Այս դասընթացի առաջնային նպատակն է սովորողների շրջանում բարձրացնել բժշկագիտական գիտելիքները, դրանք կիրառելու հմտությունները, խթանել առողջ ապրելակերպին ուղղված վարքագիծ, վերաբերմունք և դիքորոշում:
Դասընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է այսօր առկա իրավիճակով:
Հաճախ պատանիները համարվում են ամենից առողջ տարիքային խումբը: Մինչդեռ վերջին հետազոտությունները ի հայտ են բերել մի շարք խնդիրներ, որոնք մեծացնում են նրանց առողջության համար մտահոգությունը: Այսօր դեռահասների շրջանում լայն տարածում ունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գիրացումը, հոգեկան և հոգեբանական շեղումները, ծխախոտի օգտագործման նկատմամբ հակումը, առողջապահական տարրական գիտելիքների բացակայության պատճառով սեփական առողջությանը վնասելու դեպքերը:
Դասընթացի դասավանդման համար ընտրված մեթոդը հիմնվում է այն համոզման վրա, որ սովորելու լավագույն եղանակը անելով սովորելն է՝ լսում եմ ` մոռանում եմ, տեսնում եմ` հիշում եմ, անում եմ` սովորում եմ:
Դասընթացը չի ենթադրում երեխաներին պատրաստի կարծիքներ պարտադրել, այլ թույլ է տալիս, որ նրանք հանգեն ինքնուրույն եզրակացությունների` սեփական հետազոտությունների, կշռադատումների, դիտարկումների արդյունքում: Գործնական վարժությունները նպաստում են յուրացրածը հետագայում կոնկրետ իրավիճակներում կիրառելուն:
Ծրագիրը հաշվի է առնում տարիքային խմբերի ինֆորմացիայի յուրացման առանձնահատկությունները:
Կրտսեր դպրոցներում «Առաջագիտությունը» ներառված է «Իմացումի հրճվանք» ծրագրում, և իրականացնում է դասվարը: Դասվարի համար կազմակերպվել են սեմինար պարապմունքներ՝ «Առոջագիտության» ծրագրին և անհրաժեշտ հմտություններին տիրապետելու համար: Սեմինարի նյութերը, վիդեոդասերը և մեթոդական ցուցումները ուղարկվել են դասվարների էլեկտրոնային հասցեներին: Նման սեմինարների անհրաժեշտությունը կա, և դրանք շարունակվելու են նաև հաջորդ ուստարում:
Կարևոր է նաև ծնողների ներգրավումը առողջ ապրելակերպի քարոզչության գործում, և նրանց կողմից ընտանիքներում նման ապրելակերպի պահպանումը և ամրապնդումը:
Այս ընթացքում հաճախ եմ ստացել ծնողների դրական արձագանքները, երբ երեխան տանը ծնողին հորդորել է չծխել կամ ճիշտ լվացվել, ու հորդորը հիմնավորել կոնկրետ փաստերով:
Առողջագիտական բլոգի կիրառումը դեռ նոր, բայց շատ հեռանկարայինէ այս գործընթացում:
Դասի տեսական մասին ծանոթանալու համար օգտագործվում են ինտերնետային ռեսուրսներ, տեսադասեր: Ինչպես օրինակ՝
• http://www.youtube.com/watch?v=CEpl56iDqx4
• http://www.youtube.com/watch?v=l61GXAZfrfI&feature=related
• http://kristinesahakyants.wordpress.com/2013/02/21/100/
Սովորողներն իրենք նույնպես պատրաստում են ուսումնական նյութեր. Օրինակ՝
http://anjelinaasite.wordpress.com/
Խմբագիրներ՝ Արևիկ Ներսիսյան, Մարիետ Սիմոնյան