Ուսումնական ամառ 2017
Կրթահամալիրի խորհրդանիշը դարձած ուսումնական (հիմա՝ հունիսյան-ամառային, ողջ ամառվա) ճամբարներում հունվարյան ուսումնական ճամբարների համն ու հոտը՝ լազաթը, նոր-նոր հաղթահարվում է թթով-լողով-հեծանվով, թափառումով հայրենագիտական… ճշգրիտ է այսպիսի բանաձևը մեր մանկավարժության՝ սովորող-սովորեցնողի, մոբիլ ու ստեղծական, ճամբարային-նախագծային-ստուգատեսային…
Հունիսի 1-ը, երբ բոլոր սեբաստացիները տարատարիք ջոկատներով՝ Մարմարյա սրահում, հետո ընտանիքներով՝ Հանրապետության հրապարակում Կոմիտասի հետ, դպրոց-պարտեզներում՝ մայրենիի ստուգատեսին, բաց լողափերում, քաղաքով մեկ՝ ճամբարային ուսումնական նախագծերով, «Ամառ 2017»-ի ու «Հակաբացիլ Կոմիտասի» թերթիկների տարածումով, ջանքերով ներառական, ստույգ՝ շոշոփելի-տեսանելի-առարկայական, որպես միջավայր, մի՞թե տարիների-այսօրվա սեբաստացիների՝ հեղինակային մանկավարժությամբ պաշտպանվածության ստուգատես չէ… Ու այդպիսին չէ՞ ամառը, որ այսօր սկսվեց ու շարունակվում է «Ամառ 2017»-ի մեր աշխատանքներում-հարթակներում, ճամբարներում տարաբնույթ, անպայման նախագծով-լողով-հայրենագիտությամբ-ճամփորդությամբ, Բանգլադեշյան պլեներով, Կոմայգի-Անգլիականում հունիսի 16-ի հարթակով… Ու դեպի այդ հարթակը՝ հայրենի Մայրում-Խառնարանում դպրոց առ դպրոց, ճամբար առ ճամբար հեղինակային ձեռքբերումների ի մի բերումով… Հեղինակային գործերի՝ հեղինակային մանկավարժության քո անհատական մասնակցության, անհատական-ընտանեկան արժևորման «Ամառ 2017» նախագծային շրջան ենք մտնում՝ ձրի առածը ձրի վերադարձնելու պարտավորությամբ-լիարժեք հնարավորություններով, փոխանցման բոլոր ճաշակի հարթակներով…
Սիրում եմ ուսումնական ամառվա ամենամյա սեբաստացիական նախագծով, մյուսներին այդպես էլ երևի անհասկանալի-անընդունելի-ուրի՞շ, ուսումնական ճամբարների մեկնարկի հետ կապված հոգսերը… Որ թվարկեմ՝ ի՞նչ… Մինչև ջոկատ դարձած սեբաստացիական խմբերը Արևելք-Նոր դպրոցում, Հյուսիս-Գեղարվեստում, Հարավում, Խառնարան-Մայր դպրոցում չեն սկսում ճամբարային աշխույժը, տեղս չեմ գտնում:
Բոլոր ճամբարային-ամառային սեբաստացիական ուսումնական հոգսերի մեջ ամենակարևոր-սիրելին ճամբարային-պարտեզային բաց լողափերն են… կրթահամալիրի Բանգլադեշում, կրթահամալիրի Սևանում՝ «Ժայռում», ուզում էի ասել, ասում եմ հաճույքով, հիմա ատամներս եմ կրճտացնում, կրթահամալիրի Զանգվում… «Հրազդան, ամառային իմ նազելի բնակարան» ճամբարային նախագծերին բարի ընթացք-պատում, դրանք ամառային «Իմ գետը» ձեր ներկայացումներում ինձ համար առաջնահերթ են մնում… Որքա՜ն հաճույքով Երևանի Զանգվում, Քարաշամբի Զանգվում, Բջնիի Զանգվում, …, Սիսի Զանգվում ամառային լողափերի մեկնարկը կազդարարեի… Այսպիսին լինեին Հայաստանում մեծահասակների, բոլոր կարգի իշխանությունների մայիսյան հոգսերի հոգսերը… մայիսյան հաղթանակներից կարևորները՝ Հայաստանով մեկ, Որոտանի հովտում, թե Արաքս-Արփաչայի խառնարանում, թե Աղստևի հովտում, լողափ-ամառային ճամբարների գործունեությունը…
Ի՞նչ մրցանակ, ով և երբ կշնորհի, Բանգլադեշի՝ արդեն քանի տարի գործող լողափերից մեկում հունիսյան-հուլիսյան մի օր ինձ կհանձնի իմ մրցանակը… Մի՞թե սա՝ այսպիսի մաքրող-զովացնող-կայտառացնող գործունեությունը, ամենամարդկայինը չէ գետերի երկիր Հայաստանի ամառային երեք ամիս տևող տապում… Չամաչեինք, տկլորանայինք, լողայինք. զգացել ե՞ք այն սարսուռը-մոտիկությունը, որ ջրից դուրս եկողները զգում են միմյանց նկատմամբ… մարդկային հարազատությունը… ավազի վրա զրուցելու…
Ինչո՞ւ մեր 2-5 տարեկանների լողափային պարտեզների, 5 տարեկանների ջոկատների, 6-10 տարեկանների լողափային ճամբարների դաստիարակ-կազմակերպիչները-ղեկավարները շորտով չեն լողափերում կրթահամալիրի Բանգլադեշի, հեծանվի վրա՝ իրենց հեծանվավար ջոկատի գլուխն անցած… Հեծանիվ վարելու-լողի-տրիաթլոնի դասընթացներն անցան, վկայագրերն ստացան, որ ջինսով լողափերում-հեծանվաուղիներում ման գա՞ն, սովորեցնեն ի՞նչ, ինչպե՞ս… ո՛չ միասին, ոչ որպես սովորող-սովորեցնող նախագծով ուսումնական գործունեության…
Ի՜նչ լավ են զգում մեր ճամփորդ ճամբարականներն ամենուր ու ամենքը՝ Հրազդանի կիրճում թե Անգլիական այգում, Արևելքից, Հյուսիսից թե Հարավից, ավագ դպրոցական թե կրտսեր… Սրան, այս քայլքին-ճանաչումին-տարածումին եմ ես անվանում հակաբացիլ անշարժության… Դավիթ Բլեյանն արթնացավ սովորականի պես, բայց անհատական նոր որոշում կայացրեց՝ փոխեց ընթացքը, ժպտաց ինձ հյուրասենյակում ու քունը առտու շարունակեց բազմոցին: Ջանքեր է պահանջել մեր հերոսից Հրազդանի կիրճում Արևմուտքի ճամբարի 4-5-րդցի ճամբարականների հետ 3-4 ժամվա թափառումը՝ ուսումնական-հագեցած, ուղեկցված անցորդների հետ կենդանի զրույցով, թերթիկների բաժանումով, իրենց ու իրենց ճամբարի-դպրոցի ներկայացումներով: Մայրիկ-ուսուցիչը գոհ է Դավթի տոկունությունից…
Դավիթն էլ գոհ է՝
– Հայրիկ, Շուշան, լավ անցավ մեր ճամփորդությունը, շատ լավ… Կեցցե՜ Սոնա Փափազյանն իր սիրով-հանդուրժողությամբ, իր սաներով… ուշադիր…
Այսքա՜ն բազմազան-առույգ-ստեղծական, մարդավայել գործունեություն-կյանք մեր ուսումնական ճամբարներով մեկ, բոլոր յոթում… այսքան ներառական-մատչելի-անխտրական, երկու տարեկանից սկսած… Այսօր մեր հեղինակած, քարուքռի մեջ զրոյից ստեղծած ճամբարների ստուգատեսն է, դրանց գործունեության մի պաշտոնական-ամփոփիչ ներկայացում… Ի՞նչ կլինի երկուշաբթի, հունիսի 12-ից, երբ ճամբարները ուսումնական պլանով որոշված պարտադիրից դառնում են լրացուցիչ կրթության, Ամառ 2017 նախագծով որոշված… Այս-մեր ճամբարները Բանգլադեշի քար ու քռին, արվաձանին բնակելի ոչ միայն կենդանություն-բացառիկություն հաղորդեցին՝ ցավոք, այդպես էլ մեզանից դուրս տարածում չստանալով (ինչո՞ւ. հարցրեք ու պատասխանեք, որ չհաշտվեք), այլև իրենց միջավայրով (ներսով-դրսով), ճամբարական-սովորողով, ջոկատավար ուսուցչով մարդկային դարձրին պահեցին՝ ետ դարձի-շեղման ոչ մի շանս չտալով… Սովորույթի իներցիայի ընթացքով, հանրապետություն-հասարակությունում ստատուս-քվոյի պարտադրանքով, ախր, սա՝ շեղումը, մեկից մեկ բեկում կլիներ, էսօր չէ՝ էգուց… Չթողեցինք՝ լինի, կարողացանք մեր նախագծով, հետո գծածի հունով, մեր, թող որ արահետով, բայց անշեղ ընթացքով… մի տուտը՝ երեխայի բնույթի մեջ, մյուս տուտը՝ հեղինակային մանկավարժության սկզբունքներում…
….Մինչև հունիսի վերջ իսկական հանրապետական ու բաց դարձնել «Սևանի ափին» հայրենագիտական բնապահպանական-ընթերցողական ճամբարի գործունեությունը։ Կեցցենք մենք, որ Վ. Անանյանի հետքերով, տեսեք՝ ինչ հետևողական ո՛ւր հասանք ու ի՛նչ ճամփա պիտի անցնենք էլեկտրագնացքով՝ Հրազդանի հովտով, Սևանի ափով, հետո՝ ոտքով, ավտոբուսով, Գետիկի հովտով մինչև Աղստևի հովիտ, հետո՝ Դևբեդով… Քասաղի հովտով մինչև Երևան, ու էլի… նոր ընթերցողական խմբերով… Հիացեք «Ժայռի» մեր ճամբարը պատանեկան ընթերցողական-գրողականի վերածելու մեր նախաձեռնությամբ, ժողովածուն էլ խմբագիր-թարգմանիչների պլեներային գործունեություն թող դառնա, ու այս գործունեության արդյունքը՝ սեպտեմբերի 21-ի մեր հանրային ամփոփման մասին հայտարարությունը… Ընթերցողական ամառ 2017-ը ընթացքի մեջ է, հիանալի է, ու ես պատրաստ եմ սպասարկելու նրան իմ ողջ ուժով․․․
Ամառը՝ կարդալու այս շրջանը, այսպիսի մեդիա-ֆիզիկական ցանցում՝ Սևանի ափին մեր, թե Բանգլադեշում՝ կրթահամալիրի որևէ անկյունում, նախագծում, մեդիագրադարանում, ընթերցողական բլոգում բաց չթողնեք։
«Ստամբուլի հայկական դեմքը» նախագծով կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ՝ Ելենա Սարգսյանի, գովելի իհարկե, նախաձեռնությամբ, հունիսի 22-ից 26-ը կլինեն Ստամբուլում… Հերմինե Անտոնյանը «Էռասմուս+» միջազգային ծրագրով իր գովելի իհարկե ջանքերով, հունիսի 6-16-ը մասնակցում է Իտալիայի Թուրին քաղաքում «Սոցիալական ձեռնարկատիրություն, դրա առաջխաղացումը» խորագրով դասընթացի։ Հունիսի 22-ից 25-ը մեծ խումբ սեբաստացի ուսուցիչներ և սովորողներ կրթամշակութային ճամփորդությամբ Վրաստանի Սոմցխե-Ջավախեթիում են… Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում, որ կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցի երիտասարդ ուսուցիչների Ստամբուլի հուլիսյան միջազգային ճամբարին… Հուլիսի 1-ից կրթահամալիրում կմեկնարկի հայ-բելգիական ճամբարը՝ կրթահամալիրի և «Հայ ուսանողական ջոկատներ» կազմակերպության գործընկերությամբ…
Իսկ Վրաստանի դեսպանատանը, մեր բարեկամ երկրի ու Վրաստանի դեսպան նորին մեծության Գեորգի Սագանելիձեի նախաձեռնությամբ, պլեների մեծ խմբով՝ հայեր-վրացիններ, քննարկում էինք Ամառ 2017 նախագծով հայ-վրացական զարգացումները… Ես կարևորում եմ, որ Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան անվան թիվ 3, Թբիլիսի մեր հին գործընկերներ թիվ 98, 24, 104, 37, 6,…. դպրոցների նորարար ուսուցիչների մի խումբ մասնակցի հունիսի 26-ի «Բարեկամություն» մանկավարժության ճամբարին... Ինչպես նաև գերմաներենի խորացված ուսուցմամբ, Հումբոլտ եղբայրների անվան հետ կապվող հեղինակային մանկավարժությամբ, այժմ Հավլաբարում հայտնված Թբիլիսիի թիվ 34 դպրոցի, որի հետ նոր ենք ուզում կամուրջներ հաստատել…
Մեր միջազգային ընթացիկ ու առաջիկա համագործակցության ոչ լրիվ ցանկն է սա… Էլի տպավորիչ: Սրանով, նաև իմ այս գրով ես հորդորում եմ ավելի նախաձեռնողական գործունեության, միջազգային կրթական-մշակութային-գիտական-մարզական-սոցիալական բնույթի ամենատարբեր ծրագրերում-նախագծերում ընդգրկվելու համար յուրաքանչյուրդ կունենա-առավելագույն աջակցության… Իսկ կրթահամալիրի հնարավորությունները սրանցով լիուլի դրսևորվում են՝ էժան ճամփորդելու, աշխարհը ճանաչելու, ձեր իմացած կիսատ օտար լեզուները մտածելով-խոսելով լավացնելու… Լիքը լավ բաներ… Էլ չեմ ասում մասնագիտական կրթության բարձրացման, հեղինակային մեր մանկավարժության տարածման նոր հնարավորությունների մասին… Ամառը հենց սրա շրջանն է, ես պնդում եմ, որ հանգստի լավագույն ձևը ճամփորդությունն է…
Չմոռանանք նայել mskh.am-ի հաշվիչին. երեկ այն ցույց տվեց օգտատերերի 5000 քանակ… Վատ չէ՞ հունիսյան արձակուրդային-քննական Երևանի համար, որպես այլընտրանք իրական՝ ուսուցում, նախագծային-ճամբարային՝ իր բանգլադեշյան պլեներով, «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ ներկայացումների շարքով…
Բլոգային ուսուցում
Ինչո՞ւ չի կարելի, որ իր ուսումնական անհատական բլոգի պատասխանատվությունը լիարժեք կրի սովորողը, եթե սովորող է, սկսած 3-րդ դասարանից, ինչպես յուրաքանչյուր մանկավարժական աշխատող… Բա ո՞վ կրի՝ լեզվի պետական տեսչությո՞ւնը, դպրո՞ցը, ո՞վ։ Ինչո՞ւ չի կարելի, որ սովորողի բլոգն ունենա լեզվական խմբագիր-խորհրդատու-օրինական ներկայացուցիչ, ում հետ սովորողն ամեն օր քննարկի նաև լեզվական ինչ-ինչ հարցեր… Դե, խմբագիր-խորհրդատուն էլ հետևի ամեն օր, կարդա սովորողի, ում շահերը ներկայացնում է, հրապարակումները… Ո՞ւմ ենք ուզում կենդանի մայրենիի զարգացման-պահպանության թիվ մեկ պատասխանատու ճանաչել, եթե ոչ անհատին՝ լեզուն կրող սովորողին, նրա ընտանիքին, նրա օրինական ներկայացուցչին… Այո, ինչո՞ւ ենք այսպես կարմրում սովորողի հնարավոր լեզվական սխալների համար, որ մղվում ենք անմիջապես ուղղելու-բլոգը փակելուն… նյութը անպատրաստ հրապարակելու դեպքում… Բլոգը չէ մեր հայտնագործությունը, այլ բլոգով ուսուցման ամբողջական ու ներառական կազմակերպումը, ստեղծական ու մոբիլ։ Աջակցե՞լ են սովորողին-ուսուցչին բլոգին ներկայացվող պահանջները. դրանց բարելավման-փոփոխման ի՞նչ առաջարկներ են հրապարակվել-արվել մանկավարժության կենտրոնում, որ անարձագանք են մնացել… Ամառային ընթերցողական նախագծերը, մանկավարժության ճամբարները լավ հնարավորություն են նաև բլոգային ուսուցման մեր կազմակերպումը, ձեռքբերումները փորձագիտական նոր մաղով անցկացնելու համար:
Արևիկ Տատինցյանն է մեր տանը։ Դավթի ամառային նախագծերից մեկը՝ Շուշանի սենյակը գիշերը, տիեզերագիտական միջազգային ճամբար մեկնողի համար լավ տրենաժոր է։ Հետևենք Արևիկին իր երեք բլոգներից որո՞ւմ… Իրենը միայն իրե՞նն է, ինչպես ինքը պնդում է։ Բա մե՞զ… բա մե՞նք…
Նախագծային ուսուցում։ Սովորող սովորեցնող
Աշոտ Տիգրանյանն ինձ այնքան կարևոր տեղեկություն փոխանցեց իր ամառային ուսումնական հունիսի նոր նախագծային գործունեության մասին, այնքա՜ն կարևոր, որ ես իմ գրով ձեզ հայտնում եմ… Աշոտ պապիկ իմաստունը մեր հանրահայտ-ընդունված, Աշոտի չափ ո՜վ է կարդացել-կարդում, ով գիտի ինչպես, ով կարող է ողջ հասուն կյանքը դարձնել իմացումի-ճանաչման-փոխանցման (ուսուցումի) անընդհատ մի ընթացք…Նրա կողքին հիմա հայտնվել են Արևմուտքի դպրոց-պարտեզում 4-6 տարեկանները, 7-10 տարեկան 1-5-րդցիները, նրանց ուսուցիչները… Ա՛յ քեզ մենթորական աշխատանք, ամբողջական բաց, առանց տարիքային-վարչական սահմանափակումների շրջան, Աշոտին արժանի… Շնորհակալ եմ, Աշո՛տ, որպես Դավթի հայրիկ, ով կյանքում, ոչ միայն «Ինչուիկի» եթերում, իրական իմաստուն պապիկ ունեցավ, շնորհակալ եմ որպես հազարների Տիար ու քո ընկեր… Ամբողջական մենթորական բաց գործունեություն 2017-ի համար ու 2017-2018 ուսումնական տարի: Հալա՜լ է…
