Այսօր արհեստական ինտելեկտի կայացման ստեղծման անցումային ժամանակաշրջանում մարդկային զգացմունքի և զգացողության հարցերի ուսումնասիրության գործում իր ուրույն տեղն ունի համակարգչային գրաֆիկան:
Ընդհանրապես, ռոբոտաշինության մեջ մինչ այժմ, հետո էլ ամենաարդիական խնդիրներից մեկը, կերպարի ճանաչման խնդիրն է: Այս խնդրի լուծումը կիրառական մակարդակի վրա ծնում է առաջադրանք՝ ուղղված համակարգչային գրաֆիկային և գրաֆիկային ընդհանրապես:
Մինչ այժմ թվացյալ ինքնաբուխ զարգացող դիզայնի, համակագչային գրաֆիկայի կամ արվեստի դերը միայն օբյեկտի կամ միջավայրի ձևավորումը չի եղել: Իրականում այն միշտ էլ ուղղված է եղել մարդու զգացմունքի կամ զգացողության էսթետիկ վիզուալիզացիային: Այս պրոցեսում ծավալի, գույնի, բովանդակության վիզուալիզացանելու խնդիրը հանգում է տվյալ իրավիճակի, մարդկանց խմբի, ժողովրդի, տարածքի, պատմության, կրոնական պատկանելության, ռասայի, սովորույթների, հոգեբանության, էկոլոգիայի, զարգացման և այլ գործոնների իմացությանը կամ ուսումնասիրությանը:
Այս առումով,որպես ուսումնական գործիք, գրաֆիկան, իսկ այժմ համակարգչային գրաֆիկան կենդանի լաբորատորիա է:
Էներգետիկ և բնական պաշարների սղությունը նպաստում է ինտելեկտի զարգացմանը և ոչ միայն:
Այս սղությունն էլ հենց ստիպում է կազմակերպել քիչ էներգատար, քիչ ռեսուրսատար, շատ աշխատատար արտադրական միավորներ: Եթե մինչև 80-ականների վերջը այդ ուղղությունը համարվում էր սարքաշինությունը, այսօր դա ծրագրավորումն է և գրաֆիկան՝ իր ամենաբազմազան դրսևորումներով.
- դիզայն
- մուլտիպլիկացիա
- ֆիլմ։
Եվ այս ամենը՝ ոչ միայն արտադրություն, այլ նաև արվեստ է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:
Գրաֆիկայի. համակարգչային գրաֆիկայի, որպես առարկա, կիրառությունը դպրոցում, մեր դեպքում՝ հեղինակային կրթական ծրագրում, խելացի ընտրություն է մի այնպիսի ուսումնական գործիքի, որը սովորողին տալիս է զանազան հմտություններ: Այս առարկայի 8-ամյա դասավանդման իմ փորձը, որը սկսվեց որպես էքսպերիմենտ, այժմ կարելի է վերածել հանրակրթական դասընթացի՝ կապելով դրա հետ պատմությունը, մշակույթը, հոգեբանությունը, ճշգրիտ գիտությունը:
Այս առարկայի արդյունավետ ուսուցման համար նպատակահարմար կլիներ ստեղծել համակարգչային դասարաններ: Չնայած Գեղարվեստիի ավագ դպրոցում սովորողները հաճախում են անձնական համակարգիչներով, բայց բոլոր համակարգիչներն իրար նման չեն, դրանց ծրագրային ապահովումը նույնանման չէ, և այս դիսցիպլինի դասավանդումը անհատական նեթբուքների օգտագործմամբ արդյունավետ չի ստացվում:
Որպես վերջաբան՝ կարելի է ասել, որ խոշոր հաշվով հայտնի չէ, թե արհեստական ինտելեկտ կստեղծվի՞, թե ոչ: Բայց որ այս գերխնդիրը նպաստում է զարգացման- ընդհանրապես. դա փաստ է: Այն, որ արհեստական ինտելեկտը այլընտրանք է, դա էլ է ակնհայտ:
Նկարը՝ Կարինե Մացակյանի ՖԲ էջից
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան