Ինչպես սկսվեց։
Ավագ դպրոցի ուսումնական պլանի բաղադիրչ է ռազմամարզական ճամբարը։ Ճամբարը կազմակերպվում է երկու փուլով՝ երևանյան (շուրջտարյա) և արշավախմբային ճամբարներով։ Ռազմամարզական առաջին ճամբարներն Ավագ դպրոցում կազմակերպվում էին Արցախում՝ Այգեստան գյուղում, բանակային պայմաններում, ռազմամարզական ճամբարային ծրագրով։ Դրանք առաջին քայլերն էին, որ կատարում էինք՝ ներկայացնելով ՆԶՊ պետական դասընթացի մեր այլընտրանքը ։
2016 թվականից սկսած՝ ռազմամարզական ճամբարները սովորողների ուսումնական պլանի ընդհանուր բաղադրիչ են՝
- 9-րդ դասարաններում՝ տարեկան 5 օր
- 10-11 դասարաններում՝ տարեկան 10 օր։
Ռազմամարզական ճամբարի կայացման գրավականը բովանդակության ապահովումն է։ Տարբեր տարիների ճամբարներին փորձել ենք օգտագործել մեր ունեցած ռեսուրսը, կապեր ենք հաստատել տարբեր կազմակերպությունների, զորամասերի հետ, որպեսզի սահմանված ձևաչափով ապահովենք ռազմամարզական բաղադրիչը։ Տարիների փորձի և ձևավորված կապերի շնորիվ, այսօր ունենք ռազմամարզական ճամբարներ- 2022-23-ը։
Ռազմամարզական ճամբար
2022-23 ուսումնական տարում ռազմամարզական ճամբարները կազմակերպվել են երկու փուլով՝
- երևանյան,
- արտագնա։
Ճամբարի ռազմամարզական բաղադրիչներն են եղել՝
- ռազմամարզական պարապմունքներ,
- առաջին բուժօգնության պարապմունք,
- հայրենագիտություն,
- հետազոտական աշխատանքի պաշտպանություն։
Ճամբարների կայացման հարցում մեծապես աջակցել են Ն զորամասի հրամանատար պարոն Յայլոյանը, և նրա գործուն աջակցությամբ՝ նույն զորամասի հրամանատար Վահե Խաչատրյանը ։
Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանի բոլոր սովորողները երևանյան փուլում անցել են նախնական զինվորական պատրաստության բաղադրիչները՝ ըստ ծրագրի ։
Իսկ արտագնա փուլում նշված պարապմունքները կազմակերպվել են դաշտային պայմաններում, և ավելացել են նաև քայլարշավները դեպի Ցախաց քար, Սպիտակավոր և Արատեսի հյուսիս ու Խաչաց ձոր։
Աշնանային ռազմամարզական ճամբար Արատեսում՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին
- 9-րդ դասարաններ՝ 6 հերթափոխում՝ 136 սովորող։
Ամառային ռազմամարզական ճամբար Արատեսում՝ հունիս-օգոստոս ամիսներին
- 10-11-րդ դասարաններ՝ 11 հերթափոխում՝ 232 սովորող։
Այսպիսով՝ կարող ենք ասել, որ 9-12-րդ դասարանի 368 սովորող 2022-23 թվականի սեպտեմբերից օգոստոս Արատեսում մասնակցել է ռազմամարզական արտագնա ճամբարի։
Հերթափոխները համակարգել են Վահե Խաչատրյանն ու Հովսեփ Տոնեյանը՝ հետևյալ բովանդակությամբ։
Օգոստոսի 28-31-ին Արատեսում կրթահամալիրի ավագ դպրոցի ռազմամարզական 2022-2023 ուստարվա վերջին ճամբարն էր, որտեղ ամփոփելով մեկ ուսումնական տարվա արդյունքները՝ նախագծվեցին 2023-2024 ուստարվա ուսումնական պլանով որոշված ռազմամարզական բաղադրիչի կազմակերպումը, օրացույցը, զարգացումը։
Օգոստոսի 30-ին ճամբար էին այցելել և ռազմամարզական ցուցադրական պարապմունքին մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի Կրթության մշակույթի և սպորտի վարչության կրթության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և Ն զորամսաի հրամանատար պարոն Յայլոյանը, ով իր գործուն աջակցությունն է ունեցել ռազմամարզական բաղադրիչի կայացման գործում։
Ճամբարի արդյունքների ամփոփման արդյունքում եղան մի շարք առաջարկություններ՝
- հեղինակային ծրագրով կազմակերպել զինղեկների վերապատրաստում,
- Վայոց ձորի դպրոցների սովորողների հետ կազմակերպել համատեղ ճամբարներ,
- Բաղրամյանի մարտական դիրքում սեբաստացի սովորողների համար կազմակերպել եռօրյա ճամբար՝ զինվորական հերթապահությամբ,
- Ն զորամասում կազմակերպել մարտական հերթապահություն։
Ճամբարի ցուցադրական պարապմունքները
Դիտեք տեսանյութերը․