Տեսեք՝ խոսքս-գիրս ո՛ւր է տանում քաջ որսկանի գյուլլի պես… Հեղինակային մանկավարժության պատվիրատուի՝ սովորողի-սովորեցնողի ընտանեկան հարթակի ձեռքբերումի ստուգատեսային հունիս կդառնան մեր մանկավարժության ճամբարները… Սովորողի-ուսուցչի-խմբի-դպրոցի-կրթահամալիրի տնօրենի՝ անընդհատ ու մատչելի բլոգ, ուսումնական նյութերի ստեղծման-որոնման մատչելի համակարգ՝ մեդիագրադարան, ուսուցման անհատականացման-ինքնուրույնացման՝ մեկ համակարգիչ-մեկ սովորող կազմակերպմամբ, երբ պետական ստուգումներն էլ ուսուցում են դառնում, ուսումնական-ընտանեկան ամենշաբաթյա-ամենամսյա ֆլեշմոբ, տնային աշխատանքը՝ սովորողի ընտանեկան պատվեր, ամբողջական ներառական ֆիզիկական միջավայրը՝ աշխատող ծնողի-հոգսաշատ ընտանիքի միջոցներին խնայող վերաբերում, վստահության-հարգանքի վրա կառուցված հարաբերություններ-լուծումներ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում… Գլխավոր հարցը՝ էլ ի՞նչ պիտի արվի, որ ծնողը դառնա այս մանկավարժության՝ իր երեխայի ձեռքբերումի տարածողը իր շրջակա միջավայրում, իր մեդիայում։ Խնդիր, որ ինձ զբաղեցնում է ամբողջությամբ։
Այո, սովորող-սովորեցնող նախագծով, ուսումնական ճամբարներով, ստուգատեսային միջավայրում, ասված է որպես բինոմ՝ մոբիլ ու ստեղծական, մենք մեր յուրաքանչյուր սովորողին հետևողական աջակցում ենք, որ իր լիազոր ներկայացուցիչների՝ հարազատների հետ ձևավորի-կազմակերպի ընտանեկան միջավայրը որպես սեբաստացիական, ինքնահաղթահարման բարդ-անհատական ճանապարհով՝ քավարանով անցնի:
Երեկ հանդիպում էր 4-5-րդ դասարանների լրագրական խմբի հետ… Չգիտեմ՝ այսպես ճի՞շտ է, ըստ տարիքային խմբերի… Թե՞ լավ կլիներ՝ ըստ թեմաների, սովորողների ընտրությամբ, տարատարիք խառը… Երեկ խոսում էինք կրթահամալիրի լողափերից, դրանց զարգացումից, այսօր՝ դատելով հրավերի բովանդակությունից, նախագծային ուսուցման զարգացումներից… Ամբողջովին նախագծային ուսուցում ստուգատեսային միջավայրում, ուսումնական ճամբարային գործունեությունը՝ հենց նախագծային ուսուցման զարգացում… Ճամբարից ճամբար, ուզում եք՝ 2016-ի հունիսից 2017-ի հունիս, մե՞ծ ժամանակ է, համեցեք՝ 2017-ի հունվարից 2017-ի հունիս նայենք՝ ի՛նչ ճանապարհ անցանք… Ինչպիսի՞ն է լինելու 2017-ի սեպտեմբերը մեր. դա հիմա՝ 2017-ի հունիսին՝ այս ճամբարներում, հետո մանկավարժության ճամբարներում՝ 19-21-ը, 26-28-ը հունիսի, 12-16-ի Բանգլադեշյան պլեներում, իր 22-24-ի արտագնայով, չի՞ որոշվելու, Ամառ-2017-ի մյուս նախագծերով չի՞ որոշվելու, բա որտե՞ղ, ով, երբ… Թե՞ այս ամենը մի շրջանի՝ Ամառ 2017-ի կյանքն է մեր, հետո վերադառնալու ենք՝ սկսենք 2017-2018 ուս. տարին… Բա զարգացո՜ւմը, շարունակականությո՜ւնը… Նկատեցիք-արձանագրվե՞ց՝ հունիսի 3-ին Երևանում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամում, կրթահամալիրի վրացախոսների ակումբը ներկայացուցչական կազմով, և Թբիլիսիում՝ Քաղաքացիական ֆորումում, կրթահամալիրի տնօրենն ու միստր Յուրան, ներկայացնում էին հայ-վրացական կամուրջներով մեր ծրագրերը… Իրականացրած է. իսկ մասնակիցները՝ Երևանում թե Թբիլիսիում, պետք է… պետք է… ավելի շատ պետք է… Պետք է դուրս գալ քննարկման ֆորմատից դեպի գործողություններ. Եզրակացնում-բանաձևում է մեր Միքայել Կամենդատյանը և՛ Երևանի, և՛ Թիֆլիսի կլոր սեղանների մասնակիցների համար…
Եվ այսօրվա լրագրողական հավաքում սեբաստացիների, և՛ մասնաժողովում, և՛ վաղվա միասնական սեմինար պարապմունքում սեբաստացի դասավանդողին, խմբին, ընտանիքին, անհատին՝ սովորող թե ուսուցիչ, դեպի գործողություններ մղելու, գործողություն պարտադրելու նոր կազմակերպումն է… Մեր Վահանի՝ Արևիկ Տատինցյանի եղբոր նման, դեպի գործողություն… և ինը ամսական հսկան բռնեց ու ատամ հանեց…
Այո, նոր 12-րդցի դարձածները՝ ուսումնական ճամբարային-բանգլադեշյան պլեների օրերին 11-րդ դասարանից 12-րդ դասարան անցում կատարողները, քննարկեն-որոշեն 2017-2018-ի իրենց անհատական ուսումնական պլանը, խմբային, դասարանական ուսումնական նախագծերը ու դրանց կազմակերպումը, հետո հայտարարեն իրենց կազմակերպումը ընդունելության, հրավիրեն իրենց անծանոթ պատանիների իրենց դասարան՝ սովորելու… Սա չէ՞ կարևոր գործողությունը սեբաստացու համար, ով իր մանկավարժությունը համարում է իր գործողությամբ տարածման արժանի-կարևոր իր կյանքում… Ինչպե՞ս ներքին-դեպի ընդհանուր եկող, գործողություն չդարձող քննարկումից վճռականորեն անցնել անհատականից-խմբից եկող գործողությունների… Հանրայնացնել տարածել մեր մանկավարժությունը սրանով, այսպես և գործողությունների շաբաթ կդառնա Բանգլադեշյան պլեները՝ ստեղծական և մոբիլ բաց պարապմունքները, որպես յուրահատուկ-կոնկրետ՝ կրթահամալիրային, արտագնա՝ կոմայգի-անգլիական թե Ջավախքի հարթակներում, Սևան-Ժայռի ճամբարից՝ Սևանի լողափերով, հակաբացիլներ…
Մեր Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիոյի նախաձեռնած զրույցը թարգմանիչ-լրագրողական նախագծերի ճամբարական պատանիների հետ հայրենագիտության բացօթյա հարթակում ստացվեց. ես ինձ ժամ ու կես (ո՜նց թռավ, 30-ից ավելի մասնակիցներից ոչ մեկս ախր չձանձրացավ-չշեղվեց, հազիվ հասցրինք զրույցից դուրս մի-մի պաղպաղակ ուտել)… Այսպիսի՝ վստահության միջավայրով իրար ճանաչող ուսուցիչ-սովորող-տնօրեն, իսկապես բաց, առանց արհեստական-բաժանող գծերի, պատանիների ուսումնական-իրագործման հարթակ ունենք կրթահամալիրում… Չեմ հետաձգում. ունեք ողջ իշխանությունը լիազորությունը ձեր անհատական ուսումնական նախագծով լիարժեք իրագործելու-դրսևորելու, ձեր տաղանդով բոլորիս տեսանելի դառնալու համար… Աշխատեք, վաստակեք ողջ ամառ, Ամառ 2017-ը այդպիսի նախագիծ է, անհատականացրեք… Հենց դուք ընդունեք Ավագ դպրոց ձեր նոր հասակակիցներին՝ վստահելի, յուրաքանչյուր դեպքում, հաղթահարելով խաբեության-արհեստականության-մարդկային կապիտալի մսխման, ոչ խնայող օգտագործման դեպքերը…
Հայաստանում 2016թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում 52 հազար աշխատող երեխա կա, այդ թվում՝ երեխայի համար արգելված համարվող աշխատանքում ընդգրկված։ Արգելվածը լավ չէ, բայց ընտանիքի այս խոցելի վիճակում չաշխատելը՝ մեծով-պստիկով, օր առաջ ոտքի կանգնելու, աշխատանքով արժանապատիվ վիճակ հաստատելու համար, շատ վատ է… Ես հարգում եմ աշխատող երեխային ու ամառը իր հուլիսով-օգոստոսով վաստակով աշխատանքի պլեներային հարթակներ եմ դիտում կրթահամալիրի պարտիզապուրակայինը, «Ուսումնական ամառ 2017» նախագծայինը, կրթահամալիրի արհեստանոց-լաբորատորիաները, Ագարակ ուսումնական կենտրոնը, նախագծային առաջարկները պատանու՝ խմբային, թե անհատական։ Գործեք, ստեղծեք շատ ավելի, քան կա, քան կաք։
Իսկ կրթահամալիրի ուսումնական ճամբարներում, ճամբարական լրագրողների-խմբերի նախաձեռնությամբ, բացօթյա հանդիպում-քննարկումները կրթահամալիրի տնօրեն-տիարի հետ շարունակվում են, երեկ մենք Հարավի մեր ճամբարում էինք, Գոհար Բալջյանի ու Քրիստինե Շահբազյանի սիրալիր պատրաստությամբ… Ի՜նչ մարդկային միջավայր է՝ մեր ստեղծած բնության մեջ՝ պարտեզում, պարզ-հարմար պարապմունքային պայմաններով, էլի մեր ստեղծած, լսելի-վստահելի-փոխանցելի… զրույցով: Փոխանցելի՞, հարցնում եմ, ոչ միայն սովորողների-ուսուցիչների բլոգներով, աուդիո-վիդեո-տեքստային-լուսանկարային պատումներով, այլև նախաձեռնություն-նախագծերի տեսքով, որ ծնվում են (ծնվեցի՞ն) այսպիսի հանդիպումների ընթացքում… Մեր ճամբարական սովորողները տրամադրված են ինձ փոխանցել-ի ցույց դնել իրենց ուսումնական ձեռքբերումները, իսկ ես, օգտագործելով նաև այսպիսի հնավորություն, ուղղում-կողմնորոշում եմ նրանց ամառային շարունակական նախագծերով իրենց ուսումնական գործունեությունը հանրայնացնել-ներկայացնելու:
Ընտրության աստիճանի կոնկրետ լինելու փուլ չե՞նք թևակոխել, բոլոր կարգի սեբաստացիներ… Թույլ տվեք, որպես կրթահամալիրի տնօրեն, կանոնադրության ողջ ուժով-պարտականությունների առավելագույն ծավալով-կրթահամալիրի ողջ հնարավորություններով աջակցեմ, լսո՞ւմ եք՝ աջակցեմ ձեզ, յուրաքանչյուրիդ, սովորող-ուսուցիչ, խումբ, ընտանիք, դասարան-դպրոց, ձեր հարազատական միջավայրում՝ ընտանիքում, թաղում, ձեր ճամփորդությունների ժամանակ, ձեր ծրագրած գործողություններով ձեր մանկավարժական-ուսումնական ձեռքբերումները տարածելու: Սրանով, այո, ձեզ է փոխանցվում կրթահամալիրի բոլոր ծրագրերով, բոլոր դպրոցների, քոլեջի, դասարանների, խմբերի՝ նոր սովորողներով-սաներով-ուսանողներով համալրումը-ընդարձակումը…
Գեղարվեստը կրթահամալիրում
Մեր ուսումնական ճամբարներն են այդպիսիք, մեր Ամառ 2017-ի նախաձեռնությունները, մեր «Գեղարվեստը կրթահամալիրում» անունը ստացած, տարիներով ձևավորված բաց հանրային համակարգը՝ իր շուրջտարյա գործունեությամբ… Բազմաճյուղ գեղարվեստ՝ կերպարվեստի, երաժշտության, կինո-ֆոտոյի, թատրոնի, գրականության, զարդակիրառական ուղղություններով, դրանց հանրակրթական, այդ թվում՝ նաև սովորողի ընտրությամբ ու լրացուցիչ դասընթացներով, ակումբներով, համերգներով ուսուցմամբ, պարբերական ցուցադրություններով, օրացույցով ավանդույթի ուժ ստացած նախաձեռնություններով-ծեսերով-տոնախմբությամբ, մեդիա ու ֆիզիկական միջավայրում, գեղագիտական-հետաքրքիր-շարունակական-թափանցիկ միջավայրով, ներառական արհեստանոց-արվեստանոցային ամբողջական համակարգով, գործող-հայտնի մասնագետներով… Բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի թե ոչ սեբաստացի, մեծահասակների համար՝ ծանոթ-անծանոթ, կրթահամալիրում թե արտագնա… Սա եմ ես անվանում հակաբացիլ անճաշակության… անշարժության… որովհետև ամեն գեղարվեստ… շարժման մեջ կպարտակվի…
Իմ ականջներում չեն լռել Մայր դպրոց-խառնարանում Անդաստան-կրթահամալիրի չորս կողմերից համերգ-ներկայացում-հակաբացիլ տոնախմբությունների ձայները-գույները-շարժումները… «Հակաբացիլ տոնախմբություն». մեր մանկավարժությունն այսպիսի հակաբացիլների արտադրություն-առաքում է: Ի՞նչ արտադրություն՝ առանց առաքման. հակաբացիլների այս տարածման գործը, ուզում եք՝ անվանեք առաքելություն, բայց ստեղծումի հետ է, որպես թը՜ռռ… Մենք ունե՞նք սրա հանրային պատվերը։ Մենք մեր ջանքերով ազդում ենք այդպիսի պահանջի ձևավորման վրա։ Մեր մանկավարժության ձեռքբերումների, որպես հակաբացիլներ դրանց տարածման լավագույն շրջան է ամառը, իր տոնախմբություն-համերգ-ներկայացումներով, կրթամշակութային արշավներով, մանկավարժության ճամբարներով, ընթերցողական լողափային ճամբարներով, պլեներներով… ուսումնական ֆլեշմոբներով, իհարկե:
Երեկվա ցուցադրության-համերգը գեղարվեստի դպրոցում-Հյուսիսային դպրոց-պարտեզում, նոր ցուցասրահի բացումը, կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների կերպարվեստի ընտրությամբ գործունեության սովորողների ներկայացումը այդպիսի մի առողջաբեր հաբ էր, որ ընդունվեց շնորհակալությամբ: Սրանով Գեղարվեստի մեկուսացված ցուցասրահին փոխարինելու է գալիս ուսումնական միջավայրում ցուցադրություն-համերգը՝ իր ներսով-դրսով, փոփոխելի, մասնակցային։
Կրթամշակութային արշավի է պատրաստվում և Քնարիկ Ներսիսյանի «Նոր Գեղարվեստ» նախագիծը, նրա ճամբարային ջոկատը: Կրթամշակութային արշավը՝ որպես մեր մանկավարժության փոխանակման-ուսուցման-տարածման կազմակերպում, ամառային ուսումնական նախագծերով պահանջված-ստեղծված, պատմություն ունի… Դեռ լսելի են, չեն մարել մեր ականջներում Շուշիի ավերակների շշունջները. Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ով այնքա՜ն արդյունավետ աշխատեց մեր «Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թող ըլլա» համերգ ներկայացման ընթացքում, հուսալի գործընկեր է, սեբաստացի ծնող, ով, ինչպես 2013-ին, տրամադրում է Շուշիի մասնաճյուղը, հարմար հարթակ մեր Բանգլադեշյան պլեներ 2017-ի համար… Պլեներ 2017-ը սրանցով՝ կրթամշակութային արշավներով, ունի իր շարունակություն-զարգացումը, պլեներ 2018-ի պատրաստության մեկնարկը: Անընդհատությունը-անդադրում ուսումնական աշխատանքը, ասված է, ինչպես կյանքը, մեր մանկավարժության կրեդոն է՝ հավատամքը… Թե չէ ի՜նչ ստեղծական ու մոբիլ, ամբողջական ներառական…
Լրացուցիչ կրթություն
Միայն իմ նոր աշխատասրահը կրթահամալիրի Կենտրոնում կտեղավորեր կրթահամալիրում լրացուցիչ կրթության, 2017-ի ամառային եռամսյա շրջանի, 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության պատրաստության այսքան մասնակցի։ Բոլոր տարիքի սեբաստացի-ոչ սեբաստացի երեխաների (մինչև 18 տարեկան), մեծահասակների՝ 18-ից բարձր, որպես իր ազատ ընտրությամբ լրացում իր հիմնական կոչվող կրթությանը, որպես միակ կրթություն-հոբբի-նախասիրություն… ինչպիսի՜ անտակ-անեզր-բաց անխտրական-յուրաքանչյուրի անհատական նախասիրության բավարարման հնարավորություններ կան այսպիսի բովանդակային, մարդու ներսից, իրական պատվիրատուով ուսուցման համար… 2017-ին այսպիսի ուսուցումը մեր ուսումնական կենտրոններում, արտադպրոցական կոչվող տարածքներում ստանում են առաջնահերթություն-կարևորվում իմ, իմ աշխատակազմի կողմից։ Դիմում եմ յուրաքանչյուր սեբաստացի մանկավարժական աշխատողի-ընտանիքի-մեծահասակի-սովորողի՝ ոչ միայն եկեք, ներգրավվեք, այլև բերեք ձեզ հետ…
Որ ուսումնական ֆլեշմոբները՝ որպես հեղինակային մանկավարժությամբ ձեռքբերում, մոբիլ ու ստեղծական, ամբողջական ներառական՝ դպրոցի-ընտանիքի, ծանոթի-անծանոթի, սեբաստացու-ոչ սեբաստացու, քաղաքակրթական գործիք է՝ որպես լրացուցիչ կրթություն, ընտանեկան այս աշխատանքի կազմակերպիչներից Յուրա Գանջալյանը հիշեցնում է ժամանակին, ինչպես ճամբարական Մարինե Ամիրջանյանը, որպես 2016-2017 ուստարվա խնդիր… Ե՛վ մանկավարժական նորարարության հունիսի 26-ի բաց ճամբարը, և՛ ընթերցողական-լողափային ճամբարները՝ կրթահամալիրի Բանգլադեշում, թե Սևանի «Ժայռում», ամենուր, որտեղ ճամփորդ սովորող-ուսուցիչն են, որևէ հավաքանիով, սրա, այս պահանջված կապուղու գործածման շրջան են: Ես ասում եմ, իհարկե, արձանագրենք սա որպես ամառային թիվ երկու նախագիծ՝ իր տարողությամբ-հասանելիությամբ, ու իրականացրեք ուսումնական ֆլեշմոբը իմ լիարժեք աջակցությամբ:
5-6 տարեկանի ուսուցում
Դավիթ Բլեյանն իրիկունը տնային խաղի՝ մտածողության զարգացման քարտերով լոտոյի ընթացքում, խաղով տարված կարդացել է 143 բառ-բառակապակցություն-նախադասություն… Մեր ավագ դպրոցի իր քույրիկ Մելինե Մարտիրոսյան խաղընկերն է հաշվել։ Ինչ էլ գլխի է ընկել ինչպես հավաստի գնահատի Դավթի ուսումնական գործունեությունը… Մեր 6 տարեկան դարձող 5 տարեկանների ուսումնական հմտությունները հիմա, այս շրջանում այդպես են աճում՝ սնկի պես… Չխանգարենք, բնական-ամբողջական ներառական-խթանող միջավայրով նպաստենք այսպիսի՝ կենսաբանորեն որոշված հասունությանը մարդու, նրա կարողությունների զարգացմանը, որոնք այնքա՜ն տպավորիչ կարող են դրսևորվել ուսումնական ճամբարում, Ամառ 2017 ուսումնական նախագծերում՝ տանը թե դպրոցում, ճամփորդելիս, ամենուր…
Մենք երեկ Անահիտ Հարությունյանի՝ մասնագիտական խմբի ղեկավարի, մենթոր-դասվարի համակարգմամբ սկսեցինք 2017 թվականի սեբաստացի վեց տարեկանների ուսումնական գործունեության ուսումնասիրությունը… Անպայման բաց-մանկավարժական, համակողմանի: Հասկանանք՝ որտեղ է իր զարգացման հունիսին մեր 6 տարեկանը, 121-ից յուրաքանչյուրը … առանց նրա ճամբարային աշխույժը-կյանքը խաթարելու… Այն պահից, 2016-2017 ուստարում, երբ երեխան դարձել է մեր 5 տարեկանների ուսուցման ծրագրի սան-սովորող կրթահամալիրի որևէ կրտսեր դպրոց-պարտեզում, քոլեջում, մենք՝ դպրոցը իր ղեկավարով, 5 տարեկանների ուսուցիչներով, ծրագիրը, դարձել ենք 5 տարեկանների, հիմա 6 տարեկանների՝ իր կյանքով ապրելու-զարգանալու այս բնական իրավունքի պաշտպաններ: Իսկ պաշտպանությունը բարդ աշխատանք է, որովհետև կողմերից մեծերը՝ ուսուցիչ թե ծնող, կարող են մոռանալ գլխավոր կողմին՝ իրենց պաշտպանյալին, երեխա սովորողին… Իսկ երեխան հո պատժված-դատապարտված չէ՞, որ մեծանում է այսպես, մեծերի գծած սխեմաներից դուրս… Մի՛ շտապեք, ծնողներ, նոր որոշումներ կայացնելիս, իր ուսումնական այս շրջանում գլխավոր ձեռքբերումը ներառված լինելը կարող էր լինել, երեխայի ինքնազգացողությունը… Ինչպես 6 տարեկան Դավիթ Բլեյանը, Թիֆլիսից հետո շնչասպառ գնաց երկուշաբթի առավոտ շուտ իր դպրոց-դասարան-խումբ.
– Ընկերներիս, պա՛պ, բացօթյա լողավազանում նոր հնար պիտի ցույց տամ…
Իսկ երեկ իրիկուն.
– Պապ, որ մենք Թիֆլիսում էինք, մեր խմբի Անուշիկը ընտանիքով Եգիպտոսում է եղել… Եգիպտոսո՜ւմ, պա՜պ, ինչեր է տեսել…Դավթի աչքերը պիտի տեսնեիք. Անուշիկը՝ Եգիպտոսում, Դավիթն՝ իր բուրգերով, իր Ալեքսանդրյան գրադարանով․․․ Թբիլիսիից ետդարձի ճանապարհին մեքենայում, մինչև Դիլիջան հասնելը հաշվում էր-հաշվում, բնական թվերով 1-ից սկսած, բարձր, հատ-հատ, 1000-ն անցավ: Ես վատ չեմ ճանաչում մեր հարյուրից ավելի 6 տարեկան դարձածներից յուրաքանչյուրին, ամեն մեկը՝ մի-մի Դավիթ-Անուշիկ… Մի՛ շտապեք որոշում կայացնելիս, թողեք՝ ամառը հասունանա, ինչպես թութը, ծիրանը, թողեք իրենց կյանքում վճռական նշանակության արևն առնեն, հաշվեք-չափեք-կարդացեք-գրեք աջ ու ձախ, պատմեք ու լսեք, շատ ուշադիր, անշտապ, որպես ձեր կյանքի գլխավոր գործ, լսեք-լսեք-լսեք ձեր երեխային իր բոլոր դրսևորումներում-գործողություններում, թող խոսի-խոսի-խոսի՝ պատմի, գլխավորը այս կենդանի խոսքի զարգացումն է… Հեծանիվ քշի, դժվարություններ հաղթահարի, իր նախընտրած խաղերով-գործունեությամբ կենտրոնանա… Ճամփորդեք շատ՝ Երևանից Հրազդանով, տուտը վեր-վար, Թիֆլիս թե Եգիպտոս, չկա էական տարբերություն այս բնական զարգացման համար.. Միայն մի՛ շտապեք, Դուք եք որոշումը կայացնողը, բայց երեխայի փոխարե՞ն… հակառակ երեխայի բնույթի՞․․․ Ինչո՞ւ ձեր ուժով-իշխանությամբ չդառնաք նրա շահերի կյանքի իրավունքի պաշտպան: Մի՛ շտապեք:
Դավիթ Բլեյանը Մայր դպրոցից տուն ճանապարհին նոր դրոշներ է հայտնաբերում իր եռագույնի կողքին՝ մեկումեջ… Չի հանգստանա, մինչև չհասնի տուն ու ինտերնետով պարզի…
– Պահո՜, էս Տաջիկստանի նախագահը ի՞նչ է անում մեր կողմերում…
– Մոնղոլ-թաթարական արխավնե՜ր, մոնղոլ-թաթարները հասել են Միջին Ասիա, Տաջիկստան-Տաճկա-Հայաստան,-սկսեց երգել Դավիթը սարկարգ Վոլոդիայի երգերից… Դավթի մյուս սիրելի Շուշան Բլեյանն էլ «Արի, իմ սոխակ» ելույթն է ուղարկել Դավթին։
Մասնագիտական կրթություն
Երեկ ես կարողացա մասնակցել կրթահամալիրի գրադարանում քոլեջի «Գրադարանային գործ» մասնագիտությամբ դիպլոմային նախագծերի ներկայացմանը, որ պաշտպանությո՞ւն է կոչվում… ո՞վ է պաշտպանվում, ումի՞ց… երբ իրոք բաց է-տեսանելի ուսանողի ողջ ուսումնառության ընթացքը, շոշափելի-արձանագրված նրա մասնագիտական ուսուցմամբ ձեռք բերածը… Ուսանողը, ոգևորված խոսում է կրթահամալիրում գրադարանային գործի՝ իր մեդիա և ընթերցարանային կազմակերպման կենդանի, անընդհատ զարգացող սովորող-սովորեցնող համակարգի մասին՝ որպես այլընտրանք Հայաստանով մեկ գոյություն ունեցող դպրոցական գրադարանների… Ինչո՞ւ հիմա՝ հարցնում եմ, ինչո՞ւ այս հարթակում… Իսկ ինչպե՞ս են ուսանողները դա արել, անում, ձեռքբերումները տարածում ուսումնառության ընթացքում, իրենց հասանելի ֆիզիկական մեդիա միջավայրում… Ուղիղ եթերի արժանի՝ հանրային հարթակ էր երեկվա պաշտպանությունը…
Հետո քոլեջի դասավանդող Գայանե Թերզյանը միջանցքում հիմնավորում էր իր առաջարկը կրթահամալիրի քոլեջում նոր մասնագիտությամբ զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասնագետի, զբոսաշրջային ծառայութուններ կազմակերպողի (օտար լեզվի խորացված իմացությամբ) ուսուցում սկսելու մասին… Ո՛չ հետո, հիմա՝ ասում եմ ես, ո՛չ ցանկություն-«լավ կլիներ», այլ որպես նոր ամառային մի նախագիծ դասավանդողների մի խմբի… Ինչպես հունիսի 26-ին սկսվող մանկավարժության նորարարության ճամբարը՝ որպես նախաձեռնող ուսուցիչների մի խմբի նախագծային իրագործում, անպայման սովորողների մասնակցությամբ…
Կրթական պարտեզ
Հարթություն փոխեմ՝ զարմանաք. կրթահամալիրի դպրոցների հեծանվուղիների-անցումների ավարտումը-ամբողջացումը՝ որպես նոր ուսումնական-բնակելի միջավայր. երեկ հետևում էի Գեղարվեստի հարավային ճակատով հեծանվավազքին, սպասում Շամիրամի դպրոցի հեծանվաուղու անվտանգության գոտու լուսանկարներին․․․ Իմ, Նվարդի և Էլյայի աշխատանքային ջոկատի օրակարգում Քոլեջի հեծանվուղու կառուցման ավարտումն է, առանց որի մեր կրթական կասկադը՝ արևելք-արևմուտք ճառագայթով, մինչև ե՞րբ շարունակի կիսատ մնալ: Կլինի՞ հունիսին:
Բանգլադեշն առանց ցանկապատի կամ Բանգլադեշը՝ նոր լանջաղբյուր. բազում լուծումներ զարգացան-առաջացան 2016-ին. պլեներից պլեներ ի՞նչ փոխանցումներ կլինեն-եղան, մի քայլով անգամ կմոտենա՞նք Բանգլադեշում ապրող մարդուն, կմտնե՞նք նրա թաղային-շենքային բնակավայր: Անցյալ տարի իմ հնչեցրած կոչը՝ «ոչ մի ժանգոտ մետաղ Բանգլադեշում»-ը առարկայական կդառնա՞: Այսպիսի մտքեր, որ Երևանից ինձ հետ են, Թիֆլիսում ինձ չկորցրին, կարոտի՞ց է, այդ զորեղ, զորեղ կարոտից: Ես եմ: Չե՛մ փախչի, ոչ էլ ճամփորդությունը փախուստ է քո իրական կյանքից, քո իրականությունից… Եկել է, ասեմ:
Դուրս եկա արևմտյան ճանապարհով, մարզադաշտով… Ա՛յ քեզ երևանյան սիրելի տեսարան. բաց-բացած մարզադաշտը մեր լեցուն էր բնակիչներով տարատարիք… Սևանից բերած ավազով վոլեյբոլի դաշտում ասեղ գցելու տեղ չկար, փոքրերը՝ ոտաբոբիկ… Նույն աշխույժը՝ ռազմամարզականում, ֆուտբոլի դաշտում, հեծանվաուղում… շենքի շուրջ՝ մեծ ու փոքր շրջանագծով… Կա՞ն Երևանում սրանցից ավելի անվտանգ-հարմար հեծանվաուղիներ… Ժպտացի բանգլադեշցիներիս՝ հալալ է, ձեզ լինի… Նույն աշխույժն էր և մարզադաշտին կից, իմ ասած՝ Մայր դպրոցի հարավային պուրակում… Միայն թե տաղավարի անճոռնիությունը բանգլադեշյան պլեների Արտմիջավայրի մի նախագծով լուծեք… Ո՞ւմ եմ դիմում… Հիշում ե՞ք բանգլադեշյան պլեներով 2014-ի հսկայածավալ միջամտությունը Բախշյան մանկական այգում…
Լողափային ընթերացարանների վռազ ձևավորումը, որ լողափերում մեր ամառային ընթերցանության կազմակերպումը խթանումը, օրերի հարց է, Մարի Գաբանյանն իր աղջիկներով-տղաներով գրադարանի ստանձնել է սրա համակարգումը-սպասարկումը, մասնագիտական աջակցությունը. ուրիշ էլ ո՞վ… Սա ոգևորիչ դաշտ է ընտանեկան, մասնավոր այլ մատչելի ներդրումների համար…
***
Չհամեմատվես՝ պահանջում է ինձանից իմ ընտրած-հեղինակած մանկավարժական աշխատանքը։ Նույնը պարտադրում էր ինձ իմ մայրը՝ ձեռդ բա՛ց պահի, բայց չհամեմատվես… Մենք՝ մեր ճամփով, մեր պատասխանատվությամբ-ինքնարտահայտմամբ, մեր գյուտերով… մեր սեբաստացիական կյանքով-մանկավարժությամբ ստեղծած խորհրդանիշներով… ինչպես ուսումնական ճամբարը, սովորող-սովորեցնողի սքանչելի ամառը…
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան