Կրթահամալիրի տնօրենի օրագրից
Նոյեմբեր-դեկտեմբեր
Ուսումնական նյութական միջավայր
Տեսապատում
Հիմա ինձ ամենաշատը զբաղեցնում են ագարակ-դպրոցական միջավայրերը պատշաճ տեսքի բերելը, նոյեմբերի 16-17-ի ծառատունկով կանաչի թարմացումները 2017-ի, անցումները-ուղիները այսպիսի ամենօրյա հեծանիվ-երթերի համար պատրաստ վիճակի բերելը… Լուսինե Փաշայանն ու պարտիզպան Էդմոնդը ագարակի իրենց տարածքի տունկը, որպես ուսումնական աշխատանք կատարեցին. Դավթի հետ իմ աշխատանքը ագարակում կարճատև, բայց տպավորությամբ անանց է, Դավիթն ուզում է ագարակում ապրել.
– Այս հին շենքը, բնակարանը թողեք,- ասում է,- մի իսկական, հողի վրա տուն կառուցենք, ապրենք…
Մրգատու ծառը, հատկապես, բալենին Բանգլադեշում, այստեղ ապրել-աշխատելու-լինելու իմ 30 տարով գիտեմ, իրեն լավ է զգում… Բա նրա սպիտակ ծաղի՜կը. ծաղկա՛ծ բալենի, հրաշք ես: Թող դառնա-հաստատվի մեր անսահման կրթահամալիրի կանաչ խորհրդանիշներից… Հյուսիսում ձգվող արևմուտք-արևելք, թե ուսումնական Ագարակի արևելք-արևմուտք շարքերով… Սպասեք ծաղկած բալենու Արևելք-Խառնարան շարքին…
Եթե… չընդհատենք պարտեզապուրակային գործունեությունը սկսված ողջ շաբաթը, ողջ կրթահամալիրով… Եթե հինգ տարեկանները ոչ միայն հացը՝ գնդած լավաշը թխեն Ագարակում, այլև կենդանիների խնամքի շարունակական նախագիծ սկսեն կենդանաբան Կարո Մանդալյանի հետ, եթե տերարիումի ստեղծման նախագիծը դառնա Ագարակի նոր տարվա նվերը կրթահամալիրին, եթե կրթահամալիրով մեկ այսպիսի նախագծեր՝ որպես ամանորի նվերներ սկսեն շրջանառվել…
….Քանի որ «Նոյեմբեր ամիսը և աշնան թեթև ցուրտը շատ հարմար են աշնանացան անելու համար», կարդացեք մեր Արևմտյան դպրոցի պարտիզպան Էդմոնդ Փաշինյանի «Բակերի կանաչապատում և ձևավորում» խորագրով բլոգը, հեղինակային մանկավարժությամբ ծնված՝ ավելի հուզիչ-պահանջված հայաստանյան ուսումնական նախագի՞ծ… «Աշնանացան»՝ իր տեխնոլոգիայով… 150 քառ. մետր տարածքը բերրի դարձնող իր արդյունքով… Ամբողջ գործընթացը՝ սովորողների հետ՝ Աղազարյան Դավիթի, Դուրգարյան Շանթի (հայտնի երաժիշտ-խմբավար Կարեն Դուրգարյանի 10 տարեկան որդին), Թամազյան Շահենի (երրորդ սեբաստացին գրկում Մարգարիտ Թամազյանի՞ որդին)… ջոկատ, որ աշխատեց ջանասիրաբար և հաճույքով… ջրեց ցողով, այլ ոչ թե շիթով… Սա՝ վերջում…Իսկ ամբողջ ընթացքում Արևմտյան դպրոց-պարտեզի (պարտեզում հայտնված, պարտեզ դարձած դպրոցի) պատուհաններից Մոցարտ է հնչում ու հայերեն պարերգեր։ Լսեք-տեսեք մեր մեդիայում, մեր կյանքում, ուղիր եթերո՞ւմ… Ես իմ օրը գիշերվա ժամը երեքին սկսում եմ- իհարկե, գոլ ջրով, Էդմոնդի բլոգում…
Տաթև Աթոյանի՝ Հյուսիսի դպրոց-պարտեզի նկարիչ-տեխնոլոգի, Ռիմա Երեմյան կազմակերպչի համատեղ պարտիզապուրակային-նախագծային գործունեությունը՝ որպես գեղագիտական բնություն-միջավայր, քոլեջի տեխնոլոգ նկարչի՝ Թամար Հարությունյանի պարգևատրումը մեծ խմբում, Արևելքի կրթական կասկադի ու էստրադայի առիթով, պարտադրում է անդրադառնալ մեր տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցչի գործունեությանը… Վաղվա իմ պատումով, իհարկե…
Ինձ չէին սպասում և քոլեջում. այսպես, երբ ես ներխուժեցի Վարդուհի Պետրոսյանի հասարակագիտության պարապմունք (քոլեջի նախագծային խմբի կուրսն էի փնտրում), Վլադին մեր ու իր ընկերներներին) գտա, և իսկական-բաց հասարակությանը վայել՝ նախագծային-հեղինակային, քաղաքացիական կրթության պարապմունք դարձավ։ Ես ներկայացնում էի սովորող-սովորեցնող մեթոդի կիրառումը, որպես գործիք-կազմակերպում Գեղարվեստ-քոլեջում, «Պատշաճ անցում» ուսումնական նախագծի իմ պատկերացումները․․․ նախաձեռնողականությունը, հետևողականությունը․․․
Ես էլ անակնկալի եկա, երբ ժամեր հետո, արդեն ետդարձի ճանապարհին դեպի մեդիակենտրոն, արևելքով, մեր քոլեջ-գեղարվեստ նախագծային ուղու վրա տեսա՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիները, Քնարիկ Ներսիսյանի, Տաթև Աթոյանի, Ռիմա Երեմյանի, քոլեջի ուսանողների՝ Վլադի ու իր ընկերների հետ, կրթության մեջ այդ օրվա ամենակարևոր խոսքն էին ասում՝ իրենց շրջակա միջավայրը բնակիչների աջակցությամբ փոխելով, մարդավայել դարձնելով, որպես ուսուցման արդյունք և նպատակ… Այո՛, սա ձեռքբերում չէ՞, սիրելի վրաց գործընկերներ, որ երեկ հարցնում էիք․․․ Հանրային աջակցությամբ, ուղիղ եթերում… Եվ երբ փակ կալվածք մանկապարտեզի վարիչ-կառավարիչը, որևէ անունով, փորձում է ընդհատել (մի՛ զարմացեք, այո՛, մերը ոտնձգություն է կալվածատիրական կարգերի դեմ), բնակիչները սաստում են նրան՝ սա հանրային տարածք է, ու սեփականատերը մենք ենք, ակտիվ դպրոցով․․․ Կեցցե՛ անընդհատ Բլեյանի դպրոցը՝ երբեք արձակուդի մեջ չգտնվող տիարով․․․
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների հինգ տարեկանանների ստուգատեսը հերթական՝ նոյեմբերիկը, նկատելի քայլ առաջ էր… Կարճացան ոչ միայն Արևելքում գտնվող դպրոց-պարտեզի ու քոլեջի անցումները, այլև դեպի Արևմուտք՝ ուսումնական Ագարակ ու ծածկած լողավազան… իրական ուսումնական աշխատանք է դառնում պարտիզապուրակային գործունեությունը…
Վրաց գործընկերների հետ կլոր սեղանին գեղարվեստի հարթակում աչքերս-ուշքս կտրել չէր լինում գեղարվեստից քոլեջ ձգվող կանաչ ուղին նախապատրաստող կարմիր աշնանացանից… Այո, մեր աշնանացանը այսպիսի՝ կարմիր գույն ունի… կանաչը կտեսնեք մինչև գարուն ո՜նց կպատի… Միասին, ապրելու-գործելու հայրենի տարածք դառնո՞ւմ է մեր արվարձանը…
Երբ երեկ Աշխեն Թադևոսյանի դասարանում էի, վեց տարեկաններն այնքան կլանված էին իրենց նոր մեդիահմտություններով, որ իմ մտնել-դուրս գալով չշեղվեցին անհատական-խմբային «մեկ սովորող-մեկ պլանշետ» ուսումնական աշխատանքից։ Աշխենի, Տաթև Աբրահամյանի, առցանց՝ նաև Զառա Ոսկանյանի հետ քննարկում էինք՝ ինչպես միջավայր դարձնենք անկյունում դրված լողի օղակները… ուսումնական ամենօրյա միջոցներ հեղինակային մանկավարժության «Իմացումի հրճվանք» ծրագրով… Սրանից ավելի «հեղինակային» ու «իմացումի հրճվանքով» որտե՞ղ եք տեսել. одна радость կամ ода к радости…
Ես, արևմուտքի մեր ձիավարժ աղջիկները նորից համոզվեցինք, որ Խորենն ու Լուսինեն կոնկրետ ու հեռանկարային են զբաղվում մեր եզակի ուսումնական կենտրոնով․․․ Ի՞նչ տեսանելի քայլերով-գործերով մեր դպրոցական ագարակները կկապվեն ներթաղամասային կապերով, անցումներով մարդկային․․․ Քոլեջը վճռական խոսք ունի։
Կենդանի-իրական-ծավալուն վերապատրաստման կենտրոն կրթահամալիր…
Երկուշաբթին օրացույցով 2-4 տարեկանների դաստիարակների՝ Նելի Արղությանի մանկավարժական լաբորատորիայում սեմինար պարապմունք է՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի… Երևույթ է, ոչ միայն Հայաստանում դաստիարակ պրոֆեսիոնալների մասնագիտական զարգացման, մանկավարժության հեղինակների փորձի փոխանցման այսպիսի՝ լաբորատոր-օրացույցային կազմակերպումը… Դաստիարակները սեբաստացի, մեր դպրոց-պարտեզները պատրաստվում են դեկտեմբերի 4-ից սկսվող հերթական բաց սեմինար-պարապմունքներին. այս անգամ վերապատրաստումների համակարգման հերթը Հյուսիսի դպրոց-պարտեզինն է, վերապատրաստվողները՝ Հայաստանի մազերից՝ գյուղերից ու քաղաքներից, Գյումրիից հատուկ խումբ, Արցախից ու Վրաստանից…
Կրթահամալիրը կենդանի-իրական-ծավալուն վերապատրաստման կենտրոն է՝ 2017-2018 ուսումնական տարում անընդհատ այս գործառույթով. ինչպես հեղինակային ծրագրերի մշակումը, կազմակերպումը՝ այնպես և իրականացումը։ Փաստ է։ Եվ այս իրողությամբ հընթացս-խելամիտ փոխվո՞ւմ են կրթական գործի ողջ կազմակերպումը, մեծ թվով ուսուցիչների-մանկավարժ-աշխատողների անհատական պլանները, գործառույթները․․․ Աշտարակում, թե Երևանում, Թբիլիսիում, 2018-ին կմիանան նաև նոր գործուղման հասցեներ, Հայաստանով մեկ, նոր բովանդակությամբ փոխանակումներ, ոչ միայն գեղարվեստ, ուսուցման մեդիատեխնոլոգիաներ ու նախադպրոցականի զարգացում․․․
Լսեցի՞ք, երեկ, կրթահամալիրի համերգասրահում լրագրող սովորողի հարցին՝ էլ ի՞նչ կուզեիք տանել կրթահամալիրից, մի քանիսը միասին պատասխանեց ճիչով՝ բլոգային ուսուցումը, մեծ խումբ էլ՝ ազատությունը․․․ Ոչ մի պատահականություն չկա, որ երեկ իմ գիշերային մտասևեռման մեջ մանկավարժական բլոգային ուսուցումն է, իսկ Նվարդ Սարգսյանի դաստիարակների, դասվարների բլոգավարության սպասարկման-նորացման ջանքերում հիմա ավելացավ երկարօրյա կազմակերպիչների ուսուցումը․․․ Արդիականացնենք յուրաքանչյուրիս բլոգը, արժևորենք՝ բլոգով ուսուցումը փոխանցելու համար։ Կա այդպիսի շոշափելի պատվեր՝ Նոր տարվա։ Իսկ դեկտեմբերը չի կարող այդպիսի պատրաստում չունենանալ…
Հյուրընկալ կացարանում Վայոց ձորի-Գյումրիի… վարիչ-դաստիարակների՝ մեկը մյուսից գերող Գնիշիկի մածունը, Արփի-Ռինդի կեռասի-պոպոքի մուրաբները, ընտանեկան-քույրական գորովանքը…
Դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի շուրջ շաբաթ օրվա կլոր սեղան-հանդիպումը Գեղարվեստի հարթակում պատիվ է բերում իր հեղինակած նախադպրոցական ծրագիրը տարեկան օրացույցային կազմակերպմամբ Հայաստանում, Արցախում, Վրաստանում տարածող կրթահամալիրի դպրոց-պարտեզներին․․․
Արմինեն կիրակիի գրի-օրվա համահեղինակն է. որքան էլ վատառողջ՝ հասցրեց շաբաթ-կիրակիով իր այֆոնում նոր, համակարգչում, մեդիայում կուտակվածը հեղինակային տեխնոլոգիական մսաղացով անցկացնել ու ստացված արդյունքը-շարքը սիրով համաձայնեց պտտել նաև որպես իմ կիրակնօրյա գրի հղում ու արժանիք։ Շնորհակալ եմ։ Սրան լրացնող թե շարունակող հավելում ունեմ, իհարկե՝ «մոլորեցնող» Նելի Արղությանի պատումը իր բլոգում՝ «Թույլ տվեք ապրել այս խենթուխելառ աշխարհում» թևավոր դարձած խոսքով, շաբաթ-կիրակիի թե կիրակի-երկուշաբթիի նման իրար շարունակող-սկսող վերապատտրաստումների շարքից՝ դեկտեմբերի 4-8-ի վերապատրաստման խմբի ստեփանակերտցի վարիչ Սուսաննա Ավշարյանի ամբողջական խոսքը, թե դեկտեմբերի 11-15-ի խմբի գյումրեցի դաստիարակ Մարինե Գրիգորյանի անընդհատ գնահատումը…
2018-ի հունվար-մայիսի մանկավարժության նորարության բաց դպրոցի ծրագիր-հրավերների վերջին ամիսն է, վերջին հնարավորությունը 2017-ի դեկտեմբերը. մնացածը բաց ենք թողել… ես սկսեցի թվարկումը՝ «Դպրոցը բաց արվեստանոց» նախագծով հանրակրթական դպրոցների տեխնոլոգ-կերպարվեստի, տեխնոլոգ-երաժշտության ուսուցիչների եռօրյա հավաքներ, ընթերցանության տանող ուղիղ ճանապարհով մայրենիի ուսուցիչների ստեղծագործական հավաք, «Դասարան TV» նախագծով մանկավարժական աշխատողների հավաք… Իմը սկսելն էր, առիթ դարձավ, որ մի անգամ ես զարմացա Տաթև Աթոյանի, Հասմիկ Մաթևոսյանի, Մարիետ Սիմոնյանի, Արմինե Գյոնջյանի լուծումների վրա… Մամա ջան, որքա՜ն հնարավորություն է պարունակում՝ իսկական ուրախության-իմացումի հանք, էս մեր մանկավարժությունը… անսպառ-անխնա շահագործման համար… Նոր Տարի:
Հավատարիմ մարդուն կենդանի պահող, աստվածացնող երաժշտությանը
Նախադպրոցականի երաժշտական կրթության մասին իմ գրառումն էլ այսպիսի տեսք ստացավ օրագրային… Դաշնամուրի նվագակցությունը, գործածումը, ինչպես ֆոնոգրաման՝ ուղեկցող ձայնագրված երաժշտությունը, պիտի հիմնավորված լինեն․․․ Այս սահմանափակումը հետևողական առաջ ենք տանելու․․․ Պարերգեր՝ ուրբաթ օրը, բացօթյա, շաբաթ օրը հրապարակում Սուրբ Երրորդություն եկեղեցու, դաստիարակների կենդանի երգեցողություն, նոր գործիքների հետևողական ներմուծում, գործիքային խմբերի ստեղծման աջակցություն, կրթական փոխանակումների, ճամփորդությամբ ուսուցման մեջ առանց ձայնարկիչի համերգային (կենդանի ձայնով-գործիքներով) բաղադրիչի ընդգծում, ինչպես սեբաստացիներն արեցին թբիլիսյան մեր վերջին այցելության ընթացքում։ Սեյրան Ավագյան ջան, բրոյի-բրոյի այսպիսի ելույթներ, ավտոբուսում, քայլելիս, հրապարակում, եկեղեցում․․․ Աննա Երիցյանի ու իր ամուսնու, Մարիամ Մնացականյանի նման գուսանական երաժշտության կատարող-եռանդուն մասնագետներ, Անի Նավասարդյան խմբավար, Դավիթ կիթառահար ու Աննա բլուլահար․․․ մաեստրո Հարություն Թոփիկյան ունենք, որ աշխարհը չունի․․․ Հրեն Տաթև Ստեփանյանի ձայնն էլ նորից լսելի եղավ եթերում-դպրոցում․․․ երկու տարեկանից սկսած, գործիքային-ձայնային, ձայնային-գործիքային կենդանի երաժշտությամբ-պարով․․․ թրքուհի մասնագետի ներգրավմամբ երկարատև․․․ Ո՞ւմ մոռացա, հիշել տվեք․․․ Ես, տեսնում եք, հավատարիմ եմ մարդուն կենդանի պահող, աստվածացնող երաժշտությանը իմ ծառայության մեջ։ Նախաձեռնեք, խիզախեք, սկսեք, շարունակեք։
«Մեթոդական տեսանյութեր» նախագծով «Պարերգերը հանրակրթական երկրորդ դասարանում» Կարինե Բաբուջյանիաշխատանքին սպասում էի․ տասը րոպեանոց տեսանյութը դիտել եմ ոչ միայն ամբողջությամբ-ուշադիր, այլև դադարներով-կրկնադիտումներով առանձին կտորների։ Շնորհակալ եմ։ Բաբուջով շարունակեմ կիրակնօրյա իմ պատումը։ Օրեր առաջ մեր զրույցում Կարինեն անցում կատարեց այս ուսումնական տարվա լուրջ ձեռքերում մեր նոր երաժիշտներին՝ Անի, Աննա, Մարիամ, արդեն այնքա՜ն հանրածանոթ, որ ազգանունները բաց եմ թողնում, մեր մարզիչների երիտասարդական կազմին…
«Գեղարվեստը կրթահամալիրում 2017»
Մենք մեր սեբաստացիական ողջ գեղարվեստով սկսում ենք պատրաստությունը ամենամյա տարեվերջյան «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի՝ համերգ-ներկայացումների… Այսօր կրթահամալիրի գլխավոր ցուցասրահում բացվող «Ներգրավվածություն» աշնանային ցուցադրությունը, վաղվա մանկավարժական սեմինար-պարապմունքը՝ Սվետա Ճաղարյանի և Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնած, համարենք պատրաստության մեկնարկ… Կունենանք և՛ արտագնա՝ Երևանից դուրս՝ Աշտարակում, հանդիպումներ-հանդիսատես, և՛ երևանյան՝ այս անգամ համալսարանական շրջաններում… Մնացածը որոշելու, պատշաճ մեր ուսումնական գեղարվեստով տարեմուտին ներկայացնելու համար մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել… Հանգիստ չեմ տա:
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցեցի երեկ. ուսումնական օրացույցով յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի՝ ժամը 15։15-16։30, գումարեք սրան անհատական-խմբային պարապմունքներ… երգչախումբը պատրաստվում է օրացույցով դեկտեմբերի 14-16-ի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով համերգ-ներկայացմանը… Երևաց՝ խմբավար-հիմնադիր Հարություն Թոփիկյանը, երգչախումբը հաստատակամ են ողջ ուժով-կարողությամբ հանդես գալու… Երևույթ է մանկավարժ պրոֆեսիոնալների սիրողական այսպիսի երգչախումբը, ոչ միայն Հայաստանում, և հենց երգչախմբի խնդիրն է՝ իր մաեստրոյով սիրելի, երգացանկի մշակման-իրագործման-տարածման, Հայաստանից դուրս երգչախմբի ներկայացման, երգչախմբային գործունեության միջազգային կապերի հաստատումը. սիրողական, ասել է թե՝ ինքնավար, ունենալով կրթահամալիրի տնօրենի, արհմիութենական կազմակերպության աջակցությունը… Նոր տարի ենք մտնում, այսպես, բարձր նոտայի վրա…
Երբ կրթահամալիրի Արևելքի, Արևմուտքի ու Հյուսիսի տարատարիք սովորողների քսան հոգիանոց խառը խումբը ուսուցիչների առաջնորդությամբ, բոլորը Հասմիկներ (Թոփչյան, Մաթևոսյան ու Սիմոնյան), ինչպես հինգերորդցի Ասատրյան Նանենասաց՝ մեր Էլինան ինչո՞վ Հասմիկ չէ, ճիշտ ժամը մեկին, սովորույթի (օրացույցի) ուժ ձեռք բերված հայրենագիտական-պլեներային մեկնում կատարեց նախագծային Աշտարակ Մայր դպրոցի կայանատեղի Բաբաջանյան փողոցի հարակից տարածքից, ես ճանապարհում էի որպես Տիար, որ կարևորում է-հաստատում է… Սա այն ընթացքն է, որ մտածված էր «Գեղարվեստը կրթահամալիրում» աշտարակյան հաշվետու ցուցադրության-համերգ դեկտեմբերյան նախագծով. իսկակա՛ն ստեղծագործ դեկտեմբեր…
Գոռ Խլոյանի ֆոտոպլենե՞ր, հարցնում եմ… առցանց-անհատական-խմբային-դպրոցական-կրթահամալիրային նախագծային ֆոտոցուցադրությունից: Կեցցեք: Բոլորիս շնորհավորում եմ… Իբր նոյեմբերն ի՞նչ էր, ուրի՞շ էր՝ լսվում մեր հինգ տարեկանների ֆոտոճիչերըmskh.am-ից, նրանց անդրանիկ ֆոտոպլեների անհատական ցուցադրություններով…
5 տարեկանների ուսուցում
Ես Մանվելն եմ… Ես Ալեքսն եմ… Արդեն կարողանում եմ երկանիվանի թե մեծ հեծանիվ քշել, թե վարել…
Հարավային դպրոցում իրենց հեղինակային մանկավարժությամբ ստեղծված «Ես կարողանում եմ» շարքը տեսապարապմունքի են վերածել հինգ տարեկանները, իրենց երկարացված օրվա ջոկատավար Թամարը Մարիմյանի ու դպրոցի կազմակերպիչ Հասմիկ Պողոսյանի հետ։ Ահա քեզ իսկական սեբաստացիական ուրախություն և կրթական ծրագրի հեղինակային չափորոշիչ. Հարավի 5 տարեկանների այս «նշաձողով» կչափե՞ն իրենց ուսումնական կարողությունները և մեր մյուս հինգ տարեկանները Հյուսիսում, Արևմուտքում, թե Արևելքում, ու անցնեն գործունեության ուղղություններով, հինգ տարեկաններից վեց տարեկաններին…
Այսպիսի տեսանյութերը անակնկալի են բերում. հինգ տարեկանները՝ նոյեմբերին, այսքան պարզ-առողջ-անմիջական-հասուն-խելացի՝ մաքրած գազար-կաղամբ-բազուկի պես գրավիչ… Ո՜նց էլ հաջողվում է աշխատանքում այսպիսի նկարահանում ունենալ. օգնում են, հա՞, մեր հինգ տարեկանները, Անահիտ ու Լիլիա, պատմեք, տարածեք…
Ուշքս գնում է այսպիսի պարզ լուծումների՝ մարզախաղերի վրա, երբ խմբասենյակ-անպատ-անշեմ-թափանցիկ-սրահը ցուցադրում է իր ողջ ռոդարիական զինանոցը։ Տեսեք՝ Հյուսիսում՝ 2-4 տարեկանների Օլյա-Սաթենի աշխարհում ի՜նչ ուրախություն է… այսօրվանից հինգ տարեկանների «Նոյեմբերիկ» ստուգատեսն է. լայն դաշտ է բացվում այսպիսի պարզ լուծումներով ուրախությունների համար։ Ես թերթեցի Մանուշակի «Մեդիամոլորակը»… Լավ է, բայց այնքա՜ն բան ունեմ ավելացնելու, օրինակ՝ այսօր սկսվող հինգ տարեկանների ֆոտոպլեներ-նախագիծը… Ի՞նչ նախագիծ է, որտե՞ղ կարդաս, ծանո՞թ է սրան մեր կինո-ֆոտո մասնագետների եռյակը, ինչպե՞ս են ներգրավված…
Այս անգամ Արևմուտքի դպրոցի 5 տարեկանները՝ իրենց խորոտիկ ուսուցիչ Սրբուհու հետ, Ագարակում, Սեբաստացի Աբրահամի հացատանը հյուրընկալ, թոնրում լավաշ թխելիս, և հացթուխը՝ սեբաստացի ընտանիքով, Երանոսյանների մայրը-տատը՝ տիկին Գրետա-Հրանուշը․․․ Մարինա Մկրտչյանին իր ուսանողների ու Անահիտ Գրիգորյանի ու հինգ տարեկանների հետ, քոլեջի բացատներում-հանդերում ֆոտոպլեների մեջ այնպես կլանված տեսա, որ իմ նկարելը-այֆոնը մոռացա․․․ Անցա ներս, ընդունեցի հարմար դիրք ու բրնձի ափսեն, որպեսզի աննկատ մնամ, ձեռքի հետ ուսուցանեմ արդեն Փիրուզի հինգ տարեկաններին, ինչպես աջով-ձախով-սելֆիով ըմբոշխնել շիլան ու պսպղացնել աման-չամանը. իրականում ես շարունակում էի հետևել ֆոտոպլեներին, այս էլ քեզ սովորող-սովորեցնող ուսուցման մի այլ օրինակ, անմոռանալի կազմակերպում․․․ Երբ ջնջված են փաստացի բոլոր սահման-խոչընդոտները միջավայրի ու մարդկանց միջև այնպես, որ նոր հայացք են պարտադրում մարդուն տարատարիք․․․ նոր դիրք․․․ նոր հարթակ․․․ երբ մշտապես առաջանում է թումանյանական իմաստությամբ ձևակերպված մղումը բնական․ «Քուչի ախպեր, կարելի՞ է դու իմանաս, թե է՜ն սարի ետևը ինչ կա, ինչ չկա․․․»։
Օրակարգում, իմ-մեր ջանքերի կիզակետում հիմա մարմնամարզությունն է սենսեյ Հայկուհու… Արևելյան դպրոցում հանրապետության վերապատրաստվող դաստիարակների այս վազք-գլուխկոծին գիշերով զվարթացրեց: Շնորհակալ եմ: Որքա՜ն քիչ կարևոր բաներ կան, որ չեն արվում, բայց որ արվե՜ց… Ամենօրյա մարմնամարզության մասին է իմ խոսքը՝ մեր պատկերների ցուցադրության, սեբաստացու օրերին, որպես տոնական նախագիծ կրթահամալիրով մեկ՝ բաց ու ծածկով մարմնամարզությունը…
Ճամբարային
Անխախտ է, 2018-ի հունվարի 8-ից օրացույցով մեկնարկում են կրթահամալիրի ուսումնական ճամբարները… Պատրաստությունը ճամբարների արդեն տրված է… Ճամբարը կդառնա հարթակ կրթահամալիրի 2018-ի օրացույցով «Ազգագրական պատանեկան ճամբար» նախագծի համար. կլինեն ջոկատներ Վրաստանից, նաև Ջավախքից, Արցախից, Գյումրիից, Տավուշից ու Սիսիանից… Ձմեռային խաղեր, ծիսական պարերգեր… ամանորյա-ծիսական խոհանոց, հավատալիքներ… Ջրվեժի հատուկ տարածքում գյումրեցիների տեխնոլոգիայով ստեղծված մեր սահադաշտով։
Էլ ե՞րբ, եթե ոչ տարեմուտին 2018-ի… Ահա մոտեցանք և «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ» նախագծի մեթոդական լուծմանը, նրա կազմակերպմանը։ Ինչպե՞ս դիմավորենք 2018-ը միասին կամ ինչպե՞ս ճանապարհենք 2017-ը դեկտեմբերին ուսումնական… Տաթև Աթոյանին հանդիպեցի երեկ երեք անգամ, առավոտյան՝ քոլեջի իմ ամենօրյա դարձող ճանապարհին, բաց արվեստանոց-դպրոցի օրվա մեկնարկին, ժամեր հետո՝ դեպի Հարավ երկարօրյա կազմակերպիչների ամենշաբաթյա սեմինարի ճանապարհին, երբ ես կատարել էի իմ հեծանվային աշխատանքային շրջայցը Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոցով-Մեդիակենտրոն, ու կարևոր էր ինձ համար, թե բաց արվեստանոցով դպրոցում ինչ է կատարվում օրվա մեջ, երբ ես չկամ, ավելին, ինձ չեն սպասում, և երրորդ անգամ՝ օրվա վերջին, մեր մանկավարժական հավաքից հետո, երբ Տաթևը իմ խնդրանքով ներկայացնում է բաց արվեստանոցով դպրոցի օրվա աշխատանքները՝ որպես ցուցադրելի արդյունք…
Յուրաքանչյուր մեր մանկավարժական ձեռքբերում 2017-ի ունի իր հարթակը՝ պատվավոր ներկայանալու՝ 2018-ի հունվարյան ուսումնական ճամբարի գիտագործնական-մանկավարժականը՝ հեղինակային, սովորող-ուսուցիչ, խառը խմբերով… Ես որ մեծացող անհամբերությամբ սպասում եմ…
Ամեն մի խումբ երկարօրյա, ամեն մի երկարօրյա ճամբար այսօրվանից գործում են բաց արվեստանոց դպրոցի կազմում, նախագծով… և լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ, զվարթ տեսապատումներ՝ որպես ցուցադրելի արդյունք… «Այն միտքը, որ նկարածը գուցե դժվարությամբ ջնջվեր, նրանց ավելի է ուրախացնում»,- գրում է մեր տան մշտական ձյունանուշիկ Մելինե Սիմոնյանն իր ընթեռնելի բլոգում… Շարունակելով հաստատեմ, քո՛ւյր իմ, նկարած կերպարն այնքան է ուրախացնում-դուր գալիս, որ Դավթին երրորդ օրն է չեմ կարողանում լողարան տանել. ինչ է թե կջնջվի ձեռքին նկարածը՝ չի բռնվում…
Երեկ ես մեդիակենտրոնում Կարինե Մացակյանի–Մարինա Մկրտչյանի համակարգչային գրաֆիկայի-անիմացիայի լաբորատորիայի, Սուսան Ամուջանյանի կինո-ֆոտոյի սաների հենց այս՝ ստեղծագործ դեկտեմբերի ընթացքին էի ծանոթանում, միջին ու ավագ դպրոցի բաց լաբորատորիայի հոգսերով ապրում… Կգա՞ն մեր սովորողները, որպես լրացուցիչ կրթության մանկավարժական ճամբար դեկտեմբերի 25-29-ի «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ելքի ու մուտքի, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծային ստուգատեսին մասնակցելու… Եվ բաց լաբորատորիայով, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով՝ Աշտարակում թե կրթահամալիրի Բանգլադեշում, մեր ողջ դեկտեմբեր արված-արվող-անելիքը ստեղծագործ աշխատանք-ուսո՞ւմ է արդյոք… Ո՞ւմ համար՝ ուսուցչի՞, սովորողի՞, բաց հասարակությա՞ն…
Ավագ դպրոցի խոհանոցի մասին իմ առաջարկ-նախաձեռնությունը դպրոցի ղեկավարն ու կազմակերպիչներ Լուսինե-Ջուլին… ի՞նչ արին… Հանձնարարություն չէ՞ր. այնքան շա՜տ են իմ աշխատանքում հանձնարարությունները…. Սրտախառնոց են առաջացնում… Նախաձեռնությունը, ուշադրություն հրավիրելը, էլ չեմ ասում առաջարկը պիտի որ բավարար լինեին Տիարով, միասին ապրող հավաքանու համար… Ի՜նչ ոգևորիչ նախագիծ է՝ մինչև Ամանոր, մինչև հունվարյան ուսումնական ճամբարներ ունենալ մեր Ավագ դպրոցին պատշաճ խոհանոց-ակումբ… Ինչո՞ւ իմ այս առաջարկը չդարձավ ավագ դպրոցի սովորողների գոնե մի խմբինը… Հարցնում եմ: Հատկապես, որ այս տարվա մեր հունվարյան ճամբարում ունենք մասնակցության հայտ և՛ Վրաստանից, և՛ Գյումրիից, և՛ Արցախից….
Ձմեռ պապին նոր տարվա-հին տարվա ելումուտին՝ դեկտեմբերին այսօր սկսվող, չի կարող չհետաքրքրել ամենօրյա սննդի-դպրոցական ընդմիջման կազմակերպումը սովորող-ուսուցիչների համար կրթահամալիրով մեկ… Առանց մաքուր-գրավիչ-վստահելի-առողջաբեր խոհանոցի ամանորի մեր ծեսը, «Դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծով յուրաքանչյուր օրը՝ կրթահամալիրում, թե տանը, խոցելի կլինեն… Երեկ մենք վճռական սկսեցինք Մայր դպրոցում փոփոխությունները, այսօր շարունակենք՝ կրթահամալիրով մեկ… անհատական-ընտանեկան վիճակի բերենք։ Խոհանոցային խոհերն անպակաս են լինելու իմ գրից, պատումից, օրվա հոգսից…
Եվ ձյունը գիշերվա պարգև էր սպասված. ա՛յ, սա է Ձմեռ պապի շնորհ-կոչումը-պարգևը։ Այն փութաջանությամբ, որով այս օրերին կրթահամալիրով մեկ կարգի ենք բերում մեր մարզական-ձմեռային պարագաները, կունենանք իհարկե և չմուշկներ: Ես այս ձմեռ, հիսուն տարի ընդմիջումից հետո, կանգնելու եմ չմուշկներով սահադաշտերում՝ մեր Ջրվեժի, մեր Գյումրի…
Խորենի, Միքայելի հետ քայլեցինք ամբողջական տեսքի եկող մեր ագարակով․․․ Չի հասկացվի, որ 2018-ի տարեմուտի հացի սեղանը Ագարակի հացատանը չգցենք, մեր թոնրատան հացով-խորովածով, մեր խնոցու թանով, կարագով․․․ Կարծեմ երեք տղամարդով պայմանավորվեցինք. հետևեք հրավերին իմ բլոգում։ Նոր տարին այսպես՝ պոզով-պոչով է լինում․․․
Դպրոցը այսպիսի ինքնահաղթահարում է քո վախերի, հանուն քո երեխայի… Իմ վախերը շներից բոլոր կարգի հայտնի՞ է… Տեսեք ինչ հուզմունքով եմ ես դիտում, դրանից առաջ ներկա լինում շնասերի ակումբի պարապմունքին, որ անցկացնում է Խորենը, դաստիարակ Մելինեի աջակցությամբ, Դավիթ Բլեյանի մասնակցությամբ… Դեմքին այդպես մոտ մեկ էլ հայրիկ-մայրիկին է թողնում Դավիթը… Դավիթին ու մեր ագարակի շները ընկերներ են. սա հնարավոր էր միայն մեր մանկավարժությամբ։
Ասված է՝ բարեխիղճ, էլ ավելի բարեխիղճ-հետևողական տիար նոր տարում։ Եվ բնական է, որ եղանք Միքայելի հետ Ջրվեժում, ձմեռային հանգրվանում կրթահամալիրի․․․ Ձյունը՝ Ձմեռ պապից, մնացածը՝ կա, պակաս-պռատի լրացման շաբաթ է դիմացներս․․․
Ուսումնական մեդիամիջավայր
Դասարան TV. ա՜յ քեզ զարգացում, «Սեբաստացի TV»-ի ճյուղավորո՞ւմ… Իսկական հանրակրթական TV… Այս շաբաթ մեզ հետ էին Գյոնջյան Արմինեի 3-րդ դասարանցի Նարե Ղազարյանն ու Միքայել Իսախանյանը, իսկ հաջորդ շաբաթ մեզ հետ կլինեն համադասարանցիներ Մարիաննան ու Ռաֆայելը… Ես բաց չեմ թողնում և Հյուսիսային դպրոցի Կարինե Խառատյանի «Գնացք TV»-ի հաղորդումները… Հետաքրքիր է այս տաղավարների, հեղինակային հեռուստահաղորդումների զարգացումը պատկերացնել «Սեբաստացի TV»-ի շրջանակում… նրա տեխնիկական-մասնագիտական աջակցությամբ… Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք տարեմուտին նորացնում-արդիականացնում մեր «Սեբաստացի TV»-ն՝ mskh.am-ի կինո-ֆոտոն…
Սիրելի Բաբուջը իրեն զարդարող ոգևորվածությամբ պատմում էր իր դասարանական նախագծերի հեռուստաեթերի մասին… Թոփչիկի նման գործընկեր ունի, իր գործի հմուտ հեղինակ մանկավարժ Կարինե Բաբուջյանը, իր սաների ու ծնողների, իմ լիարժեք աջակցությունը…
Ինչպե՞ս են մեր երեխաները դպրոց մտնում․․․ սկսած երկու-երեք տարեկանից, հայրիկ-մայրիկի ձեռքը բռնած, ինքնավստահ-հանդիսավոր զրույցով կարևոր, անցնում սրահով, միջանցքով մինչև վերջ․․․ Թաքնված տեսախցիկը այսպիսի հետաքրքիր-սպասված ուղիղ եթերներ ինչո՞ւ չի պարգևում․․․ Կամ սովորողները՝ տարատարիք խմբերով, անարգել ընթացքով, պաշտպանված․․․ Մեր մեդիայում՝ իր mskh.am բլոգներով, դիտումներով, մեր Սեբաստացի TV-ում, ռադիոյում, մեր մանկավարժական աշխատողների ուղիղ եթերներում ինքնաբուխ դրսևորումների բազմազանության պակաս չե՞ք զգում․․․
Ո՞ւմ դիմեմ, Ձմեռ պապի՞ն։ Դիմում եմ։
Սա էլ՝ ծրագրային-մեթոդական…
Գևորգ Հակոբյանի առաջարկած այս հոդվածն իսկական այլընտրանք է… Ես համաձայն եմ լրիվ. եթե մի պարբերությամբ՝ մաթեմատիկայի ծավալուն, բոլորիս հայտնի ու զզվեցրած հանրակրթական դասընթացը 1-5-րդ դասարաններում վաղուց պետք էր փոխարինել համրանքի և չափումների գործնական պարապմունքներով… Մնացածը՝ Պիտեր Գրեյի «Լավ է քիչ, բայց լավ. մաթեմատիկան դպրոցում» հոդվածում այս ոչ ծավալուն, որից ստացած հաճույքը-զարմանքը կփոխատուցի ծախսած ժամանակը… «Կրթության ազատություն» կայքը, որտեղ հրապարակված է այս հոդվածը, մինչև 2014թ. օգոստոսն է գործել, բայց «Դպիրի» միջոցով ծանոթ ու դեռ անծանոթ հեղինակների հետաքրքիր նյութեր կան։
Դավիթը Բլեյան Ձմեռ պապից ուզում է (գրել-նկարել է) մոտոցիկլ, հրթիռ, հեծանիվ, այֆոն77… Բայց ինչո՞ւ, որտեղի՞ց ամանորով Ձմեռ պապից այս և նման այլ նյութական բաներ ուզելու սովորությունը, որ հետո էլ մտածես՝ ինչ անես-ներկայացնես, չանես-ինչպես բացատրես… Ինչո՞ւ ամանորյա այսպիսի խնդրանքներով չդիմեն երեխաները ուղիղ մեզ՝ ով պապիկ ունի՝ սեփականին, չէ… հայրիկներին… Հայաստանից-Երևանից դուրս գտնվող իրենց եղբայր-քեռի-հորեղբայրներին։ Իսկապես՝ ինչո՞ւ կթան կով ձմեռ պապից… որտեղից-ինչպե՞ս առաջացավ տոպրակով Ձմեռ պապը մեր երեխաների կյանքում… Ես, օրինակ, պատրաստ եմ քննարկելու Ձմեռ պապին Դավթի դիմումներն էլ, սեբաստացիների այլ… տոպրակների ակնկալիքներն էլ… Ես բոլորի Տիար-պապիկն եմ. ասացեք, ինչո՞ւ ուղիղ չեք դիմում…
… Վեց տարեկան վճռականորեն ու ամբողջական դարձած մեր հերոսը կարող է ավելին անել իրենից մեծերի ու փոքրերի, իր տարեկիցների համար… Նրա կարողականության-հասունության աճի դրսևորումն էր 2017-ի դեկտեմբերի 12-ը. հիմա Դավիթը վստահ հեծանիվի վրա է (երկու պտույտ արեցինք իր ընկերների, Անդրանիկ Մարգարյանի, Քրիստինե Հարությունյանի, Մելինե Սիմոնյանի ուշադիր հայացքի ներքո), նա ջրում Տաթևի նվիրած լաստ-մաշկաթաթերով է, փրկարար ծառայություն մեր ծածկած լողավազանի համար, նա դիպուկ նշանառու է և՛ նետով, և՛ սուսերով, նա շների իսկական բարեկամ է, անձնական խնամքին վերցված ցեղական Մաքս անունով խասկի ունի, նա ձիու վրա է։ Շատ էր ուզում, որ (ինքը ասաց) շատ-շատերը, բոլորը այդ օրը մասնակցեն ուրախ օրվան, և լսեցի՞ք՝ գոհ է, գնահատում է օրը հենց այդպիսի ցուցանիշով…
Քոլեջն ինձ ավելի ու ավելի է զբաղեցնում․ ինչո՞ւ չգործի այն որպես ագարակ՝ գյուղացիական տնտեսության մասնագիտական ուսուցմամբ ու սպասարկի ողջ կրթահամալիրին՝ իր Բանգլադեշով, անցումներով, որպես կրթական պարտեզ․․․ Համատեղելի՞ են տիարի ու քոլեջ-հաստատության ղեկավարի պարտականությունները. սա է խնդիրը․․․
Քոլեջում մանկավարժ-տնօրենին վայել ժամեր անցկացրի երեկ, նախօրոք պատրաստված օրակարգով, շնորհակալ եմ Սոֆիին, Սուսանին Մարկոսյան, Նարինեին Պողոսյան․․․ Մասնագիտական կրթության 2018-ի շրջանավարտներն աշխատողին վայել կարգապահությամբ-եռանդով կգործեն․ մանկավարժ-դաստիարակ դարձողները հեղինակային ծրագրով սկսում են իրենց ուս-պլանով-օրացույցով որոշված մասնագիտական փորձառությունը, որոշում դիպլոմային նախագծերի թեմաներն ու ղեկավարներին․․․ Նոր տարի։
Կրկին հիշեցում. կնոջ առողջության համար ամենավտանգավոր մասնագիտությունը ուսուցչությունն է… ձայնալարերի չափազանց մեծ լարման հետևանքով հաճախ են հիվանդանում անգինայով, լարինգիտով և դրանց բարդ դրսևորումներով… Սա ես չեմ ասում. ես շարունակում եմ… Բլոգային, սովորող-սովորեցնողով, նախագծային, մեկ համակարգիչ-մեկ սովորողով ուսուցումը չի՞ փոխում իրավիճակը… Եթե գումարենք սրան ուսուցչի՝ դասվար-դաստիարակից սկսած, ներառումը սովորողի գործունեության բոլոր ձևերին… մարզական, երաժշտական, ճամփորդական… Փոխո՞ւմ է… Մնում է՝ կայանա սովորողի և ուսուցչի ընկերությունը ուսումնական կյանքում…
Գետը քաղաքում, համայնքում, մեր երկրում
Սեբաստացու օրերին կարո՞ղ եք այնպես անել, որ ոտով, հեծանվով, խմբով, դասարանով, ապրեք այսպիսի սլացքով ձեր սիրուն Զանգվի հետ հանդիպումը, որ անցնեք-թափառեք Զանգվի կիրճով, որ կանգնեք դեմքով վարա՜ր-վարա՜ր գետին, որ հայացքով-օբյեկտիվով ֆիքսեք ամեն մի ծառ, պուրակ, քարափ, բարձունք, արահետ․․․ գույնե՜ր ու գույնե՜ր, Զանգվի քչքչոց ու խշշոց․․․ Ձայներ ու գույներ, պատկերներ Զանգվի, լինեք ինքներդ ձեզ հետ, ձեր սիրելիի, վերուվար անեք, աջ ու ձախ․․․ Կլինի լավ, շատ լավ, ու դուք կունենաք այդ ապրումը, որ ես ունեցա երեկ Զանգվի կիրճում, ոտքով գնաք, թե հեծանվով․․․ Ձեր հայտնագործությունները կունենաք, ձեզ մինչ այս անհայտ Զանգին։ Միայն արագ անցեք, կենցաղ-«ռուտինա» չբերեք Զանգու․ ինքներդ ձեզ հետ եղեք, ձեր տարերքով, ձեր մեջ եղած աշնան թափառումի ողջ ուժով, նոյեմբերին բնորոշ հազար գույնի ողջ կարոտով․․․
Իրանցի պատգամավորը Հայաստանին մեղադրում է Արաքս գետն աղտոտելու և դրա հետևանքով Իրանում քաղցկեղային հիվանդությունների աճի համար… Իսկ իմ մտքից չի ելնում Աշտարակի մայր առուն, որ սկիզբ է առնում, իհարկե, Քասաղ գետից, որ անցնում է նաև Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի պարսպով… Օրեր առաջ էր. առվում ջուր չկար, որ ընդգծում էր նրա խորությունը-հնությունը-ազնվությունը. առուն տուֆի քարերով սալարկած էր։ Ուշքս գնում է ջրի՝ հողի ու պարտիզպանի (ջրվորի) հետ բերք ու բարիք ստեղծողի համար։ Հայացքն առան առվի բերանի վիշապաքարերը… Սա է ինձ համար անդաստանը՝ Աշտարակում, թե կրթահամալիրի Բանգլադեշում։ Հարավի մեր դպրոցից Արևմտյան մեր դպրոց երկաթուղով-գծերով անցումին ուղեկցող առուն էլ երեկ դատարկ էր, կեղտի մեջ կորած… Սա էլ սկիզբ է առնում Հրազդանից… առանց վերաբերմունքի, մոռացված… երբ լավ շրջան է իստակ մաքրելու… Ո՞վ կմաքրի… կխնամի մեր գետերը, գետերից սկիզբ առնող ջրանցքները, դրանցից ճոթ տվող առուները՝ հարյուրավոր կիլոմետրերով, հարյուրավոր բնակավայրերով ձգվող… Որքա՜ն մեղադրական բան ունեն մեր հասցեին, որքա՜ն ամոթ է հոսում, երբ անգամ դատարկ են լինում, անջուր… Ու որքան ուսումնական են։ Մեր հայրենին՝ մեր շրջակա աշխարհը…
Մեր քաղաքը…
Երեկ, կիրակիով, Դավթի հետ անցանք տեսչական զննությամբ Օղակաձև այգով, Վարդան Մամիկոնյանի հրապարակից մինչև Միքայել Նալբանդյանի պատվանդան։
Ո՛չ մի գործող բացօթյա սրճարան․․․ Երևանյան ամառային հավաքատեղիները՝ ինչ-որ ժամանակ թիֆլիսցի իմ ընկերների նախանձը շարժող, լքված, շուրջ բոլորը աղբի մեջ․․․ Յա՛խք․․․ Ո՛չ մի ջրավազան․․․ ջրի կտոր․․․ անշունչ․․․ ծառերն անխնամ-չորացած․․․ Ի՜նչ կիրակի, արևո՜տ նոյեմբեր՝ երեկ-այսօր, մեկ շաբաթ շարունակ, ու կիլոմետրերով հանրային տարածքները լքված․․․ Եվ գաղտագողի (իբր դեռ քաղաքացիական աչք-վերահսկողություն-ըմբոստությո՞ւն կա) կառուցվող նոր շինություններ այգում․․․ Ո՞ւմ համար․․․ Երբ այսպիսի քաղաքից անգամ իմ փախչելն է գալիս, մեր վտանգավոր օտարումը․․․
Խանդավառել Դավթին չհաջողվեց․ և՛ մետրոյով վերուվար արեցինք, և՛ ավտոբուսով մանուշակագույն, և՛ Սիրահարների խնամված այգում եղանք․․․ Շուտ հոգնեցինք հայր ու որդի երևանցիներ, ու պո՜ւկ, տուն․․․
Պարզապես ստացված նոյեմբեր է. շարունակում եմ ես․․․ Երևանում, երևանամերձ տարածքներում նոյեմբերի վերջին շաբաթվա-տասնօրյակի համար այնքա՜ն թափառումի, քայլքով անցնելու ուղիներ եմ նշել, որ արձակուրդ եմ վերցնում․․․ Մնա ի՞նչ անեմ․ նպատակային արձակուրդ, երևանյան ուսումնական նախագծեր կրթահամալիր բերելու համար, Երևանի 2800-րդ տարին լեցուն դարձնելու համար․․․ Սրա նախագծով մեկնարկն էլ երեկ սեբաստացիների մի խմբով-ընտանիքով տվեցինք Հանրապետության հրապարակից՝ Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Խորհրդային Հայաստանի 30-ամյակի հուշարձանով, այգիներով, Արարատյան զանգվածով հասնելով Սուրբ Երրորդություն եկեղեցու հրապարակ։ Երկու ժամվա անցում՝ հավեսով, դադարներով, նկարներով-սելֆիներով, պատումներով իմ հին երևանցու-բանգլադեշցու, իսկական հայրենագիտական, շրջակա միջավայրի ճանաչողական ոգևորումներով, որից ծնվեց նաև իմ արձակուրդը, և բազմամարտի մեր մարզիչ Անդրանիկ Մարգարյանի-Ջուլիի գծած-հայտարարած երթուղուց հրապարակ- Հաղթանակի կամուրջ հատվածը մնաց․․․
Մոտակա հեռանկարում «Փարոսի» բարձունքով Ծիծեռնակաբերդ անցումն է․․․ Հետևեք իմ գրին, բլոգին՝ իջե՛ք միկրոավտոբուսից, մեքենաներից այլ, Երևանի հոբելյանի նախագծային պատրաստության ձեր անհատական-խմբային շրջանը սկսեք․․․ Ինձ համար Երևանում ապրել-չապրելու նշանակության խնդիր եմ լուծում, որը ուղիղ առնչություն ունի իմ աշխատանքի, կրթահամալիրի Բանգլադեշի հետ իմ ֆիզիկական կապի հետ․․․ Իրադարձություններ են, իմ խոր աշունով պայմանավորված, կարող են սրընթաց զարգացումներ ունենալ․․․
Համայնքային տոնը մեր ստացվեց. ո՛չ մասնակցի, այլ մոնիտորինգային վիճակում ակամա հայտնված Տիարի աչքով եմ ասում, օրվա վերջին, իրիկունով հեծանվային իմ թափառումով Երևանում․․․ Այդպես չէր եղել․ քշում եմ Երևանով՝ ուր պատահի, ամենաարգելված անցումներն անում. իմ ականջներում Սուրբ Երրորդության եկեղեցում մեր կրթական համայնքի շարական-աղոթքն է, գոհունակությունը ընթացքից մեր ու ․․․ խաղաղ-անկեղծ-ծիսական բազմությունները սեբաստացիների կրթահամալիրի Բանգլադեշով մեկ․․․ Իրիկունը ուշ, շնորհակալ եմ Միջին ու Ավագ դպրոց, Մարթա Ասատրյան, այս պարատան համար, այս քո վարպետորեն «այֆոնով քաշած» ուրախությունը մնաց, որով և ավարտում եմ իմ շաբաթը, որ սկսեմ կիրակին, հերթական շաբաթվա առաջին օրը՝ միաշաբթին։
Հասմիկ Սիմոնյանը, գիտեք, Դավիթ Բլեյանի սեղանի թենիսի մարզիչն է․ աշխատում է և՛ խմբով, Մելինեի դաստիարակի երկօրյա խմբի հետ, և՛ անհատական․․․ Ես էլ ահա, Հասմիկի հետաքրքրասիրությունը հեծանվային ճամփորդության նկատմամբ կարևորելով, դարձել եմ նրա անհատական հեծանվային պարապմունքների մարզիչը։ Երեկ մենք երեք ժամ անցկացրինք հեծանվի վրա․ սիրելի է ինձ Հասմիկի ոգևորվածությունը հայտնաբերած հեծանվաշխարհով, Հրազդանի աջ ափից կրթահամալիրի Բանգլադեշ, Շենգավթի կամրջով, դադարներով անցումը ձախ ափ, գետին հակառակ, Ղարիբջանյան փողոցով Գետառի հայտնաբերումով, Կաշեգործների փողոցով, հին երևանցիների հետ սուրճ խմելով-զրուցելով-պայմանավորվելով, Գինու կոմբինատով-Երևանի չեղած բերդի եղած պատերի փշուրների երկարությամբ մինչև Հաղթանակի կամուրջ։ Որպես մասնագիտական զարգացում, անհրաժեշտ մոդուլ ճամփորդ-ուսուցչի, հեծանվով-ոտքով, ես հաճույքով կկանոնակարգեմ իմ հրահանգչի այսպիսի աշխատանքը․ համեցե՛ք, նախաձեռնե՛ք, անհատական կամ փոքր խմբերով․․․
Երբ ճանապարհել էի Դավթի մարզչին, սիրտս Գյումրի ուզեց կամ Թբիլիսի, իմ աշխարհ, կորսված Երևանով թափառում․․․ Ու, ընտրելու ի՞նչ կա, ի՞նչ է մնացել, այսպես հեծանվով, ժամից ավելի, տուն առ տուն, պատշգամբ առ պատշգամբ անցա․․․ Հանրաճանաչ լինելն ինձ այս դեպքում նաև խանգարեց․․․ Ոչ մի կերպ չի հաջողվում ինքդ քեզ հետ լինել, որպես օտարական, հատկապես, որ տեսածը մեծավ մասամբ վաղը-մյուս օրը չի լինելու, որպես ավերակ-մնացորդ հավաքվելու է էքսկավատորի կովշի մեջ, ու տեղը մնալու է մի անճոռնի շինություն․․․ Չի ջնջվելու միայն իմ հիշողությունից, ու դրանից մնում-մնալու է միայն մի տխրություն, ինքնավստահության կորուստ-մտամոլոր վիճակ, մի անզորություն․․․ Չգիտեմ էլ՝ ինչու եմ լուսանկարում… Ես ապրում եմ սրանից ընդամենը մետրեր հեռու, և իմ բնակարանի անկյունից այս անհետացող աշխարհը հիմա էլ իմ առաջ է…
Իմ ճանապարհի Մյասնիկյան պողոտան՝ ծածկված Գետառի հովիտը… աջից՝ Կենդանաբանականի-Ջրաշխարհի, ձախից Բուսաբանականի պահպանվող-հանրային տարածքները, աջ ու ձախ դարավանդներով, խաղողի-լքված տների-լանջերի-ապառաժների-բարձունքների հսկայական տարածքներ, մայրաքաղաքի՝ Ավան-Առինջ-Զեյթուն-Մասիվի ու Թամանյանի Երևանի միացումով-թունելներով, միացման հնարավորություններով․․․ այսքա՜ն «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» աղճատված․․․ որ շարունակ քրքրվում է, բզկտվում, փախցվում-բաժանվում, այլանդակվում նորանոր անմիտ միջամտություններով, այնպես, որ ուզում ես այս մարդակույտ մեքենաների շարանով ձգված փողոցից շուտ կենդանի դուրս գաս-պրծնես․․․ Ու այսպես՝ քանի՜ տարի… Ետ ու առաջ, նույն զգացումով՝ փախուստի-ազատվելու… այս հսկայական աշխարհը կարող էր Համլետ Խաչատրյանի ճարտարապետական մշակումներից-լուծումներից մեկը լինել․․․
Ձմեռային-ամանորի լուրերի մեջ սա ի՛նչ է՝ պարգև՞… Հաստատվել են Առնո Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները. սա էլ մեր՝ անմիջական Հյուսիս-հարավը… 2018-ի գարնանը շինարարական մեծ աշխույժ՝ մեքենաների-շինտեխնիկայի, նաև կրթահամալիրի Բանգլադեշի թագավորությունը հյուսիսարևելյան և հարավարևմտյան կիսագնդերի բաժանող Առնո Բաբաջանյանով…
Երկիր հայրենին
Իսկ ես ու հետևողական Արմինե Թոփչյանը (նրա առաջին բաց ծով դուրս գալն է երկարատև տնային կալանքից հետո) Միջին դպրոցի հեծանվավարների մի խմբով՝ սովորողների-ուսուցիչների հետ պիտի չափենք Մայր դպրոցից Էջմիածնի խճուղով Մարգարա՝ հայ-թուրքական սահմանն ընկած հեծանվուղին… Պիտի կանգնենք այսպես դեմառդեմ Մարգարայի պատանիների, ուսուցիչների հետ՝ հայացքով դեպի մետրերի վրա, ցանցից այն կողմ հայ-թուրքական սահմանը, Մարգարայի նշանավոր կամուրջը, մեր բնական սահման Արազ-Արաքսը, հետո՝ մեջքով դեպի մեր դարավոր հարևաններն ու քսանվեց տարվա (1991թ. սեպտեմբերի 21-ից հաշված) ցանկապատը, պիտի հարցնեմ.
– Լավ, հետո ինչքա՞ն այսպես… Երբ Արաքսից այն կողմ մի մեծ աշխարհ է՝ մեր կենսական շահերի, հեռանկարի, այսօրվա չլուծվող խնդիրների լուծման ուղիներ…
Երասխահունցիք՝ սովորող-ուսուցիչ, Մարգարայի ճամփին մեր հեծանվային ներխուժումից շվարած, ինքնաբուխ տոնի վերածեցին մեր հանդիպումը։ Այդպիսի ուրախությունը շուրջպարի-պարերգի է տրվում, չի մոռացվում… Իսկ Մարգարայի դպրոցի ընդունակ-եռանդուն, յուրահատուկ ժպիտով տնօրինուհի Արուսյակ Մուրադյանը հիացրեց իր սովորողների և ուսուցիչների հետ խելամիտ հյուրընկալությամբ… Կարոտել էինք իրար. պարեցինք-երգեցինք դպրոցի՝ թվում է Արաքսի ափ ձգվող դաշտում, համով հյուրասիրեցին, լավ քայլեցինք, եղանք իրենց նշանավոր պուրակ-կենտրոնում գյուղի, մատուռում աղոթեցինք, քայլեցինք դեպի Արաքս, Երևան-Մարգարա-Թուրքիա նշանավոր, այո, հայոց, հայաստանցիներիս համար կյանքի ճանապարհով… Ապրող ժողովուրդը չի կարող օր առաջ չանցնել այս կամրջով… Արաքսի այն ափին էլ մենք ենք՝ մեր պատմությամբ, մեր ներկա-բացակայով, մեր ապագայով, հուսամ՝ մոտակա, վաղվա… Ծավալուն խոսակցություն է. հենց դրա համար էլ այստեղ եմ՝ Մարգարայի կամրջի վրա, որ նորոգեմ այս խոսակցությունը։
Գյումրին մեր աշխատանքային սեբաստացիական խմբին սիրով ընդունեց-ճանապարհեց… Հերոսն օրվա, իհարկե, Անի Նավասարդյանն է՝ իր գյումրեցի տոկուն-զվարթ մայրիկով… Ե՛վ այսպիսի Անի բերել-մեզ պարգևելն է ուժի նշան, և՛ Անիին դիմադրելը, և՛ այսպես սրընթաց արշավով ներխուժածներիս (ժամանակը շարունակ չէր հերիքում) տնավարի ճանապարհելը…
Օրվա խորհրդանիշն իհարկե Արտենի սարն էր, որը խելքամաղ արեց հրաշալի յոթնյակին սեբաստացիների… Թալինից վերև, ճանապարհից աջ ու ձախ մետաղե հովանոցները, որպես դիտարան ծնեցին վերնագիրը. Չարենցը կարող էր այսպես տարողունակ-դիպուկ բնութագրել այն, ինչ արեց գեղեցիկ մերկությամբ ողջ սարը մեզ հետ, վստահեցնում եմ, մեզանից յուրաքանչյուրի… Իսկ Տաթև Աթոյանի և Քնարիկ Ներսիսյանի հետ պայմանավորվեցինք այդ հովանոցները նկարչորեն ձևավորել առաջիկայում, այնպես, որ դառնան Արտենիին արժանի դիտարաններ։ Մի ճամփորդությամբ ուսուցումից քանի՜ ուսումնական նախագիծ կարող է ծնվել, ինչպես անձրևից հետո սունկը։
Իսկ Արագածը՝ իր չորս գագաթներով, իրեն խռովվածի պես պահեց, անգամ չծիկրակեց, հետաքրքրություն-հաշտեցում չդրսևորեց ողջ ճանապարհին… Արագա՜ծ ջան։
Արտենիից պրծում, տեսնում եք, չկա… հյուսիս-հարավ միջպետական նշանակության ճանապարհի շարունակվող աշխատանքները թեքեցին, թե ուղղեցին Գյումրիից ետդարձի մեր ընթացքը Թալինով, նշանավոր-հարազատացածԿաթողիկեով, հատկապես, որ հինգ սեբաստացի, բացի ինձանից ու Անիից, դեռ չէր զարմացել Կաթողիկեով, անծանոթ էր Թալին-Արմավիր ճանապարհին…
Գյումրիում կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի-հայտնի Տիգրանյանների սեփականությունը եղած տներից մեկում՝ շշմելու շենք՝ ներքին բակով, ոչ կառավարական կազմակերպությունների երիտասարդ ղեկավարների-ներկայացուցիչների տպավորիչ հավաքում էլ հնչեց-քննարկվեց նույն առաջարկը՝ Գյումրիում համատեղ հեղինակային դպրոց-պարտեզ ստեղծելու մասին… Գումարեք սրան ներդրումի խոստումը:
«Ուսումնական Գյումրի» նախագիծը միասին ապրելու մեր կեսնական տարածքի ամբողջացմանն է ուղղված… Ինձ այնպես է ոգևորել, իմը դարձել, որ երեկ Շուշան Բլեյանի հետ էլ քննարկում էինք ընտանեկան ամանորը Գյումրիում անցկացնելը…
– Ի՞նչ կա Գյումրիում, պա՛պ…
– Նոր տարի, Շո՛ւշ, նորացող քաղաքում կյանքի թարմություն ստանալու-հաղորդելու հնարավորություն՝ ընդամենը 120 կմ-ի վրա…
Կրթահամալիրի օրացույցի Գյումրիի հավելված ունենալը, հավելվածով դեկտեմբերին միասին ապրելու գործողությունները լակմուսի թղթի (վաղուց չէի գործածել, կա՞ հիմա այդ թղթից մեր բնագիտության լաբորատորիայում) ազդեցություն-նշանակություն է ստանում… Այսպիսի նամակ-առաջարկ-համաձայնագիրը ես բավականությամբ եմ ստորագրում:
Երեկ Ավագ դպրոցի ընթերցասրահում Մարթա Ասատրյանի, Քնարիկ Ներսիսյանի ու Կայ Խաչատրյանի նախաձեռնած հավաքի ջերմությունը (նախ՝ մեր ներսում խառնենք մեր մեկուսի գոյության չափարները), Գյումրիի երիտասարդական պալատի ռոք-խմբի այսօր սկսվող այցելությունը, Գյումրիի նախադպրոցական համակարգի դաստիարակների հերթական խմբի սիրահար վերաբերմունքը կրթահամալիրին իրականություն են հաղորդում Գյումրիի և Երևանի հայերի միասնական պատանեկան ակումբին, նրա բազմաբնույթ գործունեությունը՝ մեկ Երևանում, կրթահամալիրում, մեկ Գյումրիում, պալատում… Իրական թափառումով, համերգներով ֆոլք-ռոքի, թատերական-գրական անոնս-միջամտություններով… Մենք բաց ենք. կոչերը թողնենք 2017-ին, 2018-ին Հայաստանի տարբեր ազգագրական գոտիներում սկսենք համատեղ ուսումնական նախագծերի իրականացումը… Դեկտեմբերի օրացույցով Աշտարակում շարունակվող մեր աշխատանքը 2018-ի հունվարյան ճամբարներում կծնի Աշտարակի դպրոցների համատեղ տեխնոլոգիական ազգագրական լաբորատորիան… Հենց սրա համար է նաև իմ այս օրվա գործուղումը Աշտարակ, քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ իմ ծրագրված հանդիպումը… Ափսոս որ այս անգամ բաց եմ թողնելու «Ուզում եմ թռչել» մոնոներկայացումը մեր ավագ դպրոցի Վանուհի Ազատյանի, ում թռիչքի մշտական մղումն ինձ հիացնում է. իսկական ճայ Լիվինգստոն…
Հայաստանի և Եվրոպական միության միջև օրերս Բրյուսելում հաստատված շրջանակային համաձայնագիրը, ֆրոնկոֆոնիայի գագաթաժողովի պատրաստությունը, նոր համակեցության անհրաժեշտությունը կհամախմբե՞ն հայաստանյան կենսունակ ուժերը, բոլորիս իրական փոփոխությունների կմղե՞ն… Իմ գիրը սրա լրատուն է: Հայաստան-ԵՄ համաձայնագրի օգտին է այս հարցումը. եվրոպացիների 78%-ը երջանիկ է ԵՄ-ում ապրելու համար… Հանուն երջանիկ ապրելու… Հայաստանում, միասին:
Այդպիսի մի արև պարգևեց երեքժամանոց Աշտարակ ճամփորդությունը յոթիս՝ Սեբաստացի TV-ի լուսանկարաշարում սեբաստացիներին երևացող-չերևացող. Պերճ Պռոշյան ազգրագետ գրողի տուն-թանգարան Աշտարակի հին կամրջով, տիարի հայտնի դադարներով ճամփի, հետո Աշտարակի հայորդյաց տուն… 1995-ին այստեղ՝ ցուրտ-բարձիթողի շենքում, մղձավանջային մի հանդիպում եմ ունեցել Աշտարակի շրջանի-քաղաքի ուսուցիչների հետ, որպես լուսավորության նախարար… Հիմա տաք-նորոգ շենք, ժպտուն տնօրեն Կարինե Գևորգյան, ու նախագիծ «Գեղարվեստը կրթահամալիրում»… Ուզո՞ւմ ենք, որ ստանանք ամանորի միջավայր Աշտարակի հայորդյացում։ Ինչո՞ւ ոչ. փորձենք «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով, «դպրոցը բաց արվեստանոց» տեխնիկայով… Ինձ ոգևորում են մեր կրտսեր լուսանկարիչների նախատեսվող թափառումները, հայտնագործությունները իմ սիրելի Աշտարակով… Իսկական ֆոտոպլեներ… Ինչպես Պերճ Պռոշյանն է բնութագրել.
Աշտարակ – դա աչքն է Արագածոտն գավառի, դա Արագած սարի բազմատեսակ հոտավետ ծաղիկներից կապած փնջի գլխի վարդն է, դա կատարելատիպն է բոլոր Արագածոտնում գտնվող յուր նմանների…
Նա ընծայել է ազգին ամեն ժամանակ անհատների կարգն անցնող որդիք, որոնց ամեն մեկն յուրյանց ժամանակին փայլ են մեծագործություններով…
Մինչև այսօր էլ Այրարատյան գավառի մեջ առած է եղել. «Դողացնում ես, Աշտարակ գնա՛, առողջացի՛ր»:
Արմինե Թափչյանի հետ օրվա վերջի կլոր սեղանի թեման Աշտարակի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծն էր․․․ Արդյունքում ի՞նչ կունենանք, կարո՞ղ ենք ունենալ․․․ Աչքիցս չի գնում երեկ մեդիաուրբաթ համերգից հետո Մայր դպրոց-Մեդիակենտրոն արևելյան անցումով Գեղարվեստի հարթակում, մանկավարժական դադարին ներկայացված փափուկ, մազալու, հմայիչ, ապրանքային տեսքի մարդուկները՝ «բաց արվեստանոցով գեղարվեստի» օրվա գործունեության․․․ Ա՜յ, այսպիսի արդյունք, դեկտեմբերի 5-ից սկսած, տարատարիք խմբերով, գեղարվեստի ուղղություններով, դեկտեմբերի 14-ի մանկավարժական կլոր սեղան-ցուցադրությունով, հեղինակության հաստատումով․․․ Ինձ զբաղեցնողը նախագծում, որի հետ Թոփչիկը լրիվ համաձայն է այնքան, որ ստանձնել է ծավալուն նախագծի համակարգումը, Աշտարակն է, Պերճ Պռոշյանի դիպուկ բնութագրած քաղաքի՝ զարմանալիորեն մոտիկ-անծանոթ-գրավիչ աշխարհի հայտնագործումը անհատական-արտիստական․․․ սեբաստացի սովորող, թե ուսուցիչ․․․ հայրենագիտական-ճանաչողական քայլքը Աշտարակով, նրա հետ երկարատև կապի հաստատումով, որպես ուսումնական աշխատանքի արդյունք․․․
Շաբաթ-կիրակիով արջաքուն էի մտել, հաղթահարեցի կարծես, լավ էր՝ հասցրեցի Դավթի ու Արմինեի հետ մեր հայրենագետ-աշխարհագետ Կիմա Ստեփանյանի նախաձեռնած Արագածոտնով կիրակնօրա քայլքինմասնակցելու։ Հինգ րոպե էլ ուշացա. լավ է, որ տիար Գևորգը ներողամիտ գտնվեց, սպասեց։ Հենց հիմա, շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, փոխանցում եմ կիրակնօրյա գրի անոնսը․ բարի կիրակի․․․
Ինձ նկարում են հիմա՝ մեջքով դեպի Քասաղի կիրճ, Արայի լեռ, իմ դիմաց քարափներ են, Սաղմոսավանքը, կարմիր մասրենու մոտ՝ Գոհար ու Արևիկ Բալջյանները, գյուղի շները, Դավիթը Բլեյան, որ այնքան վստահ է զգում, որ մի ձեռքին քոթոթն է, մյուսին՝ մայր շունը․․․ Մնացածը՝ նկարաշարով, մինչև իմ կիրակնօրյա իրիկնային տեսապատումները։ Բարի կիրակի։
Մեր այս ճամփորդությունը անոնս է դեկտեմբերի 4-ից սկսվող «Գեղարվեստը կրթահամալիրում» արտագնա աշտարակյան նախագծի համերգ-ներկայացում-ցուցադրության։
Տաթև Աթոյան–Կիմա Ստեփանյան տանդեմի հայտով այսօր սկսվում է «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի աշտարակյան ճամփորդությամբ ուսուցումը… իսկական ձմեռային նվեր, որը կշարունակվի, վստահ եմ, որպես ձմեռային իսկական հեքիաթ Ջրվեժում… Գիշերը (իմ օրը ուղիղ 3.09 սկսվեց) ես սկսեցի Էլինա Սիմոնյան հայրենագետի կազմած, ճամփորդական հայտի ընթերցումով՝ Երևան-Աշտարակ քաղաք-Պերճ Պռոշյանի անվան դպրոց. Ճոճվող կամուրջ-Սպիտակավոր-Ծիրանվոր-Կարմրավոր-Աշտարակի առաջին շուկա-հրապարակ-Ներսես Աշտարակեցու հրապարակ-Հայորդյաց տուն, Զառա Ոսկանյանի, Հասմիկ Մաթևոսյանի և ընկերների տեխնոլոգիական-երաժշտական գործունեություն Աշտարակի հայորդյաց տանը սեբաստացի ու աշտարակցի սովորողների-մասնագետների սովորող-սովորեցնող նախագծային խմբերով… Այսպես ամեն օր, կիրակին հանած, մինչ համատեղ այս ուսուցման արդյունքների ցուցադրություն-կլոր սեղանը դեկտեմբերի 14-ին… Մինչև դեկտեմբերի 16-ի՝ Աշտարակի կյանքում չլսված-չտեսնված ամանորյա սեբաստացիական նվերը համերգի-ցնծության ձևով… Ո՞վ դուրս մնա, Արմինե Թոփչյանի խելացի կազմակերպումից չօգտվի և ինչո՞ւ դուրս մնա այս նախագծից… Ձմեռ պապի նվերն այսպիսին է լինում, տոպրակից բոլորի գլխին թափվող, բոլորի սրտից խոսող…
Ճիշտ ժամին, անբացակա, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից սկսված ճամփորդությունը Կիմա Ստեփանյանի նախանշած ընթացքը ունեցավ՝ իմ հայտնի զիգզագներով։ Մի գրի մեջ չի տեղավորվի ասելիքը, չեմ էլ փորձի․ ինչի՞ համար։
Աշտարակի նշանավոր Մուղնի բնակավայրում էր մեր առաջին կանգառը, որը Արմինե Աբրահամյանի ռեժիսորությամբ չորս այսպիսի տեսանյութ դարձավ։ Դիտե՛ք մեկ շարքի տեսքով։ Սցենարիստը ես եմ․ չվերապատմեմ։ Շնորհակալ եմ օրվա համար իմ ընկերներին, այս ճամփորդությամբ ավելի նշանավոր դարձած Կիմին։
Աշտարակի Մուղնիի Մեսրոպ Աշչյանի անվան դպրոցի դպիր սաների ժամասացությունը Սուրբ Գևորգ եկեղեցում մնաց կիրակի առավոտ ժամը 10-ին, Կիմի նախաձեռնությամբ մեր հանդիպումը եկեղեցու գավիթում սովորողների և ուսուցիչների հետ, դպրոցի փոխտնօրեն, Աշտարակի մեր թիվ 7 դպրոցի նախկին ծնող Գայանե Ավետիսյանի հետ զրույցը եկեղեցու գավիթում… Աստվա՜ծ իմ, որքան ազնիվ-խաղաղված-ապրումի հոգևոր Հայաստան կար այդ ժամին այդ տարածքում…
Հետո քայլեցինք Օհանավան-վանքով (թող պատմեն ճամփորդները), հասանք Արտաշավան՝ շրջանցելով Սաղմոսավանքը, Քասաղի ընթացքին հակառակ, աջ ափով անդնդախոր կիրճի երկայնքով՝ հայացքներս մերթ աջ՝ Արայի սպիտակած լանջին (Դավիթը Բլեյան ասաց՝ ոնց որ երկգագաթ Մասիս լինի), մերթ ձախ՝ ձյուների մեջ մրգատու ծառերով դաշտերի հեռանկարին, սպիտակափառ քառագագաթ Արագածին, մինչև Արայի ու Արագածի սարերը միացնող պարանոցը՝ շատ նման մեծ ու փոքր Սևանները բաժանող, Նորատուս-Արտանիշի ծովախորշերը միացնող պարանոցին… Ջնջելով վանքը-եկեղեցին գյուղից-մարդուց-աշխարհից մեկուսացնող որևէ պարիսպ-պատ-պարտնեշ՝ անսահման մոգական աշխարհում էինք՝ ազատությունը գտած ճերմակ-բոզ գույներով մտրուկների տարերքով… Ե՞րբ է մեր եկեղեցին ի վերջո այս ամենը համարելու իրենը՝ շենն էլ, նրա մարդուն էլ, կիրճն էլ, սարն էլ. ումի՞ց և ինչո՞վ է բաժանվում պարիսպով… Հետևեք իմ գրին. սա հեռուն գնացող խոսակցություն է։
Ես հիմա էլ այնտեղ եմ ու կմնամ այնքան, քանի դեռ չեմ վերադարձել մի խմբով, Արայի գագաթներով շրջայց չեմ արել, չեմ իջել, ուղղություն բռնել Արագած-Արայի պարանոցով-միացնող սապատով մինչ Արագած գյուղից վերև Գեղարոտի հայտնի ջրվեժ, հետո վեր՝ նշանավոր կածանով-անցումով խառնարան, ու վրանը խփել, չորս գագաթի պար-նվաճում-խրախճանք՝ որևէ հերթականությամբ՝ հյուսիսից արևելք, թե արևմուտքով հարավ իջել… Հետո՝ մինչև Քարե լիճ, ու ճանապարհ է՝ տարավ Արուճի բերդ ու եկեղեցի… Իմն է Հայաստանն այս, ու ես՝ նրա հետևողական ուխտավորը… Սա է, սեր է: Կիմենց Թռչուն պապի հայրական տան լազաթը մնաց արդար հացի՝ Սանասար երկրագործ հորեղբոր վաստակը՝ քրտիքով աշխատած, խնամված այգին, յուրահատուկ խնձորի համը, ամենամեծ պոպոքից էլ մեծ իր կեռասի՝ ծառից քաղած…
Կիմի մայրիկը մնաց՝ խնամված-ազնվական կնոջ հմայքով, Կիմի հոր լուսավոր հումորը, Կիմի ինքնավստահությունը… Լիդեր է, առաջից է գնում, դիմավորում են Թռչուն պապի թոռանը, չնայած նա Աշտարակում է ծնվել-մեծացել-սովորել, Ուշիի դպրոցի տնօրենով, փոխտնօրենով, Մուղնիի գրագետներով… 23 հոգով վստահ մտնում է հորեղբոր-պապական տուն ու ինչ պատիվ է տալիս ընկերներին, որոնց մեծ մասին առաջին անգամ այս ճամփորդությամբ է հանդիպել, որ մարդու նստելը՝ հա, գնալը չէր գալիս… Սա է Հայաստանը, ու վերջ:
Ես այսքան նկարած կայի՞… Էն էլ իմ ողջ լիցքը այֆոնի սպառեցի Սաղմոսավանքի օրհնության-զանգերով, Արայի-Արարատի հեռանկարով՝ Քասախի մի աշխարհում ասեմ, տարածքում ասեմ… Մեկ է, ես այնտեղ մնացի իմ աչքերով… չրխկոցով, սրտով, մտքով…
Աշտարակի նորընտիր քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ ժամը 11.00-ի հանդիպման համար պետք էր Մայր դպրոցի՝ Ա. Բաբաջանյան փողոցը հատող կայանատեղիից Յուրա Գանջալյանի մեքենայով, ավագ դպրոցի սովորողներ Լուսինե Ալեքսանյան, Արեգ Գալոյան, Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյան աշխատանքային խմբով, ժամը 10.30 շարժվել։ Հանդիպմանը ես դեռ կանդրադառնամ. թող պատմեն առայժմ մյուս մասնակիցները, թող առօրյա դարձած այս շաբաթն անցնի… Աշտարակ մենք միջոցառման չենք գալիս. եկել ենք ծրագրով երկարատև։
Մենք ոչ միայն հասցրինք նշանակած ժամին ու որոշված բովանդակությամբ զրույցը ունենալ՝ ճանապարհին քննարկելով Աշտարակի շաբաթ օրվա մեծ համերգ-ներկայացման անցկացման, Աշտարակում հունվարյան ուսումնական ճամբարով նախատեսված ազգրագրական նախագծերի իրականացման, 2018-ի հունիսյան ազգագրական բաց փառատոն-ճամբարում Աշտարակը որպես հարթակ ներառելու հարցեր, այլև հենց 12.15 շարունակեցինք կրթահամալիրի Բանգլադեշում աշխատանքները-հանդիպումները։ Ես, օրինակ, 12.30 պիտի լինեի քոլեջում, և եղա, իսկ կես ժամ հետո սեբաստացի սովորողների-ուսուցիչների մի խմբի հետ միկրոավտոբուսով նորից Աշտարակի ճանապարհին էի, Աշտարակի հայորդյաց տան Կլոր սեղանի մասնակիցը…
Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. միասի՞ն աշխատելու ժամանակը
Տեսապատումը
Լելա Ճինճարաուլին՝ Ախալքալաքի թիվ 3-րդ դպրոցի տնօրեն մեր գործընկերը, որ 2017-ին, խիտ-սպասված կապերով հաստատեց-բացահայտեց իրեն, յուրահատուկ դիտողականությամբ-հոգևորով-ազնվական մի կին, փորձության ենթարկեց իմ օրացույցը-օրագիրը… աշխատաժամանակը… երկու օրով։ Զանգ՝ գալիս եմ… Բարով եկավ։
Այսպիսի՜ վրացուհի, մեր կողքին… Համեցեք, վայելեք մեր այս տեսազրույցը. շնորհակալ եմ Քնարիկին, Գեղարվեստին, որ գնահատեցին Լելային, որպես Տիկին ընդունեցին Գեղարվեստի հարթակում-կացարանում, ներկայացրին…
Շաբաթն անցավ վռազ, ինչպես ամիսը, ուսումնական տարին է խելահեղ ընթացքով իր, ու կիրակի է, ճամփով դեպի Թիֆլիս։ Վաղուց չեմ եղել։ Դու չես ընտրում ձևը, ժամկետը․ աշխատանք է ու գործուղում, որքան էլ ես նախագծային խմբից, մեր-իմ ձևավորածն է, գոհ եմ։ Նեղանալ չկա․ աշխատանքում չեն նեղանում։ Բան ունենք ասելու, ասում ենք, գալիս համաձայնության՝ ամենքս մեր տեղում, միշտ օգտակար մեկմեկու։ Ինչպես, տեսեք, Արմինե Թոփչյանը, շատ էր ուզում, է՜, հանգամանքներ, նահանջեց, բայց որքա՜ն օգտակար աշխատեց նախագծի համար, երեկ Կենտրոնում մեր այս ուրախությունը նախաթիֆլիսյան, եթերում չէր լինի, առանց Թոփչիկի, ինչպես նաև հեղինակային մանկավարժության Կլոր սեղանի այս էջը․ ի՜նչ մանկավարժություն է, որքա՜ն շնորհ, նվիրում։ Արմինեն՝ Երևանում, Հռիփսիմեն ու խումբը՝ Թիֆլիսում, խոստացել են մեր ողջ գործուղումը Թիֆլիսում առցանց-օպերատիվ ներկայացնել ձեզ-մեզ, որտեղ էլ որ լինեք։ Ուսումնական տարին, խոստացել եմ, աննախադեպ է լինելու հայ-վրացական հանրակրթական կամուրջների 10-րդ տարում։ Պատրաստ եղեք։
Երեկ օրվա վերջում, մինչև սիրելի Արսեն Խառատյանի թեթև ձեռքով իմ-մեր բազմազբաղ օրեր ներխուժած վրաց-աբխազական նախագծային «2+2=2» խմբի Լոֆթ ակումբում ելույթին մասնակցելը, Կենտրոնում մեր օրվա սեմինար-նախաձեռնությունների հեռանկարով անցանք… Ծովը մեծ է, կասեր Հեմենգուեյը… Իմ գործերը ծով են կապում… ավա՜ղ, այդպես է միշտ, այդպես եմ ես… ինձ ծովում փնտրեք…
Կարևորը հայ-վրացական գործընկերության ծրագրված հետևողականությունն է. սա արդեն վերապատրաստվողների հատուկ խումբ է Թբիլիսիից, Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Թբիլիսիի լրագրողական ընկերակցության ներկայացուցիչների մասնակցությամբ… Մենք լուրջ ենք մոտենում հայ-վրացական հանրակրթական կամուրջների 10-րդ տարուն՝ 2018-ին, և ի՜նչ լավ է, որ չենք մոռանում մեր մանկավարժական գործի տեխնոլոգիայի ոսկի կանոնը՝ վերջում ցողով ջրելը… Շնորհակալ եմ կինոֆոտոյի մեր աղջիկներին, Ռինային, յուրաքանչյուրին, ով հնարավորություն տվեց շնորհավորելու մեր սիրելի Գեորգի Մոմցելիձեին իր քառասունամյակի առիթով…
Վրաց մեր գործընկերները հասցրել-ժամանել էին Թբիլիսիից Երևան՝ կրթահամալիրի Բանգլադեշ, ոչ միայն տնավարի տեղավորվել էին գեղարվեստի մեր հարթակ-կացարանում, այլև այնքան հետաքրքրված-մանրամասն, Հյուսիսային դպրոց-պարտեզի օրինակով ծանոթացել-ուսումնասիրել էին մեր հեղինակած կրթական նիստն ու կացը, և սեփական դիտարկումներով-կասկածներով, անհամաձայնություններով զինված՝ սպասում էին իրենց հարազատ մարդ դարձած տիարին… Շնորհակալ եմ Հռիփսիմեին ու ընդունելության պատասխանատուներին, որ իրիկունը 7-ին Բանգլադեշ մտած՝ հընթացս ես հայտնվեցի Հարթակի ուղիղ եթերում՝ մանկավարժության խաչաձև մեկ ժամանոց հարցաքննությանը… Չեմ մոռանա… Վրաց մեր գործընկերները, լավ է (նվաճում է հանրակրթական կամուրջներով), աշխատանքային-մարտական են տրամադրված, և ուրբաթն այս, ողջ օրը թեժ է լինելու դպրոց-պարտեզներում… Իսկ ես անհամբեր եմ՝ շաբաթ օրվա կլոր սեղանը կարող է և բացահայտումների, հայ-վրացական կրթական փոխանակման ու Թբիլիսիում առաջարկված համատեղ աշխատանք-նախագծի՝ հայ-վրացական հեղինակային դպրոց-պարտեզի ստեղծման առումով կարևոր մի քայլ լինել…
Վրաց գործընկերները մեր երեկ առավոտյան, Գեղարվեստում, նախաճաշի սեղանի շուրջ, անակնկալի եկան՝ մինչև ժամը 9-ը հեծանվային արդուզարդով, հեծանվով ճամփորդ Տիարին տեսնելով․․․ Ես նաև Վրաստանի տիարն եմ դառնում, ինչպես 2017 տարվա լավագույն ուսուցիչ ճանաչված Լադո Ապխազավան է երեկ դաջել․․․ արտաքին կրթության նախարար․․․
Վրաց մեր գործընկերները երեկ, Գեղարվեստի հարթակում, Կլոր սեղան-հրաժեշտին, սիրուն-հուզիչ-իմաստալից, զարմանքն իրենց բուռն են արտահայտում.
– Դուք ձեզ, պարոն Աշոտ, շրջապատել եք երիտասարդ-գեղեցիկ մարդկանցով, որոնք իսկական ընկերություն են անում․․․
Իհարկե՛. ես մի շտկում-լրացում արեցի՝ սիրունը փոխարինելով հմայիչով․․․
Մեր հավաքանու յուրաքանչյուր երիտասարդ նորեկ, մանկավարժական նորարությամբ համակված, անսպառ հնարավորություններ ունի իր մասնագիտական-մարդկային տաղանդը դրսևորելու-զարգացնելու, իր շնորհքով-ճաշակով-ինքնավստահությամբ, անընդհատ, շարունակ, հմայելու ազդեցությունը զորացնելու․ դա նկատեցին-առանձնացրին և՛ երեք օրով մեզ այցելած վրաց մանկավարժները, և՛ մեծ խումբ օտարերկրացիներ՝ աբխազ, վրացի, իռլանդացի, թուրք, ռուս, հայ․․․ ամենատարբեր զբաղմունքի տեր մարդիկ, Արսեն Խառատյանի միջնորդությամբ, որոնք ընդամենը մասնակցեցին մեր մեդիաուրբաթ-համերգին։
Վրաստանի Վալե քաղաքի մեր գործընկերներին իմ հեծանվային դիմավորում-ուղեկցումն անակնկա՞լ եղավ… Սիրելի-անծանոթ մարդիկ, սովորող և ուսուցիչ, որոնք բացի դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանից, վրացերենի ուսուցիչ Մայա Կակաչիշվիլիից, առաջին անգամ են Հայաստանում․․․ Իսկական հայրենագիտական-կրթական փոխանակում, որ վատ է լուսաբանվում-ներկայացվում, լսե՛ք, մանկավարժության կենտրոն ու mskh.am-ի ֆոտոխմբագիրներ, դառը ժպիտ առաջացնելու աստիճան․․․
Հայ-թուրքական
Ողջո՜ւյն, Դուրո՛ւ Օրս Թուրքիայից… Ի՛նչ պարզ-հեշտ է, երբ միջպետականից, պատմական-համազգայինից անցում ես կատարում միջմարդկային-միջանձնային հարաբերություններ… Ողջույն, և սկսում ենք իրար հետ ապրել-աշխատել, և հարյուրավոր տարիների հայ-թուրքական պատմականը սկսում է որպես ներդրում աշխատել… Ինչպե՞ս մեծացնել-բազմապատկել միջմարդկային շփումը հայերի-թուրքերի-վրացիների-ադրբեջանցիների-իրանցիների… «Հրանտ Դինք» հիմնադրամի նման տասնյակ ու տասնյակ հիմնադրամներ եթե ստեղծված լինեին ու խրախուսեին-կազմակերպեին այսպիսի հումանիտար շփումը… եթե, կրթահամալիրի նման, սրան լծվեին նաև կազմակերպություններ-հաստատություններ՝ պետական ու ոչ կառավարական…
Ստեղծականություն ու կարգ…
ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանի այս տեսահարցուպատասխանն ինձ շանթեց։ Ամաչեցի, վիրավորվեցի… Դավիթը Բլեյան ո՞նց կարձագանքեր. «За державу обидно»… Իբր Արման Սաղաթելյանը չգիտի՞ մեկ սովորող մեկ համակարգչով թե պլանշետով մեր գոնե տասնամյա մեդիակրթության, թե բլոգային ուսուցման մասին՝ իր բոլոր դժվարություններով, հաջողությամբ-հետևողական զարգացող-ծավալվող, հանրապետություն բռնած մեր մանկավարժության մասին… Լևոն Մկրտչյանն էլ այնպես է պատասխանում, իբր կրթահամալիրի Բանգլադեշը՝ մեր Հարավարևմտյան թագավորությունը, իրոք, Հայոց Երրորդ հանրապետությունից դուրս տարածք է։ Իրենք ու իրե՞նց Հայաստանի Հանրապետությունը, իրենց Ազգային ժողովն ու իրենց կրթության նախարա՞րը… Не бывать! Չշեղվենք ճշմարիտ-ծրագրով ընթացքից-երթից մեր՝ քայլքով, հեծանվով, բայց մեր անհատական-հեղինակային պատասխանատվությամբ, մեր տաղանդով… Մանկավարժական գիտությունը՝ իր փորձարարությամբ, որպես ամբողջական գործող լաբորատորիա, ճիշտ ընթացքի մեջ է, ոչ մի քամի չի քշի տանի, աշնան տերև չենք, մերը ինքնաբուխ մի խաղ է՝ Օլյա-Մարիամի, Սոնա Կարապետյանի, Նելիի ու Սաթենի…. 2-4 տարեկանների, այդպես էլ չավարտվող Հոյ, Նարե-Նարե…
Է՛լ կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների սաների աշնանային վազքի անդրանիկ մարաթոն՝ բազմամարդ-դիտարժան, է՛լ 2-5 տարեկանների օր՝ թոնրում հացթխումով (հրեն, իմ հացն էլ Գեղարվեստում պահ տված), է՛լ բուռն փորձեր-յուրացում կրթական կասկադի վաղվա (այսօրվա) զարմանք-իրադարձություններից առաջ, է՛լ հյուրեր-ընդունելություն Լոռու մարզի ուսուցիչների, Խաչիկ գյուղից, Օհանավանից, է՛լ դաստիարակների մանկավարժական լաբորատորիա… Բոլորը սպասում են տիարին, տիարը մտքով-սրտով յուրաքանչյուր սեբաստացու հետ է, մեր Օրերի յուրաքանչյուր նախաձեռնության մասնակից… Կեցցեք, տպավորված եմ, ամենաշատը ուրախանում եմ, երբ լավ գործերը կատարվում են առանց ինձ։
Ի՜նչ լավ էր, որ սեբաստացի երիտասարդ-ընդարձակվող կազմը այսպիսի ընկերակցություն է ձևավորել, այսպիսի ընկերային հարաբերություններ․․․ Կրթահամալիրը՝ իր անցած ճանապարհով, իր այսօրով, ծնունդ է նրա հիմնադիր խմբի ընկերության․ մեզ միշտ հետաքրքիր է եղել միասին աշխատելը, ճամփորդելը, պարզապես միասին լինելը։ Այս ճանապարհով է, որ տարիների մեր աշխատանքը վերածվել է համատեղ կյանքի-ապրումի-համերաշխության։
Այս տեսանյութում պարն իմն է… թե չէ ասում եք՝ տիարն ամենքիս պարացնում է, բայց ինքը… Այսպիսի իմացումի հրճվանք. Ղազարյան Հասմիկի այս տեսապատումում բոլորն իրական են՝ բնակելի արվարձան Բանգլադեշը, որպես կրթական պարտեզ, դպրոցը, որպես բաց արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա, նախագծերով ուսուցումը…
Երեկ օրվա շա՜տ վերջում՝ իրիկունը 10-ին մոտ, երբ «Այբ»-ի տնօրեն Արամ Փախչանյանի հետ մեր Գեղարվեստում թողեցինք այլընտրանքային դպրոցների միության կլոր սեղանը, որ գործեց 2017-ին և պատրաստվում է շարունակել 2018-ին, իր հաջորդ հավաքը հրավիրել «Արեգնազան» կրթահամալիրում, ու ստեղծված է Հայաստանում այլընտրանքային կրթությունը խթանելու նպատակով, Արամը նկատեց (Պուշկինի-Վարդանանց խաչմերուկում լույսեր-տոնածառեր-զարդերը չնկւատել հնիարավոր չէր). «2018-ը շուտ մոտեցավ, պիտի դպրոցում տոնածառը դնել, չնայած որ դրեցինք, սովորողները ուսումը կթուլացնեն»։ Իսկ մենք ահա մեր բաց լաբորատորիայում՝ ամանորի բոլոր ազդեցություններով՝ լույսերի, գույների, պատկերների, ձայների, ղողանջների… սովորում ենք նոր տարի ստանալ՝ իր համերգ-ցուցադրություններով, քիչ է, դեռ Աշտարակ ենք տեղափոխել, որպեսզի փոխենք, կամ այսպես սովորելու մեր շնորհը քիչ է՝ հանրապետության, Արցախի տասնյակ ու տասնյակ վարիչ-դաստիարակների հավաքել ենք կրթահամալիրում՝ մեր շնորհն այս որպես ուսուցում փոխանցելու…
Ապրող կրթական համայնքը, մարդկային ընկերակցությունը ստեղծում է նաև իր ծեսը, ինչպես մենք Ղափամայի, Հարիսայի… Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնի… ամրագրում իր ուսումնական օրացույցում, ասել է թե՝ կրթական ծրագրում, փոխանցում… ինչպես Ատամհատիկը դեկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ից Գեղարվեստում սկսվող…
Երեկ ես (սկզբում Հյուսիսի դպրոց-պարտեզում, հետո Քոլեջում… ամփոփիչ հավաքը՝ իմ նախաձեռնությամբ մեդիակենտրոնում) տարբեր խմբերով հենց ծեսի ընթացքի-կազմակերպման հարցերով էի հետաքրքրված… Կա՞ մեր հավաքանիի, որպես հեղինակ հավաքական մի գործի՝ հեղինակային մանկավարժության, կյանքի-ստեղծագործության այսպիսի ֆենոմենի ավելի ցցուն-շոշափելի արտահայտություն, քան ծես ստեղծելու, քաոս օրդ ծիսականացնելու հանդգնությունը… Ինչպես ընդհանուր առավոտյան պարապմունքը՝ օրվա սկիզբ-ժամերգություն… այնպես, որ երեկ Մարմարյա սրահը չէր ուզում ավարտվել…. Մուտքը դպրոց… Սեբաստացիական ողջույնը… Յուրաքանչյուրը մի ծեսի, ստեղծականության կարգավորման փորձ չէ՞… Ստեղծականություն ու կարգ…
Խոստումնե՞ր, որ անկատար են դեռ, պատվե՞ր… Նախագծեր
Դասական պարը-շարժումը ինչպե՞ս բերենք հանրակրթություն մեր, ինչպե՞ս հեղինակենք այս պատկերների ցուցադրությունը: Մի քանի անգամ փորձել եմ, նախաձեռնել, սկսել, ու չի հաղթահարվել… Գուցե Մերիի շատ սիրելի Արինա Արարատյանի հե՞տ կրկին փորձենք… Շատ բաներ մեզանում երրորդ-չորրորդ անգամից է ստացվել, բայց որ ստացվե՜լ է… Դարձել է: Կա:
Իսկ Շուշիից, արցախյան ուսումնական ճամփորդությունից վերադարձավ սեբաստացի սովորողների-ուսուցիչների խումբը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հրավերով չորս օրում խումբը, Էմանուել Ագջոյանի ղեկավարությամբ, հասցրել էր հանգամանալից ծանոթանալ նաև համալսարանի հարևանությամբ գործող Եզնիկ Մոզյանի անվան նորակառույց արհեստագործական ուսումնարանի գործունեությանը և տպավորվել։ Ուսումնարանի տնօրենին, ուսանողների և դասավանդողների խմբին մենք հրավիրե՞լ ենք մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին. նախագծային մեր խումբը հետևողական կլինի՞ ուսումնարանի հետ հեռանկարային գործընկերային հարաբերություններ հաստատելու հարցում։ Ե՛վ կրթահամալիրի քոլեջը կշահի, և՛ տեխնոլոգիական կրթության մեր միջին դպրոցը, և՛ ուսումնարանը։ Եվ լավ կլինի, որ ամեն տարի մեր 9-րդ դասարանն ավարտողներն իրենց մասնագիտական կողմնորոշման հետաքրքրությունների մեջ ներառեն ֆրանսիական մոդելով-վերջին խոսքով կառուցած այս ուսումնարանը։
Շատ ափսոս, որ մեքենան Գեղամի՝ որպես նախագծային խմբի տարածք-լաբորատորիա, հարմարեցված չէր ուղիղ եթերի-տեսագրանցման համար (սրանից հետո առանց այդպիսի հնարավորության նախագծային կրթական փոխանակումների չենք գնա) մեր մանկավարժական քննարկումների շարանի, որ հետևողական ես ձեզ պարտադրեցի, ու դուք, այնքան սիրով-շնորհքով ընդգրկվեցիք, Սեբաստացու օրեր-նախագծերով ուսուցման առաջիկա շաբաթից առաջ արժեքավոր մեթոդական աջակցություն կլիներ…
Նարե Ղազարյանի նամակը տիարին՝ մեր պարտեզներում ծաղկանոցների-ծաղկի պակասության մասին… Հասուն, համլետխաչատրյանական դիտարկում… Տեսնենք՝ կդառնա՞ դեկտեմբերյան, հունվարյան նախագիծ՝ «Սուս, քնած են ծաղիկները»… Սուս, սպասո՞ւմ են, կսպասե՞ն սածիլները հազարներով կրթահամալիրի ջերմոցներում…
Իսկ Տաթև Աթոյանի և Քնարիկ Ներսիսյանի հետ պայմանավորվեցինք այդ հովանոցները նկարչորեն ձևավորել առաջիկայում, այնպես, որ դառնան Արտենիին արժանի դիտարաններ։ Մի ճամփորդությամբ ուսուցումից քանի՜ ուսումնական նախագիծ կարող է ծնվել, ինչպես անձրևից հետո սունկը։
Այս ծառերը ես տեսա հեծանվով Քոլեջ-Հյուսիսով-մեդիակենտրոն անցումին… Անպայման կանգնում եմ, իմ այֆոնով շրխկացնում… Ու մտքով, ճամապարհին, հեծանվով թե քայլելով, ես այդ ծառի, նրա ստեղծած, իմ տեսած միջավայրի շուրջ եմ: Նախագծում եմ: Կուզեմ, որ «Կրթահամալիրի Բանգլադեշը բաց արվեստանոց» ենթանախագծի շրջանակում 2018-ի հունվարին գործող կլոր սեղանին ուսումնական ճամբարային առաջարկներ ներկայացվեն շրջակա միջավայրի բարելավման՝ նկարչական-ինստալացիոն-կանաչապատման-բարեկարգման նախագծեր, այնպիսին, որ գարնան հետ՝ մարտից, բնակիչ-սովորող-ուսուցիչների նախագծային խմբերով սկսեն իրագործումները… Ասում եմ «ենթանախագիծ», քանի որ կա «Երևանի 2800-ամյակին ընդառաջ. քաղաքը բաց արվեստանոց»-ը։ Անիմաստ ծանր է ապրել մի քաղաքում, ուր դու ոչինչ չես որոշում-փոխում, ուր տաշի-տուշի են անում-անելու շուրջդ, ու անունն էլ արդեն՝ հնչեղ-համազգային-համաշխարհային «Երևանը 2800 տարեկա՞ն է»…
Ես որոշել եմ 6-րդցի Վահանի, Վիգենի, Միլենայի, Սաթինեի, Մարկի… հետ, բնատեխնիկական ստուգատեսին ընդառաջ, 2018-ի հունվարի 8-ից սկսվող ճամբարային իմ սպասումների մասին պատմեմ… Մենք, ես ու Արմինեն անընդհատ որոշում-պատրաստվում-սկսում ենք Դավիթ Բլեյանի սենյակի ազատումը ամեն ինչից, նոր մահճակալի, ուսումնական-աշխատանքային-մարզական, խաղի, հագուստի անկյունների ստեղծումը, նորոգումը… Ինչո՞ւ չենք անում. սրա կարգին բացատրությունը ես չունեմ, Արմինեն որ ունի՝ ի՞նչ… Սենյակում հազար ու մի տեսակի բնատեխնիկական ստեղծագործության դետալներ պիտույքներ կան, լեգո-լոգոներ… ողջը պատրաստվում ենք տեղավորել թափանցիկ տուփերի մեջ ու բերել դպրոց-պարտեզ… Պատկերացրեք՝ դեկտեմբերի 25-29-ը այդպիսի մի մաքրություն-նվիրատվությունով ինքն իրեն ազատի ամեն մի սեբաստացի… Պատկերացրի՞ք այդպիսի տուփերով հավաքածուներ կրթահամալիրի դպրոց-պարտեզներով, միջին ու ավագ դպրոցներով, քոլեջով մեկ, տեխնոլոգիայի, բնագիտության-տեխնիկական արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներով շարված ու… հունվարի 8-ից սկսվող, երեք շաբաթ տևող ուսումնական ճամբարներում բոլոր տարիքի սեբաստացիների «Դպրոցը բնագիտատեխնիկական ստեղծագործության բաց արհեստանոց» նախագծով գործունեությունը… Սա եմ ես անվանում բնագիտական-տեխնիկական հանրակրթական «Հակոբ Հակոբյան» ստուգատես ամենամյա, 2018-ին՝ թվով հինգերորդը, բաց մեր գործընկերների համար, նաև արտագնա՝ Աշտարակ քաղաքի դպրոցներում, «Աշտարակը բաց արհեստանոց» նախագծի շրջանակում… Պատկերացնո՞ւմ եք այսպիսի գործունեության ամենօրյա արդյունքների ցուցադրությունը կրթահամալիրով մեկ… Փորձենք. եթե նոր տարի է, նո՛ր տարի…