Նախագծերով աշխատելու փորձս, անկեղծ ասած, այնքան էլ մեծ չէ և զարգանալու, կատարելագործվելու դեռ ճանապարհ ունի: Գարնանային օլիմպիադայի շրջանակներում 5-րդ դասարանի սովորողների հետ մասնակցել ենք էկոլոգիական նախագծին: Այդ ուղղությամբ կատարել ենք թե’ տեսական, թե’ գործնական հետաքրքրիր աշխատանքներ: Սակայն  ‹‹Վահան Տերյան›› նախագիծն էականորեն տարբերվում է նախորդից: Առաջին հերթին սա ավելի ընդգրկուն է` թե’ սովորողների, թե’ ժամկետների առումով, ինձ համար ավելի հոգեհարազատ է ու հետաքրքիր, ստեղծագործելու և տարածվելու ավելի լայն ասպարեզ է բացում: Նախագծով աշխատելը բավական բարդ, բայց նաև հետաքրքիր և արդյունավետ գործընթաց է: Հետաքրքիր է նրանով, որ սովորողները, ինչու չէ՝ նաև դասավանդողը, կենտրոնանալով մի որևէ բնագավառի, կոնկրետ դեպքում՝ գրողի կյանքի և ստեղծագործության վրա,  սկսում են բազմակողմանի և խորքային ուսումնասիրություն կատարել: Այդյունավետ է, որովհետև միևնույն թեմային բազմիցս անդրադառնալու արդյունքում մեծանում է որևէ նոր ու հետաքրքիր բացահայտում անելու հնարավորությունը: Իսկ նախագիծը ժամանակային առումով այդպիսի հնարավորություն տալիս է: Հոկտեմբերյան հավաքից մինչև մայիսյան հավաք բավական մեծ ժամանակահատված է մի գրողին ուսումնասիրելու համար: Այս ընթացքում տարբեր դասարանի սովորողների հետ տարբեր  աշխատանքներ ենք կատարել: Համացանցի և մեր կրթահամալիրցիների պատրաստած նյութերի միջոցով ուսումնասիրել ենք Տերյանի տուն-թանգարանը http://www.mskh.am/am/24291http://mskh.am/am/23813http://mskh.am/am/23804, բազմաթիվ տեղեկություններ ենք հավաքել Տերյանի հայրենիքի մասին, ընթերցել ենք Տերյանի բանաստեղծությունները և շատ բանաստեղծություններ սովորել անգիր: Սովորողների համար Տերյանն այնքան հարազատ ու սիրելի է դարձել, որ  ինձ համար էլ անսպասելի, սեփական նախաձեռնությամբ  որևէ բանաստեղծություն են ձայնագրում կամ ֆիլմ են պատրաստում և տեղադրում կայքում: Նախագծի իրականացման ընթացքում եղել ենք Գանձայում: Սովորողների հետ ուուսումնասիրել ենք Տերյանի գործունեությունը և պոեզիան՝ http://himnakan.mskh.am/node/4666http://himnakan.mskh.am/node/4696, պատրաստել ենք ֆիլմեր՝ http://himnakan.mskh.am/node/1609,  http://himnakan.mskh.am/node/4689http://himnakan.mskh.am/node/4668,  կայքում տեղադրել մի շարք ձայնագրություններ` http://himnakan.mskh.am/node/4685,  http://himnakan.mskh.am/node/4686,  http://himnakan.mskh.am/node/4687http://himnakan.mskh.am/node/4688http://himnakan.mskh.am/node/4693http://himnakan.mskh.am/node/4694,

 http://himnakan.mskh.am/node/4695http://himnakan.mskh.am/node/4697http://himnakan.mskh.am/node/4698: Նախագծի շրջանակներում հաջողված եմ համարում glogster կայքում պատրաստած մեր աշխատանքը՝ http://goharbaljyan.wordpress.com/2013/01/31/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-2/http://mskh.am/am/23804 : Ծրագրել էի նաև Տերյանի ծննդյան օրը մասնակցել պանթեոնում անցկացվող միջոցառմանը, որը սակայն, ցավոք, չհաջողվեց (լինելով Դիջիթեքի պատասխանատու դպրոց՝ այդ ընթացքում զբաղված էինք այլ աշխատանքներով): Սակայան եղան նաև նախագծի չնախատեսված, բայց հաջող լուծումներ: Պարզվեց, որ հոկտեմբերյան բաց հավաքին Թամար Ղահրամանյանի հետ միևնույն նախագիծն ենք ներկայացրել: Հենց  դա էլ մեզ միավորեց: Համատեղ աշխատանքի արդյունքում  ստեղծել ենք Տերյանի տոհմի մասին պատմող տեսաֆիլմը  http://mskh.am/am/24971:  Այս պահին ընթացքի մեջ է Տերյանի ստեղծագործության պատկերավորման միջոցների շուրջ պատրաստվող  SMART Notebook  ծրագրով դասը:

Փորձը ցույց տվեց, որ ուսումնական նախագծերի արդյունավետությունը բարձր է, երբ դրանցում ընդգրկվում են ինչպես տարբեր տարիքի սովորողներ (տես Թ. Ղահրամանյանի «Ուսումնական նախագիծը՝ որպես  սովորողի և դասավանդողի համատեղ ուսումնական աշխատանք» հոդվածում), այնպես էլ մի քանի դասավանդողներ: Յուրաքանչյուր նախագիծ, ինչքան էլ մշակված և կանոնակարգված լինի, ենթադրում է անհատական աշխատանք: Հետևաբար, նաև տարբեր մարդկանց կողմից այն յուրովի է իրականացվում և ստանում է նոր տեսք ու բովանդակություն: Բացի դրանից՝ նախագիծը ծավալուն և երկարաժամկետ աշխատանք է, որի ընթացքում ստեղծվում են բազմաթիվ ուսումնական նյութեր, և շատ արդյունավետ է դասավանդողների կողմից այդ նյութերի փոխանակումը: Շատ հաճախ բարձր դասարաններում ստեղծված որևէ նյութ քննարկվում և ներկայացվում է ցածր դասարաններում http://lusastx.mskh.am/?p=2085http://www.mskh.am/am/29160: Սրա արդյունավետությունն այն է, որ ցածր դասարանցին չի կարող այդ մակարդակով վերլուծական և կատարողական վարպետություն ցուցաբերել, բայց արդեն ստեղծված նյութը կարող է հասկանալ, ընկալել և դրանից դասեր քաղել: Դասավանդողների համատեղ աշխատանքն արդյունավետ է նաև այն առումով, որ տարբեր մարդիկ ունեն տարբեր հմտություններ, տարբեր կարողություններ, դրան գումարած նաև գաղափարները, որոնք տարբեր մարդկանց մոտ բոլորովին տարբեր կերպ կարող են լինել: Ուստի համատեղ աշխատանքի ընթացքում այդ ամենը ևս համատեղվում է, միմյանց լրացնում, ինչ-որ բան են հուշում ոչ միայն սովորողները, այլև դասավանդողները. արդյունքում նախագիծը շահում է և ավելի արդյունավետ ու բովանդակալից դառնում:

Փորձելով ընդհանրացնել և դասեր քաղել ունեցածս փորձից՝ եզրակացնում եմ, որ նախագծերով աշխատելը օգտակար, բազմակողմանի և հետաքրքիր աշխատանք է, որը սովորողների մեջ մշակում է մի շարք կարևոր հմտություններ.

կազմակերպվածություն,

ինքնուրույնություն,

որևէ թեմայի շուրջ հետազոտական աշխատանք կատարելու կարողություններ:

Տալիս  է նաև գիտելիքներ, որոնք մի քանի ժամով մի որևէ նյութ անցնելու դեպքում, գործնականում, անհնար է ստանլ:

Խմբագիրներ՝ Արևիկ Ներսիսյան, Մարիետ Սիմոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով