«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Բնագիտա—տեխնիկական ամենամյա երկրորդ ստուգատես 2015
Առաջին խումբ (մինչև 5 տարեկաններ)
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները տանը և խմբում:
Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.
- ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն.
- խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել.
- խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ։
Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը սովորողին և ծնողին տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է խմբում եղած խաղալիքները և խաղերը.
- ինչ խաղալիքներով են խաղում, որտեղի՞ց են խաղալիքները.
- որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները.
- խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ինչ անել.
- ինչպես են խաղում երեխաները:
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով: Աշխատանքը կատարում է դաստիարակը:
Աշխատանքը տեղադրվում է խմբի բլոգում, կրթական ծրագրի ենթակայքում:
Երկրորդ խումբ (5-6 տարեկաններ)
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները (այս թվում ուսումնական գործիքներ՝ խոշորացույց, միկրոսկոպ, հեռադիտակ, կշեռք, վայրկենաչափ, ջերմաչափ, մետր, կողմնացույց, մարզական սարքեր, թվային միջոցներ, կենցաղային սարքեր՝ այդ թվում ջրի հաշվիչ, գազի հաշվիչ, էլեկտրաէներգիայի հաշվիչ, բույսեր, կենդանիներ) տանը և դպրոցում:
Նախորդ տարիքային խմբի սովորողի (ծնողի օգնությամբ) աշխատանքներին ավելանում է.
- ի՞նչ է անում ուսումնական գործիքներով,
- ի՞նչ սարքերից է կարողանում օգտվել,
- պատմություն իր խնամած բույսի, կենդանու մասին:
Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:
Խմբի աշխատանքի ներկայացմանն ավելանում է.
- խմբում ինչպես են կիրառվում ուսումնական գործիքները.
- ինչպես են դրանցով աշխատում-խաղում երեխաները։
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:
Աշխատանքը տեղադրվում է խմբի բլոգում, կրաթական ծրագրի ենթակայքում:
Երրորդ խումբ (6-8 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ)
Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.
- իր սիրած խաղալիքը (երբվանից ունի այդ խաղալիքը, ո՞ւմից է ստացել, ինչպես է խաղում).
- իր հավաքած մոդելները, մակետները, ռոբոտները.
- ներկայացնում է խաղալիքներ, որ արդեն փչացել են կամ իրեն պետք չեն.
- իր ունեցած ուսումնական գործիքները.
- իր խնամած բույսը, կենդանին.
- կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել:
Աշխատանքը կատարում է սովորողը՝ ծնողի հետ: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:
Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը կատարում է դասվարը՝ սովորողների հետ:
Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:
Չորրորդ խումբ (4-6-րդ դասարաններ)
Սովորողը ներկայացնում է իր ունեցած ուսումնական գործիքները՝
- տանը եղած գործիքներ
- իր ունեցած ճամփորդական պարագաները
- որևէ գործիքի կիրառությունը տնային գործերում, ճամփորդության ժամանակ
- իր խնամած բույսը, կենդանին
- կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել:
Աշխատանքը կատարում է սովորողը: Ուսուցիչը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառությունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը պատրաստում է բնագիտություն դասավանդողը՝ սովորողների հետ:
Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:
Հինգերորդ խումբ (7-12-րդ դասարաններ)
Սովորողը ներկայացնում է.
- տանը ունեցած գործիքները
- տնային գործերում իր պարտականությունները
- կյանքում որևէ գործիքի այլ կերպ օգտագործելու օրինակ
- իր ճամփորդական պիտույքները
- ուսումնական պրոցեսում որևէ գործիքի կիրառություն:
Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում: Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցուցաբերում սովորողին:
Դասավանդողն իր բլոգում ներկայացնում է.
- Նոր ուսումնական աշխատանք, փորձ, գործիք:
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով: