Պայծառ գլուխն ու հմուտ ձեռքերն ավելի լավ են,
քան ոչ պիտանի գիտելիքներով ծանրաբեռնված միտքը:
Ս. Ֆրենե
2013-2014 ուսումնական տարում կրթահամալիրի արհեստների ավագ դպրոցի շենքում իրականացվելու է մի քանի կրթական ծրագիր՝ նախնական մասնագիտական (արհեստագործական)՝ միջնակարգ կրթության հիմքով, միջին մասնագիտական կրթական ծրագրեր, արհեստների ավագ դպրոց, որն իրականացնում է նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսուցման եռամյա ծրագիր, քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության համար բազային՝ 2-5տարեկանների պարտեզային խումբ:
Բարդ ու ստեղծական աշխատանք, որով պիտի ոգևորվել ու ոգևորել և՛ սովորողին, և՛ ուսուցչին, և՛վարպետին:
Աշնանային հավաքի սկզբունքների հավատարիմ հրապարկում եմ նախագծեր, դրանց ընթացքի, մեթոդաբանության նկարագրությունները, որոնց արդյունքները կհրապարակենք մայիսյան հավաքին:
Այս տարի մի քանի մասնագիտական ծրագրերի մոդելով ցույց ենք տալու արտադրությամբ ուսուցման մոդելը: Սա սովորողին կմոտեցնի աշխատաշուկայի և գործատուների պահանջներին։ Արդյունքում ուզում ենք, որ սովորողն արդեն սովորելու ընթացքում, հատկապես՝ ավարտելուց հետո որպես աշխատող արդեն հայտնի աշխատաշուկայում, իր պոտենցիալ գործատուինինչպես նաև բավարար վաստակի։
Այո՛, սա ենթադրում է անցումն առարկայական ծրագրերից գործունեության ծրագրերի, որոնցում որպես վերջնարդյունք ձևակերպված կլինեն ոչմիայն գիտելիքները, այլ նաև մասնագիտական կարողությունները:
Արհեստների ավագ դպրոց
Ցավոք, հասարակությունն այսպիսի դպրոցը դիտում է որպես հատուկ «չսովորողների դպրոց»: Սա նման է այն սառացաբեկորին՝ այսբերգին, որի միայն վերևի մասն է տեսանելի, իսկ ներքևն ավել խորն ու անսպասելի է, սակայն որի հավասարակշռության երաշխիքն ու ուժը ներքևում են։ Երբ խորքը նայենք, կտեսնենք շատ-շատ չբացահայտված որակներ։ Երեխաներն իրականում իրենց էությամբ սովորողներ են։ Հենց այստեղ, այս գիտակցումից է սկսվում ստեղծագործական մանկավարժությունը, որտեղ հանդիպել ես սովորողի, որի ներսը՝ խորքը պիտի ուսումնասիրել, օգնել, որ հայտնաբերի իր գործը, իր նախասիրությունը ու գլխովի «թաղվի» ու ապրի այդ գործով:
Մասնագիտական կրթության ամբողջ հմայքը անընդհատ սովորելու, փորձելու դրդելն է: Մենք սրան կարող ենք հասնել ընտանիքի հետ համագործակցելով, ընտանիքին մասնագիտական կրթության կազմակերպման մեջ ներառելով: Սա ամենակարևորն է, որից կսկսվեն այն նախագծերը, որոնք հենց այս սովորողների հետ կիրականացնենք մինչև մայիսյան հավաք:
Ստեղծված միջավայրը՝ իր ահեստանոցներով, նպաստավոր է աշխատանքի դպրոց կամ արտադրությամբ ուսուցում իրականացնելու համար, իսկ ընդհանուր կրթության դասընթացները կծառայեն սովորողի մասնագիտական կրթության զարգացմանը:
Սրա լավագույն ձևը նախագծային մեթոդն ու մոդուլային ծրագրերն են:
Այսօր գործող մասնագիտական կրթության մոդուլների համար արդեն հավելված են դարձել բիզնես ծրագրերը, որոնք իրականացնում են սովորողներն իրենց վարպետների հետ:
Ահա այդ ծրագրերից մի քանիսը.
- Խոհարարներ՝ «Մոբիլ խոհանոց» նախագիծ, չրերի արտադրություն
- Կարի արհեստանոց՝ «Մանկական աշխարհ», «զարդ/զարդարանք» (բիժուտերիա)
- Բուսաբուծություն՝ «Կանաչ դպրոց» նախագիծ, «խանութ սրահ», բակ-պարտեզ, ձմեռային պարտեզ
- Խեցեգործություն՝ «Սպասքի արտադրություն»
Բոլոր մասնագիտություններով սովորող 12-րդ դասարանցիները հոկտեմբեր ամսից կընտրեն իրենց դիպլոմային նախագծերը, որոնց պաշտպանությունը կլինի հուլիս ամսին, բայց հետազոտական աշախտանքների ընթացքում արդեն կսկսեն աշխատանքի առանձին արդյունքների հրապարակումները իրենց բլոգներում:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) մեկամյա կրթությամբ ուսուցում
Այստեղ սովորում են միջնակարգ կրթության հիմքով: Այս տարի ունենք խոհարարներ, կարի մոդելավորման, գոբելենի ու պարտեզապուրակային շինարարություն մասնագիտությունները, որտեղ ընդգրկված են 40 տարբեր տարիքի սովորողներ:
Այստեղ էլ աշխատում է նախագծերի ու մոդուլների մեթոդը: Այս բաժիններում սովորողներն էլ դիպլոմային նախագծեր են իրականացնելու: Պարտեզապուրակային մասնագիտությամբ սովորողները կրթահամալիրի տարբեր ուումնական շենքերի ձևավորման նախագծեր են իրականացնելու, որոնց արդյունքները կհրապարակենք մայիսյան հավաքին:
Միջին մասնագիտական կրթություն. Քոլեջ
Միջին մասնագիտական կրթության մեջ ընդգրկված սովորողներից շատերն արդեն աշխատում են իրենց ընտրած մասնագիտությամբ, իսկ քոլեջում նրանց համար անհատական ուսումնական պլան է գործում:
Քոլեջի բազային՝ 2-5 տարեկանների պարտեզ.
2-5 տարեկանների խառը տարիքային խմումբ, կազմակերպման հերթական մոդելի ստեղծում՝ սննդի կազմակերպումից մինչև բովանդակություն, որի արդյունքները կհրապարակվեն մայիսյան հավաքին: Այս պարտեզը կգործի նաև շաբաթ օրերը, բացի կրթահամալիրում սեմինարներին, վերապատրաստումներին մասնակցողների երեխաներից այս ծառայությունից կօգվեն նաև այլ ցանկացողներ: