Մի ամառվա խճանկար
Կրթահամալիրի տնօրենի հուլիս-օգոստոսյան օրագրից
Երևանյան
«Գետը քաղաքում» նախագիծը 2017-2018-ին ինչպե՞ս կզարգանա, կդառնա՞ իրական-գրավիչ ուսումնական նախագիծ, ինչպես Իզմիրի տիեզերագիտականը, Հեշտիայով Աբուլ-Փարվանա արշավը… Ինձ, իմ ուրախությունը տեսնեիք, երբ Մյասնիկյան պողոտայով վեր, դեպի Բուսաբանական այգի, փողոցի ձախ կողմում, հենապատով քաղաքից ծածկված–պահվող Գետառի մուտքը վերջապես գտա… Հիմա՝ դեպի վեր, դեպի Գետառ, գետի առաջացումը, որ հետո, Գետառի՝ իմ մանկության ուղեկից, կենդանացնող գետի ակունքից մինչև գետաթափ Զանգու-Երևանյան լիճ, 24 կմ-ը ոտքով-հեծանվով անցնեմ… Սիրելի, հետք թողած, մարդիկ իմ կյանքում, ինչպես Սեյրան ընկերը, գետը իմ կյանքում, ինչպես Զանգուն, թե Գետառը, թե Փարվանան, ես չեմ կարող կորցնել, մի տեղ մոռանալ, մեջքով շուռ գալ։ Դա ես չեմ լինի։
Մենք երեքով միասին դուրս եկանք առավոտյան Խանջյան փողոցից Արմինեի մեքենայով… Իհարկե, լավ է. խոսեցինք, պարզվեց, որ Արմինեն ու Դավիթը Երևանյան լճի մերձակա հարավարևմտյան ափին չեն եղել, Երևանյան լճին ընդհուպ չեն մոտեցել… հարյուր հազարների նման։ Լավ է, որ եղանք… խոսեցինք ձկնորսների հետ։ Տեսանք աղբը լճի երկայնքով մեկ… Աղբը պատմական, բնական է, չէր չքվել (վատ է, շատ վատ), այլ ավազանի ջրի մակարդակի նկատելի իջեցումով պայմանավորված՝ թաքնվել էր խիտ եղեգնուտում… Ընդամենը… Թե չէ՝ մաքուր Հայաստա՜ն, աղբից մաքրվող Հայաստան-Երևա՜ն՝ իր միակ լճով… Ցնորք էր ու ցնդեց…
Չհավատացի, չէի ուզում հավատալ։ Օրվա վերջում Արմինեի մեքենայով երեքով անցանք Երևանյան լճի հարավարևելյան ափով, Շենգավիթի կամրջով Զանգվի աջ ափից անցում կատարեցինք ձախ ափ, որտեղ էլ մերոնք առաջին անգամ էին… Տեսանք լճի մերկացած ափերը, երբ ջուրը քաշվել էր… Տխո՜ւր տեսարան։ Ափի իմ ծանոթ օբլեկտները սատկած վիճակում էին (կասի Գրիգոր Խաչատրյանը, առողջություն իրեն) անկյանք, անմարդ, միայն ծանոթ պահակներով… Վատ է, իհարկե… Դավիթը, որ քայլում է հիմա միշտ ուսապարկով, մեջը՝ լողազգեստ ու սրբիչը, համառեց-համառեց, բայց լողալու իրավունք չստացավ… Այդպիսի ուժ անգամ ես չունեցա… Վատ է, շատ վատ։ Իսկ նախկին ուսումնարանի՝ վաղուց, 1996-ից բնակելի շենքի շուրջ ամեն ինչ այնքա՜ն վանող էր՝ ո՛չ լիճն էր երևում, ո՛չ գեղեցիկ գետ Զանգուն, ո՛չ մայրամուտը.. Ի՜նչ բլուր, ի՜նչ դիրք, որքա՜ն սիրելի-արժանի մարդիկ, ու այսպիսի… կառուցապատում-բրախած վիճա՞կ, ու դեռ քանի՞ տարի… Մի էքսկավատոր, մի բեռնատար մտնեին ու մի քանի օրում մաքրեին-բարձեին-բացեին… Ե՞րբ և ո՞վ է անելու։
Դավիթ Բլեյանի հետ երևանյան տրանսպորտի մեր տեխզննումը շարունակվում է… Առավոտյան հայր ու որդի մեր առօրյա խուրջիններով դուրս ենք գալիս տանից, ուղղությունը՝ ճամբարային Բանգլադեշ, այս անգամ մեզ պատահեց 28 համարի ցուցանակով երթուղայինը… Տեղ կա․ տեղավորվում ենք հարմար…
– Բոլոր մարդիկ կարդալ գիտե՞ն, ընտրո՞ւմ են իրենց երթուղայինը…
– Ո՞ւր ենք գնում, պա՜պ, որտե՞ղ ենք իջնելու…
– Մեդիակենտրոն, Դավիթ, այնտեղից կորոշենք շարունակությունը մեր։
– Երկիր մեդիա, պա՜պ, մեր Մեդիան փոքր երկիր է…
Ողջ ճանապարհը հայրենագիտություն է, հարցերի հեղեղ… Մի մասը պատասխանելու համար չէ. հնչում են, թող հնչեն հարցերը, լսել ենք սովորում։ Մեկ էլ հանկարծ․
– Էսպես Բաբուջենց տո՜ւն ենք գնում…
Քիչ հետո, երբ Րաֆֆու փողոցում ենք… ես պատմում եմ…
– Որտե՞ղ է ծնվել Րաֆֆին…
Ճանապարհի մի հատված, դեպի մեր երկիր՝ Մեդիա, քայլում ենք խուրջինով, շորերով, գլխարկներով ճամփորդական, ձեռք ձեռքի… մարդիկ, աջ ու ձախ, սիրով բարևում են։
Մի նոր զարմացած-համարձակ գտնվեց փողոցի մի անկյունում, հարցնում է…
– Ճի՞շտ է, որ ձեր թոռնիկը չէ, ձեր տղան է…
– Որդիս է, Դավիթ Բլեյանը,- հպարտանում եմ, ներկայացնում,- Արևմուտքի մեր ճամբար է գնում, երկիր Մեդիայով։
– Ա՜…
Դավիթն էլ, ոնց որ Արմինեն կասեր՝ Յուլիսիսը, Սարոյանի անմոռանալի կատակերգությունից․
– Ինչո՞ւ զարմացավ այդ մարդը, հայրի՜կ…
– Երևի մեր տարիքային տարբերությունից, Դավի՜թ, շատ թվաց…
– Քանի՞ տարով ես դու ինձանից մեծ…
– Քանի՞ տարով ես դու ինձնից փոքր, Դավի՜թ… Խնդիր է, արի լուծենք։
Շտապել չի լինի. եթե Դավթի խնդիրն է, զգույշ ուղղումներով-հարցերով, ինքն էլ լուծում է… 56-ը երկու ձևով ստացավ… Շա՞տ է, Դավիթ…
– Ես չզարմացա, պա՜պ, 23-ից (իմ ու Արմինեի տարիքների տարբերությունը, մի այլ խնդրի լուծումը) մեծ է, 92-ից՝ փոքր…
Կյանքը ինձ հիմա գրավում է այսպիսի փոքր խնդիր-լուծումներով… Հենց գցում եմ ինձ մեծ, մինչև վերջ հասկանալի չձևակերպածի մեջ, ձախողում եմ… Ինչպես երեկվա իմ աշխատանքը…
Շուշի
Բլեյան Դավթի հասունության մի թարմ ստուգատես եղավ ջավախյան կրթամշակութային արշավը, որին մենք մասնակցեցինք սեբաստացի ընտանիքով։ Մենք՝ երեքով, Արմինեի ու Դավթի հետ, հիմա էլ հուլիսի 4-ին սկսվող կենսամշակութայինի նախաարշավային պատրաստության մեջ ենք… Այստեղ ես հանդես եմ գալիս որպես խորհրդատու և նախագիծ-արշավի կազմակերպիչ ղեկավարներին, կարծում եմ, օգտակար կլինեմ իմ փորձով-կապերով։
Ե՞րբ եմ Արցախում եղել… Հայտնի դեպքերից հետո քաղաքական որոշում էի կայացրել… Նույնպիսի մի քաղաքական որոշումով, տեսեք, երկու իրար համարյա հաջորդող արշավներ՝ կրթամշակութայինով Ջավախք ու կենսամշակութայինով Արցախ-Շուշի… Դեպի կրակը գնացող ուխտավորի պես… իմ ընկերների՝ սեբաստացի սովորողների և ուսուցիչների, Արմինեի ու Դավիթ Բլեյանի հետ… Ջավախքի տպավորությունները դեռ թարմ են…
Ա՜խ, Նարե-Նարե…
Ժինգյալով հացը
Ոնց որ վառվում է…
Երգում-շարժվում է մեր ուղևորության հերոս Դավիթ Բլեյանը…
Ժինգյալով հացը միշտ եղավ մեր սեղանին՝ երեք գիշեր ու չորս օր, իսկ Գանձասար-Վանքից Ծովինքարով Խաչենի հովիտ մեր ճանաչողական-տեսչական այցի ճամփին ժինգյալի հացի վարպետի բացօթյա պատրաստումը կարող էր այդպես ազդել-վառել, մտնել չորս օր պարերգով տպավորվա՞ծ Դավթի հորինումի լեզվաշխարհ… Հիմա, երբ դարան մտած սպասում եմ Շուշիից, Գանձասարով-Սարսանգով-Թարթառի հովտով-Դադիվանքով-Տաք ջրերով-Այրիվանքով տուն մտած Դավթի առաջին առավոտի առաջին ինքնաբուխ (Դավթի մոտ ոչ ինքնաբուխ ի՞նչն է լինում) այս խաղերգի-երգ-պարի, թե պարերգի շարունակությանը, մեկ էլ՝
– Մա՛մ ջան, ուզում եմ՝ ինձ ոչխարի բրդով կարած շոր առնես…
Ոչխարի, նրա պանրի, բրդի թեման, ցավոք, չլքեց մեր տոկուն ճամփորդին ոչ մի րոպե… Որտեղի՞ց, ինչո՞ւ… Ո՛չ սա իմացանք, ո՛չ էլ սրանից շեղելու շնորհք ունեցանք, երկու տասնյակ ուղեկից տարատարիք հոգատար մարդկանց ջանքերն ապարդյուն եղան… Թեման տուն է բերել… Ոչխար էլ կարգին թե տեսավ՝ ճանապարհին էր, Գորիսի նկարչորեն մշակված տարածքում։
– Հայաստանն էս ինչքա՜ն մեծ է պապ, որ այսքան մեծ ծով է տեղավորում իր մեջ… — Դավիթն է մեծախոսում-կրկնում. Շուշի կենսամշակութային արշավի մասնակիցը, Սպանդարյանի լճի բարձունքից իր ասածը չի մոռացել…
– Հայաստանը մեծ է՝ 30 հազար քառակուսի կմ, բազում այսպիսի-սրանից մեծ ջրեր-լճեր-ավազաններ ունի, Սևանա ծով ունի, Դավի՛թ, դաշտեր…
– Ի՜նչ մեծ է…
– Իրանի, Թուրքիայի համեմատ է փոքր… Դավի՛թ…
– Բա Ռուսաստանը, պա՜պ,- ծիծաղում է… — Ոնց, որ 30-ը 3-ի՞ց է մեծ, տասն անգա՞մ։
– Չէ՜, Դավիթ, ավելի փոքր է Հայաստանը…
– Ոնց որ 300-ը 3-ի՞ց, պա՛պ, 100 անգա՞մ…
– Շատ չեղավ, Դավիթ… Ավելի…
– Դրա համա՞ր են Արցախը միացնում, պա՛պ… Մեր դասարանում ասում են, որ…
Ու Դավթի սիրած պատմությունը՝ իր պատմական Հայաստանով, հին ու նոր Բայազետով, Բազարչայով-Ծղուկով, մեր կյանք է մտնում նորից…
Ջավախք՝ Աբուլ, Փարվանա, Հեշտիա
Դավիթ Բլեյանն է խոսում, միջամտում…
– Ջավախքի սարի անունն ի՞նչ էր…
– Աբուլ:
– Ես որ Աբուլ հուլիսի 22-ին չբարձրանամ, սարի գլխից շուրջս նայեմ, Փարվանա գետում չլողամ, շատ վատ կլինի, պա՛պ, չի լինի, մարդիկ ի՞նչ կասեն, ե՞ս ինչ կասեմ…
– Պա՛պ, դու կարո՞ղ ես առանց Աբուլի…
– Չէ, Դավի՛թ, չեմ կարող, ուխտի պես, փաստի պես մի բան է…
– Ես էլ չեմ կարող, հո ձեզ մենակ չե՞մ թողնի՝ ես Երևանում մնամ…
Որոշում է, մենք Աբուլ բարձրանում ենք, Ջավախք արշավում ենք ընտանիքով-երեքով՝ Արմինեն, Դավիթը, ես:
Դավիթն արդեն Գևորգ հոպարի ընտրությամբ ուսապարկ ունի, քնապարկ, ճամփորդական նոր լապտեր, այլ պիտույքներ։ Արշավի հմայքը արկածն է, արշավականների ինքնավարությունը… Մենք՝ մոբիլ, իմ Ամառ 2017-ի օրացույցով Ջավախք աշխարհի, Աբուլի ու Փարվանայի երեք օրվա առերեսումը՝ իրական։ Մեզ բարի ճամփա… Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարարի, Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունների հետ բազմամարդ առաջին ուղևորությունն է կատարվել… Նախագծի իրականացումն սկսվել է 2008թ․Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջպետական համաձայնագրի վրա… Չմեկնաբանեմ։
Վաղը մենք տիար Գևորգի ու Աբուլ արշավականների հետ այս երկաթուղու վրացական թևի մի՝ Կարս-Թբիլիսի հատվածի վիճակին տեղում կծանոթանանք… Հետաքրքիր է, ու ոչ միայն։ Նավսը իսկի կենցաղում չի աշխատում, ո՛ւր մնաց միջպետական, ժողովուրդների հարաբերություններում… Նոր իրողություն է մեր շուրջ, նոր Վրաստան, հայ-վրացական կապերը նոր որակ են պահանջում, տարածաշրջանային համագործակցությունից դուրս չմնալու արդիական գործիքներ, կազմակերպում նոր…
Փարվանա լճի արևմտյան ափին, Փոկա և Վլադիմիրովկա գյուղերի միջև, երկտեղանոց մեր նոր վրանում ճամփորդական ընտանիքով՝ Արմինեն, Դավիթն ու ես, հուլիսի 23-24-ին, արքայավայել տեղավորվել էինք… Մեր նոր տունը հուլիսի 22-23-ի գիշերը Աբուլի գագաթին բացելն անիմաստ էր, հնարավոր չէր քարերից ազատված, կիսապարիսպով, մեկ մարդու տեղում վրան խփել գիշերով, էն էլ գիշերով, հսկա քարերի խարիսխում…
Այո՛, Աբուլը, ինչպես ծրագրված-կանխորոշված էր, գրավվեց մեր արշավախմբի կողմից ողջ կազմով՝ 15 հոգով, գումարած տասնյակ ուղեկիցներ Հեշտիայից ու հարևան գյուղերից, գիշերվա մութի մեջ շատերը՝ անծանոթ-անտեսանելի… Արևածագը՝ երեք գագաթներից, Փարվանան՝ ողջ հմայքով մեր առաջ, ավելի հեռվում՝ Սաղամո լիճը… Ողջ տեսածս այսօր չեմ հաղթահարի, թողնեմ վաղվան…
Եվ Դավթի այնքա՜ն սպասված տունը իր ողջ հմայքով երևաց Փարվանայի խոտածածկ ափին, քիչ վերև՝ անտառը եղևնիների, հետո գյուղամիջյան ճամփան… Դավիթն ու ես արթնացանք համարյա միաժամանակ, 5-ի ու 6-ի արանքում, Արմինեին չես արթնացնի, հայր ու որդի թեթև հագնված դուրս եկանք տանից… Մեր դիմաց մեզ դիմավորած արևածագն էր Փարվանայի վրա, արևածագով լիճը վիպական… Ու Դավթի առաջին նախադասությունը, որ վերնագիրը դարձավ իմ-մեր արշավային պատումի՝ Ջավախքի Հեշտիա գյուղով, Վարդավառի ծեսով, Աբուլից Փարվանայով, Փարվանա գետի ավազանով, ու ավազանում ապրող մեր հայրենակիցների մասին…
Ինձանից ինչ է կախված՝ կանեմ, սեբաստացի-ոչ սեբաստացի, դուք պիտի ունենաք ձեր տունը-գիշերը Փարվանայի ափին, արևածագով-մայրամուտով ու խարույկով… Դուք պիտի Աբուլը գրոհեք…
– Պա՜պ, մրսում եմ, իմ բաճկոնը մայրիկը թողել է ավտոբուսի մեջ… Ավտոբուսը փակ էր, Դավթին պետք էր իր կողմից ընդունելի ընտրություն. հո չե՞մ զայրանա իմ համառ-խիզախ ժառանգի վրա, որ խիզախումի շրջանում նույն նրբիկն է, մրսում է… Մենք մոտեցանք հանգած-լքված խարույկին՝ զրուցելով, մոխրի հետ խաղալով, ու Փարվանայի հերթական հրաշքը կատարվեց… կրակ բռնկվեց… Դուք տեսնո՞ւմ եք մեզ՝ կրակաստեղծ հայր ու որդուն, Փարվանայի ափին, արևածագի փայլով-գույներով լճի հայելու վրա, ողջը տեսանելի՞ է…
Այսպիսի զրույցի-ժամանակի մասի՞ն հիմա պիտի պատմեմ-գրեմ, իմ ու Դավթի անշտապ զրո՞ւյցը թղթին հանձնեմ… Անհնար է, անիմաստ, ինչպես արևածագը Աբուլի գագաթներից, երկուսիս էր ուղղված։ Իրար տվեցինք, իրարից առանք, երկուսս էլ ստացանք, հարո՜ւստ ենք ջան, հարուստ Փարվանայով, Աբուլով, մեր հայրենակիցներով…
– Էլի կգա՞ս,- կհարցնեն իր հոգատար ուսուցիչ-արշավի ընկերները Դավիթ Բլեյանին… 2017-ի հերոսին։
– Հա,- վստահ հայտարարում է վեց տարեկան դարձող ամենակրտսեր արշավականը, ով իր հոգատար ավագ ընկերների՝ սուսերամարտի մարզիչ Միքայելի, լողի մարզիչ Տաթևի, ավագ դպրոցի Դավթի աջակցությամբ Աբուլ հասավ ու գագաթի բարձունքից Փարվանա ծովը տեսավ…
– Հա՛, էլի կգամ, բա ո՜նց, ասեցի, ինչի՞ պիտի չգամ, կգա՛մ։
Ե՛վ Հեշտիայի մոտ գետն է տա՜ք, և՛ լիճը Փոկայի շրջանում… Մենք՝ հայր ու որդի Բլեյաններ, խոստացել ենք բարձրաձայն, իմ գրերում, որ մեզ հանդիպած ոչ մի ջուր՝ առվի, գետ-գետակի, լճի, ծովի-ավազանի-օվկիանոսի, բաց չենք թողնում… Դավթին դուք ինքնուրույն, մենակ, դեպի ջուրը ու դեպի գագաթը բռնած տեսնե՜ք… Տղա՜ եմ ասել, տղա՜…
Ետդարձին, Հեշտիա-Նինոծմինդա խաչմերուկին, մենք ծափերով ենք ճանապարհում իր Հեշտիա ծննդավայր մեր Արման Երանոսյանին, ով այնքա՜ն հոգատար եղավ իր ընկերների-հարազատների հետ մեզ գոհացնելու, մեր հագեցած նախագիծը ժամերի մեջ տեղավորելու համար։ Տեսած մարդ եմ, հեշտ գործ չէր, բայց մեր Արմանը հեշտ արեց… Այստեղից և ծագումը գյուղի անվանման մեր ստուգաբանումը, որ ինքնին իմ հաջորդ-շարունակություն գրի վերնագիրն է…
Մենք լեգենդի ետևից ենք եկել Ջավախք՝ Հեշտիա գյուղով՝ Աբուլ, Աբուլ սարով՝ անցում Փարվանա, Փարվանա լճով, Փարվանա գետի ավազանով…
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Թումանյանը Տերյանի, Իսահակյանի հետ եղել է, իհարկե, Ջավախք աշխարհում, բարձրացե՞լ է Աբուլ, ո՞ր ճանապարհով… լեգենդ է։ Կա՞ Ամենայն հայոց բանաստեղծ-սրբի նշագծած այդ ճանապարհը։ Սա էլ ուխտի ճանապարհ կարող էր լինել՝ Իսահակյանի, Տերյանի, Թումանյանի հետքերով՝ Աբուլ…
– Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Փարվանա տիրուհու փնտրածը սա է. ախր, ունի ոսկի, արծաթ ու աստղը երկնքի… Մենք տեսանք երկինք՝ աստղերով լի, մոտիկ ու պայծառ, Աբուլի գլխին, գիշերով, Փարվանայի ափին։ Մենք կգանք մի ուրիշ անգամ, այս անգամ՝ մեր հարազատ վրաց մետրոպոլիտ Նիկոլայի՝ մեր Վլադիկայի կազմած ուղեցույցով, հատուկ խմբով, քարտեզով-գործիքներով, կգանք, կբարձրանանք Աբուլ ու կիջնենք ուղիղ ճանապարհով, այս անգամ՝ ոտքով իջնելով Փարվանա լիճ, Փարվանա լճի հատակը նաև, որտեղ ըստ Վլադիկայի ամրոց-շինություն կա, Փոկա ու Վլադիմիրովկա գյուղերի արանքով, բոլորը՝ հայաբնակ, հետո՝ Քյոռօղլու բերդ՝ գտնելու «Ծեր արքայի ճերմակ ամրոցն Ու շենքերը փառավոր»…
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան…
Ահա, Փարվանա տիրուհին, որ այս ամենն ունի, այլ լեգենդ է ուզում, պատվիրում.
Ես նըրանից հո՜ւր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…
Ինչ եղավ-մնաց լեգենդից՝ 1902 թվականից, հաշվեք՝ քանի՜ տարի, ողջ ժողովուրդը Թումանյանի պատմելով գիտի…
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՛ց, նայե՛ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ,
Էնքա՛ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՛ց, կորա՛ն, ինքն էլ հետը…
Մենք այս ամենը տեսանք։ Մենք եկել ենք մեր լեգենդի ետևից՝ այս հայտնի լեգենդով լեցո՞ւն… Հըստա՛կ, ինչպես արտասուք…
Հեշտիա գյուղը, որի ընտրությամբ, իհարկե, մեր Արման Երանոսյանին ենք պարտական, նրա ծննդավայրն է, ու ոչ միայն. այստեղ իր մանկություն-պատանեկությունն է, իր դպրոցը, դասընկերներն ու ուսուցիչները, հարազատները՝ հորեղբայր-հորաքույրերն իրենց երեխա-թոռներով… Այստեղ մենք տանն ենք…
Ու մեր ուխտին այնքան սիրով, ինքնաբուխ միացած, 28-ամյա Եգոր գյուղապետի շուրջ հավաքված երկրագործ-կտրիճների մեջ անշեջ հուր ստեղծողներին-կրողներին եմ փնտրում… Ու գտնում եմ, գիտե՞ք… այսքան ուժեղ-կենսունակ-ընդունակ երիտասարդներ մեր շուրջ, մի գյուղում, իրենց Աբուլ-Փարվանա լեգենդներով լի աշխարհում… Դու ու քո լեգենդը… Ախալքալաքի մեր հայր սուրբ Բաբկենը հենց սա նկատի ուներ, որ պատվիրում-կանչում էր մեզ Փարվանա-Աբուլ՝ մեր, անհատական լեգենդի ետևից։ Ու, հա՛յր սուրբ, ահա, խոնարհ մենք՝ մեր լեգենդի ուղին բռնած Ջավախքի ճամփորդներն ենք։
Փարվանայի ափին, երկու մեծ ձմերուկը գրկած, հաղթանդամ Վլադիկան, որ ընդառաջ եկավ մեզ, այցելեց սրբազանը վրաց, հրավիրեց մեզ հատուկ արշավախմբով, իր ուղեկցությամբ, օգնությամբ, օրհնությամբ… լեգենդների աշխարհում-ծովում քայլելու և ուսումնասիրելու, ճանաչելու, ճանաչել տալու…
Մենք սկսեցինք մեր Արմանի ծննդավայրից, ապրող-կենդանի-իրական կտրիճներով Հեշտիայից ու ամենուր, Փարվանա լճի ավազանով-Փարվանա լճի շուրջ, մենք փնտրեցինք մարդկանց, Ուջմանա գյուղի գործարար Սամվելի ու նրա ծրագրավորող դարձող տղայի՝ Կարենի տեսքով, Կարտիկամ գյուղի ֆերմեր Թելմանի տեսքով, որ ողջ գերդաստանով եկել էր իր կնոջ ծննդյան օրը նշելու… Եթե անշեջ հուրը կրում եք, ապա Ջավախքը լեգենդի ճամփա է։ Մեր Տաթևներին՝ Աբրահամյան ու Համբարյան, մեր Հասմիկին Սիմոնյան, Անահիտին Հակոբյան ու իր աշխատանքային ընկերուհի Արծվիկին, մեր Ջուլիին Սիմոնյան, Սիրանույշին դեռատի մինչև Փարվանա հասնելը կփախցնեին կտրիճները Փարվանա-Աբուլի…
Դեռ ծիծաղով ասում էի՝ իմ կին Արմինեին չխառնեք, մյուսներին գիշերով, առավոտ ծեգին, Աբուլից Փարվանա ճանապարհին, Փարվանայի ափից փախցրեք… նոր լեգենդ սկսեք, մի՛ սպասեք, ախր, տեսաք՝ ջուր դառավ սպասումը Փարվանա արքայադստեր, ախր, մի ողջ ժողովուրդ իր «յոլայով», սպասում է, չի ապրում-խիզախում-իր լեգենդի ետևից գնում…
– Մենք գրավել ենք վրացիների սարը, պա՜պ…
Դավիթ Բլեյանը երեկ առավոտ, իր դպրոցի-ճամբարի ճամփին, ոչ միայն խոստացված Աբուլի խիզախ նվաճման պարգևը՝ աստղադիտակ ստացավտիար Գևորգից Կենտրոնում, այլև խոստում կորզեց Արագածի հարավային գագաթի, ու հիմա օրերն է հաշվում՝ օգոստոսի 5-ին քանի օր մնաց, ու չորս գագաթների բարձրությունները համեմատում, Հայաստանի ամենաբարձր գագաթների անուններն ու չափերը յուրացնում… Արագածից հետո Սպիտակասար-Աժդահակն է․ իմ ճամփորդ ընկերը էլ ինձ մենակ չի թողնի… Մեկ՝
– Հայաստանը ի՜նչ ունի, ինչ կա Հայաստանում՝ ամենալավն է…
Մեկ՝
– Է՜ս ինչ երկիր է, պա՛պ-մա՛մ, ո՛չ ծով ունի, ո՛չ օվկիանոս, ո՛չ կարգին գնացք ու մետրո… Ռուսաստանը ծիծիլիոն անգամ մեծ է… Ես ինչքա՜ն գրավեմ, որ Հայաստանը մեծանա, շա՜տ է փոքր,- ու կազմում է ամենամեծ երկրների իր ցանկը… Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան, Անգլիա, Հնդկաստան…
Չսպասենք Արագածի նվաճման պարգևին, այս ճամփորդ-աշխարհագրագետին մի հարմար, մեծ պատի քարտեզ գտնենք, մի ալբոմ աշխարհագրական, թող կարդա-չափի-համեմատի… գրանցի… Օգնե՛ք գտնենք։
Աբուլը-Փարվանան չնեղանան, ամենամեծ տպավորությունը օրեր առաջվա ջավախյան արշավից ծաղիկներն են-մարգագետինները ու մարդիկ սրանց մեջ, սրանց հետ, սրանց նման՝ մի-մի ծաղիկ… Տպավորվել, չեն լռում, խոսում են։
Մարդիկ Հեշտիայի, որքան էլ տպավորվել են, ուժեղացրել Աբուլ- Փարվանայի ազդեցությունը, կանցնեն, չեն մնա, եթե գործընկեր չդարձան Ջավախք-Հայաստան-Վրաստանի շենացման մի նախագծի, նախաձեռնության… Գրաբսկի Մկրտիչը ու իր նկարիչ-մանկավարժ անբաժան ընկեր Համլետ Արոյանը իրենց լիցքով քաղաքային են և Հեշտիայի մշտական դեսպանները, արտաքին կապերի պատասխանատուները… Իսկ չորս գյուղի՝ Հեշտիայի, Ուչմանայի, Ղաուրմայի, Թորիայի կարգադրիչ Եգորը՝ իր երկրագործ-կտրիճներով, այլ ճանապարհ չունի՝ Հեշտիան պիտի Աբուլ-Փարվանայի զարդը դառնա իր գեղագիտությամբ, իր կենցաղային նոր մշակույթով… իր երգով-երաժշտությամբ. Տերյան-Ջիվանին հո այլմոլորակայիններ չէի՞ն, իջած Ջավախք աշխարհում…
Մաքրենք Փարվանայի ավազանը՝ լճի շուրջ, գետի երկայնքով, Աբուլի գագաթը, լսո՞ւմ եք, հայրենակիցներ, հարազատ դարձած մարդիկ, այն նյութից, որ ամեն ինչ է, բայց ո՛չ երաժշտություն․.․ Մկրտիչ Գրաբսկի ու Համլետ անբաժան ընկերներ, Հեշտիայից ձեր սկսեք… ֆիլտրեր-վիրուսազերծներ տեղադրելը, հուսալի-երկարատև… Մենք կգանք, ձեզ հետ կլինենք ամեն մի ձեր կանչով… Ո՜ւր ձեր ծաղիկը, ձեր սարը, ձեր գետն ու լիճը, ձեր հոգու հայելին, ձեր ծաղիկը, ո՜ւր դրանցում հիմնավո՞ր տեղավորված հակաերաժշտական աղմուկը…
Սևան
Սևանի «Ժայռ» ճամբարում, Արցախ, թե Ջավախք կրթամշակութային հուլիսյան արշավներում Դավիթ Բլեյանը նկատելի ինքնուրույնացավ-հասունացավ…
Իրիկունը 8-ին տանն ենք․ Դավիթ Բլեյանը բազմոցին, էկրանի առաջ, իր TV-մեդիա հերոսների կարոտն է առնում։ Արմինե վարորդը չեմպիոն-ռեկորդսմեն վարորդի ցուցանիշներն է ճշտում՝ 330-350 կմ, մինչև Սևան, Սևանի շուրջ, պարագծով ողջ ու Սևան-Երևան… ոչ մի քերծվածք, ցնցում, ՃԵԿ-ի խախտում, ես էլ՝ հուսալի-խաղաղ-հանրաճանաչ-բազմապրոֆիլ ուղեկցի իմ կարգավիճակով… Ուշացումով, բայց երեկվա իմ անոնոսով խոստացածս անեմ…
Մեր «Տոյոտա Յարիս» ճպուռն էլ սպիտակ թե լեզո՜ւ առներ… Հերոս մեքենա, իր ֆիրմա ջիպի անունը այս երկու օրում վարորդին լրիվ անծանոթ, քիչ ծանոթ ճամփեքին իսկի հիշեցի՞նք։ Երբե՛ք։ Արմինեն ու իր էկիպաժը* արշավախմբային հավաստագրի ամբողջական ստուգում անցավ-հանձնեց. հալալ է։
– Դավի՜թ, Հայաստանը Սևանի շուրջ այս ամբողջական պտույտով ի՞նչ եղավ…
– Մեծացավ, պա՛պ, շա՜տ մեծացավ… ,- ծիծաղում է, կանխում հարցս մյուս,- հա՛մ տարածքով, հա՛մ մարդկանց քանակով… Իսկ Սևանը՝ և՛ օվկիանոս, և՛ ծով, և՛ լիճ…
– Ե՛վ աչքի լույս,- ավելացնում եմ ես։
Երկօրյա ավտոարշավով կարողացանք միավորել Արեգունի-Գեղամա լեռնաշղթաները մի պարագծում-հայացքում, կարողացանք տեսնել-գնահատել մեր աչքի լույս Սևանա ծովը, իր ավազանը… Հայտնագործությունների-հիացմունքի-վայելքի անսպառ-անճանաչ մի ավազան… կապուտակ աշխարհի չքվելու-հայտնվելու հերթագայող ուղեկցումով…
– Որքա՜ն մեծ է Սևանը… Մե՜ծ է, մե՜ծ, պա՜պ, ապրե՛ս, որ ինձ Սևանով տարար…
Դավթի այս ճանաչումով, միշտ ուշացած, բայց անհրաժեշտ պիտի անցնեն, ինչո՞ւ չեն անցնում մեր սովորողները, սեբաստացիական խելամիտ-հետևողական օրացույցով, շուրջտարյա ուսումնական նախագծերով… Այս երեք միլիոնանոց ժողովրդով երկրին (երկու միլիոն՝ Հայաստանում, մեկ միլիոն՝ Երևանում), սիրում է կրկնել Դավիթը, Սևանն՝ իր Հրազդանով, Արարատյան դաշտն՝ իր արտեզյանով, Արփաչայ-Ախուրյանն՝ իր Շիրակով մեծություն-այլ մասշտաբներ են հաղորդում, մեզ այնքա՜ն պակասող զգացումներ, հայրենիի նոր չափումներ… Ի՞նչ անես, երբ Դավիթը համառորեն թվարկում է աշխարհի պետություններ, խոսակցից հանկարծ լսած, ու համեմատում հերթական անգամ՝ որ երկիրը մյուսից մակերեսով և բնակչությամբ քանի անգամ է մեծ… Իսկ այսպես, արշավելով, ոտքով-մեքենայով, երկրի մեծությունից կարող է հոգնել ու տպավորված-վաստակած քնել՝ ինչպես հիմա…
Շարունակ, ամեն քայլի՝ նոր հանդիպումներ, նոր մարդիկ, նոր շփում… ինչպես Փոքր Մասրիկ գյուղի կամրջի վրայից մեզ նկատած Կարենը, որ շատ ուզեց, որ մեզ հյուրասիրի։ Ու Դավիթը խաղի նոր ընկերներ գտավ, նոր տատիկներ, քույրեր-եղբայրներ… ինչպես Լանջաղբյուր գյուղի փողոցում մեզ բռնացրած Փուրթոյենց Ատոմը ընտանիքով, ում Դավիթը կրթահամալիրի տեղեկատվական թերթիկ հանձնեց ու հասցրեց հիշեցնել իմ ու Արմինեի տարիքները…
– Սևանը մեծ է, պա՜պ, շա՜տ մեծ, ես տեսնում եմ, պա՜պ,- ու… համաձայն է Սևանը, ինչպես Կասպիցը, ծով անվանել՝ Գեղամա ծով… Իսկապես, ինչո՞ւ Սևան… եթե անգամ ժողովրդական ստուգաբանությունը հիմքում լինի՝ որպես սև Վան… Իմ հիշողությունից չի ջնջվում 7 տարի առաջ Վանա լճով մեր պտույտը…
Ծղուկ-Ուխտասար
Ճիշտ նույն ժամանակ` օգոստոսի 6-ին, օրը կիրակի, առավոտ 7-ին, երբ Երևանում-Բանգլադեշում, Սուրբ Երրորդություն եկեղեցուց սեբաստացի պատանիներն սկսեցին Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար իրենց շարժը, Սիսիանի Սպանդարյան և Ծղուկ գյուղերից Բլեյանների ուխտավոր հարազատությունը սկսեց Ուխտասար-Ծղուկ գագաթի նվաճումը… Ճիշտ նույն ժամին, կիրակի օրվա վերջին, երբ մենք ուխտն ի կատար, հարազատներով մտնում էինք տապից ժամանակի զգացողությունը կորցրած Երևան, սեբաստացի պատանիների ջոկատը Հայաստանի պաշտպանության նախարարության ավտոբուսով, մեր սուսերամարտի մարզիչ Միքայելի ու նետաձիգ Գևորգի առաջնորդությամբ Ասկերանի Բալուջա գետն էր հատում ու մտնում Նոր Այգեստանի մեզ հարազատ դարձած զորամաս՝ արցախցիների հետ հերթական բանակումի…
Հալալի-գոհունակության երրորդություն ապրեցի ես այդ ընթացքում, մեկ՝ Ուխտասարի Ծղուկ գագաթին, հարազատացած մարդկանց հետ․ ախր, ճանապարհը մինչև այս, շոգին-կրակին, փոշու մեջ, երկար ցնցող ամենագնացում, հետո, Ուխտասարի լճի ու ստորոտի միջև փռված սալարկով, հետո թեք սարով, մինչև գագաթ, Դավիթ Բլեյանի, Արմինեի ու վճռական-հարազատությունը վերելքով հաստատած Բլեյան-Թադևոսյան-Բալոյանների հետ… Ծղուկից այս աշխարհը՝ չորս կողմ բացվող, ափիդ մեջ, օտարերկրացիների տարբեր խմբեր, լիճն ու ավազանը իրենցով արած, տեսարան, որ կմնա-չի ջնջվի՝ ինչպես նախորդ անգամ Աբուլի գագաթից… Ուրիշ ինչպե՞ս դու կունենաս այս զգացումը-ապրումը-հիացումը, ուրիշ ինչպե՞ս կհայտնաբերես քեզ մինչ այս անհայտ աշխարհն այս, որ մի բառով չես կոչի, երկուսով՝ Ծղուկ-Ուխտասար…
Հալալի-գոհունակության երկրորդ զգացումը՝ ժամեր հետո, լճի պաղ-զուլալ ջրում, նորից Դավթի և ուխտավորների խմբով… Օխա՜շ. ի՜նչ վրանի տեղ է, ըստ վարորդ-ուղեկից Վալերի, անգլիացիների մեծ խումբը, որ 7-րդ օրն է գիշերում, գործից հասկանում է… Աշխույժ է շուրջբոլորը, լողացողները քիչ են, Երևանից եկած հայերը մտմտում են, ինչի՞ մասին՝ չի իմացվի, Առաջին հանրայինը նկարահանումներ է անցկացնում, մնացածը ֆոտոպատումի ենթակա է մեր աչքերով, որ հուսամ՝ ձեզ ջիջիլի նման կփոխանցվի…
Հալալի-գոհության երրորդ զգացումը Ծղուկի նշանավոր հողագործ-երկրագործ Վաղարշ Բլեյանի՝ Գեորգի Բլեյանի Սիսիան աշխարհում հայտնի թոռան հյուրասեր տան առատ սեղանի շուրջ կշեշտի բիձա Գեորգիի երևանաբնակ որդին՝ վաստակով ուսուցիչ ֆիզիկայի, մանկավարժ-կազմակերպիչ Յուրիկը, ուխտը ինքը, որպես եղելություն, կայացած ի տես բոլորիս ու բոլորիս մասնակցությամբ… Ես գիտեմ, իհարկե, որ այն չէր լինի առանց ինձ, ու դրանից հալալ երրորդությունը ճաշակում եմ լիուլի…
Դավիթ Բլեյանն այս ընթացքում երկար լեփ-լեցուն սեղանի տակ է, իրեն ուղղված ծափերով… Վաստակել է մարդը։ Ճամփա անցավ՝ լճով-գագաթով…
Մի քանի պատկեր, որ պատմելիս-գրելիս, ահա, կենդանացան, առաջ եկան… Որոտանի կիրճով պտույտը, որ տեղի տալով Սիսիանի հիմնական դպրոցի տնօրեն, հին-լավ բարեկամ Հովհաննես Ալեքսանյանի ու իր անբաժան երկրագործ Ֆեդյա ընկերոջ, Բլեյանների թևով անցկացրինք Սպանդարյան գյուղում, գիշերեցինք սահյանական հովվերգությամբ լեցուն գյուղական տանը՝ Արմինեի, Շուշանի, Արևիկի, Դավթի, Արամի ու Յուրչոյի հետ…
Շուշոն Բլեյան, Սպանդարյան լճի ափից առանձնացած, մինչ մենք լողում ենք, լճի մեջ ցցված մի քարի վրա է… Տեսեք՝ Վիեննայից ուր է հասել, ինչեր է տեսնում, ինչեր կպատկերի դեռ…
Շուշանի-Արևիկի ներկայությունը… Ինչպես Տաթևն ասաց, երբ Ծղուկի գագաթից փոխանցեցի գավաթի նվաճման փաստը. «Լավ կլինի՝ Վահանը հետևի իր Դավիթ քեռուն, իսկ Արևիկն ու իր մորաքույր Շուշանը արդեն հարազատ են, իրար գտած»։
Երևան վերադարձին, Գորայք գյուղ չհասած, դեպի ջրամբար-լիճ շտապող Որոտանի ոլորանը… Ինձ կանչում է ու կկանչի այնքան, քանի ես կանչին-ձայնին, Որոտանի կիրճ պատկերի հետ, սեբաստացիների, թե Բլեյանների մի խմբով չեմ բարձրացել, ասում են՝ 10-15 կմ-ն այս, մինչ նոր զգացումի վայելքը, դեպի… Որոտանի ողջ երկարությամբ, աղբյուրներից իր ակունքի, Խալխա լճակից, Ծղուկի ջրամբարով, Սիսիանով, Գորիս-Կապանով մինչև Մեղրի, մինչ Արաքս գետաբերանը…
Լճափին քնել, քնով եմ անցել…
Մնացածն ասի թող Որոտանը։
Համո Սահյան
Սա էլ մի աշխարհ է Հայաստանում, որ արժե գրանցել որպես ուխտի ճամփա, ինչպես Սևանից սկիզբ առնող Հրազդանով, մինչ գետաբերանը Արաքսի… Ես գնացել էի Ծղուկի Բլեյանների ուխտով, բայց նաև Որոտանի հետևից, ու մոռացումից ուզում եմ գետը դուրս բերեմ… Ինչպես Իսահակյանի գովերգած Ախուրյանն է մեզ համար Շիրակ աշխարհ ստեղծել-պահում, այնպես և Սահյանի երգած Որոտանն է Սյունիք-Զանգեզուր աշխարհը ստեղծել. մարդիկ սա չե՞ն տեսնում։ Սպանդարյանցիներին ես Որոտանն էի ցույց տալիս… Էս ո՞նց են վարվում մայրական ստինքների հետ…
Սիսիանցի Հովիկ ու Ֆեդյա ընկերներին հավեսը ուրիշ հմայք է հաղորդում, գումարում-բազմապատկում… Հովհաննես Ալեքսանյանը նոր է ազատվել Սյունիքի մարզի կրթության վարչության պետի պաշտոնից, վերադարձել իր Սիսիան, իր դպրոցն ու Սպանդարյան գյուղի տնով-այգով-տնամերձով, տեսեք, ինչ հավեսով է շարունակում զբաղվել… Ի՜նչ հավեսով պատմում է, որքա՜ն հետաքրքիր, թարմ է իր դիտարկումներում, որքա՜ն գրավիչ անմիջական շփման մեջ… իր քնքուշ կնոջ՝ մայրենիի ուսուցիչ Գոհարի հետ ներդաշնակ. որքա՜ն սահյանական հովվերգություն պարգևեցին երկու ընկեր, իրենց զույգերով, մի իրիկվա մեջ… Իսկ մեր արշավը Ուխտասար դժվար թե կայանար առանց նրանց կոնկրետ-հավեսով աջակցության… Ես խոստացա ու անպայման սիրով առաջիկայում, որևէ կազմով, կքայլեմ Հովհաննեսի հետ Որոտանի եզերքով. ես քեզ, վստահ եմ, հավեսի մանկավարժության իմ ընկեր, հեշտ բաց թողնողը չեմ։ Հին Ծղուկը՝ Բորիսովկան, որ հարևան Բազարչայի՝ այսօրվա Գորայքի հետ հավե՞րժ ննջում է Սպանդարյանի ջրամբարի տակ անցած Որոտանի եզերքին, իմ Որոտանի, իմ մանկության զիլ ձայների ու գույների աշխարհ-եզերքում, իբրև Բլեյան Գեորգիի գյուղում մնացած ժառանգներին՝ Վաղարշ, Արամ, Մհեր Բլեյանների ընտանիքները հանած, կապի-հավեսի ուրիշ տեղ չի տալիս…
Աժդահակ
– Աժդահակ սարը իր անվան նման աժդահա՞ է …
– Չվախենա՜ս, պա՜պ, ես մինչեւ վերջ բարձրանալու եմ, մինչեւ ամենաբարձր գագաթը … Քանի՞ գլուխ ունի էդ աժդահան, պա՜պ…
Հետո ձմերուկ ուզեց, կերավ մի կտոր ու քնեց։ Ու փոխվեց իմ գրի ընթացքը. խոստացել էի այսօր եռապատումի երրորդ կտորով ավարտել Ուխտասար-Ծղուկի այս անգամվա էջը։ Չի ստացվի. հետո, ինչո՞ւ արհեստականացնեմ գիրը, թող իր ընթացքով, Որոտանի նման, գնա…
Ես ու Դավիթը պատրաստվում ենք օգոստոսի 12-ին Նավասարդյան տոները Աժդահակում, մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ անցկացնել. ափսո՜ս, որ Արմինեն մեզ հետ չի լինելու, լա՜վ սարվոր է դարձել…
– Ոչի՜նչ, պա՜պ, օգոստոսի 19-ին միասին կլինենք Արագածում… Քանի օր մնաց Արագած բարձրանալուն, պա՜պ… Դու էլ ինձ նման սպասում ես անհամբեր…
Ինձ պատմել էին Գողթեցի Ներսես Տեր-Պետրոսյանի, կրթահամալիրի սովորողներ Դավթի և Վահանի հայրիկի գյուղի տան, նրա՝ հիշողության մեջ մնացող դիրքի մասին: Այստեղից՝ Գեղարդի, Աժդահակի ճանապարհին գյուղը չշրջանցելու իմ որոշումը: Այս անգամ Աժդահակը գրոհելը Գևորգ Հակոբյանի կոչին արձագանքած սեբաստացիական տասնյակով սկսեցինք մյուսներից վաղ ու առանձին, սկսեցինք Ներսեսի տնով-գյուղով… Ներսեսի մասին պատմել եմ, որպես Աժդահակի հայտնագործած ճանապարհի ընկեր, գուցե և Աժդահակի խոշորացույցով յուրաքանչյուրն ավելի աժդահա է թվում, բայց այս անգամ…
Սովորական տուն՝ իր հորից ժառանգած հողի եզակի դիրքով, Գողթ գետի աջափնյակում, դեպի Գառնի-Ազատ գետ ձգվող պռնկին, դիմացդ, ոնց որ ափիդ մեջ, Հավուց թառը նշանավոր. ոչինչ խանգարող չկա, դու ես, մարդ, ու բնությունը՝ կիրճը, սարերը… կանաչի մեջ Գառնին… չգիտեմ՝ ինչից թխած, ոչ իրական երկու տարեկան Տաթևիկը, Ներսեսի յուրահատուկ ժպիտով կինը, միշտ ընդառաջող, բաց-մարդասեր՝ բոլորը, վեցերորդցի ոչ սովորական Վահանով, որ ամբողջ ճամփին կարծես Նավասարդի տոնի քառասուն հոգիանոց խմբի հրահանգիչներից լիներ… Բայց… Գողթը անակնկալի բերեց իր հուշարձանով, որ Ներսես և Պետրոս եղբայրները գյուղապետարանի աջակցությամբ պատրաստել էին ի հիշատակ 1936-1937թթ․ գյուղից ստալինյան զոհերի… Իմ բլոգին-հանրային գործունեությանը հետևողները կհասկանան ինձ համակած ուրախությունը։ Երկար, հանրապետությունով մեկ փնտրել եմ և ահա, Գողթում, մեր սիրելի ընկերոջ քաղաքական հայացքներն ամբողջացնող այս միակի առաջ եմ իմ հույզերով… Շնորհակալ եմ, որ կաս, եղբա՛յր, որ այսպիսին ես…
Իսկ Գողթ գյուղը ես մեծ ագահությամբ, որպես կառուցող աժդահա, կազատեի պարիսպներից-պատնեշներից-պատերից, ու բնությունից զրկված Հայաստանի մի տարածքին կվերադառնար կորցրած բնական դիրքը… Այսպես, Հայաստանով մեկ, կառուցելու շնորհը-իրավունքը կգա հետո, երբ կքանդես-կհավաքես-կազատագրես բնական շնորհից զրկված մեր գյուղերը-բնակավայրերը, իրենց ճանապարհով կվերադարձնես ներառական միջավայր… Գողթից սկսած՝ Գեղարդ գյուղով շարունակած… մինչև Աժդահակի Յոթ աղբյուր կոչված հավաքատեղին… Այսպես, համատարած տգեղ. բա Գեղարդի վանքային համալիրն ո՞վ է կառուցել, երկնքի՞ց է ընկել… Խորհրդային ու ետխորհրդային ժամանակներում միջամտել-տգեղացնում է մեր ժողովուրդն իր ունեցածը…
Ընթերցողը երևի սպասում էր իմ կիրակիով անընդհատությունը կորցրած 1119-րդ գրի այլ մեկնարկ՝ Դավիթ Բլեյանով, որ չորս սար (Աժդահակի ճամփին, մինչև վրանատեղի, մեր Մենուային լսելի հաշվում է)՝ Աբուլը, Ուխտասարը, Կարմիր սարը, Աժդահակը նվաճել է, երկուսը՝ Արագածն ու Արայի լեռը, հերթի է դրել, Արագածը՝ օգոստոսի 19-ին… Կնքահայրեր Ալբերտ ու Գևորգ հորեղբայրներն իրար են խառնվել, թե ով է անելու Դավթի արագածյան մկրտությունը…
– Պա՜պ, էս ինչի՞ չեմ հոգնել, ինչո՞ւ է Աժդահակից իջնելն ավելի հեշտ…
– Պա՜պ, բայց Աժդահակը (իր նշանավոր՝ մատը վեր նշանով) էդքան էլ աժդահա չէր… Բեռնատարով Գողթից մինչև Աժդահակի յոթաղբյուր փեշերը գնացողը կիմանա՝ երկու ժամ վեր ու վար, ինը ժամ անընդհատ քայլք արևի տակ, Կարմիր սարով Աժդահակ, առավոտ իննից մինչև օրվա վերջի վեցը. ո՛չ մի տրտունջ, հումորը տեղը, խոսքի իր անցումներով-հարցերով՝ որտեղից որտեղ…
– Պա՜պ, դու ռուս-թուրքական Բայազետում եղե՞լ ես…
– Պա՜պ, բա Բլե իշխանի հայրը ո՞վ է եղել…
– Ճիվաղ Ստալինի՞ն են ասում, որ իմ անմեղ Արամ պապին գնդակահարել է…
– Պա՜պ, դու կարո՞ղ ես Հայաստանի բոլոր աժդահաներին հավաքել այս ավազանում…
Աժդահակից իջնելիս տեսանելի են Դավիթ Բլեյանի որոշած աժդահակցիները՝ աշխարհի չորս կողմերում փռված-տարածված տեսանելի, իր հաշված 88 սարերը… Աժդահակն ինձ համար հե՛նց այս ճանապարհն է, այս բարձունքից երևացողը…
– Հաստատ է, որ Աժդահակ օգոստոսին հաջորդ անգամ Գողթ-Գեղարդի անցումով չգամ, այլ, – ցույց եմ տալիս Դավթին, Դավթի հոգատար ուսուցիչներին, առանց ում, յուրաքանչյուրի, Դավիթը չէր ունենա այս վստահությունը, ուժը։- Բլեենց դոշով կանցնենք Սպիտակասարով, Նազելի սարով, լճերով էդ ճամփեքի, որ մենք տեսանք հեռվից, հետո նոր՝ Կարմիր սարով վերադարձ…
Կպատմեմ Վիշապասարից, այնքա՜ն ուրիշ էր, չեմ շրջանցի…
– Պա՜պ, օգոստոսի 19-ը քանի՞ օրից է…
Առաջին նախադասությունն է, որ լսեցի այսօր առավոտյան Դավթից սեբաստացի-սասունցի, որ մեր աչքի առաջ, Աժդահակ-Նավասարդի տոնի հավաքած տասնյակ մարդկանց ձեռամբ դարձավ Դավիթ Աժդահա… Ձեր խնամքը, սիրելիներ, ձեր կոնկրետ-ուշադիր-ոգևորող վերաբերմունքը այսպիսի՝ Աժդահակից չվախեցող աժդահա լեռնագնաց ստեղծեց՝ ջնջելով տարիքային բոլոր սահմանափակումները։ Շնորհակալ եմ։ Եվ նրա ուսուցիչները՝ դասվար Լուսինե Փաշայանով, տնօրեն Տաթև Աբրահամյանով, բոլոր ծրագրերը վերանայելու փաստի առաջ էին։ Հեղինակային կրթական ծրագրի առավելություն է սա՝ անհատի կրթական պատվերը, ծրագիրը, և սա ենք անվանում ճամփորդությամբ ուսուցում։
Ջրի ու գագաթի նման տարերք է, պա՜պ… Ես շատ բան գիտեմ մայրենիից…
Այսպես էր խոսում Դավիթ Բլեյանը, երբ Աժդահակը գրոհելու նախօրեին ես ու ինքն առանձնացանք Յոթ աղբյուր կոչվող ջրերի հանգույցներից-գյոլերից մեկում լողալու… Մաքո՜ւր, փոքր գյոլ հոսող, զուլալ սարի ջրում…
Մեկ էլ՝
– Դու շատ բան գիտե՞ս, թե՞ մայրիկը…
– Դե… մայրիկը մայրենիի ուսուցիչ է,- գտա՞, թե սկսեցի պատասխանել ես…
– Բոլոր մայրիկները մայրենիի ուսուցիչնե՞ր են, պիտի մայրենին լավ իմանան, որ իրենց բալիկներին սովորեցնե՞ն…
Ու տեսե՜ք, վերնագիրն իմ օրվա գրի…
Վահան Տեր-Պետրոսյանը, որ ավարտեց մեր Արևելյան դպրոցն ու Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող է, ամենից շատ զարմացած էր Դավթի՝ իմ տղա, թե իմ՝ Դավթի հայրը լինելու փաստի վրա…
– Հա՛, էդ ո՞նց… — համառում էր ինձ շատ հետաքրքիր-սիրելի մարդն այս…
Կարմիր սարի լճում հանկարծ հարցնում է․
– Այս տարի՞ էլ մենք ուսումնական ճամբար կունենանք… Ճամբարները շատ լավ բաներ են, Տիար։
Դիմելաձևը ականջներումս է՝
– Տիա՜ր… մեր ճամբարները…
Ճամփորդությամբ ուսուցում է ողջ ընթացքը, ահա թե ինչու ես այդքան էլ համաձայն չեմ, որ Նավասարդը իր երկրորդ տարում կրկնում է Ամանորի խորհրդային-ետխորհրդային տասնամյակների արատները՝ լիքը սեղաններ, ուտելիքի կարևորում, սրա հետ կապված շատ կենցաղ՝ աման դնել-հավաքել-լվանալ… Իմը եղել և մնում է խելացի-խնամքով-ընտանեկան բրդուճը… կաթն ու մածունը սարի… Մինչ սեղան գցելը, սեղան նստելը՝ խաշլամայով, խորովածով գառի, փլավով սնկի…
Մենք սեբաստացիների խմբով ի՜նչ լավ արեցինք, որ գրոհեցինք մեզ քամիներից-արհավիրքներից պաշպանող Վիշապասարը՝ գետակի ստեղծած ավազանով մեկ փռված, գունեղ-կանչող… վիշապի նման… Ի՜նչ լավ որոշում էր, ու գագաթի քամին, մայրամուտը, հայացքը շուրջ բոլոր ծավալվող աշխարհի, զրույցները մեր վերելքի-վայրէջքի կմոռացվե՞ն… Այո՛, բայց պատկերները կմնան-չեն ջնջվի, ոտքի կոխան չեն դառնա… Պատկերներ են դրանք թարթոցներով բերվող… Ջրհոր իջած դույլի չլմփոցներով…
Դավիթ Բլեյանը Գողթի հուշարձանին իր ուսուցիչ Լուսինեի, ուրախ տնօրեն Տաթևիկի հետ կարդում էր տառ-տառ, ինչպես քանդակվել էր, 1936-1937 թթ ստալինյան զոհերի հիշատակի մասին տողերը… Ի՞նչը մոռացվի-գնա… կմնա…
Կարմիր սարը, Վիշապասարը, Աժդահակը կմնան՝ ինչպես կանչող պատկերները Սպիտակասարի, Նազելի սարի… Մի կազմով՝ սեբաստացիների, Բլեյանների, կվերադառնանք շա՜տ շուտով, բայց հուլիսի սկզբին…
Մարդիկ բացվում են ճամփորդության ժամանակ, ինչպես… սարերը, որպես ձգվող-երկա՜ր պատկերադարան… Ես միշտ չեմ հասկացել արշավում ուրիշ, այլ աշխարհից բերված միջոցները, երաժշտությունը, խմիչքի բերած աղմուկը… Բա էս ձայները, պատկերները, բա լռությունը, անցումները ո՞ւմ համար են… Մարդկանց՝ սեբաստացիական աշխարհից այս կամ այն չափով, բանգլադեշյան ռակուրսով տեսանելի, բազմաչափ տարածքում հայտնաբերելու-ճանաչելու-հարազատանալու հնարավորությունից ո՞նց զրկես քեզ… Օտարությունից վերադարձած Լուսինեն Փաշայան, ի՜նչ ուրախ եմ Դավթի համար, Արայի լեռան փեշերից փախած, Աժդահակի ավազանում շատ բնական-ձայնեղ Մենուան, Լուսինե Ներսեսյանը, սլացիկ-ներկայանալի այսպիսի՜ խանդոտ սարերի շրջապտույտում, Հասմիկը Սիմոնյան, բարձունքի հետ քեզ շարունակ զարմացնող, քարերի մեջ պաշտպանված-փխրուն ծաղկի նման, Նարինե՜ն… այնքա՜ն լուռ, անխոս ժպիտով շուրջդ գույն դառած կարմրի նման… Մարդիկ՝ սարերում ու… սարերի մարդիկ… Սա ուրի՜շ թեմա է…
Աժդահակի ճանապարհին, դեպի գագաթ, աջ ու ձախ՝ յայլաներ, արոտավայր-մարգագետիններում տարածված հոտեր ոչխարների, նախիրներ խոշոր եղջերավորների, ոտավոր-ձիավոր հովիվ-չոբաններ, նախրապաններ, դրանց մեջ երիտասարդներ, վրանային-դաշտային կացարաններ… Սեբաստացի ուսուցիչների խմբի հետ՝ չամուսնացած աղջիկներ. ու որտեղից-ո՜ւր՝ երգը ուսանողական շրջանի, կրկնվող առաջին տողով «Աղջիկս կտամ… »… աղջկան փեսացուների առաջարկություններ՝ կոշկակար, խոհարար… և այսպես, ու կրկնվում է աղջկա մերժման տողը՝ «Չեմ ուզում, մամա ջան, չեմ ուզում… », և պատճառը կա…
Աղջիկս կտամ չոբանին…
– Հը՜, հարցնում եմ,- հովիվ տղա կուզե՞ք, կառնե՞ք…
Ու էդ կացարաններում պատկերացրի՞ք մեր գյոզալներին՝ Լուսինեներին Ներսեսյան-Փաշայան, Տաթևին Աբրահամյան, Հասմիկին Սիմոնյան… ծաղկե գիսակով, խորոտիկ-գունեղ…
Ի՜նչ թշվառ, կներեք, քրջոտ, վանող կենցաղ կա այս տնտեսություններում սարերի… Ուզեցի Աժդահակ բարձունքից հետո մինչև մեր վրանատեղին հասնելը մեր խմբով մտնել այս կացարաններից մեկը, մածուն ուտել, նստել, զրուցել… չզորեցի-չհաղթահարեցի այս կենցաղը… Ես, որ գիտեք՝ ինչե՜ր եմ տեսել, ու չգիտեմ ինչ չեմ…
Ամեն տարի երեք ամիս և ավելի Հայաստանով մեկ հազարավոր տարեցներ-թոռներ, հարսներ-ջահելներ, ապրում են այս կացարաններում, կյանք անցկացնում, եկամուտ ստեղծում, բայց տեսե՜ք սրանք դրսից ու ներսից… որքա՜ն տգեղ… անկենցաղ… հարմարեցված յայլայի. կարծես մի ժամի, մի անգամվա, մի գիշերվա, ուրիշի համար լինեն… Մինչդեռ իրե՛նց կյանքն է… իսկական… տարին 3-5 ամիս… Ու տեսե՜ք, այս դաշտում իրենց ու իրենց մշակած կաթի, պահած անասունի-թռչունի-շան հիգիենան, իրենց խոհանոցը, իրենց անկողինը, զուգարանը… Բեռնատարի բաց թափքից երկու ժամ, Աժդահակի լանջերից մինչև Գեղարդ գյուղ, մեխվել-մնացել են հարյուր մետրը մեկ իրար հաջորդող այս կացարանները… Երեսուն տարում ազատ-անկախ պետության մեջ, բաց աշխարհում, առանց երկաթե վարագույրների, կարող էր, չէ՞, դռանը մեկ-երկու կցասայլով-շարժական անիվներով նորմալ կացարանը լիներ, երբ ուզում ես, ուր ուզում ես՝ քշի, տար, հավաքի, ապրի մարդավարի դաշտում, սարում, մարգագետնում… բնությանը վայել գեղագիտությամբ, այնպես որ աղջիկը չոբանին տալդ գա…
Արթուր Շահնազարյանը կասեր՝ ծպտունդ չլսեմ…
Լա՜վ, բա ո՞նց է առաջանալու կենցաղային նոր հիգիենայի-գեղագիտության պահանջը, ո՞նց է սրա կազմակերպումը հանրային-համաժողովրդական աշխատանք-կյանք դառնալու Հայաստանով մեկ, գյուղում-շենում-յայլաներում, քաղաքում, Բանգլադեշում, բնակավայրերում… Եվ սա ինչպե՞ս է դառնալու ուսուցում՝ հանրակրթություն… Մի՞թե չենք տեսնելու, չենք սկսելու, հենց սրանով չենք զբաղվելու, մաքրելու-հավաքելու-չթափելու, կոկիկացնելու-«դեզիգն» անելու, ծաղկեցնելու, մարդավայել միջավայր դարձնելու… Ո՜ւր սարերը-արտերը-գույները-հեռանկարները-խաղերը, որպես փախո՞ւստ քո կենցաղից-իրականությունից, ո՜ւր քո բնակավայրն ու իր բնակիչը…
Արագած
Ձեր ետևից հասնե՞լ կլինի. հրեն Նառան, Մարալը, Ջուլին, Սոնան, Մերին, Մանուշը, Քրիստինեն, Սաթենը, Լուսինե Նազարյանը... առաջ ընկած, ամեն մեկը՝ սովորողների տարատարիք մի ջոկատ-ճամբար-ակումբ ետևից արած, արագ-առանց հոգնել իջնում է-բարձրանում՝ առաջնորդում է… Բազմամուտք-բազմաելք, կրթահամալիրի Բանգլադեշի խաչմերուկներում, հարթակներում մեկ է, հանդիպում ենք, մեկ է, միասնական ենք-աջակից-համերաշխ այս քայլքում-վերելքում, իհարկե, օգոստոսի 30-ի բարձունքին։
Արագածի մեր վերելքի կնքահայր Ալբերտին ու ինձ նույն միտքն էր զբաղեցնում կողք կողքի բարձրանալիս։ Հանդիպեցինք, քայլեցինք. Զոլաքարի Տոնեյան հայրենագետ-աշխարհագրագետներին մեր նախագծերում ընդգրկելու մտքով Ալբերտն ի՜նչ ոգևորված է…
– Բա ամեն ջրվեժ մեր երկրում իր անունը չունենա՞, նկարված-նկարագրված չլինի՞…
– Բա ամեն մի չռիկում կամ նրա ստեղծած զուլալ գյոլում լողացած չլինե՞մ, չիմանանք, ետևից չգնա՞նք, թե էս ջուրը ջրվեժի ո՛ր առուն-ո՛ր գետն է գնում…
Շարունակում ենք իրար…
Գրում եմ, պատմում եմ, ու հենց հիմա իմ առաջ Արագածի խառնարանից սկիզբ առնող Գեղարոտ գետի երկար-մոլոր-շշմելու ընթացքի ջրվեժն է… Ես ինչի՞ց, ինչո՞ւ զայրույթից-բռնկումից բաց թողեցի, չմտա ջուրը… Կանչը լսեցի՞ք, քանի՜ ջրվեժի… Հայաստանով մեկ… Որքան էլ ծովից ծով, պատմական, որքան էլ 1988-ի Շարժումը ծովի շունչ բերեց… ծովի չհասանք. մեր բնակավայրերը եղել և մնում են գետի եզերքով՝ գետի աջ ու ձախ ափերին… Պիտի սովորենք գետի ափին մարդավայել ապրել, գետի ջուրը տեսնել-մաքրել-խնամել-տեղավորվել գեղեցիկ, կամրջակներ գցել ընթացքով մեկ, մաքրելով հասնել ջրվեժների-ակունքների-լճակների… Այնտեղից սարի-լեռան գագաթը մոտ է, երևում է… Սարով անցնող ճամփաների հովիտներում տեղավորված շեների ու… անանուն ջրվեժների երկիր է Արմենիա-Հայաստանը… Ու ամեն մինը իր կնունքին-ծնունդին, իրենով սիրահարվածին-հայրենատեր գործող անհատին, ճամբարին սպասող… Ահա սա եմ անվանում ճամփորդությամբ ուսուցում… դեպի կոնկրետ-նյութական-իրական հայրենի քնապարկով, վրանով… սարի ճամփով… Մնացածը փախուստ է Արմենիա-Հայաստանից… կրթահամալիրի Բանգլադեշից…
Ջավախք
Այս տարվա մեջ իմ երրորդ այցն է սկսվում Վրաստան՝ Սամցխե-Ջավախք, Ախալաքալաք կենտրոնով, սեբաստացիական տարբեր խմբերով-նախագծերով… Ամառային համերգ Շուշան Բլեյանի առանցքային դերակատարմամբ օգոստոսի 26-ին, Ախալքալաքում, համեցեք մեր գցած գործուն կրթամշակութային այսպիսի կամուրջների հնարավորություններից լիուլի օգտվեք, սեբաստացի-ոչ սեբաստացի… Հրավիրողը նորից վրացական կողմն է, վրաց հայտնի Վլադիկան…
– Մամ, ես անպայման գնալու եմ վաղը Վրաստան, Ջավախք… դու էլ անպայման արի, մեզ լսի…
Այսպես խոսեց Դավիթը, ու մայրիկը, իհարկե, լսեց… Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծով՝ ընդարձակվող, Սամցխե-Ջավախքն ընդգրկող, մեր աշխատանքներում, տեսեք, ի՛նչ ստեղծական արդյունքներ է գրանցում… կոնկրետությունը… Այս մասին «Սեբաստիա» համերգասրահում մեր պատանիների հետ հանդիպմանը խոսեց հարգելի վրաց դեսպան Գիորգի Սագանելիձեն… Այո, կոնկրետ է վրաց եպիսկոպոս Նիկոլայի հրավերով խոստացված դասական համերգի կազմակերպումը Ախալքալաքի վրաց եկեղեցու ուսումնական կենտրոնում, Վիեննայի կոնսերվատորիայի՝ հանգիստը Երևանում անցկացնող վոկալիստ ուսանողների մասնակցությամբ… Համերգի ունկնդիրների մեծ մասը, իհարկե, Ախալքալաքի, Հեշտիայի, հարակից գյուղերի երաժշտասեր մեր հայրենակիցներն են լինելու… Կոնկրետ են և Ախալքալաքի նորանորոգ Սուրբ Խաչ եկեղեցու բակում, հոգեշնորհ տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի կազմակերպական աջակցությամբ, սեբաստացի ուսուցիչների կողմից պարերգերի ուսուցումը, հոգևոր երգերի կատարումը եկեղեցում… կոնկրետ հետևողական համերգների շարքով Ախալքալաք նոր մշակույթ բերելու այսպիսի սովորույթը, հայ-վրացական հարաբերություններին նոր ունկնդրի պահանջով, նոր հայացքով նայելը, դրանք մարդկայնացնել-պարզեցնելը, որ համերգը դառնա սովորական, առօրյա…
Մեր նախագծային խումբը Վահան Սերոբյանի հայրիկ՝ Սամվելի տրամադրած Սպրինտերով այնքա՜ն աննկատ-թեթև-լեցուն մտավ Ջավախք, Փարվանա լճով, Փարվանա գետի եզերքով Ախալքալաք․․․
Սրանով մեր «Ամառային համերգ» նախագծով, Ջավախք-Ախալքալաք ճանապարհը էլի կարճացավ, ավելի ու ավելի։ Իսկ Ախալքալաքը՝ Ջավախքի կենտրոն քաղաքը ես սիրեցի, կապվում եմ նրան․․․
«Ամառ 2017» նախագծով մեր աշխատանքները այնքա՜ն խիտ են դասավորվում, որ ես Փարվանա գետի ստեղծած քաղաք-թերակղզուն կարգին ծանոթանալ չեմ հասցնում․․․ Հետաձգում եմ։ Այս անգամ էլ իրիկնային ճամփորդական որոնումը մեզ տարավ հայտնի Վարձիայի ճանապարհով, նշանավոր Թմկաբերդ, Թմուկ գագաթի տեղի որոշումը․․․
Աշխարհը այս օրերին՝ Ջավախք աշխարհը, մեծանում-բացվում է, երբ սովորական բրենդ դարձած զբոսաշրջիկային երթուղիներից-տեսարժան վայրերից շեղում ես կատարում, որքան էլ ժամանակը քիչ է մնում, մենք ընտրում ենք հեղինակային ճամփաներ, մեր ուղևորությունը նախագծերով, նոր-ճամփորդությամբ ուսուցման շնորհիվ տանում է հայտնագործությունների․․․
Ինչպես պատմել եմ, Վահանավանքը, ինչպես պատմում եմ՝ Գիմբիրդա գյուղը՝ Ջավախքի նոր Ջդրդուզով․․․ Քռի-Փարվանա գետերի հանդիպման խառնարանում-կիրճում, մեզ ուղեկցող Տեր Տաթևը կարողացան հետաքրքրություն առաջացնել՝ բարձունքից-դոշից անհունին նայելու հեռանկարով․․․ Դեպի Ախալքալաք նոր կառուցվող ճանապարհով, կարտոֆիլի-ցորենի-գարու աչք շոյող դաշտերի միջով, միջնադարի վեճի առարկա եղած՝ իմն է-քոնն է, եկեղեցու, մեր հայրենակիցների, գյուղն ամբողջությամբ եղել-մնում է հայաբնակ, տների-գոմերի հացատների միջով եկանք, հասանք նորակառույց եկեղեցու դիմաց փռած դուզը․․․ Արժեր․ ինչպե՜ս ես չեմ իմացել, ինչպե՞ս եմ ապրել առանց այս հայացքի, դեպի Թիֆլիս, Փարվանայի հետ գրկախառնության շտապող Քուռի, Ջավախք լեռնաշխարհի․․․ Իմ գլխում նոր արշավախմբային նախագիծ է, հատկապես, որ առիթը կա․ գյուղից դուրս գալիս Տեր Տաթևը մատնանշում է գյուղի մի ծայրում կառուցվող ամենաարդիական հանրակրթական համալիրը, որը պիտի շահագործման հանձնվի այս սեպտեմբերին․․․ Արմանք-զարմանք նվեր մինչև այս փակուղում ապրող գյուղին, որը կիրճի հետ կապող, Քռի ձորից բարձրացող նոր ճանապարհով կհայտնվի աշխարհի խաչմերուկում․․․ Ինչպիսի՜ զարգացումներ, և ինչպե՞ս դրան կարձագանքի Ջավախքի բնիկ բնակիչ՝ հողագործ-անասնապահ, հայացքը միշտ դուրս՝ կերակրող խոպանին, հայը, ինչպիսի՞ն կդառնա նոր Կարծախը․․․ Ձեռները ծալելու, պատի տակ նստելու-աշխարհի մասին խոսելու՝ կտրված քո իրականությունից, հնացած չափումներով-տրաֆարետներով քո իրականությունից կտրված, դատողությունների թեմա չէ․․․
Ամեն անգամ տարբեր մարդիկ տարբեր տեղանքներ են մատնանշում․․․ Այս անգամ մեզ սիրալիր ուղեկցում է Ջավախքի քահանաներից՝ Տեր Տաթևը ու կարծես համոզում է․․․ Գրոհը Թմուկի կմնա հաջորդ այցին․․․ Սա ավելի անառիկ է, ավելի նման Թումանյանի ստեղծածին․․․ Թմուկը այսպիսով՝ հուսալի շրջապատված է, մեր ուժեղ կամքին կտրվի ու ոչ մի նորահայտ Տիրուհի նրան մեզանից պաշտպանել չի կարող․․․
Ախալքալաք ետդարձին, Տեր Տաթևի մատուցմամբ, շնորհակալ ենք մեր հայր Բաբկենին, մենք նվաճեցինք Թմուկի ճանապարհից ձախ, Քուռ գետի աջ ափի ամենաառեղծվածային մենաստան-վանքերից Վահանավանքը․․․ Իսկական վահան-վանք․․․
Բարձրացի՜ր ու բարձրացրու․․․ ու մինչև ո՜ւր, մինչև ո՜ւր․․․
Շուշանի երգեցողությունը Վահանավանքի կենտրոնական ավերակում․․․ Բոլորս այնքա՜ն տպավորված ենք երեկոյան մեր այս ճամփորդությունից, Մարկ-Դավիթ ընկերությունը ճախրանքի մեջ է․․․
Մեր կոմֆորտը կատարյալ է։ Վրաց սրբազան հայր Նիկողայոսի՝ մեր հուսալի ընկեր Վլադիկայի հյուրընկալ օջախում՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի թեմի ուսումնական կենտրոնում․․․ Վլադիկայի ջերմ-տրամադրող զրույցը ժամեր հետո սկսվող «Ամառային համերգի» հաջողության նկատմամբ կասկածները փարատում են․․․Կլինեն նոր կատարումներ․․․ Երգչուհիներ Շուշանը ու Շուշանից անբաժան Թերեզը, Լիլիթ մենակատար-նվագակցողը, սրանց հոգատար մայրիկ Սվետան, վճռական ու վստահ են տրամադրված։ Այնքա՜ն անհրաժեշտ խաղաղություն կա հաստատված մեր մեջ, մեր շուրջ․․․ Բուռն-անկեղծ ծափերը հանդիսատեսի միայն կզորացնեն այս առաջացած տպավորությունը։ Հետևեք մեր-ճամփորդությանը, ամառային համերգ-նախագծին ֆեյսբուքի եթերում, նախագծի մասնակիցների բլոգներում։
Սեպտեմբերի 4-ին, հայտնի Վաչիան գյուղի, մեր նախկին ճամփորդական նախագծի հերոս պատանու՝ Նասլեթ Քեյանի սովորողների պարի խումբը մեկ շաբաթով կլինի կրթահամալիրում, պատրաստվեք աշխույժ-խանդավառ-դեռատի մեր հայրենակիցներին դիմավորելու, իսկ նոյեմբերի առաջին օրերին կրթահամալիրի համերգասրահում կկայանա Ախալքալաքի երաժշտական դպրոցի, երկու Սվետաների ղեկավարությամբ, առաջին հանդիպում-ելույթը․․․ Սուրբ խաչ եկեղեցու նորավարտ բարեկարգ ընդարձակ շատրվանով հրապարակում տարատարիք, աչք շոյող բազմամարդությամբ-բարձր տրամադրությամբ, ժողովրդի առաջ ես մեր կազմակերպած պարերգերի ուսուցման արանքում հե՛նց այսպիսի զարգացումների մասին եմ խոսում․․․ Որքան էլ մեզ միացած Ռուբեն Մաթևոսյան հայտնիին դժվար լինի հաշտվելը-ընդունելը, Նոր քաղաքը՝ Ախալքալաքը, կայանում է մեր աչքի առաջ, նաև մեր մասնակցությամբ, նոր երկրագործությամբ, նաև այսպես՝ Շուշան Բլեյան-Թերեզ Բեգլարյան անբաժան ուսանողական վոկալ զույգի երգեցողությամբ-աղոթքով՝ բազմամարդ, համերգային դահլիճի վերածած եկեղեցու սրահում․․․ Հետո, նորից պարեր, իսկական տոնախմբություն մեր Աննա Երիցյանի առաջնորդությամբ, Վաչիանի՝ մեզ ծանոթ-անծանոթ-հարազատ համերկրացիների բուն մասնակցությամբ։
Պատմել եմ հունիսի 22-24-ի Ջավախք կրթամշակութային արշավից, Կարծախ՝ Աշուղ Ջիվանու ծննդավայր մեր ուխտից, կառուցվող-ընդարձակվող տուն-թանգարանը, Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանի բարձիթողի վիճակի ազդեցությամբ, մտահոգություններ է առաջացնում, ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա ևս մի գյուղական թանգարանը՝ գյուղին, Ջավախք աշխարհին…
Այս անգամ Կարծախի տոնախմբության թիրախը հենց Ջիվանու տուն-թանգարանի ավարտված ազգագրական հատվածն էր՝ իրական գյուղական կենցաղային միջավայր, իր կահ-կարասիով, իրերով-պիտույքներով… Սարի գլխին մեծաքանակ ներկաների համերգ-հանդիսությունը, պարզ էր, չէր գրավելու. արևի տակ քշված մարդկանց բաժանելը՝ բեմից ելույթ ունեցողների ու վարում ունկնդրող-ծափահարողների, Տոն չէր ստեղծելու-չստեղծեց… Ինչպես և խնամված-տպավորիչ Սուրբ Հովհաննես եկեղեցու պատարագը… Ո՞ւմ համար էր, ո՞վ էր մասնակիցը. երեխաների վազվզոց եկեղեցում, մեծահասակների ներսուդուրս, աղմկոտ մոմավառություն… բա պատարա՞գը, նրա ունկնդիր մասնակի՞ցը, պատարագի՞չը։
Մենք մեր համերգ-նվերը ինքնաբուխ՝ իսկական բաց թամաշա, իրական մասնակցով, ջնջված սահմաններով, ամբողջական ներառական, որպես մոբիլ-ստեղծական նախագիծ-առաջադրանք-իրագործում տեղում (կեցցե Աննա Երիցյան ազգագրագետ աղջիկ-պարուսույց-կազմակերպիչը), մատուցեցինք տուն-թանգարանի բակում, հանդիսավոր ժապավենկտրոցիին հաջորդած ժամանակում… Այս, այսպիսի զարգացումով սիրով դառնանք Կարծախում 2018-ի աշուղական օրվա կազմակերպիչ… Ինչո՞ւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մեզ չպատվիրի այս գործը՝ որպես ուսումնական նախագիծ, Կարծախի դպրոցի հետ համատեղ…
Իսկ խաղաղ մի շրջան գտանք համերգի-հյուրասիրության արանքում և հարգանքով-անշտապ Արգամ Երանոսյանի՝ մեր Արմանի եղբոր, տուն-թանգարանի մասնագիտական խմբի ղեկավար, հայտնի ազգագրագետի ուղեկցությամբ գյուղական տուն-ցուցասրահում շրջեցինք անկյուն առ անկյուն, ամբողջական… Տպավորված եմ երիտասարդ մասնագիտական խմբի նվիրական գործունեության արդյունքով, երախտագիտությամբ. այդպիսին էր յուրաքանչյուրի ընկալումը… Մարդու՝ Դավիթ, Աշոտ, թե Շուշան Բլեյանների, ծանոթ-անծանոթ բոլոր ներկաների հարցեր տալն ու լսելը գալիս էր, ընթացքում-վերջում երգելը կենդանի՝ Աննայի, Թերեզի-Շուշանի, խմբի… Իսկական ուսումնական միջավայր, որի համար սրտանց շնորհավորում եմ հիմնադրամին, Արգամին ու իր խմբին ստեղծագործական, գյուղին, Ջավախքին ու մեզ… Տարոսը՝ Տերյանի տանը Գանձայում… Արգամի հետ մի կարծիքի ենք… Ո՞վ կդառնա այս նոր-հրատապ գործի պատվիրատուն. տունը ձեռից մեր աչքի առաջ, մեր թողտվությամբ գնում է…
Այսպիսի բարեխղճության տոն-համերգային միջավայր դարձավ 2017-ի մեր ջավախքյան երրորդ արշավ-նախագծի«Ամառային համերգը» Վլադիկայի տանը՝ վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի ուսումնական կենտրոնի սրահում… Այստեղ՝ մեր Սվետա Ճաղարյանին ու Լիլիթ Առաքելյանին ծանոթ-հարազատ դարձած միջավայրում, երկրորդ համերգն է, մայր ու աղջիկ՝ գլխավոր պրոդյուսեր-նվագակցողը, սև աշխատանքը տանողը, անբաժան ընկերուհի-երաժիշտներին՝ Շուշանին Բլեյան-Թերեզ Բեգլարյանին մասնագիտական թռիչքի-խիզախումի հնարավորությունն էին տվել: Հայրիկ-տնօրենի-ունկնդրի ուրախությունը եռակի էլ եղավ, իսկական համերգ էր՝ Վլադիկայի մոսկովյան-հունական հյուրերով, Ախալքալաքի երաժշտական դպրոցի ուսուցիչներով, նրանց յուրահատուկ սան Անահիտի, Հեշտիայի ու Ջավախքի երաժշտասեր հասարակությանը հայտնի դարձող երգիչ-պրոֆեսիոնալ Արմեն Մկոյանի ներգրավմամբ, համերգ-խանդավառություն՝ երկար հիշվող-չմոռացվող գրկախառնություններով-շնորհավորանքներով… Սրբազան հայրերի՝ հայ առաքելական եկեղեցու հայր սուրբ Բաբկենի և վրաց ուղղափառ եկեղեցու Նիկողայոս սրբազանի անբաժան ներկայությունը մեր ջավախքյան նախագծերի քաղաքական կարևորությունն ու աջակցությունն են հաստատում մեր այսպիսի կրթամշակութային գործունեության ծավալմանը Սամցխե-Ջավախքում, դրա ընդլայմանը… Իսկ Շուշանին-Թերեզին-Լիլիթին ասենք՝ կեցցեք, ձեր առաջին միջազգային բեմելը ստացվեց անպայման…
Այսպիսի բարեխղճության տոն-համերգային միջավայր դարձավ 2017-ի մեր ջավախքյան երրորդ արշավ-նախագծի«Ամառային համերգը» Վլադիկայի տանը՝ վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի ուսումնական կենտրոնի սրահում… Այստեղ՝ մեր Սվետա Ճաղարյանին ու Լիլիթ Առաքելյանին ծանոթ-հարազատ դարձած միջավայրում, երկրորդ համերգն է, մայր ու աղջիկ՝ գլխավոր պրոդյուսեր-նվագակցողը, սև աշխատանքը տանողը, անբաժան ընկերուհի-երաժիշտներին՝ Շուշանին Բլեյան-Թերեզ Բեգլարյանին մասնագիտական թռիչքի-խիզախումի հնարավորությունն էին տվել: Հայրիկ-տնօրենի-ունկնդրի ուրախությունը եռակի էլ եղավ, իսկական համերգ էր՝ Վլադիկայի մոսկովյան-հունական հյուրերով, Ախալքալաքի երաժշտական դպրոցի ուսուցիչներով, նրանց յուրահատուկ սան Անահիտի, Հեշտիայի ու Ջավախքի երաժշտասեր հասարակությանը հայտնի դարձող երգիչ-պրոֆեսիոնալ Արմեն Մկոյանի ներգրավմամբ, համերգ-խանդավառություն՝ երկար հիշվող-չմոռացվող գրկախառնություններով-շնորհավորանքներով… Սրբազան հայրերի՝ հայ առաքելական եկեղեցու հայր սուրբ Բաբկենի և վրաց ուղղափառ եկեղեցու Նիկողայոս սրբազանի անբաժան ներկայությունը մեր ջավախքյան նախագծերի քաղաքական կարևորությունն ու աջակցությունն են հաստատում մեր այսպիսի կրթամշակութային գործունեության ծավալմանը Սամցխե-Ջավախքում, դրա ընդլայմանը… Իսկ Շուշանին-Թերեզին-Լիլիթին ասենք՝ կեցցեք, ձեր առաջին միջազգային բեմելը ստացվեց անպայման…
Պարոն Բլեյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ինչպես միշտ Ձեր ներկայությամբ գունավորեցիք մեր օրը։
Անի Պետրոսյանը՝ Ջավախքի Կարծախում Ջիվանի տոնախմբության կազմակերպիչը, Ֆեյսբուքում մի այսպիսինախադասոությամբ արձագանքել է իմ գրին, անդրադարձել մեր մասնակցությանը․․․ Մենք պատրաստվում ենք հիմնադրամի Բանգլադեշյան քննարկմանը․ մեր նոր գործընկերոջ հետ 2017-2018-ի համատեղ ուսումնական նախագծերի որոշմանը․․․ Իսկ Արմինե Աբրահամյանի թեթև-ուրախ տեսանյութն այս մեր մանկավարժության՝ մոբիլ-ստեղծական, անընդատ ու համերաշխ որակների մի ներկայացում է․․․ Աննա Երից14յան պարուսույց-կազմակերպչին, երիտասարդ ու այսպիսի հետաքրքիր կենսագրությամբ արդեն, ասում եմ՝ բարի գալուստ կրթահամալիր, ողջը քոնն է, քո գործուն միջամտության կարոտ։
2017-ի օգոստոսի 26-ին Ախալքալաքում՝ վրաց եկեղեցու ուսումնական կենտրոնի համերգասրահում, Ամառային համերգին Վլադիկան՝ մեր բարեկամը, վրաց ուղղափառ եկեղեցու Նիկողայոս սրբազանը, ձեռքին համերգի տեղեկատվական մեր կազմած հայերեն-վրացերեն թերթիկը, շուռ էր տալիս մի լեզվից մյուսին, ու ընտանիքով ողջ համերգին մասնակից ավագ քրոջը Թբիլիսիից՝ հայտնի կարդիոլոգ-գիտնականին, մասնավոր կլինիկայի հիմնադիր-ղեկավարին, զարմացած-հիացած, հպարտությամբ բացատրում էր, որ իրեն ուղղված մեր բոլոր նամակները վրացերեն են․․․ Վերջում էլ շատ հուզված էին Շուշան Բլեյանի կատարմամբ «Թբիլիսո» երգից, Շուշանի վրացերենից, Ջավախքի Հեշտիա գյուղից Արմեն Մկոյանի ներկայությունից համերգին, Սամցխե Ջավախեթիի իրենց նոր բացահայտումից և նոր «Մոկաց Միրզա» երգից․․․ Եվ շնորհակալությամբ-պատրաստակամությամբ ընդունեց Սեյրան Ավագյանի, Լիլիթ Բլեյանի երգերի ձանասկավառակները, Հայաստանի նկարիչերի, այդ թվում՝ սեբաստացի, կատալոգ-ալբոմը… Եվ հնչեց հրավերը Լիլիթ Բլեյանին, կրթահամալիրին՝
– Համեցեք Ախալքալաք, երբ կամենաք, ձեր համերգով-ցուցադրությամբ․․․ անընդհատ․․․
Ինձ էլ թե՝
– Չթողեք, ինչպես խոստացել եք, որ հայ-վրացական կապերի-նախագծերի-փոխանակումների մասին միայն խոսեն, կամ որ դրանք դառնան տարեկան միջոցառումներ․․․
Սրբազանին խոստացել եմ…