Հոկտեմբերին կայացավ «Ընթերցանությունը բոլոր դասերին․ ճանաչողությունից դեպի մտածողություն» համաժողովը։ Համաժողովը կայացավ մի քանի փուլով, փուլերից յուրաքանչյուրն իրենից պանելային քննարկում էր ներկայացնում։ Առաջին պանելային քննարկումն այս թեմայով էր՝ «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում․տեքստից մինչև տվյալներ»։

Ինչ խոսք, հետաքրքիր թեմա էր, մեծ սպասելիքներ ունեինք, բայց քննարկման ընթացքում մասնակիցները միայն առանձնացրին հիմնական հարցադրումներ կարդալու վերաբերյալ։ Որպես խորհուրդ՝ առաջարկեցին նախքան սովորողին կարդալ առաջարկելը, մեր՝ ուսուցչիներիս առջև դնել հարցադրումներ՝ ի՞նչ է կարդում սովորողը, ո՞վ է հեղինակը, հետո միայն «տալ» , որ սովորողը կարդա։

Ես կարծում եմ, որ սովորողն ինքը պետք է ընտրի ՝ ի՞նչ կարդա, երբմն էլ՝ պետք է կարդա այն, ինչը գուցե իրեն դուր չգա, հետո՝ կընտրի։

Փորձագետները նաև խորհուրդ տվեցին այդքան մանրամասն չուսումնասիրել հեղինակների կենսագրությունները ստեղծագործություններն ընթերցելու համար, հակառակ դեպքում՝ չենք կարդա․ «Եթե ուսումնասիրեն գրողների կենսագրությունները, հետո որոշեն գործերը կարդալ, թե՝ ոչ, փաստացի ոչ մի գրողի գործ էլ չեն կարդա» ։

Կարիք չկա այդքան ուսումնասիրել սովորողի փոխարեն։ Պետք է առաջարկել ընթերցել և տալ սովորողին ընտրության հնարավորություն, սովորողն ինքը կուսումնասիրի, կպարզի՝ կարիք կա՞ կարդալու այս կամ այն գրողի գործերը։

Այս ենթատեսքտում էլ համաձայնության չեկան, ի վերջո այդպես էլ չհստակեցվեց՝ կարդո՞ւմ են 21-րդ դարում, կամ ինչպե՞ս անել, որ 21-րդ դարում կարդան, կամ ի՞նչ է նշանակում տեքստ կարդալու հմտություններ կիրառել։

Ի սկզբանե այս համաժողովի նպատակն էր առանցքային համարել ընթերցանությունը բոլոր դասաժամերին։ Այսօր մեծ խնդրի առաջ են կանգնած հանրակրթական դպրոցի սովորողներն ու ուսուցիչները․ ասել է թե՝ չեն զրուցում, չեն քննարկում, չեն լսում իրար։ Ընթերցանությունը կօգնի դասաժամերին ավելի շատ խոսել, զրուցել, քննարկել դասը, առաջադրանքները։ Հարց է առաջանում՝ ի՞նչ են անում դասաժամերին, եթե սովորողների հետ չեն զրուցում, սովորողը՝ ուսուցչի հետ, չեն քննարկում դասը, և ոչ միայն։ Մեջբերում եմ ԿԳՄՍ նախարարի բերած օրինակը, երբ հորդորում էր ուսուցիչներին դասարան մտնելիս, դասի ընթացքում զրուցել, քննարկել սովորողների հետ․ «Մի դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչը մտնում է դասարան, գրատախտակին գրում է խնդիրը, վարժությունը, լուծումը, սովորողները արտագրում են գրատախտակից, այսպես մինչև դասի ավարտը, և այդ դասաժամին ոչ մի բառ չի ասվում»։

