- Հողահարթեցում
- Անմշակ տարածքների կանաչապատում
- Ոռոգման համակարգի ամբողջացում
- Կանաչ ցանկապատերի տարածում, ընդլայնում
- Պարտեզի հետևողական և սիստեմատիկ ոռոգում
- Ծառերի, թփերի պարարտացում (աթարով)
- Պարտեզի հետևողական խնամք
- Ծառերի բուժում` բուժանյութի երկշաբաթյա պարբերականությամբ օգտագործմամբ
- Ընթացիկ այլ աշխատանքներ` ծառերի շուրջը ծիլ տված նոր շիվերի հեռացում, ավելրոդ ճյուղերի հեռացում, անընդհատ պլանիրովկա…)
- Ավարտել դեկորատիվ ծառերի էտը
- Ծառերը սրսկել
- Ջրել նոր տնկած բույսերը
- Շարունակել մագլցող բույսերի տնկումը
- Շարունակել վարդատունկը
- Մուտք-ճանապարհի սալիկապատում
Այս մեջբերումները կրթահամալիրի դպրոցների ներկայացրած հաշվետվություններից ցույց են տալիս կանաչապատման «Ռոբին Հուդի զավակներ. անտառապատում» ծրագրի նկատմամբ հետևողականությունը. ծրագիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում:
Թաղարների պատերով բարձրացման ամենահաջող փորձը երևում է Հիմնական դպրոցի մի պատի վրա, ինչը անհրաժեշտ է տարածել և´ Հիմնական դպրոցի, և´ մնացած բոլոր դպրոցների պատերի վրա:
Արտյոմ Խաչատրյանն զբաղվում է դրոշների համար անհրաժեշտ ձողերն ու ռոլիկները ձեռք բերելով, բոլոր դպրոցների և մեդիա կենտրոնի համար: Արվում են դրոշների էսքիզները:
Գեղարվեստի դպրոցի նկուղը տարածաշրջանի, առանց չափազանցության, լավագույն ժամանակակից արվեստի ցուցասրահ-թանգարանի վերածելու համար գտնված են ամենապարզ և շահեկան լուծումները` համաձայնեցված ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ: Այն կունենա, բացի դպրոցի երկու կողմերի մուտքերից, ևս մեկ մուտք դպրոցի ներսից, որպեսզի առավել ինտեգրված լինի ուսումնական ծրագրերում:
Աշխատանքներ են տարվում, լուծումներ առաջարկվում գործընկեր նկարիչների, սովորողների հետ դպրոցների մուտքերը լոգոներով, տեքստով շեշտադրելու համար:
Համաձայն արդեն արված գծագրերի կպատրաստվեն շարժական ցուցադրապատեր, մեդիա կենտրոնի ցուցահանդեսների համար, որտեղ արդեն ավարտվել է նոր լույսերի տեղադրումը:
Նոր դպրոցն ու Հիմնականը արդեն խեցեգործականում պատրաստված ծաղկամաններում խոտ են աճեցնում, վերացնելու համար դպրոցներում ներսի և դրսի սահմանը: