասխանատվությունը և շարունակում եմ առցանց ռեժիմով շփվել ավելի մեծ քանակի տարատարիք սովորողների հետ: Ամեն ամիս միջինը 200-250 առաջինից 12-րդ դասարանցիներ են մասնակցում ֆլեշմոբներին: Այս ֆլեշմոբային նախագծի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է: Պետք է խոստովանեմ, որ դժվար է նման նպատակով առաջադրանքներ կազմելը տարատարիք սովորողների համար: Հուղարկավորության արարողակարգային երաժշտություն է հիշեցնում մեր անգլերենի ավարտական և միասնական բուհական ընդունելության քննությունների շտեմարանը: Այստեղ պահանջվում է միայն երկու բան՝ անգլերենի քերականական տարբեր բաժինների լավ իմացություն և ընթերցելով հասկանալու կարողություն: Իսկ համացանցն էլ ողողված է տարբեր երկրներում ստեղծված լեզվական տարբեր քննություններին նախապատրաստող հարցաշարերով, որոնք պահանջում են լեզվի իմացության տարբեր մակարդակներ՝ լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, գրելու և խոսելու կարողություններ: Այս բոլոր պահանջվող գիտելիքներն ու կարողությունները անհրաժեշտ դասականն են իրենց երկարաշունչ տեքստերով, լսելու համար նախատեսված ձայնագրություններով ու գրավոր շարադրությունների առաջարկվող թեմաներով: Դրանց կատարման համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Դրանք մեծ բարդություն չպահանջող, ջերմ, մարդամոտ ու ընտանեկան չեն, ինչպես պետք է լինեն մեր կրթահամալիրային ֆլեշմոբները: Պետք էր գնալ քիչ տրորված և երբեմն էլ՝ դեռևս չտրորված արահետով: Պետք էր այնպես կազմել առաջադրանքները, որ դրանց կատարման համար պահանջվեր 15-20 րոպե: Պետք էր ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի լեզվական կառուցվածքների, հաղորդակցական արտահայտությունների վրա, որոնցով լեզուն համ ու հոտ է ստանում: Պետք էր այնպիսի գիտելիքների և կարողությունների հաղորդակիցը դարձնել մեր տարատարիք սովորողներին, որոնց տիրապետելով նրանք կկարողանային արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնել կամ չհամաձայնել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել, ճանապարհ հարցնել ու մոլորվածին ճանապարհը ցույց տալ, որպեսզի ոչ ոք չմոլորվի այս հարափոփոխ հոգևոր և ֆիզիկական աշխարհներում: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին ու դրանով ավելի մարդամոտ դառնում:
Առաջադրանքների ձևն ու բովանդակությունը
Անգլերենը որպես օտար լեզու սովորեցնող բոլոր դասագրքերում իր ուրույն տեղն ունեն հայերենից անգլերեն թարգմանելու պահանջներով առաջադրանքները: Դրանք սովորաբար առաջարկվում են կատարել՝ անցած բառապաշարը, լեզվական կառուցվածքները հիշողության մեջ ամրապնդելու նպատակով: Այդ առաջադրանքներն իհարկե որոշակի չափով իրենց դերը կատարում են, բայց անգլերենի ֆլեշմոբներում ես աշխատել եմ, որքան հնարավոր է, խուսափել այդ «հնադարյան» թարգմանչական մեթոդից և փոխարենը առաջարկում եմ տարբեր իրավիճակներ, որտեղ սովորողը ստիպված է լինում՝ ինքը որոշի, թե ինչ ասի: Օտար լեզու դասավանդողներին ծանոթ է սովորողների «Չեմ կարողանում…, չգիտեմ, թե ինչ ասեմ…դուք ասեք և ես կթարգմանեմ» արտահայտությունը: Կրտսեր և միջին դպրոցների համար առաջադրանքները կազմում եմ հայերեն՝ ավելի հասկանալի դառնալու համար, դեռ ավելին՝ հաճախ օգնող բառակապակցություններով, ամբողջական օրինակներով: Ֆլեշմոբների հիմնական նպատակը գիտելիքների և կարողությունների ստուգումը չէ, այլ օգնելը, որ սովորողները հաղորդակցման համար անհրաժեշտ ինքնավստահություն ձեռք բերեն:
Ահա մի քանի իրավիճակային առաջադրանքներ, որտեղ սովորողն ինքը պետք է որոշի իր ասելիքը:
Այս առաջադրանքը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար:
1.Ինչպե՞ս հրաժարվել և ինչպե՞ս չհրաժարվել հյուրասիրությունից:Եթե ճաշկերույթի ժամանակ մի որևէ բան են հյուրասիրում և դուք չեք ուզում վերցնել, ապա պետք է ասել. «No, thank you» կամ «No, thank you, I am fed up»: Եթե ուզում եք օգտվել հյուրասիրությունից, ապա պետք է ասել. «Yes, please» կամ «Yes, please, I want some more», կամ «Yes, please. I want a piece of cake». Հիմա եկեք փորձենք.
