Նախագծային քննարկումները սովորողների տարբեր խմբերի հետ սկսել էի դեռ դեկտեմբերի սկզբին, լսեցի սովորողներին, հաշվի առա նրանց առաջարկները, արդյունքում ներկայացրի այսպիսի փաթեթ։ Փաթեթը հարմար է և՛ ինքնակրթության, և՛ լրացուցիչ աշխատանքի, և՛ անհատական աշխատանքների համար։
Քննարկեցինք նաև համագործակցային նախագծերը, որոնք կկապվեն կյանքի հետ, կունենան սովորող-սովորեցնող բաղադրիչը, կապահովեն տարատարիքություն։ Այդ նախագծերից առանձնացրեցինք երեքը՝
Սովորողների առաջարկով՝ Հեքիաթասաց նախագիծ
Կինոպոեզիա. համագործակցային նախագիծ Նելի Փիլոյանի հետ
Ճանաչենք ժամանակակիցներին. ընթերցանության նախագիծ
Հեռավար ուսուցում ընտրած սովորողների համար ստեղծվեց հետևյալ ենթանախագիծը։
Ավելի ուշ նախագիծը քննարկեցինք Աննա , Իրիա Ապոյանի, Հերմինե , Ռինա Շագինյանի հետ՝ փորձելով այն բազմալեզու ու տարբեր ենթաշերտեր ներառող դարձնել։
Ստեղծվեցին հետևյալ ենթանախագծերը՝
Նախապատրաստական աշխատանքում, մշակումներում կարևորում եմ սովորողների հետ քննարկումները, սովորողների առաջարկած նախագծերն ու տարբեր դասավանդողների ներառումը։
Ճամբարային փուլի մասին
Ճամբարային փուլը սկսվում է աշխատանքի բաժանումով ու նյութին ծանոթացումով։
Սա կարևոր փուլ է, որի ընթացքում սովորողները կարևոր հմտություններ են ձեռք բերում, որոշում կայացնում, հստակեցնում անելիքները։