Իսկ ինչպե՞ս անցկացնել , կազմակերպել կյանքով լի, կենդանի ուսումնական պարապմունք հենց մաթեմատիկայի դասին։ Ինչպես անել, որ սովորողը գիտակցի տվյալ ուսումնական պարպմունքի , տվյալ առաջադրանքը կատարելու կարևորությունը։ Պետք է ցույց տալ, սովորեցնել դրա անհրաժեշտությունը կյանքում, առօրյայում։ Հենց այդ պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում, և ոչ միայն , նախ կարդում ենք խնդիրը, խնդիրը բերում ենք իրական կյանք, փոխարինում ենք այն ամենով, ինչը կա ձեռքի տակ, ինչը կիրառում ենք մեր առօրյայում, երբեմն էլ՝ նկարում ենք, պայմանական կերպարներ վերցնում, հորինում ենք խնդիրներ, առաջադրանքներ։ Սովորողներն են դառնում խնդիրը կատարողները։

Մաթեմատիկական օր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Մաթեմատիկայի դասավանդումն առանց կենտրոնցված գրատախտակի» կլոր սեղան -քննարկման ժամանակ սեբաստացի դասավանդողները ներկայացրին առանց գրատախտակի ՝զրուցելով, նկարելով, քննարկելով մաթեմատիկա դասավանդելու իրենց փորձը։

Մաթեմատիկայի դասավանդումն առանց կենտրոնացված գրատախտակի

Ի վերջո համաժողովին էլ եկան այն եզրակացության, որ սովորողի համար հետաքրքիր է ընթերցել ցանկացած տեքստ, եթե այն իրենից ենթադրում է կամ ներառում է նաև հետազոտական աշխատանք, որն էլ իր հերթին կնպաստի այլ տեղեկատվական նյութի յուրացմանը։ Ճիշտ այնպես, ինչպես կրթահամալիրում կազմվում են տեքստային առաջադրանքները՝ մեկը ստեղծագործական է ՝ հորինել թեմայով, մյուսը զարգացնում է մեդիահմտությունները՝ նկարել Paint նկարչական ծրագրով, հրապարակել բլոգում, հետազոտական՝ տվյալ թեմայի մասին գտնել հետաքրքիր տեղեկատվություն համացանցից, հրապարակել բլոգում։ Սովորողը ոչ միայն ընթերցում է տեքստը, ծանոթանաում է, տեղեկություն է ստանում, այլև զարգացնում է մի շարք հմտություններ։ Այսպես նաև պահպանվում է միջառարկայական կապը։

Ընթերցարան

Կրթության փորձագետներն ու հետազոտողները ևս խորհուրդ էին տալիս ուսուցիչներին սովորողների մեջ ընթերցանության հանդեպ սեր առաջացանելու համար սովորողից մեխանիկական աշխատանք չպահանջել, չհանձնարարել կարդալ, գալ պատասխանել։ Եթե տեքստը կարդալու նպատակը միայն գալ դպրոց, դասաժամին պատասխանելն է, բնականաբար, սովորողը կսկսի այլևս չանել այդ մեխանիկական աշխատանքը։ Հետևություն՝ պետք է զրուցել, քննարկել, վերլուծել, կիսվել տեսակետներով, լսել սովորողին։Սովորողն էլ իրավունք ունի համաձայնվել կամ չհամաձայնվել, կարող է կիսվել իր անկեղծ կարծիքով։ Երբ սովորողն էլ լսելի լինի և զգա , որ իր կարծիքը կարևոր է , իրեն լսում են, կսկսի շատ ու նոր նյութեր ընթերցել ու կիսվել։ Սովորողին լսելուց, կարևորելուց զատ, ուսուցիչը պետք է լինի սովորողի առաջին օրինակը, ում պետք է հետևի սովորողը։ Սովորողը պետք է տեսնի ուսուցչին գիրքը ձեռքին ընթերցելիս իր հետ, դասարանում։ Պետք է լսի ուսուցչի անկեղծ կարծիքն ընթերցած նյութի մասին։

«Տեքստը թվային միջավայրում» պանելային քննարկմանն էլ փորձում էին հասականալ արդյոք լավ է , երբ գրքերի թղթային տարբերակներին եկան փոխարինելու էլետրոնային գրքերը, արհեստական բանակությունը։ Անխոս, կան շատ դրական փոփոխություններ։ Խոսվեց թվային աշխարհի ազդեցության մասին։ Փորձագետներն իրենց երեխաների, ուսանողների օրինակով հաստատեցին, որ ահնհնար է ներկա դարի սերնդին կտրել թվային գործիքներից, ստիպել կարդալ գրքեր կամ լսել։ Ցավոք բաց թողեցին մի շատ կարևոր փաստ․ թվային գործիքնեից, թվայնացված աշխարհում ահնար է խուսափել կամ առավել ևս ստիպել ինչ-որ մեկին անել իր կամքին հակառակ մի բան, պետք է պարզապես մշակել մի մեխանիզմ, որը կօգնի թվային գործիքները աշխատեցնել և օգտագործել ի նպաստ մեզ, ի նպաստ սովորողի, կրթական ծրագրի, ինչը արեց և անում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Յուրաքանչյուր սեբաստացի սովորող գիտի , որ համակարգիչն իր ուսումնական գործիքն է, ոչ թե խաղալիքը, համացանցն իր համար տեղեկատվական աղբյուր է, ունի ընտրության հնարավարություն , կարող է կարդալ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, կարողանում է ճիշտ կիրառել արհեստական բանակության տարբեր ծրագրեր, դրանցով սովորում է։ Երբ չկան արգելքներ, այլ կան խելամիտ լուծումներ, ընտրության հնարավորություններ, սովորողները կսովորեն ճիշտ կիրառել, ոչ թե ճիշտ ընտրություն կատարել, այլ ընտրել այն, ինչն իրեն ավելի հեշտ է տրվում, ինչն անելիս ինքն իրեն լավ է զգում, ազատ է իր ընտրության մեջ։

Ինչպես ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժության շնորհիվ կարողանում հասնել այն արդյունքին, ինչն անհնարին է թվում մյուս հանրակրթական դպրոցների, կրթական ծրագրերի համար։

Կթահամալիրում կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ Ծրագրի նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իրականացնում է ուսուցում ուսումնական նախագծերով, որոնցից մեկն էլ շուրջտարյա «Կարդում ենք» կամ «Ընթերցում ենք» նախագիծն է։

«Կարդում ենք» նախագիծը կազմակերպում և իրականացնում ենք առաջին դասարանից։ Առաջին ուսումնական շրջանում միասին ենք ընթերցում հեքիաթները, իրականացնում ենք հեքիաթախաղ, դերերով ներկայացնում ենք հեքիաթը, ստեղծագործությունը։

Դասարանական բլոգի «Ընթերցարան» բաժինը

Մեդիագրադարան

Առաջին դասարանի առաջին ուսումնական շրջանում միասին ընթերցում ենք  Հովհ․ Թումանյանի «Շունը», ներկայացնում խաղընթերցում։

Ընթերցում ենք Ա․ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը»։

Ընթերցում են Ա. Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունը։

Ընթերցում են ընտանեկան դպրոցերում։

Ծնողն է ընթերցում սովորողների համար։

Երկրորդ և երրորդ ուսումնական շրջանից սկսած սովորողներն իրենք են ընթերցում։ Սովորողներին ծանոթացնում ենք նաև գեղարվեստական գրականությանը, գրքերին։ Սովորեցնում ենք՝ ինչպես ճիշտ վարվել գրքի հետ, գիրքն ընկալել որպես «ընկեր», ումից հետաքրքիր տեղեկություն ենք ստանում։ Յուրաքանչյուր սովորող գիտի՝ երբ է իր ընթերցանության ժամը․ շաբաթական մեկ ժամ տրամադրում ենք ընթերցանությանը։ Սովորողներն այդ օրն իրենց հետ բերում են իրենց սիրելի հեքիաթի գրքերը, ընթերցում են, դուրս են գրում իրենց դուր եկած հատվածները, անծանոթ բառերը, բառարանի միջոցով գտում են անծանոթ բառերի բացատրությունը, Paint նկարչական ծրագրով նկարում են իրենց սիրելի կերպարներին:Սեբաստացիները միայն չեն ընթերցում, միաժամանակ մի քանի աշխատանք են կատարում՝ զարգացնում են մեդիահմտություն, կարողանում են օգտվել օնլայն բառարաններից, նկարում են, համացանցում որոնում են նոր տեղեկություն կարդացածի մասին։ Երրորդ դասարանում արդեն մեդիահմուտ, բլոգավար սեբաստացիներն իրենց բլոգներում ունեն «Ընթերցարան» բաժինը։ Սովորողներն իմ դասարանական բլոգից վերցնում են նյութը, հրապարակում իրենց բլոգներում, նշում ընթերցարան բաժինը։ Ընթերցում ենք, վերլուծում, շարունակում ենք հորինել պատմություններ, պատասխանում ենք հարցերին։ Հրավիրում ենք ընթերցող ծնողների, ովքեր պատմում են իրենց ընթերցած գրքերի մասին, կարդում են սովորողների հետ, կիսվում իրնեց տպավորություններով, հետաքրքիր դրվագներով։

Բացի այդ, ամեն հինգշաբթի սովորողները բերում են իրենց նախընտրած գիրքը, կարդում ենք , նշումներ անում բլոգում, վերջում՝ քննարկում ենք իրենց կարդացած ստեղծագործությունները։

Սովորողների ընթերցարանները՝

Գևորգ Բադալյան

Դանիել Թաթիկյան

Պետրոս Հակոբյան

Էմիլի Ալուխանյան

Ավետ Նազարյան

Ռոբերտ Շահնազարյան

Հենրի Ղևոնդյան

Վանեսսա Քեշիշյան

Սվորողները սիրում են նաև ընթերցելուց հետո հորինել նմանատիպ պատմություններ՝

Աշուն օր

Մկների ժողովը կամ․․․

Սովորողների բլոգներում կգտնեք նաև տեղեկատվական տեքստեր, որոնք իրենք որոնել են համացանցից, միասին ընթերցել ենք, առանձնացրել մեզ հասկանալի նախադասությունները, հրապարակել բլոգներում։

Սովորողների ուսուցումը և զարգացումը հաճախ կազմակերպվում են նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք ապահովում են անցումները գործունեության մի ձևից մյուսին, փոխակերպվող են, շարժական։

Ընթերցում ենք՝ ստեղծելով ընթերցասերի անկյուն դրոցում, դասարանում, մաքուր, կանաչապատ բացօթյա միջավայրում։ Դասարանում ընթերցելիս ընթերցասերի անկյուններ ենք ստեղծում փազլներով, փափուկ բարձերով․ սովորողները նստում են իրենց հարմար տեղում ու վայելում ընթերցանությունը։

Ընթերցում ենք և առաջարկում ենք ընթերցել՝

Սովորողների պատումները ընթերցած նյութի մասին՝

Դանիել Թաթիկյան

Գևորգ Բադալյան

Ավետ Նազարյան

Ռոբ Մկրտչյան

Էմիլի Ալուխանյան

Ռոբերտ Շահնազարյան

Ռուբեն Շահբազյան

Հենրի Ղևոնդյան

Շուրջտարյա ուսումնական նախագծերից է նաև դասարանական ռադիո ունենալը և վարելը։ Սովորողներն են ռադիոհաղորդավարները, միասին ենք ընտրում ռադիոնյութը, քննարկում ենք , ձայնագրում և թողարկում։ Երրորդ դասարանի մեդիահմուտ սովորողները ռադիոնյութը գտնում են համացանցից, ընթերցում են , իրենց հետաքրքրող տեղեկատվական նյութը դուրս են բերում, հրապարակում և ձայնագրում։ Այսպես սովորողը ընթերցում է նաև հետաքրքիր տեղեկատվական նյութեր, կարողանում է եղած նյութից ընտրել այն, ինչը կհետաքրքրի նաև ռադիոլսողներին։ Սովորողների բլոգներում հրապարակված են նաև ռադիոնյութերը՝ տեղեկատվական տեքստերը։

Դասարանական ռադիո՝

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիո

Սեբաստացին ընթերցող սովորող է։ Սիրում է ընթերցել, դրա համար առանձնապես ոչինչ էլ պեք չէ անել։ Միայն հնարավորություն տալ սովորողին ընտրելու, օրինակ լինել նրանց համար՝ որպես ավագ ընկեր, ուսուցիչ։