Հանրակրթական դիջիթեք 2015՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պաշտոնական կայք digitech.mskh.am
Նպատակը՝
Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփումը, խրախուսումը, տարածումը:
Անվանակարգերը [1]՝
- Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ
- Ուսումնական նյութ, այդ թվում՝ հեռավար ուսուցման, Notebook ծրագրով
- Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
- Մանկավարժական հոդված
- Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
- Ուսումնական բլոգ, կայք, էջ
- TV, Radio and Video Art
- Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում
- Ուսումնական նախագծերի ամփոփում-ներկայացում. արդյունքներ
- Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
- Դիջիթեքը հիմնական դպրոցի շրջանավարտի գործիք
- Դիջիթեքը ընտանիքում
- Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
- Հեքիաթասաց Դիջիթեք
- Ամանորի, Սուրբ Ծննդյան Դիջիթեք
- Դիջի-համերգ, Դիջի-ծես
- Աշխատողի, սովորողի, ծնողի ուսումնական գործունեության դիջիպատում 2014-2015
- Հանրակրթության մեդիասպասարկում
- Դիջի գովազդ
Հունվարի 14-ից փետրվարի 1-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Ընդունվում են Հանրակրթական դիջիթեք 6-րդ ստուգատեսից՝ 2014թ. փետրվարի 8-ից հետո ստեղծված նյութերը, որոնք բավարարում են ստուգատեսի՝ ըստ անվանկարգերի ներկայացված պահանջներին։ Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։
Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է:
Փետրվարի 2-ին՝ ստուգատեսի պաշտոնական բացումը, փետրվարի 6-ին՝ պաշտոնական փակում, մրցույթի ամփոփում, մրցանակների հանձնում։ Փետրվարի 3-5-ը՝ դիջիթեքյան բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ, մրցութային հանձնաժողովի աշխատանք։
Փետրվարի 5-ին՝ տոնական մեդիաուրբաթ, մրցանակների հանձնում։
Փետրվարի 6-ին՝ դիջի-ղափամայի ծես։
Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։
Հանրակրթական Դիջիթեք 2015-ի կազմակերպումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է։ Կրթահամալիրի դպրոցներից ընտրվում են պատասխանատուներ, որոնցից ստեղծվում է ստեղծագործական խումբ։ Խմբում իրենց առաջադրմամբ կարող են աշխատել հանրապետության, Արցախի հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք նախապատաստում են իրենց դպրոցի սովորողների մասնակցությունը Հանրակրթական դիջիթեք 2015-ին։ Խումբն աշխատում է հիմնականում առցանց, ունենում է պարբերական քննարկումներ։ Ստեղծագործական խմբի աշխատանքը.
- Հանրակրթական Դիջիթեքի տարածում համացանցում, սոցցանցերում
- Դիջիթեքի կայքի ակտիվացում
- 2014թ. հունիսին՝ Դիջիթեք բիզնես ֆորումում և հոկտեմբերին՝ Դիջիթեք 2014 10-րդ մասնագիտացված ցուցահանդեսում Հանրակրթական Դիջիթեք 2015-ի ներկայացում, հնարավոր գործընկերների ներգրավվում (սովորողների միջոցով բաժանվում են բուկլետներ, ներկայացվում են promo տեսահոլովակներ)
- ստուգատեսին պատրաստվող մասնակիցների համար ՏՀՏ մասնագետների մասնագիտական խորհրդատվության կազմակերպում (սեմինար, վերապատրաստումներ, հարցերի պատասխանում ITLab-ում աշխատանքային կարգով)
- կրթության մեջ գործածվող նոր գործիքների և ծրագրերի ներկայացում ITLab-ում
- ամենամսյա դիջիմրցույթների անցկացում, որոնց հաղթողնեը կստանան խրախուսական մրցանակներ
- անվանակարգերի նախագծում, հաստատում
- անվանակարգերին ներկայացվող պահանջների մշակում, լրամշակում
- անվանակարգերի պատասխանատուների, ժյուրիի կազմի ընտրություն
- ամենշաբաթյա վարպետության դասերի կազմակերպում անվանակարգերի պատասխանատուների, ժյուրիի անդամների, այլ մասնագետների ղեկավարությամբ
- ստուգատեսին ուղղված բոլոր տեսակի առաջարկների քննարկում
- նոր գործընկերների ներգրավվում
- Դիջիթեքի տարածման, ստուգատեսի նախապատրաստական կլոր սեղաններ Հայաստանում, Արցախում և Վրաստանում
- Հանրակրթական Դիջիթեք 2015-ին ներկայացվող նախագծերի մշակում հեղինակային մանկավարժության ամենամյա աշնանային հավաքում և ստուգատեսի արդյունքների ներկայացում մայիսյան 10-րդ հավաքում
- դիջիթեքյան տեղեկատվական թերթիկների ստեղծում, տարածում
- դեկտեմբերի 19-ին դիջիթեքյան մեդիաուրբաթ համերգի կազմակերպում՝ որպես նախապատրաստական աշխատանքների ամփոփում. դիջիթեքյան գովազդների, երգերի ֆլեշմոբ
[1] Ստուգատեսի ծրագիրը և անվանակարգերը որոշելիս հաշվի է առնիվել Հանրակրթական դիջիթեք ամենամյա 6-րդ ստուգատեսի փորձը, կազմակերպիչների, մրցութային հանձնաժողովի առաջարկությունները։
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան