Այլոց փորձի ուսումնասիրություն. մեթոդական մշակում
Իմ աշխատանքային առօրյայում ես հաճախ եմ դիմում խաղային հնարքների՝ լեզվական խաղերի օգտագործմանը, որը մեծապես ակտիվացնում է կրտսեր տարիքի սովորողներին՝ ներգրավելով նրանց այն ամենի մեջ, ինչը կատարվում է ուսումնական պարապմունքի ընթացքում: Չէ՞ որ սովորողներն ավելի հեշտ են յուրացնում լեզվական հմտությունները, երբ դրանք կիրառվում են խաղային, փոխգործակցային իրավիճակներում։ Այսինքն՝ լեզուն լավագույնս է յուրացվում, երբ այն գործնականորեն օգտագործվում է իրական կամ իրականությանը մոտ իրավիճակներում։ Խաղերը ստեղծում են «իրական շփման» մոդելներ։
Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում խաղը երեխայի մտածողության, երևակայության և հասկացողության հիմնական ձևերից է։ Լեզուն խաղի միջոցով դառնում է կոնկրետ, կիրառելի և հասկանալի։
Խաղերը նաև միավորում են տարբեր տիպի հմտությունների ձեռքբերումները: Օրինակ՝ լեզվական խաղ խաղալով սովորողները ձեռք են բերում ոչ միայն նոր բառապաշար, նոր լեզվական կառույցների իմացություն, այլ նաև՝ միջանձնային սոցիալական հաղորդակցական հմտություններ՝ իրենց դասընկերների հետ խաղային կանոններով շփվելով:
Հոգեբանական առումով լեզվական խաղերը նույնպես դրական ազդեցություն են ունենում: Դրանք առանց որևէ լարումի, նկատելիորեն նվազեցնում են դպրոցական միջավայրում հայտնվելու սթրեսը, որը կրտսեր տարիքի երեխաների մոտ հաճախ է հանդիպում: Նրանք դառնում են անկաշկանդ, ինքնավստահ և համարձակ, քանի որ խաղի ընթացքում դասավանդողը չի ուղղում նրանց լեզվական սխալները: Լեզվական խաղերի միջոցով սովորողները դառնում են ուսուցման գործընթացի ակտիվ մասնակից, ոչ թե պասիվ ունկնդիր։ Խաղային առաջադրանքներում լեզվական նյութը բազմիցս կրկնվում է տարբեր համատեքստերում, ինչի շնորհիվ այն ամրապնդվում է հիշողության մեջ։
Այլոց փորձի իմ այս ուսումնասիրությամբ ես նպատակաուղղված եմ եղել որոնել ու գտնել պարզ և մատչելի շարադրանքներով այնպիսի լեզվական խաղեր, որոնք կօգնեն ինձ, ինչպես նաև կրտսեր դպրոցներում անգլերեն դասավանդող իմ գործընկերներին իրենց ամենօրյա աշխատանքում:
Ստորև ներկայացնում եմ լեզվական խաղերի մի քանի գործնական օրինակ՝ իրենց լեզվաբանական, մանկավարժական, հոգեբանական և սոցիալական դրական ազդեցություններով:
Բինգո բառախաղեր (Vocabulary Bingo) – բառային քարտերով խաղ, որոնք սովորողները լրացնում են, երբ լսում են համապատասխան բառը. այս կերպ սովորում են բառեր՝ հետաքրքրական և մասնակցային ձևով:
Vocabulary Bingo խաղի նկարագրությունը․
Նպատակը՝
- Ակտիվացնել և ամրապնդել նոր սովորած բառապաշարը,
- Զարգացնել լսելու, ճանաչելու և արագ արձագանքելու հմտությունները,
- Ստեղծել ուրախ և մրցակցային մթնոլորտ, որն էլ բարձրացնում է մոտիվացիան։
Մասնակիցները՝
- Կրտսեր դպրոցական դասարան (5–20 երեխա)։
- Կարող է իրականացվել նաև փոքր խմբերով։
Անհրաժեշտ նյութեր՝
- Bingo քարտեր՝ 4×4 կամ 5×5 վանդակներով։ Յուրաքանչյուր վանդակում գրված է մեկ բառ (կամ տեղադրված է բառը պատկերող նկար)։
- Բառերի/նկարների քարտեր ուսուցչի համար։
- Գունավոր թղթիկներ՝ վանդակները փակելու համար։
Խաղի ընթացքը՝
- Պատրաստում
- Ուսուցիչն առանձնացնում է դասարանում անցած բառերի ցուցակը:
- Դրանից կազմվում են Bingo քարտեր։ Յուրաքանչյուր երեխա ստանում է տարբերակված քարտ։
- Սկիզբ
- Ուսուցիչը պատահական կարգով բարձրաձայն ասում է բառերը (կամ ցույց է տալիս նկարները, կամ կարդում է բառի սահմանումը)։
- Երեխաները լսում են և փնտրում համապատասխան բառն իրենց քարտերում։
- Գործողություն
- Եթե բառը կա քարտում, երեխան ծածկում է այն նշիչով՝ գունավոր թղթիկով:
- Եթե չկա՝ բաց է թողնում։
- Հաղթանակի պայմաններ
- Հաղթում է այն սովորողը, ով առաջինն է ստանում ուղիղ գիծ (հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագիծ)։
- Նա բարձրաձայն ասում է՝ “Bingo!” և կարդում իր գծի բառերը։
Խաղի դրական ազդեցությունները՝
- Լեզվական․ զարգացնում է բառապաշարը, լսողական ընկալումը և արագ ճանաչումը,
- Հոգեբանական․ խաղը ստեղծում է հաճելի և անվախ միջավայր՝ «սխալվելու վախը» նվազում է,
- Սոցիալական․ նպաստում է համագործակցությանը, քանի որ սովորողները միասին են ուրախանում և նույն հետաքրքրությամբ են ուղղորդված:
Խաղային երկխոսություններ (Role-play dialogues) – փոքր դրվագներով դերային խաղեր, օրինակ՝ խանութում կամ մանկական սրճարանում, որտեղ սովորողները օգտագործում են նախօրոք սովորած արտահայտություններ՝ «could I have…?», «thank you» և այլն:
Նպատակը՝
- Զարգացնում է սովորողների հաղորդակցական հմտությունները (speaking, listening, interaction),
- Օգնում է սովորել և կիրառել բառապաշարն ու արտահայտությունները «իրական կյանքի» իրավիճակներում,
- Խթանում է ստեղծագործական մտածողությունը և համագործակցությունը։
Այստեղ պետք է նշեմ, որ ես հաճախ եմ օգտագործում այս խաղային մեթոդը:
Մասնակիցները՝
- 2–6 սովորող (կախված իրավիճակից)։
- Կարող է կազմակերպվել զույգերով կամ փոքր խմբերով։
Անհրաժեշտ նյութեր՝
- Քարտեր կամ նկարներ իրավիճակներով (օրինակ՝ խանութում, հիվանդանոցում, դպրոցում, ճաշարանում)։
- Փոքր ատրիբուտներ (խաղալիք միկրոֆոն, պայուսակ, հագուստի պարագաներ, գնդակ, գիրք, հացաբուլկեղեն և այլն)՝ խաղը ավելի իրական դարձնելու համար։
Խաղի ընթացքը՝
- Պատրաստում
- Ուսուցիչը ընտրում է իրավիճակ՝ ըստ անցած թեմայի (օր․ «At the shop», «At the doctor’s», «At the restaurant», «At school»)։
- Տրվում են հիմնական արտահայտությունների օրինակներ, որոնք պետք է օգտագործվեն։
- Օրինակ՝ «Can I have…?», «How much is it?», «Here you are», «Thank you».
- Դերերի բաժանում
- Սովորողները ստանում են դերեր (վաճառող–հաճախորդ, ուսուցիչ–սովորող, բժիշկ–հիվանդ, մատուցող–հաճախորդ)։
- Խաղի իրականացում
- Սովորողները սկսում են երկխոսությունը իրենց դերի համաձայն։
- Ուսուցիչը հետևում է և, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում կամ օգնում։
- Ներկայացում և քննարկում
- Յուրաքանչյուր զույգ կամ խումբ ներկայացնում է իր փոքրիկ տեսարանը։
- Դասի վերջում քննարկվում է՝ ով ինչ արտահայտություններ օգտագործեց, ինչ նոր բառեր սովորեցին։
Խաղի օրինակներ՝
Օրինակ 1․ «At the Shop»
- Դերեր՝ վաճառող – գնորդ։
- Արտահայտություններ․
- Customer: Hello! Can I have some apples, please?
- Shopkeeper: Sure. Here you are.
- Customer: How much is it?
- Shopkeeper: It’s two dollars.
- Customer: Thank you. Goodbye!
Օրինակ 2․ «At the Doctor’s»
- Դերեր՝ բժիշկ – հիվանդ։
- Արտահայտություններ․
- Doctor: What’s the matter?
- Patient: I have a headache.
- Doctor: You should drink water and rest.
- Patient: Thank you, doctor.
Օրինակ 3․ «At the Restaurant»
- Դերեր՝ մատուցող – հաճախորդ։
- Արտահայտություններ․
- Waiter: Good afternoon. What would you like?
- Customer: I’d like some pizza, please.
- Waiter: Here you are.
- Customer: Thank you.
Խաղի դրական ազդեցությունները՝
- Լեզվական․ բառապաշարի և արտահայտությունների գործնական կիրառում,
- Հաղորդակցական․ իրական շփման փորձ, լսելու և պատասխանելու ունակություն,
- Հոգեբանական․ ինքնավստահության բարձրացում, սխալվելու վախի նվազում,
- Սոցիալական․ համագործակցություն և թիմային աշխատանք։
Պատմություններ ստեղծող խաղեր (Story-building games) – երեխաները հերթով ասում կամ գրում են հնչյունը, բառը կամ նախադասությունը՝ օգնելով լեզվական կառուցվածքի ինքնուրույն ստեղծմանը:
Նպատակը՝
- Զարգացնում է սովորողների ստեղծագործական մտածողությունը և երևակայությունը,
- Խթանում է լեզվական ակտիվություն, բառապաշարի և արտահայտությունների գործնական կիրառում,
- Զարգացնում է խմբային համագործակցությունը և լսելու հմտությունները։
Մասնակիցները՝
- Կարող է խաղալ ամբողջ դասարանը՝ փոքր խմբերով կամ զույգերով։
Անհրաժեշտ նյութեր՝
- Քարտեր՝ նկարներով կամ բառերով (կենդանիներ, առարկաներ, վայրեր, գործողություններ)։
- Թղթեր և գունավոր մատիտներ (պատմությունը նաև նկարելու համար, եթե անհրաժեշտ է)։
Խաղի ընթացքը
Տարբերակ 1․ «Մի նախադասություն ես, մի նախադասություն՝ դու»
- Ուսուցիչը տալիս է առաջին նախադասությունը (օր.՝ “Once upon a time there was a little cat.):
- Յուրաքանչյուր սովորող իր հերթին ավելացնում է մեկ նախադասություն՝ զարգացնելով պատմությունը։
- Վերջում ստացվում է զվարճալի և անսպասելի վերջաբանով մի ամբողջական պատմություն։
Օրինակ՝
Նախադասություն առ նախադասություն
- Teacher: Once upon a time there was a small dragon.
- Child 1: He lived in a forest.
- Child 2: One day he met a rabbit.
- Child 3: They wanted to find treasure.
- Child 4: But the treasure was guarded by a giant.
- Child 5: In the end they beat the giant and shared the treasure and became friends.
Տարբերակ 2․ «Պատմություն քարտերից»
- Յուրաքանչյուր սովորող քաշում է մեկ քարտ (օրինակ՝ նկար է «dog», «castle», «carrot»)։
- Խումբը պետք է կառուցի պատմություն՝ օգտագործելով քարտերում պատկերված նկարները։
- Պատմությունը կարող է լինել կարճ երկխոսություն կամ ամբողջական պատմություն։
Պատմություն հարցերով
Ուսուցիչը տալիս է հարցեր․
- Who is the main character?
- Where does he/she live?
- What problem does he/she have?
- How does the story end?
Սովորողները միասին լրացնում են պատասխանները և ստանում պատրաստի պատմություն։
Հարցերով պատմության մեկ այլ օրինակ․
- Who? – A princess.
- Where? – In the mountains.
- Problem? – She lost her crown.
- Solution? – A bird found it and gave it back.
- Ending? – The princess invited the bird to live in the castle.
Խաղի դրական ազդեցությունները՝
- Լեզվական․ զարգացնում է պատմելու և շարադրելու հմտությունները,
- Հոգեբանական․ խթանում է երևակայությունը և ինքնավստահությունը,
- Սոցիալական․ սովորողները սովորում են լսել միմյանց և հարգել հերթը,
- Մոտիվացիոն․ ստացվում են զվարճալի, երբեմն անսպասելի վերջաբանով պատմություններ, որոնք ուրախացնում են բոլորին։
Օգտագործված աղբյուրներ՝
Game-Based Learning in Early Childhood Education
Գիտական հոդված է, որը հիմնավորում է, որ խաղերի միջոցով ուսուցումը ունենում է միջինից բարձր, դրական ազդեցություն կոգնիտիվ, սոցիալական, էմոցիոնալ, մոտիվացիոն և ներգրավվածության ոլորտներում կրտսեր տարիքի սովորողների համար։ Արդյունավետ կերպով զարգացնում են նաև բառապաշարային, տրամաբանական և ուշադրության հմտությունները: ։
Հոդվածում հիմնավորվում է այն, որ խաղերի ուսուցման մոդելներում առանձնակի կարևորություն են ունենում պատմությունների ստեղծումը (Building stories), խնդիրների լուծումը և խաղային միջավայրը, որոնք մեծացնում են ուսուցման արդյունավետությունը և սովորողի մասնակցությունը գործընթացին։
