Կրթահամալիրում բազմիցս հաջողությամբ իրականացվում են տարբեր նախագծեր: Այս ուսումնական տարին ևս սկսվեց նոր նախագծով՝ «Հերթապահ դասարան», որն իրականացվում է Միջին դպրոցում: Չնայած նախկինում ևս իրականացվել է այս նախագիծը, սակայն այս տարում այն ամբողջական ու րնդգրկուն դարձավ:

«Հերթապահ դասարան»-ը իրենից ներկայացնում է հետևյալը։ Միջին դպրոցում կա թվով 12 դասարան՝ 6-ից 9-րդ: Սկսած 6-րդ դասարանից` 12 աշխատանքային օրը մեկ յուրաքանչյուր դասարան ստանձնում է «Հերթապահ դասարան»-ի պարտականությունները:

Ամեն ամսվա համար նախօրոք կազմվում է դասարանների հերթապահության ցուցակը, որն ուղարկվում է տվյալ դասարաններում դասավանդողներին, որպեսզի տվյալ օրը նոր թեմա չբացատրվի հերթապահ դասարանում: Յուրաքանչյուր դասարանում կան թվով 20-ից 25 սովորողներ: Ամեն դասաժամին աշխատում են 1-ից 2 աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկված են 3-ից 5 սովորողներ: Յուրաքանչյուր սովորող 1 դասաժամի ընթացքում է ընդգրկվում որևէ աշխատանքային խմբում:

Աշխատանքները կազմակերպում և ղեկավարում են Միջին դպրոցի կազմակերպիչները:
Հերթապահ դասարանն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝

  • Դպրոցի բակի և հարակից տարածքի մաքրման աշխատանքներ:
  • Դպրոցի բակի բարեկարգման աշխատանքներ:
  • Բույսերի խնամք:
  • Աշխատանք խոհանոցում՝ ճաշի նախապատրաստական աշխատանքներ, սպասարկում, խոհանոցի մաքրման հետ կապված աշխատանքներ:
  • Դպրոցի հյուրերի ընդունում:
  • Դպրոցի կյանքի լուսաբանում: 

Հերթապահ դասարանի գործունեությունը՝ ֆոտոպատումով՝ 01.09, 03.09-ի05.09-ի10.09-ի։

Կազմակերպչի ղեկավարությամբ տարբեր խմբեր, փոխարինելով միմյանց և շարունակելով սկսած գործը, կատարում և ավարտին են հասցնում նախորդի աշխատանքները.

  • Առավոտյան մաքրում են դպրոցի հարակից տարածքը:
  • Խոհանոցում օգնում են խոհարարին ճաշի պատրաստման գործում:
  • Խնամում և ջրում են դպրոցի ծաղիկներն ու բույսերը:
  • Զբաղվում են դպրոցի բակի, պարտեզի բարեկարգման աշխատանքներով: Խոհանոցում պատրաստի ճաշը լցնում են ափսեների մեջ և սպասարկում սովորողներին:
  • Հավաքում և մաքրում են սեղանները, կեղտոտ ափսեներն աման լվացող սարքի մեջ դնում:
  • Լուսաբանում են դպրցում կատարավող աշխատանքները: 
  • Դպրոցի ղեկավարի, կազմակերպչի առաջարկությամբ կատարում են սպասարկման այլ աշխատանքներ:

Կազմակերպիչները սովորողների կատարած աշխատանքների վերաբերյալ գրառումներ են կատարում «Հերթապահ դասարանների» վերաբերյալ համապատասխան մատյաններում:
Աշխատանքների իրականացումը սկսվել է սեպտեմբերի մեկից և առանց բացթողումների հաջողությամբ շարունակվում է , իսկ արդյունքնրն ավելի ակնհայտ կդառնան ուսումնական տարվա վերջում:
Կարծում եմ, որ նախագիծը հաջողությամբ կիրականացվի և շարունակական բնույթ կկրի:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով