Կրթահամալիրի Միջին դպրոցում սովորող-սովորեցնող նախագիծը 5-րդ դասարանցիների հետ տարբեր զարգացումներ և բաղադրիչներ ունեցավ։ Դրանցից մեկը դարձավ 5-րդցիների ուսումնական բլոգների ուսումնասիրությունը, որն իրականացրին 8-րդ դասարանի սովորողները:
Փորձեմ առանձնացնել ուսումնական կարևոր ձեռքբերումների շարք, որն արձանագրվեց նախագիծն իրականացնելու ընթացքում, որոնց մասին խոսում ու պատմում են սովորողները:
Կրտսեր ընկերների բլոգներին, բլոգային հրապարակումներին ծանոթացման արդյունքները 8-րդ դասարանի սովորողների համար
- «Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ» փաստաթղթի ընթերցում, իրենց համար այդ պահանջների գործնականացում:
- Կրտսեր ընկերների բլոգների ուսումնասիրման միջոցով սեփական բլոգի թերությունների արձանագրում, շտկում:
- 5-րդ դասարանի սովորողների հետ անհատական աշխատանք՝ բլոգավարության հմտությունների փոխանցում:
Նախագծի իրականացման արդյունքները Միջին դպրոցի 6-րդ դասարանցի դարձող սովորողների համար
- Ճանաչեցին իրենց ավագ ընկերներին:
- Համատեղ աշխատեցին, ինչ-ինչ բաներ սովորեցին, շտկումներ արեցին իրենց բլոգներում:
- Կարդացին միմյանց բլոգները:
Նախագծի իրականացման արդյունքները նախագծային խմբերի ղեկավարների համար
- Սովորողների հետ և նրանց աչքերով բլոգավարության խնդիրները քննարկելու հնարավորություն:
- Միջին դպրոց եկող սովորողներին ճանաչելու հնարավորություն։
- 8-րդ դասարանի սովորողների նոր որակների, հմտությունների բացահայտում։
- Ուսումնական բլոգավարության հետ կապված խնդիրների առանձնացում։
- Սեփական բլոգների վերանայում:
Նախագծի ամփոփման ժամանակ 8-րդ դասարանի սովորողները հրապարակեցին ուսումնասիրության արդյունքների իրենց ներկայացումը։ Ստորև ներկայացնում եմ մի շարք.
- Անգելինա Արզումանյան
- Արեն Պողոսյան
- Աննա Ստեփանյան
- Սամվել Բալխչյան
- Անուշ Թադևոսյան
- Նանոր Հովհաննիսյան
- Սոֆի Առաքելյան
Ի սկզբանե 8-րդ դասարանի սովորողների ուսումնասիրման համար տրվել էր «Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ» փաստաթուղթը միայն: Սովորողներն իրենք են ընտրել ու որոշել, թե ո՛ր դպրոցի սովորողների բլոգներն ուսումնասիրեն և ինչ շեշտադրումներ անեն: Հիմնական շեշտադրումները, որոնք առանձնացրել են սովորողները, հետևյալն է.
- Բլոգային ամենահետաքրքիր նյութերը.
- Բլոգի անհամապատասխանությունը վերը նշված փաստաթղթին.
- Սովորողների բլոգներում առկա թերացումներ.
- Համատեղ աշխատանքի կազմակերպում։
Այս կետում առանձնացնեմ 8-րդ դասարանի սովորողների ևս մի քանի ուսումնասիրություն.
- Միլենա Մարկոսյան- 1—2—3
- Արեն Պողոսյան-1
- Աննա Ստեփանյան-1
- Սոֆի Առաքելյան-1
- Նանոր Հովհաննիսյան-1
- Անուշ Թադևոսյան-1
- Սամվել Բալախչյան-1
Նախագծին անդրադարձել են նաև 5-րդ սովորողները։ Բերեմ երկու օրինակ.
Ինձ համար հինգերորդ դասարանի սովորողների բլոգներն ընթերցելը ոչ միայն շատ հետաքրքիր էր, այլ նաև՝ ճանաչողական: Պատումները՝ թեթև, դրական ու կենդանի. ինձ հենց կենդանությունն ու դրականությունն էլ ոգևորեց: Առանձնացնեմ իմ ընթերցած բլոգներից մի քանիսը, որոնցում ինձ գրավեցին ոչ միայն կոկիկ, խնամքով տեղադրված, ստեղծված ուսումնական նյութերը, այլև՝ սովորողների հետաքրքրությունների ամբողջական, ինքնատիպ արտացոլումը բլոգներում:
Շուշան Փաշինյանի բլոգը։ Շուշանի լրագրողական հմտություններին ծանոթ էի, նաև՝ տեքստերին, գիտեմ՝ ինչ ազատ ու ընթեռնելի խոսք ունի: Բայց որ բլոգում կգտնեմ Շուշանի հետաքրքրությունների մասին պատմող նյութերը՝ դերասանների, երգիչների մասին տեղեկատվություն, նաև՝ հետաքրքիր բաղադրատոմսեր, ճամփորդի պատումներ, ինձ, իրոք, զարմացրին:
Բլոգեր Վիգեն Հովակիմյան։ Վիգենի բլոգն առաջին անգամ էի թերթում։ Ֆուտբոլային պատումները, մեկնաբանություններն ու գրառումները արդեն խոսում են Վիգենի մասին:
Բլոգեր Բադալյան Ալեքսանդր։ Անտարբեր չթողեցին ճամփորդի պատումները, հատկապես զարմացրեց «Խեղճ ուրվականները» տեքստը:
Բլոգեր Անահիտ Մկրտչյանի թարգմանությունները, ճամբարապատումները տեսակով են, ամբողջական:
Բլոգեր Գոհար Ստեփանյանի ճամփորդի պատումները, ընտանեկան տեսանյութերն ու պատումները ճանաչողական են ու անմիջական:
Ստեփան Հարությունյանի բլոգը առանձնանում է ոչ միայն դիզայով՝ սև ֆոնով. մեր հինգերորդ դասարանցիների բլոգներում միակ սևաֆոն բլոգը: Պարզվում է՝ Ստեփանի հետաքրքրությունների շրջանակում է Աշոտ Բլեյանի օրագրի ընթերցումը, դրանից իրեն հետաքրքրող հատվածների առանձնացումը:
Բլոգեր Արեգ Հակոբյանի պատումներն ու տեսանյութերը տպավորիչ են:
Սաթինե Սաֆարյանի բլոգից Աշոտ Բլեյանի օրագրի ընթերցումներն ու «Իմ դպրոցը» պատումը կառանձնացնեմ:
Այս շարքը կարող եմ շարունակել անվերջ. սովորողների բլոգները տարբեր են և՛ իրենց ոճով ու ձևավորմամբ, և՛ նյութերի տեսակով, քանակով, որակով. կարևորը, որ հետաքրքիր են, գործող ու կենդանի:
Բլոգընթերցմանս շրջանակը լայնացավ. սկսեցի ընթերցել ոչ միայն հինգերորդ դասարանցիների, այլ՝ կրթահամալիրի այլ սովորողների բլոգներ ու տեսա ընդհանուր խնդիրներ, որոնք կուզեմ առանձնացնել (պահանջները հետևալ փաստաթղթից են).
- Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին). սովորողների բլոգների գերակշիռ մասում սա բացակայում է։
- Առարկայական բաժիններից մաթեմատիկան վատ է արտացոլված մեր սովորողների բլոգներում: Հիմնական շեշտադրումները մայրենիի, հասարակագիտական, հայրենագիտական բլոկին են պատկանում:
- Ֆլեշմոբները նույնպես արտացոլված չեն սովորողների բլոգներում:
- Լրացուցիչ կրթությունը որևէ կերպ չի արտացոլվում սովորողի բլոգում:
Այն, որ բլոգավարությունը մեկ տարվա ընթացքում կոնկրետ զարգացումներ է արձանագրել, փաստ է, բավական է թերթել բլոգները. Այն, որ 2017-2018 ուսումնական տարին պետք է նոր զարգացումներ արձանագրի, նույնպես փաստ է:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան