Արհեստագործական ավագ դպրոցներում, երբ երեխաներն արդեն ընտրել են իրենց մասնագիտությունը, որպես կանոն, հաճախ թուլանում է հետաքրքրությունը հանրակրթական շատ առարկաների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք, երեխաների կարծիքով, «իրենց այլևս պետք չեն»։ Հաճախ սովորողները խուսափում են հատկապես մաթեմատիկական առարկաներից, քանի որ դժվարանում են։
Այս առումով մեր նոր մոտեցումը պիտի լինի հանրակրթական առարկաները սովորողների մասնագիտական հետաքրքրությունների հետ համատեղելը։ Այստեղ նույնպես շատ արդյունավետ կարող է լինել նախագծային գործունեությունը։
Այս տարի քոլեջում և արհեստների ավագ դպրոցում նախատեսել ենք իրագործել նախագիծ՝ «Կիրառական մաթեմատիկա. մաթեմատիկան արվեստում և արհեստում»։ Նախագծի նպատակն է ստեղծել ենթակայք՝ կիրառական մաթեմատիկական խնդիրների համար։
http://lina-mathematics.blogspot.com/p/blog-page_1468.html
Այդ նպատակով համագործակցում ենք արհեստների մասնագետների հետ։ Սովորողների խմբերը պետք է հետազոտեն և գտնեն, թե իրենց մասնագիտական ոլորտում որտեղ է անհրաժեշտ այս կամ այն մաթեմատիկական խնդրի լուծումը։ Դրանց հիման վրա խնդիրներ կազմել և առաջարկել իրենց ընկերներին։ Արդյունքում կստեղծվի մասնագիտական ոլորտին առնչվող թեմաներով մաթեմատիկական խնդրագիրք։
Արհեստների ավագ դպրոցի դասարաններում միաժամանակ սովորում են տարբեր մասնագիտություն ընտրած սովորողներ, հետևաբար առաջադրանքներն էլ պետք է լինեն իրենց մասնագիտությանը համապատասխան:
Դասերը կազմակերպում ենք մոտավորապես հետևյալ մեխանիզմով։
Թեմայի ընդհանուր մասը բացատրելուց հետո, սովորողները բաժանվում են մասնագիտական խմբերի և ստանում են իրենց առաջադրանքները, որից հետո սկսվում է գործնական աշխատանք՝ մասնագիտական խմբերով։
Քանի որ դասարանում բոլորը ունեն անհատական նեթբուքեր, այս ամենը դժվար չէ կազամակերպել: Այսպես շատ ավելի հետաքրքիր և արդյունավետ է անցնում դասը, սովորողներն էլ ավելի հաճույքով են մասնակցում դասին:
Որպես օրինակ ուզում եմ ներկայացնել 11-2 դասարանում անցկացված մաթեմատիկայի մի դասի պլանը։
Թեմա՝ Բնական, իրական, ամբողջ թվեր (կրկնողություն)
Դասի տևողությունը՝ 90 ր
1. Դասի նպատակը
Դասի նպատակն է կրկնել և ամբողջացնել բնական, ամբողջ թվերի մաիսն գիտելիքները, զարգացնել սովորողի ճանաչողական ունակությունները:
2.Անհրաժեշտ գործիքներ՝ ինտերնետով ապահոված անհատական նեթբուք կամ նոթբուքեր:
3. Դասի ընթացքը՝
Ընդհանուր դաս.
Վերհիշել բնական, ամբողջ, ռացիոնալ թվերը, թվագրությունը, ամբողջականացնել գիտելիքները ռացիոնալ թվերի մասին, ներկայացնել կիրառական խնդիրներ թեմայի շուրջ մասնագիտական խմբերում:
Շարունակել դասը մասնագիտական խմբերով:
Դաս՝ մասնագիտական խմբերով:
Սովորողները բաժանվում են մասնագիտական խմբերի, յուրաքանչյուր խմբի տրվում է համապատասխան առաջադրանք։
Ա) Խոհարարներ
Գ) Ատաղձագործներ
Դ) Համակարգիչների շահագործման մասնագետներ
Ե) Դերձակ մոդելավորողներ
Ե) Ոսկերիչներ
Ա) Խոհարարներ
1. Հաշվել 120 սովորողի համար ինչքան գումար է անհրաժեշտ, որպեսզի յուրաքանչյուրը մեկ բաժին աղցան ուտի:
2. Հնարավորինս պակասեցնել ծախսերը:
Աղցանի բաղադրությունը և բաղադրիչների գինը տրվում է նախապես:
Բաղադրություն՝
Կարտոֆիլով աղցան`
- Կարտոֆիլ 2կգ -200դր.
- Լոլիկ 2 կգ -400դր
- 1Տուփ թթվասեր -400 դր
- Պղպեղ — 100դր
- Սամիթ -100դր.
- Աման 36 հատ — 2400դր
Այս աղցանից ստացվում է 36 բաժին, 1 բաժինը վաճառվում է 100 դրամով (օգնել է քոլեջի խոհարար Զ. Ավետիսյանը)
բ) Ատաղձագործներ
1. Հաշվել 120 սովորողի համար ինչքան գումար է անհրաժեշտ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա համակարգչի դարակ: Դարակի չափերը, բաղադրիչի գինը տրվում է նախապես:
Պատրաստել համակարգչի համար պահարաններ հետևյալ հումքից՝
1 լամինատ (180*360) -25000դրամ
1 կողպեք -1000դր
1 բռնակ -150 դր
1 կախիչ -200 դր
1 դարակի չափը 50x80x50սմ3 (օգնել է քոլեջի արհեստավոր՝ Ընկեր Անդրանիկը)
Գծագրի՛ր պահարանը, դարակները (միանում է համակարգիչների շահագործում խումբը)
Քանի՞ այսպիսի դարակ կարող ես պատրաստել:
Ինչպե՞ս ծախսը պակասեցնել:
Դ) Դերձակենր (Կար և մոդելավորում)
1. Հաշվել մանկապարտեզի 20 երեխայի համար ինչքա՞ն գումար է անհրաժեշտ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա մեկ ներքնակ և 1 բարձ: Չափերը, բաղադրիչի գինը տրվում է նախապես:
Կտոր՝ 100 x1,50
Պատրաստել 1,80×1,10 չափերով ներքնակ:
Պատրաստել 50×50 չափերով բարձ:
Քանի այդպիսի ներքնակ կարող ես պատրաստել 100 մ կտորից,
Կբավականացնի՞ 20 երեխային։
Ինչպես ծախսը հնարավորինս պակասեցնել: (Օգնել է քոլեջի Հագուստի մոդելավորում մասնագիտության վարպետ Մերին ):
Ե) Վարսահարդար, Ոսկերիչ
Փնտրել տեղեկություններ իրական, ամբողջ, բնական թվերի վերաբերյալ:
Ա) համակարգիչների շահագործում
Հավաքագրել բոլոր խմբերի աշխատանքները, դարձնել պրեզենտացիա, թողարկել կայքում:
5. Ամփոփում,
Հարց ու պատասխան։ Յուրաքանչյուր թիմ ներկայացնում է առաջադրված խնդիրների պատասխանները։
Դասի թողարկում «Քոլեջ, արհեստների ավագ դպրոց» կայքում: