Մեր նախակրթարաններում ձևավորված գեղեցիկ ծեսերից է նաև «Գունաշաբաթը» ՝ գույների ուսուցման ծեսը: Այն առավել բուռն ու հագեցած է անցնում ամռանը՝ամառային լողափում:
Շաբաթվա ամեն օրն իր գույնն է ունենում: Նախապես պայմանավորվում ենք ծնողների հետ, որ օրվան համապատասխան գույնով հագցնեն երեխաներին: Խմբասենյակը, լողափն ու լողավազանը լցնում ենք այդ օրվա գույնի փուչիկներով:
Խաղ ենք կազմակերպում՝
Խմբասենյակում ՝ խաղալիքներից ու սպունգներից, լողափում էլ՝ աթոռներից ու սեղաններից առանձնացնել օրվա գույնն ունեցող առարկաները:Առանձնացնելուց հետո սկսում ենք լվանալ դրանք՝օգտակարն ու հաճելին համատեղելով:
Լողափում գլաքարերից բռնեցրած՝ մեր մարմիններով վերջացրած՝ներկվում ենք օրվա գույներով:
Ողջ լողափի պատերի երկայնքով սպիտակ թղթեր ենք փակցնում և ներկում դրանք օրվա գույներով:
Օրվա գույնին համապատասխան անձրևանոցներ են բերում երեխաները՝լողալուց հետո արևին պարկելու համար:
Ամենահետաքրքիրը օրվա գույնն ունեցող մրգային ու բանջարեղենային աղցանների պատրաստումն է: Այդ մթերքներով տարատեսակ խաղերի և լողափնյա ցուցադրությունների կազմակերպումը:
http://sahakyanshoxik.wordpress.com/2013/05/13/%D5%A4%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80/#respond
Գունաշաբաթն ամփոփում ենք մեծով ու փոքրով՝ծնողներն էլ են մասնակցում մեր տոնին:
Լողափը լցնում ենք գունավոր ջրերով լիքը տաշտերով, սպունգլղոզիկ ենք խաղում ու ծիածաններ դառնում:
Խմբագիր՝ Աիդա Պետրոսյան