a) Do you want some more rice porridge? (հրաժարվեք)
b) Help yourself to apples. (չհրաժարվեք)
c) Taste this piece of cake. It is very delicious (համեղ). (չհրաժարվեք)
2.Սեղանի շուրջը նստած ժամանակ հարմար չէ ձեռքը շատ երկարացնել՝ աղամանը կամ մի կտոր հաց վերցնելու համար: Այդ դեպքերում օգտագործում են այս ձևերը. «Pass me the salt cellar please», «Pass me a piece of cake please», «Pass me the pepper cellar please», «Pass me the sugarpot please», «Pass me the salad bowl please»: Փորձենք սեղանի շուրջը: Ի՞նչ կասեք այս իրավիճակներում:
- Կարտոֆիլի պյուրեն մի քիչ անալի է, իսկ աղամանը հեռու է քեզնից:
- Թեյը բոլորովին քաղցր չէ: Ինչ լավ կլիներ, որ շաքարամանը մոտիկ լիներ:
- Անգլիացիները չգիտեն, որ հայերը հաց շատ են սիրում: Ինչ հեռու են դրել հացը:
1-3-րդ դասարանցիների համար առաջադրանքներն ավելի պարզ են և ուղեկցվում են օրինակներով.
Ուզում ենք, վերցնում ենք, շնորհակալություն ենք հայտնում, կամ էլ՝ խնդրածը տալիս ենք ու պատասխանում շնորհակալությանը. We ask for something, take it and thank for it.Օրինակ, Ես կարմիր փուչիկ եմ ուզում. – I want a red balloon.- Ահա′, խնդրեմ: – Here you are. Կամ՝ “Take it please.”- Շնորհակալություն: – Thank you.- Խնդրեմ. – You are welcome.
a) – Ես սև մատիտ եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի։
….
b) – Ես կարմիր խնձոր եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի:
….
c)- Ես կապույտ գրիչ եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի:
9-12-րդ դասարանցիների համար
- Pardon me…, excuse me…, I am sorry… The meanings of these three English expressions in Armenian are expressed with one Armenian word «ներողություն», but do you know in which situations they are used? (2 points)
- “How is your Dad doing?”
“My Dad died five years ago.”
… - You spilled some wine on the hostess’s dress.
…. - You didn’t hear the last two words.
…. - Two people are talking together, and you want to ask them a question.
Ընկերոջդ օգնում ես քո խորհուրդներով
9-12-րդ դասարանցիների համար
a) Whatever I do I can’t remember the new English words. …
b) I don’t know why I should go in for boxing instead of taking piano lessons.
c) My grandfather needs to be operated on but he hasn’t got medical insurance.
d) Whatever I do my car won’t start.
e) Ouch! I have cut myself.
f) Hi, John. I am phoning you to find out how I can come back to the hotel. I forgot the hotel name and now I am lost in the big city.
Բացականչությունների վրա հիմնված առաջադրանքներ
6-8-րդ դասարանների համար
- Շատ է պատահում, երբ մարդիկ բացականչություններ են անում, օրինակ`wow, sheesh, oops, yuck, … Կարևոր է հասկանալ այդ բացականչությունների իմաստները, որպեսզի համապատասխան ձևով արձագանքեք: Կարո՞ղ եք ճիշտ կռահել հետևյալ բացականչությունների տեղերը. sh, yuck, oops, oh-la-la, br, yeah: (կարող եք բառարանից օգտվել կամ էլ՝ կռահեք զգալով)
- …., I made the same mistake again.
- …., the baby is sleeping.
- …., it’s terribly cold today.
- “Are you Armenian?” “…., I come from Yerevan.” e)
- …., don’t touch that worm.
- …., he has again bought a new car.
Ազատ շարադրանք պահանջող առաջադրանքների օրինակներ
4-5-րդ դասարանցիների համար
Պատասխանեք հետևյալ հարցերին: Ընդարձակ պատասխան տվեք, եթե կարող եք:
a) Who is a better cook: your mother or grandmother?
Վստահ եմ, որ կրտսեր դպրոցների սովորողները ֆլեշմոբերին մասնակցում են իրենց ծնողների հետ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ հույզեր կարող է ընտանիքում արթնացնել այս հարցը: Շատերն են պատասխանել, որ երկուսն էլ լավ խոհարարներ են, կամ էլ վստահ գրել են, որ իրենց մայրիկը կամ տատիկն է ավելի լավ խոհարար, բայց իր եզակի պատասխանով առանձնացավ Արևելյան դպրոցից Ալինա Արզումանյանը. «I love my mother very much, but my grandmother is the best cook-Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, բայց տատիկս ամենալավ խոհարարն է»: Ընդհանրապես, եթե գիտելիքի և կարողությունների ձեռքբերումներն ուղեկցվել են որոշակի հույզերի ուղեկցությամբ, ապա դրանք շատ դժվար են մոռացվում:
6-8-րդ դասարանցիների համար
Բանավոր խոսքում անգլերենի ամենահաճախ գործածվող շաղկապներից է «if»-ը: Տրված է երկու ավարտուն և մեկ անավարտ նախադասություն: Ավարտեք երրորդ անավարտը և նույն տրամաբանությամբ շարունակեք կազմել չորրորդ, հինգերրորդ և վեցերրորդ նախադասությունները:
If I have enough money, I will buy an iPhone 7 for me. If I buy an iPhone 7, I will connect it to the Internet. If I connect my iPhone 7 to the Internet, I ….
6-8-րդ դասարանցիների դեկտեմբերյան ֆլեշմոբի շարադրության թեման «A Letter to Santa» և հատկապես սովորողների պատասխանները մեծ ուշադրության արժանացան: Պարզվեց, որ սովորողների մեծ մասը Ձմեռ Պապից խաղաղություն է ուզում: Նույնիսկ կրթահամալիրի տնօրենը մի քանի անգամ անդրադարձավ այդ պատասխաններին իր օրագրի էջերում:
9-12-րդ դասարանցիների համար
Compose a short story about your possible future life using the following conjunctions: because, but, despite, although, however, or else, as soon as, when, before. Նկարագրեք ձեր հնարավոր ապագան՝ օգտագործելով հետևյալ շաղկապները՝ որովհետև, բայց, բացի, չնայած, այնուամենայնիվ, այլապես, հենց որ, երբ, նախքան:
Իր ապագան այսպես է պատկերացնում 9-րդ դասարանցի Վահե Սարգսյանը (առանց խմբագրման). «I think about my future very often because I want to become older very soon and start to work in my favourite field which is 3 D modelling and animation.Despite of my age I’m already working on different projects , games although it takes much time but I fell very well when my work is appreciated. When I grow up I hope to become a high qualificated spetialist.»
b) Do you know the word brainstorm? It is translated into Armenian as “մտագրոհ”: This word is often used by educators, lecturers at the beginning of their work-shops or seminars. They want to find out how much you know about the topic they are going to deliver. For example, if you are asked to brainstorm the word “education” you are to say words associated with education: public school, teaching, college, university, future career, foreign languages …
Now I want you to brainstorm the word “Computer”. Write at least 10 words.
c) Do you agree about this saying «When poverty comes in through the door, love flies out of the window»? – Համաձա՞յն ես այս ասացվածքի հետ. «Երբ աղքատությունը դռնից ներս է մտնում, սերը դուրս է թռչում պատուհանից»:
Ահա 11-րդ դասարանցի Տիգրան Աբրահամյանի պատասխանը առանց խմբագրման. «It’s a bit controversial saying, but mostly I think that money makes people happier, and makes our life beautiful. In another hand I can say, that there are very many poor families who live in an extremely poverty, but they are delighted with life, they are happy, they love each other.»
Ամփոփելով այս հոդվածը՝ տեղին է այստեղ մեջբերել դեկտեմբեր ամսին «Դպիրում» հրապարակված իմ հոդվածի գլխավոր միտքը. «Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին»: Ֆլեշմոբներում գրված տեքստերի մեծ մասը հենց այդպիսի բնակտորներ են, որովհետև դրանք խմբագրված չեն:
Տեխնիկական և կազմակերպչական հարցեր
Կազմված առաջադրանքները դրվում են Google Drive-ի հարցաշարային ձևաթղթի ծրագրում: Յուրաքանչյուր առաջադրանք հղումով կապվում է իր պատասխանների համար նախատեսված ձևաթղթի հետ, որը Excel ծրագրով է: Երբ սովորողը բոլոր հարցերին պատասխանում է, սեղմում է Submit կոճակը և Google Drive-ի իմ էջում ունենում եմ ֆլեշմոբի բոլոր մասնակիցների պատասխանները մի Excel ֆայլում:
Անգլերեն դասավանդողներին եմ ուղարկում արդեն գնահատված բոլոր աշխատանքները ըստ դասարանների Excel ֆայլով: Առանձին Word Office ֆայլով դասավանդողները ստանում են նաև տվյալ ամսվա առաջադրանքը ու հրապարակում այն իրենց ուսումնական բլոգներում, որոնք արդեն պատրաստի ուսումնական նյութեր են՝ պարապմունքների ընթացքում աշխատելու համար:
Հետաքրքրվողների համար ներկայացնում եմ անգլերենի ֆլեշմոբների բոլոր առաջադրանքները Word Office ֆայլով:
Առաջադրանքներն ըստ ամիսների Google Drive-ի առցանց ձևաթղթերում՝
- Սեպտեմբերյան ֆլեշմոբ
- Հոկտեմբերյան ֆլեշմոբ
- Նոյեմբերյան ֆլեշմոբ
- Դեկտեմբերյան ֆլեշմոբ
- Հունվարյան ֆլեշմոբ
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան