Եկեք՝ խնդիրը հասկանանք․․․
ՀՀ անկախությունը առևտրի հանելով՜ Արցախին ոչինչ չեք բերի, հայկական աֆերիստությունն անօգուտ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։ՀՀ անկախությունը առևտրի հանելով՜ Արցախին ոչինչ չեք բերի, հայկական աֆերիստությունն անօգուտ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։
Աղբյուրը՝ 24news.am
Բլեյանի համոզմամբ, չի կարելի Հայաստանն ու Արցախն իրար հակադրել, նրանք դժվարին ճանապարհը պետք է իրար հետ անցնեն։ Նրա կարծիքով, Արցախում էլ պետք է հասկանան, որ Հայաստանի հաշվին Արցախի համար ինչ-որ բաներ պոկելը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։ Բլեյանը նաև ավելացրեց, որ ինքը շարունակում է մնալ համակեցության կողմնակից, և մենք պետք է շեշտը դնենք մարդկանց՝ հանուն անկախության պայքարելու պատրաստակամության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զրույցը վարում է Կարպիս Փաշոյանը։https://www.youtube.com/embed/2atnvEhWLGk
Ակադեմիական քաղաքը հին, բայց լավ գաղափար է․․․
«Առաջին լրատվականում» սեբաստացի շրջանավարտ Գոհար Հայրապետյանի հյուրը Աշոտ Բլեյանն է։
Բլեյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը նոր չէ, Վարչապետը բովանդակության փոխարեն սկսեց շենքերից․ «Ուսուցիչը հանրային կյանքում շփոթված է, անպաշտպան է: Հասարակությունը մանկավարժների համար դառնում է պատվիրատու: Դպրոցները պետք է դիտել որպես բաց համակարգեր, պարտեզներ: Եթե մենք կարողացանք Բլեյան մանկապարտեզային ցանց ստեղծել, ինչու դա չանել ողջ հանրապետությունով: Երիտասարդ սերունդը պետք է նոր սերնդի համար պատվիրատու դառնա»:
Աղբյուրը՝ 1in.am
Դպրոցում կա մի առարկա, և դա կյանքն է․․․
Factor տեղեկատվական կենտրոնում զրույց Արամ Աբրահամյանի հետ իրական, կենդանի դպրոցի, ընկերության ստեղծականության, ժամանակի մասին։
Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա կարծիքով՝ դպրոցում պետք է դասավանդվի մեկ առարկա՝ կյանքը: Դա է ստեղծարար ուսուցչի մեկնակետը: Նա իր աշխատանքով պետք է խթանի աշակերտին՝ կյանքում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու: Այդ աշխատանքը ուսուցիչը պիտի իրականացնի ծնողների հետ միասին:
Այսպիսին է Աշոտ Բլեյանի պատկերացումը ստեղծարար դպրոցի մասին, որը նա հակադրում է սպառողական դպրոցին, որտեղ տիրում է անգիր արած գիտելիքների, գնահատականների, քննությունների, ատեստատների ինքնանպատակ համակարգը:
Կրթությունը ղեկավարող պետական մարմինները, հաղորդման հյուրի կարծիքով, կողմնորոշված են հենց այդպիսի՝ սպառողական, դարն ապրած, ոչ արդիական դպրոցի կարիքների սպասարկման վրա: Դրան է նպաստում այդ կառույցների կողմից կիրառվող հրահանգների և արգելքների մեխանիզմը:
Դպրոցը, ըստ Աշոտ Բլեյանի, պետք է բաց լինի, և համացանցն այսօր դրա հնարավորությունը տալիս է: Ուսուցչին աշխատանքի ընդունելիս կարելի է որոնողական համակարգի միջոցով մանրամասն ծանոթանալ հավակնորդի նախորդ գործունեությանը, նախասիրություններին, մանկավարժության վերաբերյալ մոտեցումներին: Գործող ուսուցիչների դեպքում՝ նույնպես, նրանց դասավանդման ձևերը պետք է մատչելի լինեն հանրությանը, և այդ պարագայում դժվար չի լինի որոշել նրա պիտանելիությունը: Նման համակարգում ստուգումներ, ատեստավորումներ այլևս պետք չեն լինելու:
Աղբյուրը՝ factor.am
Նկարը՝ Աշոտ Բլեյանի ֆեյսբուքյան էջից