Հիմա պատկերացնում եմ մեր մանկավարժների ուշաթափությունների քանակը, երբ ասեմ, որ Ֆինլանդիան, որն ունի աշխարհում լավագույն կրթական համակարգը, չունի ուսումնական ծրագիր: Կրթության ազգային խորհուրդը, որպես խորհրդատվական մարմին, դպրոցներին տալիս է երաշխավորություններ, թե որ տարիքում ինչն է խրախուսվում երեխաների համար: Յուրաքանչյուր դպրոց պարտավորվում է ինքնուրույն ստեղծել սեփական ծրագիրը, իսկ այդ երաշխավորությունները ոչ թե պարտադիր են, այլ ցանկալի: Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է որոշում ընտրված ծրագրից ինչ թեմաներ ներառել, ինչ ծավալ ընտրել, ինչ մեթոդով դասավանդել: Այսպիսով յուրաքանչյուր դպրոց ինքն իրենով այլընտրանքային է: Որևէ դպրոց նման չէ հարևան պետական դպրոցին….
Շարունակությունը` տեսանյութում։ Աղբյուրը` Բուն TV